Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹ ...

 

 

040.1017.270711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 1017-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման քաղաքականության վարկի երկրորդ և երրորդ գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» N 697-Ն որոշման հավելվածի երկրորդ բաժնի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում բիզնես գործընթացների վերակազմակերպման և իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

N 1017-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |           Միջոցառման անվանումը              |Իրականացման ժամկետը|

|ը/կ|                                             |                   |

|___|_____________________________________________|___________________|

|1. |Հարկային մարմնի գործառույթների հստակեցման    |                   |

|   |շրջանակներում հարկային տեսչությունների       |                   |

|   |գործառույթներից հարկ վճարողների սպասարկման   |                   |

|   |գործառույթների տարանջատում, տվյալների մշակման|                   |

|   |և  վերլուծությունների իրականացման բաժնի      |                   |

|   |գործառույթների հստակեցում: Այդ նպատակով`     |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |- Երևանի  հարկային տեսչություններում         |2011 թ.            |

|   |կառուցվածքային փոփոխությունների իրականացում` |                   |

|   |հարկ վճարողների սպասարկման և  տվյալների      |                   |

|   |մշակման բաժինների վերակազմակերպում           |                   |

|   |տեղեկատվության և  վերլուծության բաժնի        |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |- հարկ վճարողների սպասարկման հետևյալ         |2012-2013 թթ.      |

|   |գործառույթների կենտրոնացում սպասարկման       |                   |

|   |կենտրոններում`                               |                   |

|   |  հարկային վարչարարությունը կարգավորող       |                   |

|   |իրավական ակտերի ձեռքբերման, դրանց հիմնական   |                   |

|   |դրույթների մասին տեղեկատվության տրամադրում,  |                   |

|   |իր իրավասությունների շրջանակներում դրանց     |                   |

|   |պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվության    |                   |

|   |տրամադրում, հաշվետվությունների լրացման հետ   |                   |

|   |կապված հարցերում աջակցություն, դրանց         |                   |

|   |ներկայացման և  հարկերի վճարման վերաբերյալ    |                   |

|   |բացատրական աշխատանքների իրականացում,         |                   |

|   |հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով     |                   |

|   |ներկայացման պայմանագրի կնքման գործընթացի     |                   |

|   |ապահովում, հարկ վճարողին էլեկտրոնային        |                   |

|   |ծածկագրի և  գաղտնաբառի տրամադրում,           |                   |

|   |համապատասխան համակարգչային ծրագրերի և        |                   |

|   |սարքերի (տերմինալ) միջոցով էլեկտրոնային      |                   |

|   |հաշվետվությունների հանձնման                  |                   |

|   |հնարավորությունների ապահովում, նորաստեղծ հարկ|                   |

|   |վճարողներին աջակցելու նպատակով               |                   |

|   |այցելություններ, հարկ վճարողների համար       |                   |

|   |սեմինարների կազմակերպում և  անցկացում        |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |- տեղեկատվական և  վերլուծական կենտրոնների    |2011 թ.            |

|   |վերլուծությունների համար անհրաժեշտ մեթոդական |                   |

|   |ուղեցույցների պատրաստում                     |                   |

|___|_____________________________________________|___________________|

|2. |Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման  |2012 թ.            |

|   |լիարժեք համակարգի ներդրում                   |                   |

|___|_____________________________________________|___________________|

|3. |Հարկ վճարողների սպասարկմանն օժանդակելուն     |2011 թ.            |

|   |ուղղված հեռախոսազանգերի ժամանակակից կենտրոնի |                   |

|   |(Call Center) գործարկում` մատուցվող          |                   |

i

|   |ծառայությունների հետագա կատարելագործմամբ     |                   |

|___|_____________________________________________|___________________|

|4. |ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հարկային բարեփոխումների 2011-    |2013 թ.            |

|   |2013 թթ. ծրագրից բխող` վերադաս և  տարածքային |                   |

|   |հարկային մարմինների կառուցվածքային           |                   |

|   |բարեփոխումներ` կրճատելով նաև  հարկային       |                   |

|   |տեսչությունների քանակը                       |                   |

|___|_____________________________________________|___________________|

|5. |Միջազգային առաջավոր փորձի հիման վրա հարկային |2012 թ.            |

|   |մարմնում ներքին աուդիտի նոր, ամբողջական      |                   |

|   |համակարգի ներդրում և  կատարելագործում        |                   |

|___|_____________________________________________|___________________|

|6. |Հարկ վճարողների ինքնագնահատման և  հարկային   |                   |

|   |պարտավորությունների կամավոր կատարման         |                   |

|   |ապահովման մեխանիզմների ներդրում              |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |1) հարկ վճարողների էլեկտրոնային հաշվառում,   |ֆինանսավորումից    |

|   |նույնականացում                               |6 ամիս հետո        |

|   |_____________________________________________|___________________|

|   |2) հաշվետվությունների, հայտարարագրերի,       |ֆինանսավորումից    |

|   |տեղեկությունների և  այլ փաստաթղթերի ընդունում|6 ամիս հետո        |

|   |և  էլեկտրոնային մշակում                      |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |3) վերլուծական կարողությունների ուժեղացում   |2013 թ.            |

|   |_____________________________________________|___________________|

|   |4) հարկային մարմնում առկա տվյալների հիման վրա|2012 թ.            |

|   |ստացվող վերլուծական և  վիճակագրական          |                   |

|   |հաշվետվությունների ավելացում, նոր            |                   |

|   |հաշվետվությունների ներդնում                  |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |5) անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարում|2012 թ.            |

|   |_____________________________________________|___________________|

|   |6) ավելացված արժեքի հարկի գերավճարների       |2012 թ.            |

|   |վերադարձ և  հարկային գերավճարների հաշվանցում |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |7) դրամարկղային մեքենաների, գրանցման գրքերի, |2012 թ.            |

|   |դրամարկղային գրքերի հաշվառման ավտոմատացված   |                   |

|   |վարում                                       |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |8) ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի շտեմարաններում օգտագործվող    |ֆինանսավորումից    |

|   |ծրագրային միջոցների լիցենզիաների ձեռքբերում  |6 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|7. |Ռիսկային գործոնների կառավարման վրա հիմնված   |                   |

|   |ժամանակակից հարկային հսկողության ապահովում   |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |1) ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման   |2012 թ.            |

|   |ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի  |                   |

|   |կատարելագործում` ինտեգրելով այն սույն կետի   |                   |

|   |2-րդ և  3-րդ մասերում ներգրավված             |                   |

|   |գործընթացներին                               |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |2) 3-րդ անձանցից ստացվող տեղեկությունների    |2012 թ.            |

|   |մշակում                                      |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |3) կենտրոնական գանձապետարանից ստացված        |2012 թ.            |

|   |տվյալների ավտոմատացված գրանցում              |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |4) կամերալ ուսումնասիրությունների            |2012 թ.            |

|   |ավտոմատացված ծրագիր                          |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |5) հարկային մարմնի կողմից հարկային           |2013 թ.            |

|   |պարտավորությունների ստուգման,                |                   |

|   |ուսումնասիրության և  վերագնահատման           |                   |

|   |աշխատանքների նոր որակական աստիճանի ապահովում,|                   |

|   |հարկային պարտավորությունների հաշվարկման      |                   |

|   |անուղղակի մեթոդների կիրառման կատարելագործում |                   |

|   |_____________________________________________|___________________|

|   |6) ստուգման ակտերի էլեկտրոնային լրացում      |2012 թ.            |

|   |_____________________________________________|___________________|

|   |7) իրավախախտումների հաշվառում, հայցային      |2012 թ.            |

|   |աշխատանքների կազմակերպում, հարկադիր          |                   |

|   |գանձումների և  հարկ վճարողին ծանուցումների   |                   |

|   |ավտոմատացված ներկայացման համակարգ            |                   |

|___|_____________________________________________|___________________|

|8. |Հերթերի կառավարման համակարգի ներդրում        |ֆինանսավորումից    |

|   |                                             |18 ամիս հետո       |

|___|_____________________________________________|___________________|

|9. |Տվյալների մշակման կենտրոնի (սերվերային       |ֆինանսավորումից    |

|   |սենյակ) ստեղծում                             |9 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|10.|Համալրված համակարգի տեխնիկական ապահովման     |ֆինանսավորումից    |

|   |հզորացում                                    |9 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|11.|Գործընթացների միասնական կառավարման և         |ֆինանսավորումից    |

|   |էլեկտրոնային արխիվի համակարգերի ստեղծում     |18 ամիս հետո       |

|___|_____________________________________________|___________________|

|12.|Պահուստային տվյալների մշակման կենտրոնի       |ֆինանսավորումից    |

|   |ստեղծում                                     |12 ամիս հետո       |

|___|_____________________________________________|___________________|

|13.|Ներքին ցանցի վերազինում և  արդիականացում     |ֆինանսավորումից    |

|   |                                             |6 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|14.|Հարկերի էլեկտրոնային վճարումների համակարգի   |ֆինանսավորումից    |

|   |ներդնում                                     |9 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|15.|Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի      |ֆինանսավորումից    |

|   |ներքին աուդիտի ներդնում                      |6 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|16.|ԻՊ (IP) հեռախոսակապի ներդրում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում  |ֆինանսավորումից    |

|   |                                             |3 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|17.|Տվյալների մշակման միասնական շտեմարանի (Data  |ֆինանսավորումից    |

|   |Warehouse) ստեղծում` ներառյալ նախագծումը և   |6 ամիս հետո        |

|   |տարբեր համակարգերից տվյալների տեղափոխումը    |                   |

|___|_____________________________________________|___________________|

|18.|ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի համակարգիչների փոխարինում        |ֆինանսավորումից    |

|   |դյուրակիր համակարգիչներով (thin client)      |6 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|19.|Մարդկային ռեսուրսների կառավարման և           |ֆինանսավորումից    |

|   |կատարողականի գնահատման ավտոմատ համակարգեր    |6 ամիս հետո        |

|___|_____________________________________________|___________________|

|20.|Հարկային ծառայողների ընթացիկ ուսումնական և   |2012 թ.            |

|   |իրազեկման միջոցառումների կազմակերպման համար` |                   |

|   |Երևանում  ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի   |                   |

|   |գործարկում                                   |                   |

|___|_____________________________________________|___________________|

|21.|Հարկային ծառայողների երկարաժամկետ ուսումնական|2012 թ.            |

|   |միջոցառումների կազմակերպման համար` Դիլիջանում|                   |

|   |ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի գործարկում  |                   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 1017-Ն
Որոշում