Սեղմել Esc փակելու համար:
Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0699.220711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2011 թվականի N 699-Ա

 

Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Գ. Համբարձումյանին 2011 թվականի հուլիսի 24-31-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` «ԱՄՆ քրեական արդարադատության համակարգի հիմնական բնութագրիչ գծերը» խորագրով ուսումնաճանաչողական այցին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Համբարձումյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Համբարձումյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.07.2011
N 699-Ա
Որոշում