Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆ ...

 

 

050.0115.290611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2011 թվականի N 115-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նպատակ ունենալով ապահովել գրագետ և պատշաճ ղեկավարների և աշխատակիցների առկայություն ներդրումային ֆոնդի կառավարիչների և ներդրումային ֆոնդի պահառուների համար, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը և 88-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ը համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի

թիվ 115-Ն որոշմամբ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/05

 

ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող կամ գործող ներդրումային ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարիչների ղեկավարների և ֆոնդի կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց, ինչպես նաև ֆոնդի պահառուի ղեկավարների և աշխատակիցների որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշների ստուգման և գրանցման կարգը, մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը, ինչպես նաև կարգավորում է այդ հարցերի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված այլ հարաբերություններ:

2. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ տեղեկանքները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով, առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում` տվյալ կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան և ծածկագրի) միջոցով:

3. Նոր ստեղծվող կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում, ղեկավարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը «Փի Դի Էֆ» ֆորմատով:

4. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում, հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

5. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Ընդ որում, սույն կետում նշված միջնորդագրերը (դիմումները) էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում դրանք պետք է ներկայացվեն «Փի-ԴԻ-Էֆ» ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

._____________________________________________________________________.

|Դիմող      |գծիկ|Փաստաթղթի|գծիկ|Փաստաթղթի  |գծիկ|ամսաթիվ`|կետ|ֆայլի  |

|ընկերության|    |տեսակը   |    |բովանդակու-|    |օօաատտ  |   |ընդլայ-|

|անվանումը  |    |         |    |թյունը     |    |ֆորմատով|   |նումը  |

|           |    |         |    |(12 նիշի   |    |        |   |       |

|           |    |         |    |սահմաննե-  |    |        |   |       |

|           |    |         |    |րում)      |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

օրինակ

._____________________________________________________________________.

|ԱԲԳ        | _  |միջնորդա-| _  |Կանոնադր.  | -  |250913  | . |pdf    |

|           |    |գիր      |    |փոփ        |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 02.02.18 թիվ 11-Ն որոշում)

7. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին և 66-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված հետևյալ անձինք, ինչպես նաև ֆոնդի պահառուի ղեկավարը և աշխատակիցը պետք է ունենան սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացված որակավորում.

1) ֆոնդի կառավարչի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ֆոնդի կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի տնօրենը (այսուհետ` մասնաճյուղի տնօրեն),

2) օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,

3) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը,

4) ֆոնդի պահառուի ղեկավարը և աշխատակիցը:

8. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հետևյալ անձանց վրա չի տարածվում սույն կանոնակարգով սահմանված որակավորում ունենալու պահանջը.

1) ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարները,

2) ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներկայացուցչության ղեկավարը:

9. Սույն կանոնակարգով նախատեսված որակավորման վկայականներին հավասարեցվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված որակավորումները, դիպլոմները կամ հավաստագրերը:

10. Սույն կանոնակարգի 9-րդ կետը չի տարածվում կամավոր և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող հետևյալ ֆիզիկական անձանց և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավարի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի վրա, որոնք գրանցվելու համար պետք է բավարարեն սույն կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին.

._____________________________________________________________________.

|1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի  |

|կառավարման գործունեություն իրականացնող անձինք                        |

|_____________________________________________________________________|

|Պաշտոն                           |Չափանիշ                            |

|_________________________________|___________________________________|

|1) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. Պետք է ունենա.                  |

|կազմում ֆոնդի կառավարման         |1) բարձրագույն կրթություն,         |

|գործունեություն իրականացնող      |2) ակտիվների կառավարման առնվազն    |

|ֆիզիկական անձ, որն իրականացնում է|3 տարվա փորձ, կամ ակտիվների        |

|ֆոնդի ներդրումային               |կառավարման առնվազն 1 տարվա փորձ    |

|քաղաքականության շրջանակներում    |և  Սի-Էֆ-Էյ (CFA) առնվազն 1 փուլը  |

|ֆոնդի ակտիվների ներդրման         |ավարտած լինելու փաստը հավաստող     |

|վերաբերյալ որոշումների կայացում  |փաստաթղթի առկայություն և           |

|                                 |3) որակավորող կազմակերպությունից   |

|                                 |ստացված որակավորման վկայական       |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. Պետք է ունենա.                  |

|կազմում ֆոնդի կառավարման         |1) բարձրագույն կրթություն,         |

|գործունեություն իրականացնող      |2) ակտիվների կառավարման առնվազն    |

|ֆիզիկական անձ, որն իրականացնում է|3 տարվա փորձ կամ ակտիվների         |

|ֆոնդի զուտ ակտիվների արժեքի      |կառավարման առնվազն 1 տարվա փորձ    |

|հաշվարկում                       |և  Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն 1      |

|                                 |փուլը ավարտած լինելու փաստը        |

|                                 |հավաստող փաստաթղթի առկայություն և  |

|                                 |3) որակավորող կազմակերպությունից   |

|                                 |ստացված որակավորման վկայական կամ   |

|                                 |2. Պետք է ունենա.                  |

|                                 |1) բարձրագույն կրթություն,         |

|                                 |2) Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ (ACCA,    |

|                                 |CPI) փուլերի առնվազն կեսը          |

|                                 |ավարտած լինելու փաստը հավաստող     |

|                                 |փաստաթղթի առկայություն և           |

|                                 |3) Կենտրոնական բանկից ստացված      |

|                                 |որակավորման վկայական               |

|_____________________________________________________________________|

|Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում          |

|ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք                  |

|_____________________________________________________________________|

|1) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. Պետք է ունենա.                  |

|կազմում ֆոնդի կառավարման         |1) բարձրագույն կրթություն,         |

|գործունեություն իրականացնող      |2) ակտիվների կառավարման առնվազն    |

|ֆիզիկական անձ, որն իրականացնում է|5 տարվա փորձ, կամ ակտիվների        |

|ֆոնդի ներդրումային               |կառավարման առնվազն 2 տարվա փորձ    |

|քաղաքականության շրջանակներում    |և  Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն երկու  |

|ֆոնդի ակտիվների ներդրման         |փուլը ավարտած լինելու փաստը        |

|վերաբերյալ որոշումների կայացում  |հավաստող փաստաթղթի առկայություն և  |

|                                 |3) որակավորող կազմակերպությունից   |

|                                 |ստացված որակավորման վկայական       |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. Պետք է ունենա                   |

|կազմում ֆոնդի կառավարման         |1) բարձրագույն կրթություն,         |

|գործունեություն իրականացնող      |2) ակտիվների կառավարման առնվազն    |

|ֆիզիկական անձ, որն իրականացնում է|5 տարվա փորձ, կամ ակտիվների        |

|ֆոնդի զուտ ակտիվների արժեքի      |կառավարման առնվազն 2 տարվա փորձ    |

|հաշվարկում                       |և  Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն երկու  |

|                                 |փուլը ավարտած լինելու փաստը        |

|                                 |հավաստող փաստաթղթի առկայություն և  |

|                                 |3) որակավորող կազմակերպությունից   |

|                                 |ստացված որակավորման վկայական կամ   |

|                                 |2. Պետք է ունենա.                  |

|                                 |1) բարձրագույն կրթություն,         |

|                                 |2) Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ (ACCA,    |

|                                 |CPI) փուլերի առնվազն կեսը          |

|                                 |ավարտած լինելու փաստը հավաստող     |

|                                 |փաստաթղթի առկայություն և           |

|                                 |3) որակավորող կազմակերպությունից   |

|                                 |ստացված որակավորման վկայական       |

|_____________________________________________________________________|

|3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավար                   |

|_____________________________________________________________________|

|1) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. Պետք է ունենա.                  |

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |1) բարձրագույն կրթություն,         |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |2) առնվազն 3 տարվա մասնագիտական    |

|աուդիտի ղեկավար                  |աշխատանքային փորձ,                 |

|                                 |3) միջազգային աուդիտորական         |

|                                 |որակավորման (Սի-Այ-Էյ) փուլերից    |

|                                 |առնվազն մեկը ավարտած լինելու       |

|                                 |փաստը հավաստող փաստաթուղթ          |

|                                 |(վկայական)                         |

|                                 |4) որակավորող կազմակերպությունից   |

|                                 |ստացված որակավորման վկայական կամ   |

|                                 |Էյ-ՍԻ-ՍԻ-Էյ (ACCA) որակավորման     |

|                                 |բոլոր մակարդակները ավարտած         |

|                                 |լինելու փաստը հավաստող փաստաթուղթ  |

._____________________________________________________________________.

(10-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

11. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան որակավորումը ստացած են համարվում նաև սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 1 տարի աշխատած, գրանցման գործընթացում գտնվող այն անձինք, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և (կամ) զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:

(11-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

12. Կենտրոնական բանկում անցկացվող որակավորման քննություններին մասնակցելու և համապատասխան որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներդրումային ֆոնդի կառավարչի միջնորդությունը, որում թեկնածուն նախատեսում է զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:

(12-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

13. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

3) հանձնաժողով` Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

5) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` անձ, որն առանց տվյալ ղեկավարի պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները:

6) հանրային ծառայությունների համարանիշ` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ, սոցիալական ապահովության քարտի համար, հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

7) անձնագրի տվյալներ` անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի համարը:

8) «Բարձրագույն կրթություն ունեցող անձ»` անձ, որն ավարտել է Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն կամ ստացել է Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական ոլորտի մասնագիտական որակավորման վկայական:

9) «որակավորող կազմակերպություն»` Կենտրոնական բանկի որոշմամբ հաստատված կարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից հավաստագրված որակավորող կազմակերպություն:

(13-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

14. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԲԱԺԻՆ II
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

 

15. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով որակավորման վկայական է տրամադրվում որոշակի պաշտոնում գրանցված այն ղեկավարին, որն ունի սույն կետի աղյուսակում նշված, տվյալ պաշտոնին համապատասխան որակավորում, դիպլոմ կամ հավաստագիր.

 

._____________________________________________________________________.

|           Պաշտոն                |   Որակավորում, դիպլոմ կամ         |

|                                 |          հավաստագիր               |

|_____________________________________________________________________|

|1. Ֆոնդի (բացառությամբ` կամավոր կենսաթոշակային ֆոնդի և  պարտադիր     |

|կենսաթոշակային ֆոնդի) կառավարչի ղեկավարներ և  կառավարչի անունից կամ  |

|կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք          |

|_____________________________________________________________________|

|1) Ֆոնդի կառավարչի ղեկավար, այդ թվում`                               |

|_____________________________________________________________________|

|ա. գործադիր տնօրեն (գործադիր     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)        |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի |որակավորման F1-F9 մակարդակներ      |

|գործադիր մարմնի ղեկավար, գործադիր|                                   |

|մարմնի անդամ, գործադիր տնօրենի   |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_________________________________|___________________________________|

|բ. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|տնօրեն                           |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)        |

|                                 |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|                                 |որակավորման F1-F9 մակարդակներ      |

|_________________________________|___________________________________|

|գ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |F1-F9 մակարդակները կամ CIA         |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |որակավորում կամ CFA որակավորման 2  |

|աուդիտի ղեկավար                  |մակարդակ                           |

|_________________________________|___________________________________|

|դ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|F1-F9 մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |(CIA) որակավորում կամ CFA          |

|                                 |որակավորման 2 մակարդակ             |

|_________________________________|___________________________________|

|ե. գլխավոր հաշվապահ, գլխավոր     |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |F1-F9 մակարդակներ, կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |(CFA) որակավորման 2 մակարդակ       |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի անունից կամ   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|կազմում ֆոնդի կառավարման         |մակարդակներ որակավորման առնվազն մեկ|

|գործունեություն իրականացնող      |փուլ կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA)        |

|ֆիզիկական անձ                    |որակավորման F1-F9 մակարդակներ      |

|_____________________________________________________________________|

|2. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ                 |

|_____________________________________________________________________|

|1) գործադիր տնօրեն (գործադիր     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ    |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |F1-F9 մակարդակներ                  |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|տնօրեն                           |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ    |

|                                 |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|                                 |F1-F9 մակարդակներ                  |

|_________________________________|___________________________________|

|3) Ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման բոլո|

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ (CIA)    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |որակավորում                        |

|աուդիտի ղեկավար                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|4) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |(CIA) որակավորում                  |

|_________________________________|___________________________________|

|5) գլխավոր հաշվապահ, գլխավոր     |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |F1-F9 մակարդակներ, կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |(CFA) որակավորման 2 մակարդակ       |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_____________________________________________________________________|

|3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ                |

|_____________________________________________________________________|

|1) գործադիր տնօրեն (գործադիր     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)  |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |F1-F9 մակարդակներ                  |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |                                   |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)  |

|տնօրեն                           |կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման |

|                                 |F1-F9 մակարդակներ                  |

|_________________________________|___________________________________|

|3) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|բոլոր մակարդակները կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |(CIA) որակավորում                  |

|_________________________________|___________________________________|

|4) գլխավոր հաշվապահ, գլխավոր     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)  |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |F1-F9 մակարդակներ                  |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_____________________________________________________________________|

|4. Ֆոնդի պահառուի ղեկավար և  աշխատակից                               |

|_____________________________________________________________________|

|1) ֆոնդի պահառուի ղեկավար        |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)  |

|                                 |կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման |

|                                 |F1-F9 մակարդակներ                  |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի պահառուի աշխատակից      |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման առնվազն |

|                                 |մեկ փուլ կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA)    |

|                                 |որակավորման F1-F9 մակարդակներ      |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 4
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Կենտրոնական բանկում հարցազրույցի միջոցով որակավորման ստուգումն անցնում են կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամի պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները:

(16-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

17. Հարցազրույցն (բացառությամբ` լրացուցիչ հարցազրույցի) իրականացվում է խորհրդի անդամի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման գործընթացում, որին խորհրդի անդամի մասնակցության համար կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացում միջնորդագիր և տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 7-ի և համաձայն Հավելված 1-ի:

18. Կենտրոնական բանկը կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամների որակավորման ստուգման համար հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ թեկնածուին տեղեկացնում է հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:

19. Հարցազրույցի ժամանակ ստուգվում են թեկնածուի գիտելիքները սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

20. Հարցազրույցի արդյունքներով ընդունվում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում կառավարչի խորհրդի անդամի թեկնածուների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

(20-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

21. Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել նաև առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:

(21-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

22. Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում նշված անձը համարվում է խորհրդի անդամի որակավորում ստացած:

(22-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

23. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամի որակավորումը տրվում է մինչև նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը:

24. Որակավորում ստացած կառավարչի, օտարերկրյա կառավարչի խորհրդի նախագահը և խորհրդի անդամը իրենց պաշտոնավարման ընթացքում Կենտրոնական բանկի կողմից կարող են որակավորման ստուգման նպատակով հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի Կենտրոնական բանկ:

(24-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

25. Լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ:

26. Լրացուցիչ հարցազրույցն անցկացվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

27. Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով ընդունվում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի խորհրդի անդամների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

(27-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

28. Խորհրդի անդամի գիտելիքների անհամապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում, ինչպես նաև սույն գլխով սահմանված կարգով լրացուցիչ հարցազրույցին անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում այդ անձինք համարվում են որակավորում չունեցող:

(28-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 5
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Որակավորման ստուգում անցնելու նպատակով Կենտրոնական բանկում համապատասխան ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ քննություն են հանձնում ստորև նշված պաշտոններում աշխատելու համար Կենտրոնական բանկ գրանցման դիմած թեկնածուները`

1) կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը,

2) օտարերկրյա կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը,

3) կառավարչի գլխավոր հաշվապահը,

4) օտարերկրյա կառավարչի գլխավոր հաշվապահը:

(29-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

29.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցնելու նպատակով քննություն հանձնում են ստորև նշված պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները`

1) կառավարչի ներքին աուդիտի անդամները, մասնաճյուղի տնօրենը,

2) օտարերկրյա կառավարչի ներքին աուդիտի անդամները,

3) կառավարչի գլխավոր հաշվապահի տեղակալը,

4) օտարերկրյա կառավարչի գլխավոր հաշվապահի տեղակալը,

5) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը,

6) ֆոնդի պահառուի ղեկավարը և աշխատակիցը:

(29.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

29.2 Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին: Բացասական արդյունք ապահոված թեկնածուները 15-օրյա ժամկետում կրկին կարող են մասնակցել քննությանը:

(29.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

29.3. Որակավորող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

(29.3-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

29.4. Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 29.1-ին կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում` սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:

(29.4-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

32. Թեկնածուն գրանցման միջնորդագիրը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:

(32-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

33. Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը (ոչ ռեզիդենտների համար` առկայության դեպքում):

(33-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

34. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

35. Քննության համար առանձնացված սենյակում թեկնածուն նստում է համապատասխան համակարգչի մոտ` ըստ ցուցակի:

36. ՈՒշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

37. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով:

38. Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

39. Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից միանշանակ ճիշտ) պատասխան:

40. Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչ սարքերի), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և համարվում է բացասական արդյունք ապահոված:

41. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

 

ԳԼՈՒԽ 6
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ

 

42. Սույն կանոնակարգի 29-րդ կետով, ինչպես նաև 29.1-ին կետով սահմանված ղեկավարների թեկնածուները Կենտրոնական բանկում որակավորման ստուգումը անցնում են սույն կանոնակարգի Հավելված 6-ում ներկայացված աղյուսակում նշված թեմաներով, ընդ որում, «V» նշանը նշանակում է` տվյալ թեման վերաբերում է, «-» նշանը` չի վերաբերում:

(42-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

43. Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ում սահմանված թեմաների ցանկի հիման վրա:

44. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ և ենթակա չեն հրապարակման:

(44-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

45. Թեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության: Թեսթերը և դրանցում պարունակվող հարցերի քանակը տարբերակվում են ըստ որակավորման հետևյալ տեսակների.

 

._____________________________________________________________________.

|ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿ                                           |ՀԱՐՑԵՐԻ |

|                                                            |ՔԱՆԱԿ   |

|____________________________________________________________|________|

|1. Ֆոնդի կառավարչի (օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի) |        |

|ղեկավար, այդ թվում`                                         |        |

|____________________________________________________________|________|

|1.1. ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի            |100 հարց|

|մասնաճյուղի գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար),      |        |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ,            |        |

|____________________________________________________________|________|

|1.2. ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի|        |

|գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ,                |        |

|1.3. ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի|        |

|ներքին աուդիտի ղեկավար, ներքին աուդիտի անդամ,               |        |

|____________________________________________________________|________|

|1.4. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրեն                     |80 հարց |

|____________________________________________________________|________|

|2. Ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման     |80 հարց |

|գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ                   |        |

|____________________________________________________________|________|

|3. Ֆոնդի պահառուի ղեկավար և  աշխատակից                      |80 հարց |

._____________________________________________________________________.

 

45.1 Սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին, գործում են միայն սույն կանոնակարգի 29.4-րդ կետով նախատեսված դեպքում:

(45.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

46. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

(46-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

47. Հայոց լեզվին չտիրապետող թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում` Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայոց լեզվին չտիրապետող թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել` Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:

48. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է 3-ից 4 պատասխան, որոնցից մեկն է միանշանակ ճիշտ և լիարժեք:

(48-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

49. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի հարցի միանշանակ ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում միանշանակ սխալ և ոչ միանշանակ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

(49-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍԹԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

50. Թեսթերի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված, և նրան տրվում է որակավորման վկայական:

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

51. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` սույն կանոնակարգի 29.2-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետում:

(51-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

52. Թեկնածուի` թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Հանձնաժողովը, որի դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

53. Թեկնածուն կարող է բողոքարկել անցկացված որակավորման քննության արդյունքները` քննության անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

(53-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 8
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

54. Կենտրոնական բանկում որակավորման վկայականը տրվում է` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

2) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավարի համար,

3) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի գլխավոր հաշվապահի համար:

(54-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

54.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման վկայականը տրվում է` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի անդամի պաշտոնի համար,

2) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի գլխավոր հաշվապահի տեղակալի համար,

3) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրենի համար,

4) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի պաշտոնի համար,

5) ֆոնդի պահառուի ղեկավարի և աշխատակցի պաշտոնների համար:

(54.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

54.2. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական տրամադրվում է այն ղեկավարներին, որոնք բավարարում են սույն կանոնակարգի 11-րդ և (կամ) 15-րդ կետերի պահանջներին` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

2) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի գլխավոր հաշվապահի և գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնների համար,

3) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավարի և անդամների պաշտոնների համար,

4) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրենի համար,

5) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի պաշտոնի համար,

6) ֆոնդի պահառուի ղեկավարի և աշխատակցի պաշտոնների համար:

(54.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

55. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 11-րդ կետի պահանջներին բավարարող, Կենտրոնական բանկի կողմից որակավորման ստուգում անցնող ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

(55-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

55.1 Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 29.1-րդ կետով սահմանված որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

55.2 Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

(55.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

56. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականները սույն կանոնակարգի 55-րդ, 55.1-րդ, 55.2-րդ կետերով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին չստանալու, էլեկտրոնային փոստի խափանման կամ թղթային եղանակով տրամադրված որակավորման վկայականների կորստի (ոչնչացման, ոչ պիտանի դառնալու) դեպքում անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով անձը ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

(56-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

57. Որակավորվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից (սույն կանոնակարգում սահմանված դեպքերում ղեկավարի գրանցումից հետո տրամադրելու դեպքում` որպես ղեկավար գրանցման օրվանից) տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջի համապատասխան բաժնին:

(57-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

58. Թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ և սույն կանոնակարգի 15-րդ և 29.1-րդ կետերով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

(58-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

58.1 Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի որակավորման ստուգում անցնելու միջնորդությամբ: Դրական արդյունք ապահոված ղեկավարներին տրամադրվում է նոր որակավորման վկայական` քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

(58.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

58.2 Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարների որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում` կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

(58.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 354-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 9
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՏՐՎՈՂ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

59. Սույն կանոնակարգի 54-րդ կետի 1-ին ենթակետով նշված պաշտոնների համար որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել նաև ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրեն, ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, ֆոնդի պահառուի ղեկավար կամ աշխատակից:

60. Ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը ի պաշտոնե կարող է լինել տվյալ ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր մարմնի (տնօրինության, վարչության) անդամ` առանց գործադիր մարմնի (տնօրինության, վարչության) անդամի որակավորման վկայական ստանալու:

61. Սույն կանոնակարգի 54-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված պաշտոնների համար որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել ֆոնդի կառավարչի մասնաճյուղի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ:

 

ԳԼՈՒԽ 10
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

62. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի, ինչպես նաև պահառուի միջնորդությամբ որպես ղեկավար գրանցման ներկայացված անձը պետք է իրազեկ լինի, համապատասխանաբար, կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ պահառուի գործունեությունը կարգավորող օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ պահառուի գործարար ծրագրին, ինչպես նաև, համապատասխանաբար, կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ պահառուի գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին:

63. Անձը ստորև նշված որևէ պաշտոնում աշխատելու նպատակով գրանցվելու համար սույն կանոնակարգի 62-րդ կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներից բացի պետք է բավարարի նաև սույն կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին, բացառությամբ սույն կանոնակարգի 64-րդ կետով նախատեսված դեպքերի`

 

._____________________________________________________________________.

|Պաշտոն                           |Մասնագիտական համապատասխանության    |

|                                 |չափանիշ                            |

|_____________________________________________________________________|

|1. Ֆոնդի (բացառությամբ` կամավոր կենսաթոշակային ֆոնդի և  պարտադիր     |

|կենսաթոշակային ֆոնդի) կառավարչի ղեկավարներ և  կառավարչի անունից կամ  |

|կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք          |

|_____________________________________________________________________|

|1) Ֆոնդի կառավարչի ղեկավար, այդ թվում                                |

|_____________________________________________________________________|

|ա. խորհրդի անդամ                 |1. բարձրագույն կրթության           |

|                                 |առկայության դեպքում առնվազն 5 տարվա|

|                                 |աշխատանքային փորձ,                 |

|                                 |2. բարձրագույն կրթության           |

|                                 |բացակայության դեպքում` առնվազն 10  |

|                                 |տարվա աշխատանքային փորձ            |

|                                 |                                   |

|_________________________________|___________________________________|

|բ. գործադիր տնօրեն (գործադիր     |1. բարձրագույն կրթություն և        |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |փորձ, որից առնվազն երկու տարին`    |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |ղեկավար պաշտոնում                  |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|գ. ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |1. բարձրագույն կրթություն,         |

|տնօրեն                           |2. առնվազն 1 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|դ. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |2. առնվազն 3 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |աշխատանքային փորձ` աուդիտի ոլորտում|

|աուդիտի ղեկավարը                 |                                   |

|_________________________________|___________________________________|

|ե. ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|անդամը, օտարերկրյա ֆոնդի         |2. Առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |աշխատանքային փորձ, ընդ որում`      |

|աուդիտի անդամը                   |տեղեկատվական համակարգերի համար     |

|                                 |պատասխանատու ներքին աուդիտի անդամի |

|                                 |համար` առնվազն 2 տարվա մասնագիտական|

|                                 |աշխատանքային փորձ տեղեկատվական     |

|                                 |տեխնոլոգիաների ոլորտում            |

|_________________________________|___________________________________|

|զ. գլխավոր հաշվապահ, գլխավոր     |1. բարձրագույն կրթություն և        |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |2. առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |աշխատանքային փորձ                  |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ֆոնդի կառավարչի անունից կամ   |1. բարձրագույն կրթություն          |

|կազմում ֆոնդի կառավարման         |                                   |

|գործունեություն իրականացնող      |                                   |

|ֆիզիկական անձ                    |                                   |

|_____________________________________________________________________|

|2. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ, այդ թվում`     |

|_____________________________________________________________________|

|1) խորհրդի նախագահ, անդամ        |1. բարձրագույն կրթություն,         |

|                                 |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ, որից առնվազն երկու տարին     |

|                                 |ղեկավար պաշտոնում                  |

|_________________________________|___________________________________|

|2) գործադիր տնօրեն (գործադիր     |1. բարձրագույն կրթություն,         |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |փորձ, որից առնվազն երկու տարին     |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |ղեկավար պաշտոնում                  |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|3) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |1. բարձրագույն կրթություն,         |

|տնօրեն                           |2. առնվազն 1 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|4) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|ղեկավար, օտարերկրյա ֆոնդի        |2. առնվազն 3 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի ներքին     |աշխատանքային փորձ                  |

|աուդիտի ղեկավար                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|5) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|2. Առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |աշխատանքային փորձ, ընդ որում`      |

|                                 |տեղեկատվական համակարգերի համար     |

|                                 |պատասխանատու ներքին աուդիտի անդամի |

|                                 |համար` առնվազն 2 տարվա մասնագիտական|

|                                 |աշխատանքային փորձ տեղեկատվական     |

|                                 |տեխնոլոգիաների ոլորտում            |

|_________________________________|___________________________________|

|6) գլխավոր հաշվապահ, գլխավոր     |1. բարձրագույն կրթություն,         |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |2. առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |աշխատանքային փորձ                  |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_____________________________________________________________________|

|3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավարներ, այդ թվում`    |

|_____________________________________________________________________|

|1) խորհրդի նախագահ, անդամ        |1. բարձրագույն կրթություն,         |

|                                 |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ, որից առնվազն երկու տարին`    |

|                                 |ղեկավար պաշտոնում                  |

|_________________________________|___________________________________|

|2) գործադիր տնօրեն (գործադիր     |1. բարձրագույն կրթություն,         |

|մարմնի ղեկավար), գործադիր մարմնի |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, |փորձ, որից առնվազն երկու տարին     |

|օտարերկրյա ֆոնդի կառավարչի       |ղեկավար պաշտոնում                  |

|մասնաճյուղի գործադիր տնօրեն      |                                   |

|(գործադիր մարմնի ղեկավար),       |                                   |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |                                   |

|տնօրենի տեղակալ                  |                                   |

|_________________________________|___________________________________|

|3) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի   |1. բարձրագույն կրթություն,         |

|տնօրեն                           |2. առնվազն 1 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|4) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի|1. բարձրագույն կրթություն,         |

|անդամ, օտարերկրյա ֆոնդի կառավարչի|2. Առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|մասնաճյուղի ներքին աուդիտի անդամ |աշխատանքային փորձ, ընդ որում`      |

|                                 |տեղեկատվական համակարգերի համար     |

|                                 |պատասխանատու ներքին աուդիտի անդամի |

|                                 |համար` առնվազն 2 տարվա մասնագիտական|

|                                 |աշխատանքային փորձ տեղեկատվական     |

|                                 |տեխնոլոգիաների ոլորտում            |

|_________________________________|___________________________________|

|5) գլխավոր հաշվապահ, գլխավոր     |1. բարձրագույն կրթություն,         |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |2. առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|կառավարչի մասնաճյուղի գլխավոր    |աշխատանքային փորձ                  |

|հաշվապահ և  գլխավոր հաշվապահի    |                                   |

|տեղակալ                          |                                   |

|_____________________________________________________________________|

|4. Ֆոնդի պահառուի ղեկավար և  աշխատակից                               |

|_____________________________________________________________________|

|1) ֆոնդի պահառուի ղեկավար        |1. բարձրագույն կրթություն,         |

|                                 |2. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|2) Ֆոնդի պահառուի աշխատակից      |1. բարձրագույն կրթություն          |

._____________________________________________________________________.

 

(կանոնակարգը խմբ. 15.07.14 թիվ 196-Ն որոշում)

 

(կանոնակարգը փոփ. 07.02.12 թիվ 32-Ն, 25.12.12 թիվ 376-Ն, 20.12.11 թիվ 363-Ն որոշումներ)

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

Վ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.05.2011
N 115-Ն
Որոշում