040.1035.020811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2011 թվականի N 1035-Ա
ՀԵՆՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱԷԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հենրիկ Կարենի Մելքոնյանին (ծնվ.` 1988 թվականի հուլիսի 30-ին, քաղ. Երևան, Մուրացանի 113/1, բն. 8), Աշոտ Ռոբերտի Մնացականյանին (ծնվ.` 1987 թվականի հուլիսի 3-ին, քաղ. Երևան, Ամիրյան 20, բն. 19), Ռաֆաէլ Սերգեի Հարությունյանին (ծնվ.` 1989 թվականի մայիսի 18-ին, քաղ. Երևան, Իսրայելյան 37, բն. 18) տալ տարկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` 2011 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի «ՄԱՍԴԱՐ» կրթահամալիրի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված կրթաթոշակային ծրագրով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով` մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ