Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24- ...

 

 

040.1011.250711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2011 թվականի N 1011-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սարիգյուղի համայնքի ավագանու անդամների 2011 թվականի հուլիսի 24-ի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արևիսի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների 2011 թվականի օգոստոսի 21-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1.083.295 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 4.200 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1011-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ NN 37 ԵՎ 40 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

___________________________________________________________________

     NN                  Ծախսերը                          Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

___________________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ        130000

         այդ թվում`

         1) հանձնաժողովի նախագահի                          65000

         2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                 32500

         3) հանձնաժողովի քարտուղարի                        32500

     2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ           31500

___________________________________________________________________

         Ընդամենը                                         161500

 

         2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ        323000

         (2 x 161500)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1011-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

___________________________________________________________________

     NN                  Ծախսերը                          Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

___________________________________________________________________

     1.   Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ      292500

          այդ թվում`

          1) հանձնաժողովի նախագահի                        65000

          2) հանձնաժողովի քարտուղարի                      32500

          3) հանձնաժողովի անդամների

             (6 անդամ x 32500 դրամ)                      195000

     2.   Փաստացի սոցիալական ապահովության վճարներ         75875

     3.   Կապի ծառայություններ                             1000

     4.   Գրասենյակային նյութեր և  հագուստ                 3000

     5.   Տրանսպորտային նյութեր                            5000

___________________________________________________________________

          ընդամենը                                       377375

 

2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

          (2 x 377375)                                   754750

 

Այլ ծախսեր քվեաթերթիկների տպագրություն

          (1077 ընտրող + 1077 x 0.03) x 5 դրամ)            5545

___________________________________________________________________

          Ընդամենը                                       760295

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1011-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

___________________________________________________________________

     NN                  Ծախսերը                          Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

___________________________________________________________________

1.  Գրասենյակային նյութեր և հագուստ

         (ընտրողների ցուցակներ, 1077 ընտրող x 3,9 դրամ)     4200

___________________________________________________________________

         Ընդամենը                                           4200

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2011
N 1011-Ն
Որոշում