041.0021.190199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 1999 թվականի թիվ 21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ն. Նազարբաևի` Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով 1999 թվականի հունվարի 19-20-ը Աստանա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ա. Մելիքյանին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա 1999 թվականի հունվարի 19-ին կազմակերպել հատուկ չվերթ Երևան-Աստանա, իսկ հունվարի 20-ին` Աստանա-Երևան երթուղիով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Ղազախստանի Հանրապետություն գործուղման և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարման պատվիրակության Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունվարի 19-ի թիվ 21
որոշման
ԿԱԶՄ
1999 թվականի հունվարի 19-20-ը Ղազախստանի
Հանրապետությունում մեկնող Հայաստանի
Հանրապետության կառավարական պատվիրակության
անդամների
-------------------------------------------
Գ. Մարտիրոսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
Է. Թադևոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Շ. Կարամանուկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին
տեղակալ
Ուղեկցող անձինք
------------------
Պ. Մանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի
կառավարչի տեղակալ
Մ. Խաչատրյան - «Արմենպրես» պետական լրատվական
գործակալության թղթակից
Ա. Դոխոլյան - «Արմենպրես» պետական լրատվական
գործակալության օպերատոր
Ա. Գրիգորյան - Հայաստանի ազգային հեռուստատեսության
«Հայլուր» լրատվական ծառայության թղթակից
Կ. Գրիգորյան - Հայաստանի ազգային հեռուստատեսության
«Հայլուր» լրատվական ծառայության օպերատոր