041.0727.040811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2011 թվականի N 727-Ա
Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի` 2011 թվականի հուլիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ