040.1021.270711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2011 թվականի N 1021-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 6.037 հեկտարը` համաձայն հավելվածի, փոխադրել`
1) համայնքային սեփականություն հանդիսացող 5.887 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խառը և հասարակական կառուցապատման համար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 4.28 հեկտար, որից` 2.99 հեկտարը` խառը կառուցապատման, 1.29 հեկտարը` ընդհանուր օգտագործման համար,
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.66 հեկտար, որից` 0.29 հեկտարը` խառը կառուցապատման, 0.37 հեկտարը` հասարակական կառուցապատման համար,
գ. հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.787 հեկտար` խառը կառուցապատման համար,
դ. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0.16 հեկտար` հասարակական կառուցապատման համար.
2) պետական սեփականություն հանդիսացող`
ա. անտառային հողերից 0.06 հեկտարը` հասարակական կառուցապատման համար,
բ. հատուկ նշանակության հողերից 0.09 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրական կառուցապատման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 21-ի
N 1021-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՓՈՓՈԽՄԱՆ
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում