Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 60 ՀԻՄՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 60 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ...

 

 

040.1010.250711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2011 թվականի N 1010-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 60 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 21-ի N 125 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Երևանի Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով իրեն ամրացված` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տարածքները «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հանձնել վարձակալության` 10 տարի ժամկետով`

1) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 42 հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկից 128.2 քառ. մետր մակերեսով մարզադահլիճը` ընդհանուր համատեղ օգտագործման իրավունքով.

2) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 42 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 323.2 քառ. մետր մակերեսով տարածքը:

2. Սահմանել, որ`

1) վարձակալության պայմանագիրը կնքելիս` վարձավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված կարգով.

2) վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) վարձակալության պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները պետք է իրականացվեն «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ վարձակալության պայմանագրի կնքումը (նախատեսելով դրույթ այն մասին, որ վարձակալության ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել) և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2011
N 1010-Ա
Որոշում