041.0010120199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 1999 թվականի թիվ 10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի զարգացման հարցերը կանոնակարգելու և դրանց գլխավոր հատակագծերի մշակումներն արագացնելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները համակարգով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին`
ա) մինչև 1999 թվականի հունվարի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 100 բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման (լրամշակման) ժամանակացույցը.
i
բ) ուսումնասիրել և մինչև 1999 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք նշված բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման նպատակով համապատասխան համայնքների բյուջեներում նախատեսված միջոցների վերաբերյալ.
(2-րդ կետի բ ենթակետը փոփ. 02.02.99 թիվ 59 որոշում)
գ) մինչև 1999 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման ֆինանսավորման աղբյուրների մշակման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
3. Բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքների իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության վրա:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունվարի 12-ի թիվ 10
որոշմամբ
ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի
գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները
համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ
Ս. Թովմասյանին - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ֆ. Զաքարյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ
հարցերի նախարարի տեղակալ
Խ. Դումիկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի
տեղակալ
Ս. Դանիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
ենթակառուցվածքների վարչության պետի
տեղակալ
Ա. Մելիքսեթյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
ենթակառուցվածքների վարչության գլխավոր
մասնագետ
Լ. Էլոյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
քաղաքաշինական քաղաքականության վարչության
պետ (հանձնաժողովի քարտուղար)