Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

24 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 63

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում պարենային ապահովության քաղաքականության հայեցակարգին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետությունում պարենային ապահովության քաղաքականության մշակման միջգերատեսչական հանձնաժողովին մինչև 1999 թվականի հուլիսի 1-ը մշակել համալիր ծրագիր և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ - 1998

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

. Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին իրականացվող տնտեսական

բարեփոխումների և շուկայական հարաբերությունների ձևավորման, հողի և

գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցների, պետական

ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների

սեփականաշնորհման ու ապապետականացման շնորհիվ որոշակի նախադրյալներ են

ստեղծվել տնտեսության վերականգնման ու հետագա զարգացման և բնակչության

կենսամակարդակի բարձրացման համար:

 

. Սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ հանրապետությունում իրավիճակը

դեռևս մնում է բարդ ու լարված: Նախկին ավանդական տնտեսական կապերի

խզման, տևական շրջափակումների, շուկայական հարաբերություններին

անցնելու փուլին բնորոշ առանձնահատկությունների հետևանքով

հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում տեղի են ունեցել ակտիվ

անկումային գործընթացներ, ձեռնարկությունների մեծ մասն աշխատում է

ծայրաստիճան թերբեռնված, մի մասն էլ ընդհանրապես չի աշխատում: Դրանք

հանգեցրել են հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը,

մակրոտնտեսական անկմանը և բնակչության կենսամակարդակի իջեցմանը:

1990-1997 թթ. ընթացքում երկրի Համախառն Ներքին Արդյունքը (ՀՆԱ) նվազել

է 42.4, այդ թվում` գյուղատնտեսությունում` 12.5 տոկոսով: Արդյունքում

դեռևս խիստ ցածր է աշխատողների աշխատավարձը, դանդաղորեն են աճում մեկ

շնչին ընկնող եկամուտները: Հանրապետության բնակչության զգալի մասը

հայտնվել է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում:

 

. Հանրապետության տնտեսության մի շարք ճյուղերում ներկայումս դեռևս չեն

կասեցվել անկումային գործընթացները, անբավարար են տնտեսական

բարեփոխումներից ու ձեռնարկությունների սեփականաշնորհումից ակնկալվող

արդյունքները: Դեռ ավելին, պետական հատվածի մասնավորեցումն ուղեկցվել է

արտադրական հզորությունների անբավարար օգտագործմամբ, գործազրկությամբ,

տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում գյուղատնտեսությունում,

արտադրության ծավալների կրճատմամբ: Դրանց հետևանքով հնարավոր չի

լինում տեղական արտադրության հաշվին ամբողջությամբ բավարարել հիմնական

պարենամթերքների նկատմամբ բնակչության պահանջմունքները: Դեռևս մեծ է

պարենամթերքների ներկրումների ծավալը, դրա հետ մեկտեղ դանդաղ է աճում

արտահանումը:

 

. Հանրապետության գյուղատնտեսությունում ծառացել են լուրջ հիմնահարցեր`

արտադրությունը վարվում է ավանդական եղանակներով և անտեսվել են

ինտենսիվացման գործոնները, անբավարար չափով է օգտագործվում այստեղ եղած

արտադրա-տնտեսական ներուժը և յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր

հեկտար վարելահողեր դուրս են մնում գյուղատնտեսական մշակությունից:

Գյուղացիական տնտեսությունների մեծ մասը, ունենալով փոքր չափեր և

թույլ արտադրական բազա, չեն կարողանում ապահովել արտադրության

անհրաժեշտ մակարդակ և վերծանվել են բնամթերային տնտեսությունների

Սննդի և վերամշակող արդյունաբերությունում տեղի ունեցած

գործընթացները հանգեցրել են ներճյուղային անբարենպաստ կառուցվածքային

փոփոխությունների, ճյուղի ձեռնարկությունների զգալի մասն ընդհանրապես

չի աշխատում, իսկ մնացած մասն էլ գործում է արտադրական հզորությունների

նվազագույն բեռնվածությամբ: Լուրջ խնդիրներ են ծառացել շրջակա

միջավայրի պահպանության տեսակետից:

 

. Այս ամենի հետևանքով հանրապետությունում նկատելի են դարձել

բնակչության աղքատացման ու եկամուտների բևեռացման անցանկալի

միտումները: Սահմանափակ են բարձրագույն կրթություն ստանալու և

առողջապահությունից օգտվելու հնարավորությունները,

անհավասարաչափությամբ են բաշխվում` եկամուտներն ու պաշարները:

Բնակչության շուրջ 55 տոկոսը գտնվում է սոցիալ-տնտեսական բարդ վիճակում

և ցածր վճարունակության հետևանքով չի կարողանում լիարժեք կերպով

բավարարել կենսականորեն անհրաժեշտ առաջնահերթ պահանջմունքները:

Հատկապես ծանր վիճակում են հայտնվել աղետի գոտում, բարձրադիր և

լեռնային շրջաններում ու սահմանամերձ բնակավայրերում ապրողները,

փախստականներն ու բռնի տեղահանվածները:

 

. Ստեղծված իրավիճակում հանրապետությունում ծառացել են պարենային

ինքնապահովվածության աստիճանի բարձրացման, պարենամթերքների

մատակարարման բարելավման, երկրի պարենային անվտանգության ապահովման

հիմնախնդիրները, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և կարող են

լուծվել առաջին հերթին տեղական արտադրության հնարավորություններն

առավել արդյունավետ օգտագործելու միջոցով: Դրանց լուծումը պահանջում է

հանրապետությունում առաջնահերթ կերպով մշակել և իրականացնել պարենային

ապահովության համակողմանիորեն կշռադատված քաղաքականություն:

 

. Հայաստանի Հանրապետությունում պարենային ապահովության

__________________________________________________________________

քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի հանրապետությունում

__________________________________________________________________

այնպիսի սոցիալ տնտեսական պայմանների ստեղծմանը, որը բնակչությանը

__________________________________________________________________

հնարավորություն կտա սպառելու բավարար քանակությամբ սնունդ և

__________________________________________________________________

ունենալու նորմալ ու առողջ կենսապայմաններ:

_________________________________________

         Այդ տեսակետից առաջնահերթ է դառնում պարենամթերքի բավարար քանակի

առկայության ապահովումը, որի միջոցով հնարավոր կլինի լուծել

բնակչությանը անհրաժեշտ քանակի ու որակի սննդամթերքի մատակարարման

խնդիրը: Դրա հետ մեկտեղ ծառանում են պարենամթերքի մատչելիության և

սպառման (օգտագործման) հիմնահարցերը, այսինքն, այնպիսի պայմանների

առկայությունը, որը հնարավորություն կտա բնակչությանը հիմնական

սննդամթերք ձեռք բերելու և կենսաբանական նորմաներին համապատասխան

սպառելու համար ունենալ անհրաժեշտ եկամուտներ և գնողունակություն:

 

. Այսպիսով պարենային ապահովության քաղաքականության իրականացումը պետք է

կոչված լինի լուծելու հետևյալ փողկապակցված հիմնախնդիրները:

Նախ, դա ենթադրում է գյուղատնտեսության ընդհանուր վիճակի բարելավում

և գյուղմթերքների արտադրության ավելացում, դրանց ներկրման ու

արտահանման կարգավորում և պարենամթերքի անխափան մատակարարում:

Երկրորդ, հանրապետության բնակչության համար սննդամթերքի

մատչելիություն ապահովելու համար ծառանում է նրա գնողունակության

(եկամուտների) բարձրացման խնդիրը, որի լուծումն իր հերթին կապված է

մակրոտնտեսական կայունացումից ու աճից, տնտեսության հիմնական ճյուղերի

վերականգնումից ու զարգացումից, դրանցում կատարվող ներդրումներից և

նոր աշխատատեղերի ստեղծումից ու զբաղվածության կարգավորումից, գների

մակարդակից, ընտանիքների չափից, բնա-տնտեսական պայմաններից և այլն:

Դրանց կարգավորումը թույլ կտա լուծել երկրի պարենային ապահովվածության

հիմնախնդիրը և բնակչության համար ստեղծել հնարավորություններ`

սպառելու կենսաբանական տեսակետից անհրաժեշտ քանակի և որակի

սննդամթերք:

Երրորդ, այս բնագավառում պահանջվում է, որ պետության կողմից

իրականացվեն ակտիվ կարգավորման գործառույթներ` ուղղված սոցիալապես

անապահով և խոցելի խմբերի հայտնաբերմանը, նրանց հասցեագրված օգնության

ցուցաբերմանը, անապահովության աստիճանի նվազեցմանը, տնտեսության

արդյունավետության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներում բնակչության

կայուն կենսագործունեությունն ապահովող հուսալի պաշարների ստեղծմանը,

պարենամթերքի արտահանման ու ներմուծման հարցերի կարգավորմանը,

մարքեթինգային աշխատանքներին, արտադրողների և սպառողների շահերի

պաշտպանությունը և այլն:

 

. Նկատի ունենալով, որ հանրապետության պարենային ապահովվածությունը

պայմանավորված է սոցիալական, քաղաքական և տնտեսական գործոններով,

պարենային ապահովության քաղաքականության մշակման և իրականացման

միջոցով նախատեսվում է լուծում տալ հետևյալ հիմնախնդիրներին.

- շուկայական հարաբերությունների ամբողջական ձևավորումը և տնտեսության

կայուն գործունեության համար անհրաժեշտ իրավական և տնտեսական

պայմանների ստեղծումը.

- հանրապետության տնտեսության հիմնական ճյուղերում արտադրության

վերականգնումն ու զարգացումը` բնա-տնտեսական ներուժի ռացիոնալ

օգտագործման և ենթակառուցվածքների առավել արդյունավետ գործունեության

հիման վրա,

- երկրի տնտեսության կայունացումն ու աճը, ճյուղերի վերականգնումն ու

զարգացումը, մակրոտնտեսական և ֆինանսական հավասարակշռության

պահպանումը, որը կապահովի հասարակական ծախսումների կայունությունը և

բարենպաստ ազդեցություն կթողնի տնտեսական ընդհանուր գործընթացների վրա,

- պետական համակարգված քաղաքականության իրականացումը գյուղատնտեսության

և պարենի արտադրության բնագավառներում` համապատասխան իրավական դաշտի

ձևավորման ու տնտեսական պայմանների ստեղծման, նոր տեխնոլոգիաների

մշակման ու ներդրման, տարածաշրջանային ծրագրերի իրականացման, շուկային

արագ հարմարվող փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության

խրախուսման, հետազոտական աշխատանքների իրականացման, տեղեկատվական և

խորհրդատվական ծառայությունների մատուցման ու այլ միջոցառումների հիման

վրա վերականգնելով և զարգացնելով գյուղատնտեսությունն ու վերամշակող

արդյունաբերությունը,

- պարենի արտադրության, պահեստավորման և բաշխման գործում պետական

միջամտության նվազեցումը` բարձրացնելով շուկայի դերը, և դրա հետ

մեկտեղ ընդհանուր տնտեսական աճն ապահովող պետական ակտիվ տնտեսական

քաղաքականության իրականացումը:

Հանրապետությունում ստեղծված ներկա իրավիճակում նշված

միջոցառումները հնարավոր է իրականացնել փուլ առ փուլ` մոտ ապագայի,

երկարատև ժամանակահատվածի և հեռանկարային կտրվածքով` սկզբում

գերակայությունը տալով կայունացման, այնուհետև` աճի գործոններին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ձևավորված բնատնտեսական,

արտադրական և սոցիալական պայմանները, ազգային առանձնահատկությունները

հաշվի առնելով, և ելնելով սննդամթերքի սպառման կենսաբանական

նորմաներից, բնակչության մեկ շնչի հաշվով սննդամթերքի օրաբաժինը ՀՀ

առողջապահության նախարարության կողմից հաշվարկվել է շուրջ 2400

կիլոկալորիա: Այդ օրաբաժնի մեջ կարտոֆիլի, բանջարեղենի, պտուղների ու

խաղողի սպառումը լրիվությամբ կատարվում է սեփական արտադրության հաշվին:

Դրա հետ մեկտեղ, զգացվում է հացի ու հացամթերքի, կաթի ու կաթնամթերքի,

մսի ու մսամթերքի, շաքարի, բուսական յուղի և ճարպերի պահանջարկի

բավարարման զգալի դեֆիցիտ: Հատկապես ցածր է սեփական արտադրության

տեսակարար կշիռը հացի սպառման մեջ, որը 1995 թ. կազմել է 23.0, 1996 թ.

24.7 և 1997 թ. 29.7 տոկոս: Նշված ժամանակաշրջանում միջին հաշվով

վերցրած մսի և մսամթերքի սպառման շուրջ 60, կաթնամթերքի` 80, ձվի`

73 տոկոսն է ապահովվել սեփական արտադրության հաշվին նշված պարենային

ապրանքների պահանջարկի մնացած մասը, ինչպես նաև շաքարի, բուսական

յուղի, թեյի, սուրճի գծով պահանջարկի և առաջարկի միջև եղած ճեղքվածքն

ամբողջությամբ ծածկվում է ներկրումների հաշվին:

 

. Հանրապետության բնա-տնտեսական ներուժը, հողային ռեսուրսները և

պարենային մթերքների արտադրության պոտենցիալ հնարավորությունները

անկարող են լիովին բավարարելու դրանց նկատմամբ եղած ամբողջ պահանջարկը:

Հարկ է նշել, որ տնտեսապես էլ նպատակահարմար չէ սեփական արտադրության

հաշվին ամբողջությամբ բավարարել պարենային ապրանքների նկատմամբ

ազգաբնակչության պահանջարկը և ճեղքվածքը առաջիկայում ևս պետք է

փոխհատուցվի ներմուծման հաշվին: Ինչպես ընթացիկ փուլում, այնպես էլ

հեռանկերում, ստիպված կլինենք ներկրել հաց և հացամթերք, կաթ և

կաթնամթերք, միս և մսամթերք, բուսական յուղեր ու ճարպեր: Դրա հետ

մեկտեղ, հանրապետությունը խրախուսելով վերջնական արտադրանքի

արտահանումը, բոլոր հնարավորություններն ունի ապահովել գյուղատնտեսական

մթերքների, այդ թվում` զգալի քանակությամբ կարտոֆիլի, ինչպես թարմ,

այնպես էլ վերամշակված բանջարեղենի, պտուղների ու խաղողի արտահանումը

և դրա հիման վրա բարելավել արտահանման ու ներմուծման հաշվեկշիռը:

 

. Հանրապետության բնակչության մեկ շնչի հաշվով սննդամթերքի սպառման և

սեփական արտադրության ցուցանիշներն ունեն հետևյալ պատկերը

(աղյուսակներ 1,2):

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1

____________

 

Հանրապետության մեկ շնչի հաշվով սննդամթերքի փաստացի սպառումը

և մթերքների կենսաբանական երաշխավորվող նորմաները

/կգ մեկ տարվա համար/

 

.________________________________________________________________________.

|    Արտադրանքի | Ֆիզոլո-|              Փաստորեն սպառվել է               |

|   անվանումները| գիական |_______________________________________________|

|               | հիմնա- |1985թ.|1988թ.|1990թ.|1991թ.|1994թ.|1996թ.|1997 |

|               | վորված |      |      |      |      |      |      |     |

|               | նորմա- |      |      |      |      |      |      |     |

|               |  ները  |      |      |      |      |      |      |     |

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|1. Հաց և       |        |      |      |      |      |      |      |     |

|   հացամթերք   |  128   | 134  | 131  | 121  | 130  | 114  | 127  |125.4|

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|2. Կարտոֆիլ    |   58   |  65  |  60  |  54  |  55  |  80  | 81.3 |75.5 |

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|3. Բանջար-     |   141  | 135  | 156  | 125  | 119  | 131  | 133  |115.7|

|   -բոստանեղեն |        |      |      |      |      |      |      |     |

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|4. Պտուղ և     |        |      |      |      |      |      |      |     |

|   հատապտուղ,  |   92   |  47  |  56  |  38  |  59  | 54   | 63.6 | 47.6|

|   խաղող       |        |      |      |      |      |      |      |     |

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|5. Շաքար       |  34.5  | 28.7 | 33.4 | 36   |  12  | 7.5  | 16.7 | 17.1|

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|6. Բուսական    |  7.7   | 2.4  | 2.7  | 2.9  | 1.6  | 2.5  | 5.7  |  6  |

|   յուղ        |        |      |      |      |      |      |      |     |

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|7. Միս և       |        |      |      |      |      |      |      |     |

|   մսամթերք    |  75    | 49   |  53  |  42  |  27  |  22  |  20  | 22  |

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|8. Կաթ և       |        |      |      |      |      |      |      |     |

|   կաթնամթերք  | 392    | 433  | 457  | 420  | 185  | 149  |120.4 | 122 |

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|9. Ձու (հատ)   | 251    | 148  | 169  | 154  | 133  |  57  |  70  | 70  |

|_______________|________|______|______|______|______|______|______|_____|

|10. Ձուկ և     | 12.8   | 4.9  | 6.1  | 7.1  | 3.6  | 1.1  | 0.5  |0.2  |

|    ձկնեղեն    |        |      |      |      |      |      |      |     |

.________________________________________________________________________.

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ -  ա) պտղի, խաղողի և բանջարեղենի փաստացի սպառումը

      _________________      հաշվարկված է առանց վերամշակված ծավալների

                          բ) միգրացիոն տեղաշարժերի արդյունքում մեկ շնչի

                             հաշվով փաստացի սպառումը ավելի բարձր է

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2

___________

 

Հանրապետության բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական

կարևորագույն մթերքների արտադրությունը

/կգ մեկ տարվա համար/

 

.________________________________________________________________________.

|     Արտադրանքի        |                  Տարիները                      |

|    անվանումները       |________________________________________________|

|                       |1985թ.|1988թ.|1990թ.|1991թ.|1995թ.|1996թ.|1997թ.|

|_______________________|______|______|______|______|______|______|______|

|                       |      |      |      |      |      |      |      |

| 1. Հացահատիկ ընդամենը | 85   | 105  | 75.8 | 85   | 69.9 |87.3  | 68.8 |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

|      այդ թվում` ցորեն |36.6  | 46.2 | 33   |36.4  | 30.3 |37.5  | 47.0 |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

| 2. Կարտոֆիլ           | 92   | 60   | 59.4 | 75   | 114  |112   | 95.9 |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

| 3. Բանջարեղեն         | 186  | 164  | 109  | 119  | 120  |118   | 94   |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

| 4. Բոստանեղեն         | 18.2 | 17.9 | 8.9  | 10   | 14   |16    | 16.6 |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

| 5. Պտուղ և  հատապտուղ | 49.5 | 71.5 | 43.1 | 46   | 39   |42    | 29.0 |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

| 6. Խաղող              | 75   |  62  | 40.2 | 53.4 | 41   |42    | 28.7 |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

| 7. Միս և  մսամթերք    | 32   |  33  | 27.4 | 23.6 | 12.5 |12.5  | 12.6 |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

| 8. Կաթ                | 164  | 164  | 123.6| 115  | 114  | 115  | 116  |

|_______________________|______|______|______|______|______|______|______|

| 9. Ձու (հատ)          | 172  | 179  | 140  | 136  | 58   |  51  | 51   |

.________________________________________________________________________.

 

. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետությունում

փաստորեն կենսաբանական նորմաներին մոտ սպառվում է հացը և հացամթերքը,

խաղողը, բանջարեղենը, բոստանը և բուսական յուղը, իսկ կարտոֆիլի

սպառումը նույնիսկ գերազանցում է այն: Կենսաբանական նորմաներից խիստ

պակաս է սպառվում միսը և մսամթերքը, կաթը և կաթնամթերքը:

 

. Հայաստանի Հանրապետությունը աղքատացման վիճակի հասած երկրներից է և

այստեղ ցայտուն կերպով դրսևորվում են դրան ուղեկցող բացասական

երևույթները: Աղքատության իրավիճակը հանրապետությունում, մի շարք

օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, դժվարությամբ է

հաղթահարվում: Այն դրսևորվում է հետևյալ երեք ձևերով.

 

Ծայրահեղ աղքատություն` երբ առկա է մթերքների, հագուստի, կենցաղային

______________________

և սանհիգիենիկ պայմանների այնպիսի մակարդակը, որը վտանգում է

օրգանիզմի անմիջական նորմալ կենսաբանական գործունեությունը: Դրա

հիմնական դրսևորումներն են` մշտական թերսնումը և քաղցը, եղանակին,

կլիմային և սանհիգիենիկ պահանջներին չհամապատասխանող հագուստը և

բնակարանը:

 

Աղքատություն` երբ գոյություն ունի օրգանիզմի համեմատաբար նորմալ

_____________

կենսաբանական գործունեության ապահովման մակարդակ: Առկա է սնունդը (բայց

չկա տեսականու բազմազանություն), ձեռք է բերվում երեխաներին առավել

անհրաժեշտ հագուստը, ձմռանը բնակարանում ապահովվում է համեմատաբար

կայուն ջերմաստիճան: Նման ընտանիքներն այսօրվա մասնագիտական և

սոցիալական շերտերի իմաստով խիստ բազմազան են և սրանց նյութական

վիճակն արագորեն կարող է վատթարանալ և բարելավվել: Այս շերտի մեջ

ընդգրկվող մարդկանց առօրյա սննդի տեսականին հիմնականում բաղկացած է

հացից, կարտոֆիլից, ձավարեղենից, մակարոնեղենից, լոբուց, թթու

կաղամբից: Հազվադեպ են օգտագործվում միս, կաթնամթերք, ձու, յուղ,

նվազ քանակությամբ շաքար, մրգեր:

 

Համեմատական աղքատություն`  Համեմատական աղքատներն իրականում աղքատ

_________________________

են, քանի որ չեն կարող ծրագրավորել իրենց եկամուտները և բավարարել

կենցաղային ոչ առաջնային անհրաժեշտության կարիքները: Այնուամենայնիվ,

բավարար միջոցներ ունեն բավարարելու հագուստի և օրգանիզմի նորմալ

գործունեության համար անհրաժեշտ սննդի քանակության պահանջները:

 

. Հանրապետության` բնակչության սպառողական կարիքների կառուցվածքը

հիմնվում է կենսաապահովման նվազագույն հաշվեկշռի վրա: Համաշխարհային

Բանկի աջակցությամբ ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և

վերլուծության նախարարության կողմից 1996 թ. կատարված

հետազոտությունների համաձայն հանրապետության բնակչությունը ըստ

աղքատության վիճակի բաժանվել է երեք խմբի, հետևյալ դասակարգումով`

- ոչ աղքատներ, որոնց կողմից սննդի վրա կատարվող ծախսերը բարձր են

աղքատության գծից (աղքատության գիծը բնակչության մեկ շնչի հաշվով

ամսական հաշվարկվել է 10784 (դրամ) և նրանք կազմում են հանրապետության

բնակչության 45.3 տոկոսը.

- աղքատներ, որոնք կատարում են աղքատության գծից ցածր ծախսեր և կազմում

են բնակչության 27 տոկոսը.

- ծայրահեղ աղքատներ, որոնք սննդամթերքի վրա կարողանում են կատարել

աղքատության նվազագույն գծից (6612 դրամ) ցածր ծախսումներ և կազմում

են բնակչության 27.7 տոկոսը:

 

. Միջազգային չափանիշներով ապահովված են համարվում սննդամթերքի վրա

իրենց եկամուտների մինչև 25 տոկոս ծախսողները: Ելնելով դրանից, ՄԱԿ-ի

Զարգացման Ծրագրի և Երևանի պետական համալսարանի ազգագրության ամբիոնի

համատեղ ուսումնասիրություններով պարզվել է, որ հանրապետության

բնակչության միայն 13 տոկոսն է ապահովված նվազագույն զամբյուղին

համարժեք եկամուտներով: Դա պայմանավորված է հանրապետության

սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակով, և առաջին հերթին մշտական

գործազրկության բարձր մակարդակով (1998թ. հուլիսի 1-ի դրությամբ այն

կազմում է 130.8 հազ. մարդ):

 

. Աղքատության հետևանքով հանրապետության բնակչության մի զգալի մասը

զրկված է լիարժեքորեն օգտվելու սոցիալական անհրաժեշտ պայմաններից, որը

տեղիք է տալիս մի շարք բացասական երևույթների: Դրանք ներկայումս

հանրապետությունում արտահայտվում են հետևյալում.

 

- նյութական ծանր վիճակը նկատելի որակական փոփոխություններ են առաջացրել

տղամարդու և կնոջ հասարակական դերերում, ընդհանուր առմամբ ավելացել է

տնտեսապես ակտիվ կանանց թիվը և հասարակական դերը,

 

- ի տարբերություն համաշխարհային չափանիշների հանրապետությունում

ընդհանուր առմամբ գյուղացիներն ավելի ապահովված են մթերքներով, քան

քաղաքային բնակչությունը,

 

- Հայաստանում մշտապես նկատելի դժվարություններ են եղել սակավահող և

սակավաջուր նախալեռնային և լեռնային գոտիներում, և եթե նախկին

տնտեսակարգի պայմաններում հանրապետության գյուղատնտեսությունը

դոտացիաներ ստացող ոլորտ էր, և պետական բյուջեից ներդրումների միջոցով

պահվում էին վնասով տնտեսավարող մի շարք բնակավայրեր, ապա ներկայիս

շուկայական տնտեսության պայմաններում, երբ այդ բնակավայրերի

համայնքներն անցել են ինքնուրույն տնտեսավարման, դրանց բնակիչները

հայտնվել են ծանր կացության մեջ, նրանց մի մասը շարունակում է ապրել

արտագնա աշխատանքի շնորհիվ,

 

- հանրապետությունում աղետի գոտու առկայությունը, որտեղ հատկապես մեծ է

մնում գործազուրկների, ինչպես նաև ժամանակավոր կացարաններում ապրող

մարդկանց թիվը, և վաղեմի ավանդույթ ունեցող արտագնա աշխատանքը այսօր

դարձել է տվյալ տարածաշրջանների բնակչության կենսաապահովման ձևերից

մեկը,

 

- փախստականների համեմատաբար հոծ զանգված ունեցող տարածաշրջանների

առկայությունը` Ադրբեջանից բռնագաղթված նախկին քաղաքաբնակների մի մասը

տեղավորվել է գյուղերում, որը նրանց համար այլ խնդիրների հետ մեկտեղ

առաջացրել է սոցիալապես հարմարվելու բարդույթներ,

 

- հանրապետության արևելյան սահմանային գոտու անկայուն իրավիճակը, երբ

բնակչությունը պատերազմի շարունակական սպառնալիքի տակ է և նյութական

ու հոգեկան զրկանքներին գումարվում են ֆիզիկական անվտանգության և

ունեցվածքի պահպանության հարցերը:

 

Նշված տարածաշրջանները տնտեսապես առավել պասիվ վիճակում են գտնվում

և ունեն աղքատների թվի բարձր տեսակարար կշիռ:

 

- մեծ չափերի հասնող գործազրկության առկայությունը և գործատու-աշխատող

հարաբերությունների օրենսդրորեն չկարգավորված լինելը, չնայած

ներկայումս մշակվում է աշխատանքային նոր օրենսգիրք, որի մեջ արտացոլված

կլինեն շուկայի օրենքներով կարգավորվող աշխատանքային

հարաբերությունները: Ըստ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության

կողմից կատարված վերլուծության, 1994-1996 թթ. ՀՀ բնակչության մեջ

զբաղվածության պատկերը հետևյալն է.

 

.______________________________________________________________________.

|                       Զբաղվածության դինամիկան                        |

|______________________________________________________________________|

|                     |   1994 թ.   |   1995 թ. |   1996 թ.  | 1997 թ. |

|_____________________|_____________|___________|____________|_________|

|                     |             |           |            |         |

| Զբաղվածներ միջին    |             |           |            |         |

|     տարեկան         |  1487600    |  1476400  |  1435600   |1372200  |

|_____________________|_____________|___________|____________|_________|

| Գործազուրկներ       |             |           |            |         |

| տարեվերջի դրությամբ |   91783     |   131705  |   159254   | 174372  |

.______________________________________________________________________.

 

Իրականում հանրապետությունում դժվար է հստակեցնել զբաղվածների իրական քանակական ցուցանիշները: «Զբաղվածներ» ցուցանիշի տակ ընդգրկված են նաև նրանք, ովքեր հարկադրված պարապուրդում գտնվող ձեռնարկություններում պաշտոնապես աշխատող են համարվում: ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության հետազոտությունները մի շարք ձեռնարկություններում ցույց են տվել, որ 1996 թ. հարկադիր վարչական արձակուրդում է գտնվում հետազոտված ձեռնարկությունների անձնակազմի 20.6 տոկոսը և ոչ մի փոխհատուցում չի ստանում: Նման աշխատողների տեսակարար կշիռը հատկապես բարձր է սեփականաշնորհված խոշոր ձեռնարկություններում (33.7 տոկոս): Նույն` 1996 թ. դեկտեմբերին իրականացված աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքները վկայում են, որ փաստացի գործազուրկների մի մասը զբաղվածության ծառայություններում չի գրանցված: Զգալի տեսակարար կշիռ է կազմում նաև ժամանակավոր և թաքնված գործազուրկների թիվը: Միևնույն ժամանակ հանրապետությունում առկա է նաև իրավաբանորեն չգրանցված զբաղվածների բավականին մեծ բանակ, որի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ ստանալը բավականին բարդ գործ է:

Այսպիսով, հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը պահանջում է առաջնահերթ կերպով մշակել և իրականացնել պարենային ապահովության քաղաքականություն և դրա հիման վրա բնակչության համար ապահովել բավարար կենսապայմաններ:

Նշված հիմնախնդրի լուծման նպատակով մշակվել է սույն հայեցակարգը, որի ընդունումով նախատեսվում է մշակել համակողմանիորեն կշռադատված ծրագիր և գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետությունում պարենային ապահովության քաղաքականությունը` նրանում նախատեսելով հանրապետությունում իրականացվող քաղաքական, իրավական, կազմակերպա-տնտեսական, սոցիալական և տեխնիկա-տեխնոլոգիական համալիր միջոցառումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ _____________________________________________

 

. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական

ընդհանուր, և մասնավորապես բնակչության կենսապահովման բնագավառում

ներկայումս ստեղծված բարդ իրավիճակը, պարենային ապահովության

քաղաքականության մշակումն ու իրականացումը ենթադրում են պետականորեն

կարգավորել տնտեսական, քաղաքական, իրավական ու սոցիալական

գործընթացները, և հանրապետության բնատնտեսական, արտադրական ու

աշխատանքային ներուժի, ֆինանսական ներդրումների առավել արդյունավետ ու

նպատակային օգտագործման հիման վրա ապահովել.

- մակրոտնտեսական կայունացումն ու աճը, արժեզրկման տեմպերի նվազեցումը,

- տնտեսության հիմնական ճյուղերի, և առաջին հերթին` ագրարային հատվածի,

գերակա ուղղությունների սահմանումը և դրանց վերականգնումը, զարգացումն

ու արդյունավետության բարձրացումը,

- ներքին և արտաքին ներդրումների ծավալների մեծացումը, նոր աշխատատեղերի

ստեղծումը և գործազրկության կրճատումը,

- պարենամթերքների արտադրության ընդլայնումը և դրանց անխափան ու կայուն

մատակարարումը և կենսաբանական նորմաներին համապատասխան բնակչության

պահանջների բավարարումը,

- բնակչության կենսամակարդակի բարձրացումը, նվազ ապահովված խավերի

եկամուտների մեծացումը և սոցիալական վիճակի բարելավումն ու

սննդամթերքի մատչելիության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

 

. Նկատի ունենալով նշված հիմնախնդիրների լուծման կարևորությունը և

ելնելով այն հանգամանքից, որ պարենային ապահովության քաղաքականությունը

նշանակում է քաղաքական, իրավական, կազմակերպա-տնետսական և սոցիալական

համալիր միջոցառումների իրականացում, նրա հիմնական ուղղությունները

հանգում են հետևյալին:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

_________________________

 

. Հանրապետության բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար ապահովել հողի,

բնատնտեսական ու արտադրական մյուս ռեսուրսների օգտագործման և

տնտեսավարման հավասար պայմաններ` բարեփոխումների ու մասնավորեցման

նպատակային քաղաքականության իրականացման, տնտեսական, իրավական և

սոցիալական նպաստավոր միջավայրի ստեղծման միջոցով:

 

. Նպաստել հանրապետության տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի, և

առաջին հերթին գյուղատնտեսության, սննդի և վերամշակող

արդյունաբերության վերականգնմանն ու զարգացմանը` գյուղացիական

տնտեսություններին և պարենամթերք, արտադրող ու վերամշակող տնտեսավարող

սուբյեկտներին տեխնիկական և տեխնոլոգիական աջակցությունների

ցուցաբերման, արտադրական և գիտատեխնիկական սպասարկումների

իրականացման, կրթության և վերապատրաստման համակարգի կատարելագործման

միջոցով մարդկանց ունակությունների ու հնարավորությունների բարձրացման,

մարկետինգի զարգացման և տեղեկատվական ու խորհրդատվական

ծառայությունների մատուցման միջոցով:

 

. Կատարելագործել գործող օրենսդրությունը` համապատասխան իրավական դաշտի

ձևավորման, հարկային և ֆինանսա-վարկային և մաքսային

քաղաքականության կատարելագործման հիման վրա:

 

. Մշակել և իրականացնել նպատակային ծրագրեր ու միջոցառումներ

հանրապետության պարենային անապահով տարածաշրջաններում` ինչպես

գյուղատնտեսության, այնպես էլ տնտեսության մյուս ճյուղերի ու

ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման և դրանցում տվյալ

տարածաշրջանի գործազուրկներին ներգրավելու ճանապարհով:

 

. Ապահովել պարենային ապահովվածությանը վերաբերվող ճշգրիտ տեղեկատվության

հոսքը` տեղեկատվական-վերլուծական կենտրոնացված համակարգի ներդրման ու

գործարկման միջոցով:

 

. Մշակել և ներդնել սննդի վերամշակման, պահպանման և պահեստավորման

կատարելագործված տեխնոլոգիաները և դրա հիման վրա ապահովել

պարենամթերքի կորուստների կրճատումը:

 

. Միջոցներ ձեռնարկել ներմուծվող ապրանքները տեղական արտադրության

ապրանքներով փոխարինելու ուղղությամբ և ապահովել տեղական արտադրողների

շահերի պաշտպանությունը:

 

. Պարենային ապահովության քաղաքականությունը իրականացնելիս հաշվի առնել

Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հետ Հայաստանի

Հանրապետության ձեռք բերած պայմանավորվածությունները և ԱՀԿ-ին

անդամակցությանն ուղղված ՀՀ պետական քաղաքականությունը:

 

. Վերահսկել պարենի պետական պահուստների վիճակը և ուշադրության

կենտրոնում պահել պարենի մատակարարման, մատչելիության և սննդի

պահանջներին համապատասխանության հիմնահարցերը, հատուկ ուշադրություն

դարձնելով պարենի տեսակետից առավել անապահով տարածաշրջաններին,

բնակչության խավերին, հաշվի առնելով սեզոնայնության ազդեցությունը

պարենային ապահովվածության վրա:

 

. Անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարիայի և

ֆիտոսանիտարիայի միջոցառումներ և դրանց հիման վրա ապահովել

մատակարարվող պարենի որակը և անվտանգությունը` ուժեղացնելով

նորմատիվային վերահսկողությունը մարդկանց, կենդանիների առողջության

պահպանման և բույսերի հիվանդությունների ու վնասատուների կանխարգելման

հարցերում:

 

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ______________________________________________

 

Հանրապետությունում առկա բնատնտեսական պայմանների մեծ բազմազանության և արտադրական ներուժի ոչ համաչափ օգտագործման հետևանքով տարբեր տարածաշրջաններում ստացվող արդյունքները լինում են տարբեր, ուստի պարենային ապահովության քաղաքականության իրականացումը հարկ կլինի նպատակաուղղել առաջին հերթին գյուղատնտեսության և նրա ենթակառուցվածքների, գյուղական բնակավայրերի զարգացմանը` ըստ տարածաշրջանների ցուցաբերելով տարբերակված մոտեցումներ:

Հաշվի առնելով հանրապետության բնակչության սպասվող հետագա աճը, նրա կենսամակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և սպառողների պահանջմունքների ավելացումը, պետական միջամտության գործում կկարևորվի գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների և տարերային աղետների դեմ պայքայրի, հակաանասնաճարակային, մելիորատիվ և բնապահպանական միջոցառումների իրականացումը, բնական պաշարների կառավարման ու շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ հսկողության ուժեղացումը, և դրանց հիման վրա բարենպաստ պայմաններ կստեղծվեն պարենային մթերքների արտադրության ծավալների ավելացման համար:

Հարկ է նշել, որ ագրոպարենային հատվածի զարգացմանն ուղղված համալիր ծրագիրը` «ՀՀ ագրոպարենային համակարգի 1998-2002 թթ. բարեփոխումների միջոցառումների ծրագիրը», մշակվել ու գործողության մեջ է դրվել և նրանում արտացոլվել են գյուղատնտեսության և պարենի արտադրության զարգացման բոլոր կոնկրետ միջոցառումները, ուստի պարենային ապահովության քաղաքականության սույն հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է լուծում տալ ագրարային հատվածին առնչվող հետևյալ հիմնահարցերին:

 

. Գյուղատնտեսական մթերքների արտադրության ռացիոնալ տեղաբաշխման և

արտադրական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարբերակված

քաղաքականության իրականացմամբ նպաստել հիմնական պարենամթերքների

արտադրության ծավալների աճին այն տարածաշրջաններում, որտեղ գոյություն

ունի համապատասխան բնատնտեսական և արտադրական ներուժ ու հնարավոր է

ստանալ առավելագույն հատույց: Դա իր հերթին կնպաստի բնակչության

զբաղվածության աճին, կխթանի արտադրության ընդլայնմանը և դրանց հիման

վրա պայմաններ կստեղծի եկամուտների մեծացման ու նշված գոտիներում

վճարունակ պահանջարկի բարձրացման համար:

 

. Պետական միջամտությամբ շարունակել գյուղատնտեսության համար անհրաժեշտ

նյութատեխնիկական միջոցների ներկրումները և սպասարկումների

կազմակերպումը այն ծավալներով ու այնքան ժամանակ, քանի դեռ մասնավոր

հատվածը չի կարողանում լիարժեքորեն կատարել այդ գործառույթը:

 

. Հաշվի առնելով հանրապետությունում առկա ներկա, ինչպես նաև առաջիկա

պահանջարկը, և ելնելով բնական ներուժի սահմանափակությունից, կարևոր

տեղ հատկացնելով ակտիվ միջազգային համագործակցությանը, մշակել և

իրագործել տեղական գյուղատնտեսության, սննդի և վերամշակող

արդյունաբերության հնարավորությունների արդյունավետ օգտագործմանն

ուղղված ծրագրեր: Նպաստել գյուղական տարածաշրջանների տնտեսական և

սոցիալական զարգացմանը և դրա հիման վրա եկամուտների մեծացմանն ու

պարենային ապահովության բարձրացմանը:

 

. Գնահատել գյուղատնտեսական արտադրության վրա շրջակա միջավայրի

աղտոտվածության, կլիմայական փոփոխությունների, կենսաբանական

բազմազանության նվազման վնասակար ազդեցությունները, միջոցառումներ

մշակել դրանց կանխման ուղղությամբ, կանխել և վերահսկել էկոլոգիապես

թույլ գոտիների բնական ռեսուրսների գերօգտագործումը:

 

. Ձեռնարկել միջոցներ բուսաբուծության և անասնապահության արդյունավետ

վարման ուղղությամբ` սերմնաբուծության և տոհմաբուծության նվաճումների

օգտագործման, հողերի բերրիության բարձրացման համալիր միջոցառումների

մշակման ու իրականացման հիման վրա:

 

. Անասնապահության արդյունավետությունը և կայունությունը բարձրացնելու

նպատակով մշակել և իրականացնել միջոցառումներ` ուղղված տոհմային գործի

բարելավմանը և արհեստական սերմնավորման աշխատանքների կատարմանը,

արոտավայրերի արդյունավետ օգտագործմանը և նրանց հետագա բարելավմանը:

 

. Մշակել և իրականացնել ծրագրեր գյուղատնտեսական մշակաբույսերի գենետիկ

պաշարների և կենդանիների գենոֆոնդի պահպանման և օգտագործման

ուղղությամբ:

 

. Պետական միջոցներով բույսերի պաշտպանության և հակահամաճարակային

միջոցառումների իրականացման միջոցով արդյունավետ կերպով վերահսկել և

կանխել բույսերի և կենդանիների հիվանդություններն ու վնասատուների

տարածումը` հաշվի առնելով նաև այն հիվանդությունները (ժանտախտ, դաբաղ,

սիբիրախտ և այլն), որոնք հանրապետություն են ներթափանցում սահմանամերձ

երկրներից:

 

. Միջոցներ ձեռնարկել ապահովելու հանրապետության էկոլոգիական համակարգի

բաղադրիչների պահպանումն ու կայուն օգտագործումը: Վերահսկել և

ապահովել տարածաշրջանների բնական պաշարների վերականգնումը և

պահպանումը, իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը տնտեսական և

սոցիալական լծակների միջոցով կնվազեցնի հողերի վատթարացումը:

 

. Հանրապետական և տարածաշրջանային մակարդակներում մշակել ջրային

պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված համապատասխան

քաղաքականություն` տնտեսապես, սոցիալապես և բնապահպանորեն ճիշտ ձևով

ապահովելով ոռոգման համակարգի վերականգնումը և զարգացումը,

նվազեցնելով երաշտի ու հեղեղների ազդեցությունը պարենային արտադրության

վրա:

 

. Մշակել և իրագործել ծրագրեր թափոնազերծ ժամանակակից տեխնոլոգիաների

զարգացման և օգտագործման ուղղությամբ, որոնք թույլ կտան ստանալ

տնտեսական և էկոլոգիական մեծ օգուտ, մշակել ու ներդնել ժամանակակից

կենսատեխնոլոգիաներ պարենային և կերային արտադրանքների ստացման,

ինչպես նաև բուսական հումքի, թափոնների լիարժեք օգտագործման համար:

 

. Ամրապնդել հետազոտական համակարգը` ուղղված պարենային ապահովության

խթանման համակարգված ծրագրերի մշակմանը: Նման ծրագրերը նպատակաուղղել

գյուղատնտեսության, ձկնաբուծության, ջրային պաշարների և

անտառտնտեսության արտադրական ներուժի օգտագործման մակարդակի

բարձրացման և շրջակա միջավայրի պահպանմանը:

 

. Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի մեջ

նախատեսել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն գյուղատնտեսական

ոլորտի սոցիալական և տնտեսական վերականգնմանը, հատուկ ուշադրություն

դարձնելով ներդրումների ներգրավմանը և զբաղվածության մակարդակի

բարձրացմանը, գյուղատնտեսության ներուժի արդյունավետ օգտագործմանը:

 

. Ապահովել միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ

համագործակցությունը, պարենային ապահովությանը խթանելու նպատակով

ակտիվորեն մասնակցել միջազգային փոխհարաբերություններին:

 

. Ապահովել այն հետազոտությունների իրականացումը, որոնք հնարավորություն

են տալիս մշակել, տարածել և կիրառել կլիմայական կանխատեսումներին

վերաբերող տեղեկատվությունը, որի կիրառումը կնպաստի գյուղատնտեսության,

ինչպես նաև պարենի արտադրության այլ ոլորտների արդյունավետության

բարձրացմանը:

 

. Աջակցել գյուղմթերքների շուկաների ձևավորմանն ու զարգացմանը, որը

կնպաստի գյուղատնտեսական արտադրանքների իրացման, պահեստավորման,

վերամշակման, փոխադրումների ոլորտում ծագած խնդիրների լուծմանը և

բերքի կորուստների կրճատմանը:

 

. Մշակել և ներդնել գյուղատնտեսության ոլորտի և վերամշակող

արդյունաբերության վարկավորման ու խնայողությունների օգտագործման

սխեմաներ, ապահովագրության համապատասխան մեխանիզմներ` լայնորեն

օգտագործելով միջազգային ծրագրերի, տեղական ռեսուրսների

հնարավորությունները:

 

. Նպաստել գյուղական համայնքներում գյուղացիական միությունների,

միավորումների և այլ կազմակերպական ձևերի ստեղծմանը, որը գյուղական

բնակչության համար պայմաններ կստեղծի ակտիվորեն մասնակցելու գյուղի

սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը:

 

ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

___________________________

 

Պարենային ապահովության քաղաքականության հիմնական նպատակներից մեկն էլ, ելնելով իրացման խնդիրների լուծման առաջնահերթությունից, պետք է համարել ինտեգրացմանն ուղղված միջոցառումները, հաշվի առնելով համաշխարհային առևտրի համակարգի պահանջները: Այդ նպատակների իրականացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները:

 

. Օգտագործել այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են բնակչության

կարիքները առավելագույնս բավարարելու համար միջազգային առևտրական

կազմակերպությունների և առաջին հերթին ԱՀԿ-ի հետ համագործակցելուց:

 

. Ուսումնասիրել և բացահայտել հիմնական սննդամթերքի ներմուծման

(արտահանման) գծով հանրապետության կարիքները (հնարավորությունները),

բնակչության խոցելի խմբերի պարենի սպառման մակարդակը (պահանջարկը),

ուսումնասիրել համաշխարհային գները և կանխատեսել մատակարարման

հնարավոր տատանումները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել նման

տատանումների բացասական ազդեցությունը կանխելու կամ մեղմելու

ուղղությամբ:

 

. Ստեղծել ներքին մարքեթինգային և փոխադրումների գործուն համակարգեր,

որպեսզի դյուրացվի տեղական և համաշխարհային շուկաների միջև եղած

կապերը, ընդլայնվեն առևտրի շրջանակները:

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ________________________________________________

 

Պարենային ապահովության քաղաքականության կարևորագույն խնդիրներից է նաև բնական և այլ աղետները կանխելու և դրանցից պաշտպանվելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը: Այդ նպատակով հարկ կլինի իրականացնել հետևյալ միջոցառումները:

 

. Օգտագործել համապատասխան միջազգային, տարածաշրջանային և հանրապետական

կառույցները տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու ուղղությամբ:

 

. Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ առավել հավանական են

արտակարգ իրավիճակները, ապահովել օպերատիվ արձագանքման կառույցների

արդյունավետ գործունեությունը, արտակարգ իրավիճակների վերաբերյալ

ունենալ համապատասխան տեղեկատվություն:

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ _______________________________________________

 

Պարենամթերքների կայուն մատակարարումը, գյուղատնտեսության և վերամշակող արտադրության զարգացումը, համապատասխան ենթակառուցվածքների ձևավորումը պահանջում են իրականացնել ինչպես պետական ներդրումներ, այնպես էլ կազմակերպա-տնտեսական և իրավական լծակներով խրախուսել արտասահմանյան և տեղական մասնավոր ներդրումները պարենային ոլորտում: Նշված նպատակի իրականացումը պահանջում է լուծել հետևյալ հիմնահարցերը:

 

. Իրականացնել այնպիսի պետական քաղաքականություն, որը կնպաստի պարենային

ապահովության համար ներդրումների հոսքին ու օգտագործման

արդյունավետությանը:

 

. Առաջնահերթություն տալ նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկային

ռեսուրսների զարգացմանը և պարենային արտադրության ոլորտում առաջավոր

տեխնոլոգիաների կիրառմանը, արտադրական ու սոցիալական

ենթակառուցվածքների և կառավարման համակարգերի բարելավմանն ուղղված

ներդրումներին:

 

. Խրախուսել տեղական և օտարերկրյա աղբյուրներից սոցիալական և

բնապահպանական ներդրումները, մեծացնել տեղական համայնքների

մասնակցությունը ներդրումների գործում:

 

. Պարենային ապահովվածությանը հասնելու և պահպանելու նպատակով

արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների հետ

աշխատանքներ տանել մասնավոր, պետական, տեղական և օտարերկրյա

աղբյուրներից բավարար և կայուն ֆինանսավորում հայթայթելու

ուղղությամբ: Պահպանել և ընդլայնել պարենային ապահովության հետ կապված

միջազգային ֆինանսական օգնությունը:

 

. Աջակցել այնպիսի ներդրումներին, որոնք ազդեցություն կունենան կայուն

պարենային ապահովության վրա, ինչպես նաև բնական ռեսուրսների

արդյունավետ պահպանման և օգտագործման վրա:

 

. Առաջնահերթություն ցուցաբերել մարդկանց հնարավորությունների

ընդլայնմանն ուղղվող ներդրումներին կրթության, առողջապահության և

սնուցման ասպարեզներում` խթանելով ընդհանուր տնտեսական աճը և կայուն

պարենային ապահովությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.1998
N 63
Արձանագրային որոշում