040.0919.120711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2011 թվականի N 919-Ն
ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
6) Երևանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի, Երևանի համայնքային արտակարգ իրավիճակների հանձնաժողովի, Երևանի կազմակերպությունների արտակարգ իրավիճակների հանձնաժողովի, Երևանի տարահանման հանձնաժողովի կառավարման կետերի կապը կազմակերպվում է գերկարճալիք N 5 ռադիոցանցով, իսկ Երևանի քաղաքապետի, փրկարարական աշխատանքների տեղամասերի ղեկավարների ու հասարակական փրկարարական ուժերի միջև` գերկարճալիք N 6 ռադիոցանցով, ինչպես նաև քաղաքային հեռախոսակապով.
7) կարճալիք N 3 և գերկարճալիք N 3 ռադիոցանցերով Հայաստանի Հանրապետության մարզերի մշտական գործող հանձնաժողովների, լիազոր մարմնի ՀՓԾ-ի մարզային փրկարարական վարչությունների, Հայաստանի Հանրապետության մարզերի փրկարարական աշխատանքների տեղամասերի ղեկավարների և հասարակական փրկարարական ուժերի միջև կապ է կազմակերպում: Գերկարճալիք N 4 ռադիոցանցերով կապը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության մարզերի մշտական գործող հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության մարզերի տարահանման հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության մարզերի կազմակերպությունների արտակարգ իրավիճակների հանձնաժողովների և Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային արտակարգ իրավիճակների հանձնաժողովների միջև: Մարզային կառավարման կետերի միջև կապը կազմակերպվում է նաև քաղաքային և միջքաղաքային հեռախոսակապի միջոցով.
8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի ղեկավարի պահեստային և ՃԿԿ-ի, Երևանի քաղաքապետի և Երևան քաղաքի մշտական գործող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության մարզպետի և Հայաստանի Հանրապետության մարզի մշտական գործող հանձնաժողովի միջև կապը կազմակերպվում է ներքին ավտոմատ հեռախոսակայանի միջոցով:
11. Երկրաշարժի գոտում հետախուզության կազմակերպումը`
1) հետախուզության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկված մարմինների ղեկավարների կարևորագույն պարտականությունն է.
2) հետախուզության անմիջական կազմակերպիչներ են լիազոր մարմինը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարները.
3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարները կազմակերպում են հատուկ հետախուզություն` ելնելով բնակչության պաշտպանության համակարգի ընդհանուր խնդիրներից, ինչպես նաև` իրենց շահերից.
4) հետախուզության նպատակը, հիմնական ուղղությունները, ներգրավվող ուժերն ու միջոցները որոշում է լիազոր մարմինը.
5) հետախուզությունը ղեկավարում է, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հետախուզության ընդհանուր համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը, օդային հետախուզությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցչի միջոցով.
6) հատուկ հետախուզության անմիջական ղեկավարումն իրականացնում են պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարները.
7) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի հիմնարկների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմինը: Համակարգի անմիջական ղեկավարումը, ըստ գործառույթների, իրականացնում են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների տարածքային ստորաբաժանումների պետերը.
8) Հայաստանի Հանրապետության տարածքում հետախուզությունը ղեկավարվում է ՃԿԿ-ից.
9) հետախուզություն իրականացնող բոլոր ուժերի փոխգործողությունները կազմակերպվում են` ըստ խնդիրների, ուղղությունների, օբյեկտների, ժամանակի և գործողությունների տեսակների: Հետախուզական ուժերի համագործակցությունը իրականացվում է` համաձայն նախապես մշակված փոխգործողությունների պլանի.
10) իրադրության վերաբերյալ ձեռք բերված տվյալները վերլուծվում և զեկուցվում են համապատասխան ղեկավարներին` համաձայն կառավարման սխեմայի.
11) հետախուզական տվյալները զեկուցում են կապի միջոցներով, ինչպես նաև նախապես մշակված զեկույցների հաշվետախտակի համաձայն.
12) հետախուզության այն տվյալները, որոնք պահանջում են շտապ որոշման ընդունում, զեկուցվում են անմիջապես.
13) հետախուզական ուժերը պատրաստականության են բերվում Ժ +1.30.
14) հետախուզական ուժերի կազմի մեջ մտնում են`
ա. լիազոր մարմնի ՀՓԾ-ի մոնիթորինգի կենտրոնի ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի բաժինը,
բ. լիազոր մարմնի ՀՓԾ-ի հրշեջ փրկարարական ջոկատների հետախուզական խմբերը,
գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների հատուկ հետախուզական ուժերը,
դ. պետական կառավարման տարածքային մարմինների և կազմակերպությունների ընդհանուր և հատուկ հետախուզության ուժերը,
ե. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության օդային, քիմիական և ճառագայթային ուժերը,
զ. ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի հիմնարկները, որոնք ներառում են մարզային և համայնքային մակարդակները.
15) մարզային մակարդակում ներգրավվում են`
ա. պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնների լաբորատորիաները,
բ. անասնաբուժական սպասարկման մարզային համապատասխան ստորաբաժանումները,
գ. մարզային հիդրոօդերևութաբանական ծառայությունը,
դ. հայէկոմոնիթորինգի լաբորատորիաները,
ե. բույսերի կարանտինի և պաշտպանության մարզային համապատասխան ստորաբաժանումները.
16) համայնքային մակարդակում ներգրավվում են`
ա. պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնների լաբորատորիաները,
բ. «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածաշրջանային ստորաբաժանումները,
գ. հիդրոօդերևութաբանական կայաններ:
12. Բնակչության` կացարաններով ապահովումը և տարահանման կազմակերպումը`
1) ուժեղ երկրաշարժի դեպքում, ելնելով երկրաշարժի ուժգնությունից և հիմք ընդունելով ավերվածությունների և մարդկային կորուստների հաշվարկները, Երևան քաղաքի 1107800 բնակչությունից հնարավոր է անվերադարձ կորուստներ` 162242 մարդ, և սանիտարական կորուստներ` 120212 մարդ.
2) նկատի ունենալով այն հանգամանքը, որ հնարավոր է բնակելի շենքերի, առանձնատների, կառույցների ու շինությունների հիմնական մասի լրիվ կամ մասնակի ավերում, Երևան քաղաքում 825346 մարդ կմնա անօթևան: Անօթևան մնացած բնակչությունը կացարաններով ապահովվում է հետևյալ ձևերով`
ա. ապակենտրոնացված տեղաբաշխում,
բ. տեղավորում ճամբարներում,
գ. կոլեկտիվ տեղավորում.
3) ապակենտրոնացված տեղաբաշխման դեպքում անօթևան բնակչությանը տեղավորում են բնակվելու համար պիտանի տներում` իրենց սեփական տներում, համատեղ կամ առանձին.
4) ճամբարներում տեղավորման դեպքում անօթևան բնակչությանը տեղավորում են վրաններում` հիմնելով վրանային ճամբարներ.
5) կոլեկտիվ տեղավորումը իրականացվում է անօթևան բնակչությանն ավերածությունների գոտուց դուրս գտնվող հասարակական շենքերում տեղավորման միջոցով, որի համար նախատեսվում է ավերված գոտիներից բնակչության տարահանում անվտանգ տարածքներ.
6) Երևան քաղաքի անօթևան բնակչության` կացարաններով ապահովումը և տարահանումը կազմակերպվում են ըստ վարչական տարածքների: Յուրաքանչյուր վարչական տարածքում բնակչության պաշտպանության համակարգման կենտրոններին կից ստեղծվում են բնակչության տարահանման միջանկյալ հավաքակայաններ, որտեղից բնակչությունը տեղափոխվում է ընդունող բնակավայր:
IV. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. Փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման վերաբերյալ որոշման ընդունման, ուժերի նախապատրաստման և կիրառման կարգը հետևյալն է`
1) երկրաշարժի գոտու հետախուզական տվյալները հավաքվում և վերլուծվում են լիազոր մարմնի աշխատանքային խմբում` Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ.
2) վերլուծության արդյունքում որոշվում են`
ա. երկրաշարժի հետևանքների ծավալները,
բ. փրկարարական աշխատանքների բնույթը, ծավալը և անցկացման հաջորդականությունը,
գ. ուժեղ ներգործող թունավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների (օբյեկտների) վթարի բնույթը, ծավալները, ինչպես նաև թունավոր նյութերի հնարավոր ազդեցությունը փրկարարական ուժերի գործողությունների վրա,
դ. Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի փրկարարական ուժերի կազմը, վիճակն ու փրկարարական աշխատանքների կատարման հնարավորությունը և այդ նպատակով մարզերի վթարավերականգնողական ուժերի ու բնակչության ներգրավման անհրաժեշտությունը,
ե. միջազգային օգնության կարգով հատկացվող ուժերի ու միջոցների օգտագործման անհրաժեշտությունը, քանակը և ներգրավման վայրը,
զ. տեղանքի բնույթը, ճանապարհների վիճակը, տարվա օրվա ժամանակն ու եղանակը և այդ գործոնների ազդեցությունն ուժերի գործողությունների վրա,
է. աղետի գոտի ուժերի մուտքի առավել նպատակահարմար ուղղությունները,
ը. աշխատանքների կատարման եղանակները և անվտանգությունն ապահովող միջոցները.
3) ելնելով իրադրության գնահատման եզրակացություններից` երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական հանձնաժողովի նախագահն ընդունում է որոշում աղետի գոտում որոնողափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման վերաբերյալ, ըստ որի աղետի գոտու համար նշվում են`
ա. երկրաշարժի տարածքը և հետևանքները,
բ. փրկարարական աշխատանքների իրականացման համար ներգրավվող ուժերն ու միջոցները և նրանց խնդիրները,
գ. աշխատանքների կատարման անվտանգության միջոցառումները,
դ. աղետի գոտու տուժածների և բնակչության տարահանման երթուղիները,
ե. ներգրավված ուժերի համագործակցության կարգը և գործողություններն ապահովող միջոցառումները,
զ. պահեստային ուժերի և միջոցների կազմն ու տեղաբաշխումը,
է. փրկարարական աշխատանքների համակողմանի ապահովման կարգը,
ը. կառավարման կազմակերպման կարգը.
4) երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական հանձնաժողովի նախագահը փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կառավարման մարմինների և փրկարարական ուժերի ղեկավարներին տալիս է առաջադրանքներ` անձամբ կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով, բոլոր դեպքերում լիազոր մարմնի այդ առաջադրանքները ձևակերպում է որպես հրաման կամ կարգադրություն: Փրկարարական ուժերի համար (նաև` միջազգային) երկրաշարժի գոտուց դուրս նշանակվում են հավաքման վայրեր, և ապահովվում են արագ ու հարմար ելքեր դեպի աշխատանքային տեղամասեր: Հավաքման վայրերի կոնկրետ տեղերը որոշվում են հետախուզության տվյալների հիման վրա:
V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Հանրապետության փրկարարական, վթարավերականգնողական, հասարակական փրկարարական խմբերի և բնակչության բազայի հիման վրա կազմվում է ուժերի խմբավորում, որը նախատեսված է փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար: Աղետի գոտում փրկարարական աշխատանքներ իրականացնող ուժերն ու միջոցները կազմված են`
1) առաջին էշելոնից, որը նախատեսված է իրավիճակը բացահայտելու, գնահատելու, փրկարարական աշխատանքներ սկսելու և հետագայում ժամանող ուժերի ներգրավումն ապահովելու համար: Ընդգրկում են`
ա. լիազոր մարմնի ստորաբաժանումների 2/3-ը (մնացած ուժերը մնում են հիմնական տեղակայման վայրերում` ամենօրյա խնդիրների լուծման համար),
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու Հայաստանի Հանրապետության մարզերի ուժերը.
2) երկրորդ էշելոնից, որը նախատեսված է փրկարարական աշխատանքների ծավալը կտրուկ ընդլայնելու համար: Ընդգրկում է Հայաստանի Հանրապետության մարզերի մշտական պատրաստականության ուժերը` յուրաքանչյուր մարզի փրկարարական համալիր ջոկատը և վթարավերականգնողական խմբերը.
3) երրորդ էշելոնից կամ պահուստից, որը նախատեսված է անսպասելի ծագող խնդիրների լուծման համար: Ընդգրկում է երկրորդ էշելոնում չընդգրկված մարզային և համայնքային ուժերը, հասարակական փրկարարական խմբերը և ներգրավված բնակչությանը: Փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով ուժերի և միջոցների ստեղծման ժամանակ պահպանվում են նրանց չմասնատելու սկզբունքները` գլխավոր խնդրի իրականացման hամար, հաշվի առնելով բնակավայրերի ավերվածության աստիճանը և նրանցում բնակչության թիվը (խտությունը): ՈՒժերի տեղակայման վայր ընտրելիս` հաշվի են առնվում հիգիենիկ - համաճարակային իրավիճակը, գերակշռող քամիների ուղղությունը, ճանապարհների առկայությունը երկրաշարժից ավերված գոտիներում (հատվածներում), փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելիս` ուժերի և միջոցների կենտրոնացված ղեկավարությունն իրագործելու հնարավորությունները, նյութատեխնիկական ապահովումը, ուժերի և միջոցների ուղարկումն առաջին հերթին խիտ բնակեցված հատվածներ` փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարելու համար:
15. Աշխատանքային տեղամասերի ղեկավարները մինչև փրկարարական աշխատանքների սկիզբը կազմակերպում են տվյալ աշխատանքային տեղամասում գործող ուժերի համագործակցությունը`
1) որոշում են աշխատանքների կատարման կարգը և հաջորդականությունը` ըստ կատարման ժամանակի.
2) որոշում են ինժեներական տեխնիկայի օգտագործման կարգը` աշխատատար աշխատանքներն իրականացնելու ընթացքում.
3) համաձայնեցնում են ըստ կատարման տեղի և ժամանակի ներգրավված ուժերի գործողությունները.
4) որոշում են կառավարման և կապի կազմակերպման կարգը ստորաբաժանումների և կազմավորումների հրամանատարների միջև.
5) հայտ են ներկայացնում արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողով` լրացուցիչ ուժեր հատկացնելու համար: Փրկարարական աշխատանքների կատարման ընթացքում ճշտում և անընդհատ զբաղվում են համագործակցության հարցերով.
6) տեխնիկայի մուտքը երկրաշարժի գոտի նախատեսվում է`
ա. առաջինը` թրթուրավոր տեխնիկայի մուտքը,
բ. այնուհետև` անվավոր մեքենաների մուտքը.
7) դեպի աշխատանքային տեղամասեր փրկարարական ուժերի մուտքն ապահովելու համար նախատեսվում են փրկարարական ուժերի առաջշարժումը (մուտքն աղետի գոտի) ապահովող խումբ և սանիտարական դրուժինաներ.
8) որպես առանձին միջոցառում` փրկարարական ուժերի մուտքի ապահովումը հակահրդեհային ապահովումն է, որն իրականացվում է լիազոր մարմնի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ուժերով և ներառում է հրդեհների տեղայնացումն ու մարումը, ապահովվում են վառվող, ծխապատ և գազերով լցված շինություններից մարդկանց փրկումը և տեղափոխումն անվտանգ վայրեր.
9) փրկարարական ուժերի երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքների տեղամասեր ժամանումից հետո աշխատանքների տեղամասերի ղեկավարները միջոցներ են ձեռնարկում փլուզված և այրվող շենքերից ու շինություններից մարդկանց փրկելու, առաջին օգնություն ցուցաբերելու և դաշտային կամ ստացիոնար բուժհիմնարկներ տեղափոխելու համար.
10) տուժածներին հայտնաբերելու նպատակով` փրկարարական կազմավորումների ղեկավարներն աշխատանքային տեղամասեր են ուղարկում որոնման խմբեր, որոնք մանրակրկիտ զննում են փլուզված շենքերը և կառույցները: Տուժածների տեղերը հայտնաբերելու գործընթացում անհրաժեշտ է օգտագործել տեղի բնակչության կողմից ստացված տեղեկատվությունը և բնակչության ուժերն օգտագործել տուժածներին փլատակների տակից դուրս բերելու համար, քանի որ այդ ժամանակ մեծանում է ձեռքի աշխատանքների ծավալը:
16. Ինժեներական ապահովումը միջոցառումների համակարգ է` ուղղված բնակչության պաշտպանությանը, փրկարարական ուժերի և միջոցների առաջանցման հիմնական և շրջանցիկ ուղիների ապահովմանը, երկրաշարժի հետևանքով ավերված տարածքներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը: Երևան քաղաքում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների ինժեներական ապահովման համար պատասխանատու են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, որոնք իրենց գործառույթներն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների համապատասխան վարչությունների հետ համատեղ: Երևան քաղաքում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների ինժեներական ապահովման խնդիրներն են`
1) ինժեներական հետախուզության կազմակերպումը, արդյունքների վերլուծումը և գնահատումը, անհրաժեշտ փրկարարական ու վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
2) փողոցների, ճանապարհների անցանելիության ապահովման միջոցառումների իրականացումը.
3) բնակչությանը տեղափոխելու, տարահանման ուղիների անցանելիության ապահովումը.
4) փրկարարական ուժերի` վնասված օջախներին մոտեցման ապահովումը.
5) կառավարման կետերի նախապատրաստումը և համապատասխան գույքով հագեցումը.
6) փրկարարական աշխատանքների տեղամասերի լուսավորության ապահովումը գիշերային ժամանակ.
7) վնասված կամուրջների ուսումնասիրությունը և գետանցումների ապահովումը.
8) բնակչության տարահանման կետերի նախապատրաստումը.
9) տուժած բնակչության` ժամանակավոր կացարաններով, գիշերային լուսավորությամբ և այլ կենսաապահովման անհրաժեշտ միջոցներով ապահովումը.
10) բնակչության` խմելու ջրով ապահովումը.
11) երկրաշարժի հետևանքների վերացման ինժեներական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքի շինարարական կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ուժերով և միջոցներով: Տուժած բնակչության` անվտանգ տարածքներ տարահանումն տեխնիկայի միջոցով հաշվարկն իրականացվում է` ելնելով իրավիճակից և երթուղիների անցանելիությունից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 12-ի «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը սահմանելու մասին» N 746 որոշման: Լիազոր մարմինը համակարգում է ինժեներական աշխատանքները, որոնք առնչվում են ինժեներական ապահովման խնդիրներին և վերահսկում են դրանց իրականացման ընթացքը` ըստ կատարման ժամկետների:
17. Բժշկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: ՈՒժեղ երկրաշարժի ծագման դեպքում, որը կարող է հանգեցնել 154793 մարդկանց սանիտարական կորստի, շարքից դուրս հանել առողջապահական հիմնարկների` ինչպես շենքերը, այնպես էլ` բուժանձնակազմին, տուժածների բժշկական ապահովման համար կներգրավվեն հանրապետության բժշկական ուժերը և արտասահմանյան երկրներից` որպես հումանիտար օգնություն ստացված բժշկական միջոցները: Երկրաշարժից տուժածների հիմնական զանգվածը բժշկական օգնություն ստանալուց հետո կտարահանվի անվտանգ տարածքներ: Տարահանման միջոցառումների տրանսպորտային ապահովումը սանիտարական տրանսպորտով իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, այլ տրանսպորտային միջոցներով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից: Փրկարարական կազմավորումների բժշկական ապահովումը կիրականացվի երկրաշարժից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերող բրիգադների ուժերով:
18. Հասարակական անվտանգության ապահովումն ընդգրկում է կազմակերպչական և ռեժիմային միջոցառումների համալիր, որն ուղղված է ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների հաջող իրականացմանը: Հասարակական անվտանգության ապահովումը կազմակերպվում է քաղաքներում և այլ բնակավայրերում, բնակչության տարահանման գոտիներում հասարակական կարգի պահպանության, փրկարար ուժերի մուտքի և տարահանման երթուղիներում ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցառումների իրականացման նպատակով, ինչպես նաև` աղետի ժամանակ բնակչության կորուստների հաշվառման համար: Հասարակական կարգի ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` համապատասխան պլանով, որն անմիջապես դրվում է գործողության մեջ: Ծագող լրացուցիչ հարցերը լուծվում են` համաձայն լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև փոխգործողությունների պլանի: ՈՒժեղ երկրաշարժի դեպքում, միջոցառումների իրականացման շահերից ելնելով, զինվորական հրամանատարության մարմինների հետ կազմակերպվում է սերտ համագործակցություն` հասարակական կարգի պահպանության, պարետային ծառայության, ինչպես նաև փրկարարական աշխատանքների կազմակերպման հարցերով:
19. Նյութատեխնիկական և սննդամթերքի ապահովումը ներառում է աղետի գոտու տուժած բնակչության և փրկարարական ուժերի կենսաապահովման համար սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների ժամանակին տեղափոխումը և բաշխումը: ՈՒժեղ երկրաշարժից հետո սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդից: Նշված արժեքները պահեստավորում և տեղափոխում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, այդ միջոցառումների իրականացման աշխատանքներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ինչպես նաև ֆիզիկական անձինք և կազմակերպություններ` անկախ սեփականության ձևից: Պետական, հասարակական փրկարարական կազմավորումների կենսաապահովումն իրականացնում են պետական, հասարակական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ լիազոր մարմնի համակարգի փրկարարական ուժերի կենսաապահովումը` լիազոր մարմինը: Նյութատեխնիկական միջոցներով և սննդամթերքով ապահովման միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի կողմից ստեղծված հատուկ աշխատանքային խմբերը, որոնց աշխատանքները համակարգում է լիազոր մարմինը: Աշխատանքային խմբերն իրականացնում են` նախապատրաստում և ճշտում ռեզերվի նյութատեխնիկական միջոցները, պատրաստում համապատասխան բացթողման ցուցակագրեր, ճշտում փրկարարական ուժերի անձնակազմի թիվը և վերահաշվարկում են նրանց համար պահանջվող նյութատեխնիկական միջոցների հաշվարկները, իրականացնում աղետի գոտի մեկնող փրկարարական ուժերի նյութատեխնիկական միջոցների բացթողումը, ըստ աղետի գոտու բնակավայրերի նյութատեխնիկական միջոցների` պահանջարկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և կազմակերպում են անհրաժեշտ միջոցների բարձման, տեղափոխման և բաշխման գործընթացները` ըստ բնակավայրերի:
20. Տրանսպորտային ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչի համար անհրաժեշտ են հետևյալ տրանսպորտային միջոցները`
1) մարդատար ավտոմեքենաներ (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ), որոնք նախատեսված են փրկարարական կազմավորումներ, համապատասխան մասնագետների խմբեր, միջազգային փրկարարական ուժեր և այլն տեղափոխելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում աղետի գոտի փոքրածավալ նյութատեխնիկական միջոցներ տեղափոխելու, իսկ աղետի գոտուց տուժած բնակչությանը տարահանելու համար.
2) բեռնատար ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են նյութատեխնիկական, ինչպես նաև առաջին անհրաժեշտության միջոցներ (սննդամթերք, հագուստ և հանդերձանք, վրաններ, անկողնային պարագաներ, ջեռուցման սարքեր, դեղամիջոցներ, տնտեսական իրեր և այլն) աղետի գոտի տեղափոխելու համար.
3) բեռնատար (նավթատար) և ջրատար ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են վառելիք և ջուր աղետի գոտի տեղափոխելու, ինչպես նաև գործող տրանսպորտային միջոցների լցավորումն ապահովելու համար.
4) ինժեներական (շինարարական) և հատուկ տեխնիկա, որը նախատեսված է աղետի գոտում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար.
5) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև այլ մարմինների կողմից հատկացվող տրանսպորտային միջոցները վառելիքաքսուքային նյութերով ապահովվում են մինչև հավաքակայան դրանք ներկայացնող մարմինների հաշվին, այնուհետև` կենտրոնացված կարգով երթուղու վրա և փրկարարական աշխատանքների տեղամասերում ծավալված լցավորման կայաններում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղետի գոտում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ են մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնք հատկացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից, լիազոր մարմինն այդ նախարարության հետ մշակում է համագործակցության պլան: Երկրաշարժի առաջացման մասին ահազանգ ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը 1-3.5 ժամվա ընթացքում կազմակերպում է համապատասխան թվով և տեսակի տրանսպորտային միջոցների պատրաստականությունը: Մեքենաների վարորդների համար դուրս են գրվում ուղերթային թերթիկներ և աղետի գոտի մուտք գործելու համար անցագրեր, իսկ շարասյուների ավագներին տրվում են վարձված միջոցներին վերաբերող համապատասխան փաստաթղթեր: Կազմակերպվում են շարժական լցավորման կետերի աշխատանքները, ստեղծվում են շարժական ավտովերանորոգման կետեր, որոնք հագեցվում են համապատասխան պահեստամասերով և սարքերով: Նշված շարժական ավտովերանորոգման կետերը կտեղաբաշխվեն լցավորման կետերի մոտակայքում` տեղեկություններ ստանալով լցավորվող կամ ընթացող մեքենաների վարորդներից, և անհրաժեշտության դեպքում կմեկնեն դեպքի վայր:
21. Երկրաշարժի գոտու և հանրապետության սեյսմիկ իրավիճակի հսկողությունը և իրավիճակի մասին տեղեկությունն ապահովում է լիազոր մարմնի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն): Այդ նպատակով գործակալությունը`
1) ժ+30 ճշտում է երկրաշարժի էպիկենտրոնի կոորդինատները, ուժգնությունն ու աղետի մասշտաբները և արդյունքների մասին անմիջապես զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին ու ՀՓԾ-ի տնօրենին.
2) հսկողության տակ է վերցնում երկրաշարժի գոտու և հանրապետության տարածքի ընթացիկ սեյսմիկ իրավիճակը, ավերածությունների բնույթն ու մասշտաբները, բնակչության հոգեբանական վիճակը և պարբերաբար (օրական մեկ անգամ) տեղեկություններ է ներկայացնում երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին.
3) գործակալության արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումների միջոցով կազմակերպում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ էպիկենտրոնային գոտում իրականացնում է հատուկ մակրոսեյսմիկ երկրաբանական, սեյսմատեկտոնական, երկրաքիմիական սեյսմոլոգիական հետազոտություններ` էպիկենտրոնային գոտու ուրվագծման հետցնցումային ընթացքի ուսումնասիրման և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով.
4) փրկարարական և վերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացման համար իր արագ արձագանքման ուժերով ու սարքավորումներով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ կատարում է երկրաշարժի հետևանքով վնասված շենքերի և շինությունների սեյսմակայունության գնահատում.
5) Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ համատեղ պարբերաբար բնակչությանը տալիս է տեղեկություններ ստեղծված իրավիճակի մասին:
22. Տեղեկատվական ապահովումը ներառում է`
1) երկրաշարժի մասին առաջին հաղորդագրությունը զանգվածային լրատվամիջոցներին (այսուհետ` ԶԼՄ) տրամադրում է լիազոր մարմնի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը: Հանրային իրազեկմանն ուղղված հետագա գործընթացներն ապահովում է Միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնը (այսուհետ` ՄՄԼԿ), որն աղետի դեպքում կազմակերպվող, շահագրգիռ տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված խումբ է: ՄՄԼԿ-ն գործում է որպես միջնորդ իշխանությունների և հասարակության միջև, հետևում է իրադարձությունների ընթացքին, անընդհատ կապի մեջ է ՃԿԿ-ի և աղետի հետևանքների վերացման գործում ներգրավված մարմինների հետ.
2) լիազոր մարմնի կողմից իրականացվում է պետական կառավարման մարմինների` ՄՄԼԿ-ում ընդգրկված համապատասխան աշխատողների ազդարարումը և, ՄՄԼԿ-ի տնօրենից ճշտելով ՄՄԼԿ-ի տեղակայման վայրը, կազմակերպվում է կենտրոնի անձնակազմի հավաքը.
3) երկրաշարժի վերաբերյալ որևէ հրատապ հաղորդագրության դեպքում կազմվում է բնակչության վարքականոնների մասին հաղորդագրություն, որը փոխանցվում է «Բիլայն», «ՎիվաՍել ՄՏՍ» և «Օրանժ» բջջային կապի օպերատորներին (և մարզային կապի հանգույցներին)` բաժանորդներին SMS հաղորդագրություններ ուղարկելու համար: Այս հաղորդագրությունները տրվում են նաև տեղական հեռարձակման հանգույցներով: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ և Հայաստանի հանրային ռադիոյով «Հատուկ թողարկում» խորագրի ներքո պարբերաբար հեռարձակվում է տեղեկատվություն բնակչության վարքականոնների, իրավիճակի, հետագա հնարավոր զարգացումների և իրականացվելիք միջոցառումների մասին.
4) ՄՄԼԿ-ն կազմակերպում է աղետի ընթացքը լուսաբանող մամուլի ասուլիս` շահագրգիռ պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև հարցազրույցներ լիազոր մարմնի մամլո խոսնակի, լիազոր մարմնի պաշտոնյաների հետ: Համակարգում է ԶԼՄ-ների աշխատանքը, վերջիններիս ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ, պատասխանում հասարակության հարցերին, ամփոփում և բնակչությանը տեղեկատվություն ներկայացնում կառավարման մարմինների գնահատականների, որոշումների ու ձեռնարկվող քայլերի մասին, հետևում դրսի աղբյուրներից ներթափանցող տեղեկատվությանը, կազմակերպում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղափոխումը, համակարգում աղետի գոտում ճեպազրույցների կազմակերպման աշխատանքները.
5) ՄՄԼԿ-ն իրականացնում է շուրջօրյա օպերատիվ աշխատանք` համակարգելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից ստացված օպերատիվ տեղեկատվության ճշգրտման, մշակման, ամփոփման ու լրատվամիջոցներին պարբերաբար տրամադրելու գործընթացը:
23. Բնակչության կենսաապահովման, տուժածներին օգնություն ցուցաբերելու, փրկարարական աշխատանքների կազմակերպման համար և այդ նպատակով պարենային, բժշկական ու նյութական պաշարների նպատակային օգտագործման կարգն է`
1) երկրաշարժի ժամանակ լուծվում են բնակչության կենսաապահովման հիմնական խնդիրները` բնակչության կյանքին, առողջությանը, աշխատունակությանը և ֆիզիոլոգիական պահանջների ապահովմանն ու պահպանմանը վերաբերող: Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ նպատակներին ծառայում են նաև առկա և ստեղծվող (ստացվող) նյութական պաշարներն ու հանրապետական, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների, կազմակերպությունների ու մարդասիրական օգնության միջոցները.
2) արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ նյութական պաշարների ու միջոցների ցանկը և ծավալները որոշում են ըստ չափաքանակների, տուժած բնակչության թվի հիման վրա և արտակարգ իրավիճակների դասակարգմանը համապատասխան.
3) պաշարներն ընդգրկում են`
ա. պետական ռեզերվները, պատասխանատու` լիազոր մարմնի պետական ռեզերվների գործակալություն,
բ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների օպերատիվ պահուստները, նախատեսված են սահմանափակ թվով բնակչության և լիազոր մարմնի փրկարար ուժերի ապահովման համար,
գ. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների միջոցները,
դ. կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) պաշարները.
4) նյութական պաշարները և միջոցները պետք է օգտագործվեն առաջնահերթ` հետևյալ միջոցառումների իրականացման համար` վթարափրկարարական, մարդկանց կյանքի և առողջության անմիջական վտանգի վերացման աշխատանքների, տուժած բնակչության համար ժամանակավոր կացարանների ու սննդի կետերի ծավալման և դրանց գործունեության ապահովման, միանվագ նյութական օգնության ցուցաբերման և այլն.
5) տուժած բնակչության սոցիալական և կենսաապահովման, այդ թվում` անօթևան մնացած բնակչության` ժամանակավոր կացարաններով ապահովման կազմակերպիչն ու պատասխանատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է` Հայաստանի Հանրապետության մարզերի ուժերով, իսկ աջակցող ստորաբաժանումները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
6) երկրաշարժի դեպքում նյութական պաշարների և միջոցների առաջնահերթ օգտագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովը.
7) փրկարարական աշխատանքների և կենսաապահովման տարրերով բնակչության ապահովման ավարտից հետո կազմվում է իրականացված միջոցառումների ընթացքում օգտագործված նյութական պաշարների ու միջոցների մասին հաշվետվություն, որի հիման վրա` սահմանված կարգով լրացվում են պաշարներն ու միջոցները:
VI. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՍՏԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
24. Միջազգային փրկարար ուժերի և օգնության ընդունման, ստացման ու բաշխման միջոցառումները բաղկացած են`
1) մարդասիրական օգնության ընդունումից.
2) մարդասիրական օգնության բաշխումից:
25. Մարդասիրական օգնությունը տրվում է արտակարգ իրավիճակների հանձնաժողովի միջոցով` տուժած տարածքների կողմից ներկայացված հայտերի հիման վրա, որոնք կազմվում են նախօրոք մշակված նորմերի հիման վրա` հաշվի առնելով կոնկրետ աղետի դեպքում տուժած բնակչության հետ կապված առանձնահատկությունները:
26. Միջազգային մարդասիրական օգնությունը տրվում է միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների և առանձին անհատների կողմից:
27. Միջազգային մարդասիրական օգնությունը կարող է լինել հրատապ միանվագ օգնության ձևով և երկարաժամկետ ծրագրային ձևով: Հրատապ միանվագ մարդասիրական օգնությունն ստացվում է հանրապետությունում նման դեպքերում ստեղծվող հատուկ հանձնաժողովների կողմից և բաշխվում է պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Մարդասիրական օգնությունը կարող է ներկրվել ինչպես օդային, այնպես էլ վերգետնյա տրանսպորտային միջոցներով: Մարդասիրական օգնության ընդունման և բաշխման գործողություններն իրականացվում են համապատասխան հայտերի հիման վրա:
28. Միջազգային մարդասիրական օգնության ստացման օպերատիվությունն ապահովելու նպատակով այն նախօրոք պլանավորվում`
1) տուժածների համար սննդի, առաջին անհրաժեշտության առարկաների, վառելիքի նորմեր` 10 օրվա համար.
2) դեղորայքի և բժշկական սարքերի համար.
3) ժամանակավոր կացարանների անհրաժեշտ թվի համար:
29. Մարդասիրական օգնության ստացման և բաշխման կարգն է`
1) մարդասիրական օգնության տրամադրման հարցերն արտերկրից կարգավորում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարների առաջարկությունների հիման վրա.
2) ստեղծվում են մարդասիրական օգնությունն ընդունող խմբեր, որոնք տեղակայվում են սահմանի հատման կետերում և օդանավակայաններում: Հանձնաժողովը ղեկավարում է լիազոր մարմնի ներկայացուցիչը: Հանձնաժողովի անդամներ են`
ա. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչը,
բ. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչը,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը,
դ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը.
3) հանձնաժողովին օգնող խումբը բաղկացած է 25 անձից, աշխատանքային ռեժիմը` 24-ժամյա: Բոլոր տրանսպորտային միջոցները հատկացվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի կողմից, ձևակերպվում է հատուկ անցաթուղթ` կնքված և ստորագրված լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից.
4) բեռներն ուղեկցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և լիազոր մարմնի համապատասխան ծառայությունների ուժերով.
5) աղետի գոտում մարդասիրական օգնությունը կենտրոնացված ձևով հանձնվում է մարզպետարանում ստեղծված մարզային կամ համայնքային արտակարգ իրավիճակների հանձնաժողովներին կից ստեղծված մարդասիրական օգնության բաշխման խմբերին, որոնց ղեկավարում է լիազոր մարմնի ներկայացուցիչը: Այդ հանձնաժողովները, համապատասխան ցուցակների հիման վրա, մարդասիրական օգնությունը բաշխում են բնակչությանը.
6) միջազգային մարդասիրական օգնությունը հաշվառվում է լիազոր մարմնի կողմից:
30. Միջազգային փրկարարական ուժերի ժամանման, փրկարարական աշխատանքների և փոխհամագործակցության կազմակերպման կարգը հետևյալն է`
1) փրկարարական աշխատանքների իրականացման գործընթացում փոխգործողությունները կազմակերպվում են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման, ուժերի նպատակաուղղված օգտագործման և այդ ուժերի միջև գործողությունների հստակեցման նպատակով: Փոխգործողությունները կազմակերպվում և իրականացվում են ըստ վայրի և ժամանակի.
2) միջազգային ուժերի ներգրավումն իրականացվում է համաձայն հայտի, որը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովը ներկայացնում է ժամանած միջազգային ուժերի կողմից ստեղծված շտաբ: Միջազգային ուժերի գործողությունների շտաբի հիմնումը, ինչպես նաև միջազգային ուժերի ընդունման կետերի հիմնումը սահմանագծերում և օդանավակայաններում իրականացնում են այդ աշխատանքների իրականացման համար նախատեսված միջազգային փորձագետների խմբերը: Եթե միջազգային փորձագետների խմբերը դեռևս չեն ժամանել, այդ պարտականություններն ստանձնում են առաջինը ժամանած միջազգային թիմերը.
3) միջազգային փրկարարական խմբերի գործողությունները համակարգում է միջազգային փորձագետների կողմից հիմնված շտաբը, ինչի մասին զեկույցներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովին.
4) միջազգային ուժերի անմիջական ղեկավարումն աշխատանքային տեղամասերում իրականացնում է աշխատանքային տեղամասի ղեկավարը:
31. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործողությունների կազմակերպման կարգը հետևյալն է`
1) փոխգործողությունները կազմակերպվում և իրականացվում են նախապես մշակված ու հաստատված փոխգործողությունների պլանների հիման վրա.
2) փոխգործողությունների պլանների համաձայն` արտակարգ իրավիճակների դեպքում` նշված պետական կառավարման մարմինների ղեկավարների ազդարարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը, փոխգործողությունների պլաններով նախատեսված ուժերի ազդարարումը, նրանց փրկարարական աշխատանքներին մասնակցությունը և նյութատեխնիկական ապահովումն իրականացնում են տվյալ պետական կառավարման մարմինների ղեկավարները:
32. Հասարակական փրկարարական ջոկատների հետ փոխգործողությունների կազմակերպման կարգը հետևյալն է`
1) փոխգործողությունները կազմակերպվում և իրականացվում են լիազոր մարմնի և հասարակական ջոկատների միջև նախապես մշակված ու հաստատված պլանների հիման վրա.
2) փոխգործողությունների պլանների համաձայն հասարակական ջոկատների ազդարարումը և նրանց ղեկավարումը փրկարարական աշխատանքների իրականացման գործընթացում կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ այդ ուժերի անձնակազմերի ազդարարումը, հավաքը, մուտքն աղետի գոտի և նրանց նյութական ապահովումն իրականացնում են իրենք` ջոկատները:
VII. ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՃՇԳՐՏՈՒՄԸ
33. Պլանի ճշգրտման գործընթացը համակարգում է լիազոր մարմինը:
34. Վթարափրկարարական աշխատանքների պլանավորման կատարելագործումը պետք է նպատակաուղղված ձևով իրականացվի գնահատման մեթոդների, միջոցների և անհրաժեշտ բավարար պայմանների ճշգրտման ու անվտանգության բարձրացման կարգավորման, վերլուծական, իրավական, տնտեսական և կազմակերպչական հիմքերի մշակման հաշվին:
35. Կատարելագործման բազային հիմքեր պետք է ծառայեն հետևյալ աղբյուրները`
1) բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքները և ենթաօրենսդրական ակտերը.
2) համագործակցության մասնակից պետությունների համատեղ հետազոտությունների միջպետական ծրագրերը.
3) երկրաշարժերի թեմայով անցկացվող շտաբային, հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների արդյունքները.
4) տեղեկատվական տվյալների բազայի լրամշակումը, նոր հայտնաբերված վտանգավոր գործընթացների, շենքերի և շինությունների (այդ թվում` նաև նոր կառուցվող), կենսաապահովման գծերի վիճակի տեխնիկական պլանային գերատեսչական գնահատումը:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 10-ի
N 919-Ն որոշման
ԱՂՅՈՒՍԱԿ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՆ` ԸՍՏ MSK-64 ՍԱՆԴՂԱԿԻ
._____________________________________________________________________
|Ըստ |Մարզերը | Բնակավայրերը |
|MSK-64| | |
|սանդ- | | |
|ղակի | | |
|______|___________|_________________________________________________|
| 1 | 2 | 3 |
|______|___________|_________________________________________________|
|10 բալ|ՀՀ Կոտայքի |Զառ |Գեղաշեն |Զովաշեն |Գեղարդ |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Կապուտան |Նոր գյուղ |Կոտայք |Ակունք |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Ռադիոկայան |Կարենիս |Գետամեջ |Նոր Արտամետ|
|______|___________|___________|_____________|___________|___________|
|9 բալ |ՀՀ Կոտայքի |Ջրաբեր |Հացավան |Գեղադիր |Ողջաբերդ |
| |մարզ | | |(Կոտ.) | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Պտղնի |Քաղսի |Ալափարս |Մրգաշեն |
| | | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Գառնի |Թեղենիք |Նուռնուս |Վերին Պտղնի|
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Ջրվեժ |Նոր Հաճն |Չարենցավան |Լեռնանիստ |
| | | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Ջրառատ |Արագյուղ |Մարմարիկ |Աղավնաձոր |
| | | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Զովունի |Եղվարդ | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|8 բալ |Երևան | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|8 բալ |ՀՀ Կոտայքի |Հրազդան |Կորչլու |Հանքավան |Փյունիկ |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|8 բալ |ՀՀ |Նորաշեն |Արտաշավան |Վարդենիս |Ծաղկաշեն |
| |Արագածոտնի |(Ապարանի | | | |
| |մարզ |տ/շ) | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Հարթավան |Շենավան |Քուչակ |Օհանավան |
| | | | | | |
| | | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|8 բալ |ՀՀ Արարատի |Վարդաշեն |Դաշտաքար |Բերդիկ |Հնաբերդ |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Սիսավան |ՈՒրցաձոր |Դվին |Քաղցրաշեն |
| | | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Նոր Կյուրին|Դիտակ |Երասխ |Դարբնիկ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Բաղրամյան |Մրգավան |Խաչփառ |Նոյակերտ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Դարակերտ |Նոր կյանք |Արմաշ |Արգավանդ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Շաղափ |Բարձրաշեն |Աբովյան |Գետազատ |
| | | | |(Արտ.) | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Արալեզ |Պարույր Սևակ |Լուսաշող |Ազատաշեն |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Վեդի |Լանջանիստ |ՈՒրցալանջ |Լանջառ |
| | | | | | |
| | | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Այգեպատ |Ջրաշեն |Բերքանուշ |Եղեգնավան |
| | | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Կանաչուտ |Նիզամի |Գետափնյա |Հայանիստ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Սուրենավան |Զորակ |գ. Մասիս |Նորամարգ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Մարմարաշեն |Փոքր Վեդի |Ազատավան |Ոստան |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|8 բալ |ՀՀ |Նորաշեն |Չկալովկա |Ծաղկաշեն |Ծաղկունք |
| |Գեղարքու- |(Գեղարք.) | | | |
| |նիքի մարզ | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Ծովազարդ |Գագարին |Լանջաղբյուր|Դդմաշեն |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Գավառ | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|8 բալ |ՀՀ Լոռու |Գազանաբու |Ֆիոլետովո |Մարգահովիտ | |
| |մարզ |ծական պետ. | | | |
| | |տնտ. կից | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|8 բալ |ՀՀ Արմավիրի|Այգեկ |Արևաշատ | Մերձավան |Բաղրամյան |
| |մարզ | | | |(Էջմիածին) |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|7 բալ |ՀՀ Արարատի |Սիփանիկ |Ռանչպար |Հովտաշեն |Սիս |
| |մարզ | | |(Արտ.) | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|7 բալ |ՀՀ Տավուշի |Խաչարձան |Գոշ |Թեղուտ |Հաղարծին |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|7 բալ |ՀՀ Արմավիրի|Ֆերիկ |Լեռնամերձ |Շահումյանի |Ծիածան |
| |մարզ | | |թռչնա- | |
| | | | |ֆաբրիկա | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Ապագա |Լենուղի |Արաքս (ք. |Այգեշատ |
| | | | |Էջմիածին) | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Ծաղկունք |Շահումյան |Դաշտ |Մրգաստան |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Առատաշեն |Արագած (Արմ.)|Սամաղար |Ոսկեհատ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Լուսագյուղ |Հայկաշեն |Վաղարշապատ | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|7 բալ |ՀՀ |Կալավան |Բարեպատ |Ձորավանք |Բերդկունք |
| |Գեղարքու- | | | | |
| |նիքի մարզ | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Նորատուս |Գեղհովիտ |Լիճք |Ներքին |
| | | | |(Գեղարք.) |Գետաշեն |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Վաղաշեն |Մադինա |Հայրավանք |Թազագյուղ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|7 բալ |ՀՀ Լոռու |Դարպաս |Շահումյան |Գուգարք |Վանաձոր |
| |մարզ | |(Լ.) | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Քարաբերդ |Հալավար |Չկալով |Ձորագետ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Լերմոնտով |Եղեգնուտ |Լեռնապատ |Ղուրսալ |
|______|___________|___________|_____________|___________|___________|
|7 բալ |ՀՀ Վայոց |Սալլի |Հորս |գ. Աղնջաձոր|գ. Չիվա |
| |ձորի մարզ | | | | |
|______|___________|___________|_____________|___________|___________|
| | |Արենի |Շատին |Արփի |Աղավնաձոր |
._____________________________________________________________________
______________________________________________________________________.
|Ըստ |Մարզերը | Բնակավայրերը |
|MSK-64| | |
|սանդ- | | |
|ղակի | | |
|______|___________|__________________________________________________|
| 1 | 2 | 3 |
|______|___________|__________________________________________________|
|10 բալ|ՀՀ Կոտայքի |Սևաբերդ |Հատիս |Կաթնաղբյուր |Զովք |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Գողթ |Կամա իս |Արամուս |Աբովյան |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Քասախ | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|9 բալ |ՀՀ Կոտայքի |Ֆանտան |Մայակովսկի |Ձորաղբյուր |Բալահովիտ |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Սոլակ |Արզնի |Արգել |Արզական |
| | | | | |(Լուսակերտ) |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Քարաշամբ |Բյուրեղավան|Նոր գեղի |Առինջ |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Պռոշյան |Բջնի |Զովաբեր |Սարալանջ |
| | | | | |(Կոտ.) |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Բուժական |Զորավան |Ծաղկաձոր |Քանաքեռավան |
| | | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|8 բալ |Երևան | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|8 բալ |ՀՀ Կոտայքի |Արտավազ |Նոր Երզնկա |Մեղրաձոր | |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|8 բալ |ՀՀ |Եղիպատրուշ |Մուղնի |Վարդենուտ |ՈՒշի |
| |Արագածոտնի | | | | |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Արագած |Կարբի |Աշտարակ | |
| | |(Ապարանի | | | |
| | |տ/շ) | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|8 բալ |ՀՀ Արարատի |Դեղձուտ |Մրգանուշ |Նարեկ |Նոր ուղի |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Արևշատ |Այգեզարդ |Վերին Արտաշատ|Նորաշեն |
| | | | | |(Արտ.) |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Զանգակատուն|Ջրահովիտ |Արևաբույր |Արաքսավան |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Նշավան |Արբաթ |Դաշտավան |Սայաթ-Նովա |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Այգեստան |Ոսկետափ |Մխչյան |Նոր Խարբերդ |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Լանջազատ |Վերին Դվին |Վանաշեն |Գոռավան |
| | | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Արտաշատ |Բուրաստան |Հովտաշատ |Տափերական |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Վարդաշատ |Վեդու գինու|Բյուրավան |Դիմիտրով |
| | | |գործարանին | | |
| | | |կից | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |քաղ. Մասիս |Ավշար |Դալար |Արարատ |
| | | | | |(Արտ.) |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Ղուկասավան |Նորաբաց |Մրգավետ |Լուսառատ |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Արարատ |Այգավան |Շահումյան |Գեղանիստ |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|8 բալ |ՀՀ |Լճափ |Վարսեր |Գեղամավան |Գեղարքունիք |
| |Գեղարքու- | | | | |
| |նիքի մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Գանձակ |Լճաշեն |Սարուխան |Սևան |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|8 բալ |ՀՀ Լոռու | | | | |
| |մարզ | | | | |
| | | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|8 բալ |ՀՀ Արմավիրի|Մուսալեռ |Թաիրով |Փարաքար | |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|7 բալ |ՀՀ Արարատի | | | | |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|7 բալ |ՀՀ Տավուշի |Դիլիջան | | | |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|7 բալ |ՀՀ Արմավիրի|Հովտամեջ |Մեծամոր |Պտղունք |Ջրառատի |
| |մարզ | |(Արմ.) | |թռչնաֆա- |
| | | | | |բրիկա |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Գրիբոյեդով |Նորակերտ |Ջրառատ |Արտիմետ |
| | | | |(Արմ.) | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Ծաղկալանջ |Ամբերդ |Դողս |Ակնաշեն |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Գայ |Հայթաղ |Աղավնատուն |Արշալույս |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|7 բալ |ՀՀ |Անտառամեջ |Սեմյոնովկա |Ծովագյուղ |Լեռնահովիտ |
| |Գեղարքու- | | | |(Գեղարք.) |
| |նիքի մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Մարտունի |Երանոս |Կարմիրգյուղ |Վերին |
| | | | | |Գետաշեն |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Ծակքար |Վարդաձոր |Ձորագյուղ | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|7 բալ |ՀՀ Լոռու |Նոր Խաչակապ|Արջուտ |Վահագնի |Բազում |
| |մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Անտառամուտ |Փամբակ |Ձորագյուղ |Ազնվաձոր |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | |Դեբետ |Վահագնաձոր | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
|7 բալ |ՀՀ Վայոց |Թառաթումբ |Ելփին |Քարագլուխ |Ռինդ |
| |ձորի մարզ | | | | |
|______|___________|___________|___________|_____________|____________|
| | | | | | |
______________________________________________________________________.
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում