041.0685.190711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2011 թվականի N 685-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և նշված գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել համակարգող ազգային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղարության հետ համատեղ`
1) 20-օրյա ժամկետում մշակել 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագիր և ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը.
2) ապահովել համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների կազմակերպումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հուլիսի 19-ի
N 685-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (համանախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար (համանախագահ)
Խ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Վ. Այվազյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Յու. Պողոսյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
(գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Դանիելյան - Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղար,
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի
նախագահ (համաձայնությամբ)
Մ. Օգանեզովա - Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ
(համաձայնությամբ)
Ա. Սաղաթելյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային
ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների
կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Թ. Աբրահամյան - «Արազա» հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Վ. Սաֆարյան - Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ
(համաձայնությամբ)