Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՐԱԿԵՐՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՐԱԿԵՐՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿԱՊԱՆՋՐՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿ ...

 

 

040.0999.250711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2011 թվականի N 999-Ա

 

«ՔԱՐԱԿԵՐՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿԱՊԱՆՋՐՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ ու 68-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Քարակերտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, գրանցման ծածկագիրը` 57.120.00198) և «Կապանջրշին» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Ձորքի թաղ. 1, գրանցման ծածկագիրը` 27.120.00535):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերություններում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովներին:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարման միջանկյալ հաշվեկշիռները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատվելուց հետո ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

5. Սահմանել, որ լուծարման հանձնաժողովները`

1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2011
N 999-Ա
Որոշում