Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ...

 

 

310.0060.200199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 1998 թվական թիվ 01/60

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(4.1-19 կետեր)

 

i

4-1. ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(4.1-րդ բաժինը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

4-1.1. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում հասկացությունն իր մեջ ներառում է, մասնավորապես, ցնցուղարանների, բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների կազմակերպումը: Ընդ որում, սաունա և շոգեբաղնիք են համարվում այն բաղնիքները, որոնցում առկա են նաև օդի տաքացման (ֆիննական` սաունա, թուրքական բաղնիք) կամ գոլորշի արտադրող (ռուսական) սարքավորումներ:

4-1.2 Հաստատագրված վճար վճարողներ են համարվում բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնողները` վճարովի ծառայությունների մասով:

4-1.3. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Մ x Գ1 x Գ2 x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների

արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Մ - քառակուսի մետրով արտահայտված բաղնիքների և ցնցուղարանների

գործունեության կազմակերպման շենք-շինության մակերեսն է,

Գ1 - սաունաների և (կամ) շոգեբաղնիքների համար կիրառվող ուղղիչ

գործակիցն է,

Գ2 - սաունաներում և (կամ) շոգեբաղնիքներում չընդգրկված բաղնիքների և

(կամ) ցնցուղարանների համար կիրառվող ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:

 

4-1.4. Հաստատագրված վճարի հաշվարկման համար շենք-շինության ընդհանուր մակերեսը, այն մակերեսն է, որտեղ ըստ էության իրականացվում է բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն և որն իր մեջ ներառում է այդ ծառայությունից օգտվողներին (սպառողներին) մատուցվող ինչպես լողանալու համար հատուկ սարքավորված, այնպես էլ այլ ծառայությունների և ժամանցի համար նախատեսվող (օգտագործվող) շենք-շինությունում գտնվող տարածքը:

Օրինակ 4-1.1

Կազմակերպությունը Երևան քաղաքում գտնվող շոգեբաղնիքի (սաունայի) միջոցով իրականացնում է բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն: Շոգեբաղնիքի (սաունայի) տարածքում առկա են, մասնավորապես` նախասրահ, հանդերձարան, ջրավազան, ցնցուղարան, ինչպես նաև մարզասարքերով և ժամանցը կազմակերպելու համար այլ տարածքներ: Քանի որ, դրանք նախատեսված (օգտագործվում) են շոգեբաղնիքի (սաունայի) ծառայությունից օգտվողների համար, ապա վերջիններիս զբաղեցրած տարածքները ներառվում են ելակետային տվյալում:

Տվյալ դեպքում հաստատագրված վճարի չափի հաշվարկման համար Գ2 գործակիցը չի կիրառվում:

Օրինակ 4-1.2

Կազմակերպությունը բաղնիքի (հանրային) միջոցով իրականացնում է բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն: Բաղնիքում առկա են սպառողներին սպասարկելու համար առանձին և ընդհանուր համարներ: Տվյալ դեպքում ելակետային տվյալում ներառվում են շենք-շինությունում գտնվող` այդ համարների տարածքների մակերեսների հանրագումարը:

Տվյալ դեպքում, քանի որ բաղնիքը ընդգրկված չէ շոգեբաղնիքում (սաունայում), ապա հաստատագրված վճարի չափի հաշվարկման համար Գ2 գործակիցը կիրառվում է:

 

4-1.5. Օրենքի 365-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանված ուղղիչ գործակիցը չի կիրառվում սաունաներում և (կամ) շոգեբաղնիքներում ընդգրկված բաղնիքների և (կամ) ցնցուղարանների համար:

4-1.6. Քանի որ օրենքով բաղնիքների և ցնցուղարանների գործունեության համար սահմանվել է ամսական հաստատագրված վճար (գործունեության իրականացման օրերը և դրանց թիվը ելակետային տվյալ չեն հանդիսանում), ապա անկախ գործունեության սկսման (վերսկսման) ամսաթվից (օրվանից) հաստատագրված վճարը հաշվարկվում է լրիվ ամսվա համար:

4-1.7. Միևնույն վճարողի կողմից տարբեր վայրերում գտնվող շենք-շինություններում բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն իրականացնելու դեպքում յուրաքանչյուր շենք-շինության համար իր հաշվառման վայր տարածքային հարկային տեսչության մարմնին ներկայացնում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն:

 

5. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

5.1. Վճարողներ են հանդիսանում սահմանված կարգով լիցենզավորման ենթակա ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողները` (այդ թվում նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա վարձակալական հիմունքներով օգտագործող) ավտոտրանսպորտային միջոցներով ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ մատուցելու մասով:

Այն հարկ վճարողները, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են սեփական ներարտադրական (ներտնտեսական) կարիքների (փոխադրումների) համար, այդ մասով հաստատագրված վճարներ կատարողներ չեն հանդիսանում:

5.2. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x ԼԳ1 x ԼԳ2 x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Տ - ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված ուղղիչ գործակիցն է, ընդ որում`

- թեթև մարդատար ավտոմեքենաների համար` 1.0,

- բեռնատար ավտոմեքենաների համար` տոննայով արտահայտված բեռնատարողությունը,

- ավտոբուսների համար` նստատեղերի քանակը.

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Գ - ուղղիչ գործակիցն է, կապված`

- գոտիականության հետ (բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների համար),

- երթուղիների հետ (ավտոբուսների համար),

ԼԳ1 - ավտոբուսների ներքաղաքային երթուղիների համար կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

ԼԳ2 - մինչև 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

5.3. Նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները հաստատագրված վճարների հաշվարկումը և վճարումը կատարում են օրենքի 5 գլխով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների յուրաքանչյուր տեսակի համար սահմանված կարգով:

 

Օրինակ 5.1.

Անհատ ձեռներեցն իր կողմից շահագործվող թեթև մարդատար (տաքսի) ավտոմեքենայով ուղևորափոխադրումներ է կատարում Երևան քաղաքում: Օգոստոս ամսվա ընթացքում առանց հանգստյան օրերի աշխատելու դեպքում (31օր), գործունեության այդ մասով անհատ ձեռներեցի հաստատագրված վճարի հաշվարկումը կատարվում է հետևյալ կերպ.

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա = 100 x 1 x 31օր x 3,4 x 1,0 = 10540 դրամ

 

Օրինակ 5.2.

Անհատ ձեռներեցն իր կողմից շահագործվող թեթև մարդատար ավտոմեքենայով (օրինակ, «Կադիլակ» մակնիշի) նախնական պատվերի համաձայն, ուղևորափոխադրումների ծառայություններ է մատուցում (մասնավորապես հարսանյաց հանդեսների, եկեղեցական ծիսակատարությունների գծով) պատվիրատուներին: Այդ գործունեության մասով անհատ ձեռներեցը հաստատագրված վճարի հաշվարկումն ու պետական բյուջե վճարումը կատարում է տաքսի (թեթև մարդատար) ավտոմեքենաների համար սահմանված կարգով

 

Օրինակ 5.3.

«Ավտոմեքենա» ԲԲԸ-ն, որը Երևան քաղաքում (համապատասխան լիցենզիայի հիման վրա) զբաղվում է ուղևորների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ մատուցելով, ըստ համապատասխան պայմանագրերի Հայաստանի Հանրապետության մի շարք գերատեսչություններին որոշակի ժամանակով, իրեն պատկանող թեթև մարդատար ավտոմեքենաներով (օրինակ, ԳԱԶ-3102 մակնիշի), մատուցում է ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (նշված գերատեսչությունների ներտնտեսական կարիքների համար): Տվյալ դեպքում հաստատագրված վճար կատարող հանդիսանում է «Ավտոմեքենա» ԲԲԸ-ը, որը հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում է պետական բյուջե տաքսի ավտոմեքենաների համար սահմանված կարգով:

 

5.4. Բեռնատար կամ թեթև մարդատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական փոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար օրենքի 41 հոդվածով սահմանված գոտիականության հետ կապված համապատասխան ուղղիչ գործակիցներից առավելագույնը:

 

Օրինակ 5.4.

Տավուշի մարզի «Անիվ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայով իրականացվում է միջմարզային բեռնափոխադրումների ծառայությունների մատուցում: Ընկերությունն իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունով տեղեկացրել է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում (30 օր) նշված բեռնատար ավտոմեքենայով բեռնափոխադրումներ են կատարվելու Տավուշի մարզից Երևան քաղաք: Ավտոմեքենայի բեռնատարողությունը 5 տոննա է:

Այդ ամսվա համար հաստատագրված վճարի չափը կկազմի`

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա = 100 x 5 x 30օր x 1,9 x 1,0 = 28500 դրամ:

 

5.5. Ավտոկցորդով բեռնատար ավտոմեքենաների միջոցով ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ իրականացնելու դեպքում ավտոկցորդի բեռնատարողությունը ներառվում է բեռնատար ավտոմեքենաների ելակետային տվյալներում:

5.4. Այն դեպքերում, երբ ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայություններ իրականացնողների կողմից, նույն տրանսպորտային միջոցով միևնույն ամսվա (ժամանակաշրջանի) ընթացքում իրականացվում է մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայություններ, ապա հաստատագրված վճարի հաշվարկման համար, օրենքի 39 հոդվածի 2-րդ կետի համաձայն, հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալներ (մասնավորապես` այդ ամսվա (ժամանակաշրջանի) ընթացքում իրականացվող գործունեության տեսակների օրերի ընդհանուր թիվը) և ուղղիչ գործակիցներ ունեցող տեսակի համար նախատեսվածները:

Ընդ որում, երբ տվյալ ամսվա (ժամանակաշրջանի) համար, ըստ գործունեության առանձին տեսակների, ներկայացված են համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություններ, ապա հաստատագրված վճարների գումարները կհաշվարկվեն ըստ գործունեության տեսակների:

 

Օրինակ 5.5.

«Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսով (11 նստատեղ) անհատ ձեռներեցը Երևան քաղաքի տարածքում մատուցում է ծառայություններ ուղևորափոխադրումների գծով: Ամսվա համար անհատ ձեռներեցի կողմից գործունեության իրականացման օրերի թիվը հայտարարված է 24 օր:

Հաստատագրված վճարի մեծությունը տվյալ ամսվա համար կկազմի`

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x LԳ1 x LԳ2 x Ա = 100 x 11 x 24օր x 1,0 x 1,0 x 1,2 x 1,0 = 31680դրամ:

 

Օրինակ 5.6.

«Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսով (11 նստատեղ) անհատ ձեռներեցը իր գործունեությունը կազմակերպել է այնպես, որ բացի Երևան քաղաքի տարածքում իրականացվող ուղևորափոխադրումներից, այդ ամսվա նույն օրերին իրականացնելու է նաև ուղևորափոխադրումներ միջքաղաքային երթուղիներում: Ամսվա համար անհատ ձեռներեցի կողմից գործունեության իրականացման օրերի թիվը հայտարարված է 24 օր:

Այս դեպքում հաստատագրված վճարի մեծությունը տվյալ ամսվա համար կկազմի`

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x LԳ2 x Ա = 100 x 11 x 24օր x 1,2 x 1,2 x 1,0 = 38016 դրամ:

 

Օրինակ 5.7.

Օրինակ 5.6.-ում բերված նույն անհատ ձեռներեցի կողմից, ըստ իրականացվող գործունեության տեսակների, հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություններ սահմանված կարգով ներկայացրած լինելու դեպքում` տվյալ ամսվա համար հաստատագրված վճարը կհաշվարկվի ըստ առանձին տեսակների: Ամսվա համար անհատ ձեռներեցի կողմից ներկայացված հայտարարություններում գործունեության իրականացման օրերի թիվը հայտարարված է`

-Երևան քաղաքի տարածքում իրականացվող ուղևորափոխադրումների համար` 14 օր,

-միջքաղաքային երթուղիներում ուղևորափոխադրումների համար` 10 օր

Այս դեպքում հաստատագրված վճարի մեծությունը հաշվարկվում է

-Երևան քաղաքում ուղևորափոխադրումների համար`

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x LԳ1 x LԳ2 x Ա = 100 x 11 x 14օր x 1,0 x 1,0 x 1,2 x 1,0 = 18480դրամ:

-միջքաղաքային երթուղիներում ուղևորափոխադրումների համար`

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x LԳ2 x Ա = 100 x 11 x 10օր x 1,2 x 1,2 x 1,0 = դրամ:

Տվյալ ամսվա համար անհատ ձեռներեցը կվճարի 34320 դրամ (18480 + 15840) հաստատագրված վճար:

 

6. ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

6.1. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Տ - վարսավիրական ծառայության աշխատատեղերի քանակն է,

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Գ - վարսավիրանոցի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

6.2. Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղեր չեն հանդիսանում վարսավիրանոցներում գտնվող (տեղաբաշխված) եղունգների խնամքի, դիմահարդարման, մերսման և նման այլ ծառայությունների մատուցման հատուկ աշխատատեղերը: Այդ ծառայությունների հարկումը կատարվում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 6.1.

Երևանում գտնվող, «Բրիզ» ԼՏԸ-ին պատկանող գեղեցկության սրահում, բացի վարսավիրական ծառայություններից, մատուցվում են նաև այլ ծառայություններ` հատուկ սարքավորումներով կահավորված սենյակներում կատարվում են դիմահարդարման (մակիաժ, դեմքի մերսում) և ձեռնեղունգների ստածման, ոտների մատների հարդարման աշխատանքներ: Վարսավիրական ծառայություն են մատուցում 10 վարսավիրներ, որոնք աշխատում են հերթափոխով (5 վարսավիրներ աշխատում են ամսվա առաջին կեսին, իսկ մյուս 5 վարսավիրները` ամսվա երկրորդ կեսին): Վարսավիրական ծառայությունների մատուցման աշխատատեղերի (բազկաթոռների) քանակը հինգ է: Իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունում գործունեության ընկերության կողմից չեն նախատեսված հանգստյան օրեր:

Տվյալ դեպքում սեպտեմբեր ամսվա համար հաստատագրված վճարի գումարը կկազմի`

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա = 420 x 5 x 30 x 1,0 x 1,0 = 63000 դրամ:

 

7. ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

7.1. Լուսանկարչական լաբորատորիաների միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x ԼԳ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Տ - աշխատատեղերի քանակն է,

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Գ - լուսանկարչական լաբորատորիայի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

ԼԳ - ֆոտոժապավենների երևակման կամ գործունեության տեսակներից միայն մեկի իրականացման դեպքում կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

7.2. Ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը սահմանված են ՀՀ կառավարության 31.07.98թ. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 482 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով:

7.3. Լուսանկարչական լաբորատորիայում նույնատիպ, միանման աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:

 

Օրինակ 7.1.

Վանաձոր քաղաքի «Ժպիտ» ՍՊԸ-ն, վարձակալված շինությունում, բացի լուսանկարումից, իրականացնում է նաև ֆոտոժապավենների երևակման և լուսանկարների պատրաստման աշխատանքներ: Մեկ աշխատատեղում կատարվում է պատվերների ընդունում և կատարված պատվերների հանձնում, երկու աշխատատեղերում` լուսանկարների երևակում, իսկ չորրորդ աշխատատեղում կատարվում են լուսանկարների տպման և բազմացման աշխատանքներ:

Գործունեություն իրականացնողը, իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունում սեպտեմբեր ամսվա համար նախատեսել է հանգստյան հինգ օր` նշելով դրանք:

Հաստատագրված վճարի գումարը ամսվա (25 օրվա հաշվով) համար կկազմի`

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա = 850 x 4աշխ.տեղ x 25օր x 0.9 x 1,0 = 76500դրամ:

Հաստատագրված վճարի գումարը որոշելիս չի կիրառվում օրենքի 51 հոդվածի «բ» կետով սահմանված «0,8» լրացուցիչ ուղղիչ գործակիցը (ԼԳ), քանի որ լուսանկարչատանը կատարվում է և' ֆոտոժապավենների երևակում, և' լուսանկարների պատրաստում:

 

7.4. Եթե լուսանկարչատներում (լուսանկարչասրահներում) ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատանքները կատարվում են ոչ լաբորատոր եղանակով (մասնավորապես ակնթարթային լուսանկարահանում, համակարգիչների միջոցով լուսանկարների պատրաստում), ապա նման գործունեությունը (աշխատանքները) դիտարկվում է որպես լուսանկարչական լաբորատորիաների միջոցով իրականացվող գործունեություն:

7.5. Եթե լուսանկարչական լաբորատորիաներում (կամ լուսանկարչատանը) առկա է լուսանկարչական ապարատների, ֆոտոժապավենների, լուսանկարների ալբոմների և (կամ) այլ ապրանքների վաճառքի իրականացում, ապա այդ մասով հարկ վճարողն իր հարկերը հաշվարկում և վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով (մասնավորապես, հաստատագրման ենթակա գործունեության դեպքում` հաստատագրված վճարների տեսքով):

 

8. ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

8.1. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները: Ընդ որում, վերջիններիս կողմից տեխնիկական սպասարկման գործընթացի ժամանակ օգտագործվող առանձին ավտոպահեստամասերի արժեքը մատուցվող ծառայությունների (ավտոտեխսպասարկման) ընդհանուր արժեքի մեջ ներառվելու դեպքում գործունեություն իրականացնողները կվճարեն հաստատագրված վճար` ընդհանուր ավտոտեխսպասարկման կայանի (կետի) գործունեության համար:

8.2. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Տ x Օր x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների արտադրյալի նկատմամբ կիրառվող արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Տ - աշխատատեղերի քանակն է,

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

8.3. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով (ՀՀ կառավարության 31.07.98թ. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 482 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետ):

8.4. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերից մի քանիսի` մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ, միանման աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:

8.5. Այն հարկ վճարողները, որոնք իրենց պատկանող (իրենց կողմից շահագործվող) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքներից բացի իրականացնում են (նաև) այլ (կողմնակի) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ապա անկախ այդ աշխատանքների ծավալների հարաբերական մեծություններից, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեության մասով հանդիսանում են հաստատագրված վճար վճարողներ:

 

Օրինակ 8.1.

«Տաքսի-N» ԲԲԸ-ն իր կողմից շահագործվող 100 տաքսի ավտոմեքենաներով Երևան քաղաքի բնակչությանը մատուցում է ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ: Բացի 100 տաքսի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքներից, ընկերության համապատասխան ստորաբաժանումը (որը պատասխանատու է ավտոմեքենաների տեխնիկական վիճակի համար) ազատ ժամերին կատարում է նաև կողմնակի (իրեն չպատկանող կամ իր կողմից չշահագործվող) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, որոնց դիմաց վճարված գումարները մուտքագրվում են ընկերության դրամարկղ:

Տվյալ դեպքում, բացի ավտոտրանսպորտային գործունեության մասով հաստատագրված վճար վճարող լինելուց, ընկերությունը հանդիսանում է նաև հաստատագրված վճար վճարող` իր կողմից իրականացվող տեխնիկական սպասարկման գործունեության համար, և համաձայն օրենքի 15 հոդվածի 3-րդ կետի, գործունեության այդ տեսակներից յուրաքանչյուրի համար վարում է առանձնացված հաշվապահական հաշվառում:

 

8.6. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները օրենքով սահմանված ժամկետներում իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին են ներկայացնում ելակետային տվյալների և սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունները` յուրաքանչյուր ավտոտեխսպասարկման կայանի (կետի) համար:

 

Օրինակ 8.2.

«Մեքենա» ՍՊԸ-ն իրականացնում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման գործունեություն ավտոտեխսպասարկման կետի միջոցով, որն ունի 4 աշխատատեղ (երկուսը անվադողերի հետ կապված սպասարկման ծառայությունների, մեկը` թափքի հարդարման և մեկը` շարժվող մասերի վերանորոգման): Աշխատանքային օրերի թիվը կազմել է 27 օր:

1998թ. սեպտեմբեր ամսվա համար, անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարի մուծում հետևյալ չափերով.

ՀՎ = Պ x Տ x Օր x Ա = 350 x 4 x 27 x 1,0 = 37800 դրամ

Ամիսն ավարտվելուց հետո ընկերությունը օրենքի 13 հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացնում սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունները` ՀՀ հարկային տեսչության կողմից հաստատված ձևերով, որում կատարված հաշվարկներից պարզվում է, որ ավտոտեխսպասարկման կետի իրացման շրջանառության ծավալը (ներառյալ օգտագործված ավտոպահեստամասերի արժեքը) ամսվա համար կազմել է 3500,0 հազ. դրամ: Քանի որ տվյալ դեպքում ամսվա իրացման շրջանառության ծավալը 1 աշխատատեղի հաշվով կազմում է 875.0 հազ. դրամ (գերազանցում է օրենքով նախատեսված սահմանային չափը), ապա տվյալ ամսվա համար վճարված 37800 դրամ հաստատագրված վճարի գումարը ենթակա է հաշվանցման` օրենքի 16 հոդվածի համաձայն: Ընդ որում, ԱԱՀ-ի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտումը կատարվում է 2.8. կետի և օրինակի համանմանությամբ:

Հաջորդ ամսվա համար ընկերությունը, անկախ սահմանային չափը գերազանցելու կամ չգերազանցելու հանգամանքից, շարունակում է հաստատագրված վճարների կատարումը:

 

8.7. Ամսվա ընթացքում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ելակետային տվյալ հանդիսացող աշխատատեղերի քանակի փոփոխման դեպքում սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս հիմք է ընդունվում միջին ամսական աշխատատեղերի քանակը, որը որոշվում է գործունեության իրականացման օրերի թվին համապատասխան:

 

Օրինակ 8.3.

«Արշակ» ՍՊԸ-ն, իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն 6 աշխատատեղ ունեցող ավտոտեխսպասարկման կայանի միջոցով: Աշխատանքային օրերի քանակը, ըստ ներկայացված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարության, 1998թ. հոկտեմբեր ամսվա համար կազմում է 31 օր: Հոկտեմբերի 20-ից ՍՊԸ-ն ելակետային տվյալների վերաբերյալ նոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, կայանի աշխատատեղերի քանակը ավելացրել է 4 տեղով (դարձել է 10 աշխատատեղ): Տվյալ ամսվա համար սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս ընկերությունը աշխատատեղերի քանակը ըստ գործունեության իրականացման օրերի թվի հաշվարկում է հետևյալ կերպ.

 

Տ = (6տեղ x 19օր + 10տեղ x 12օր): 31օր = 7,5տեղ

 

9. ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

9.1. Օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, գործունեության այս տեսակի համար հաստատագրված վճարներով հարկման ենթակա չեն այն հարկ վճարողները, որոնք բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի մեկ կետում բենզալցումը և (կամ) դիզելային վառելիքի լցումն իրականացնում են 3 և ավելի խողովակների միջոցով: Ընդ որում, հաստատագրված վճար վճարող համարվելու նպատակով խողովակների քանակը որոշելիս (հաշվառելիս), տարաների միջոցով վաճառք իրականացնելը չի համարվում խողովակների միջոցով իրականացվող վաճառք, իսկ հաստատագրված վճարի չափը որոշելիս, օրենքի 58 հոդվածի 2-րդ կետի համաձայն, այն (վճարի չափը) հավասարեցվում է բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար հաշվարկված վճարի չափին:

 

Օրինակ 9.1.

Երևան քաղաքի Ն. Մանդելյանի փողոցում տեղաբաշխված է «Բենզին» ԲԲԸ-ի բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի N 1 կետը: Կետի տարածքում տեղակայված է երեք լցման սարք (խողովակներով), որոնցից առաջինի միջոցով իրականացվում է բենզալցում, երկրորդից` դիզելային վառելիքի լցում, իսկ երրորդը նախատեսված է շարժիչի յուղի վաճառքի համար:

Ընկերությունը N 1 կետում բենզինի և դիզվառելիքի վաճառքի մասով իր հարկերը կվճարի հաստատագրված վճարների տեսքով, իսկ շարժիչի յուղի վաճառքի մասով` ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 9.2.

Օրինակ 9.1-ում նշված ընկերության բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի N 2 կետում 2 խողովակի միջոցով իրականացվում է բենզալցում, իսկ դիզվառելիքի լցումն իրականացվում է բացառապես տարաների միջոցով:

Տվյալ դեպքում, ընկերությունը N 2 կետի գործունեության մասով համարվում է հաստատագրված վճար վճարող և վճարի ամսական չափը հաշվարկվում է ելնելով խողովակների քանակից (2 խողովակ) և վառելիքի մյուս տեսակի վաճառքը տարաների միջոցով իրականացման հանգամանքից (հավասարեցվում է մեկ խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար հաշվարկվող հաստատագրված վճարի չափին): Հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է երեք խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար հաշվարկվող հաստատագրված վճարի ամսական չափին:

 

9.2. Այն դեպքերում, երբ մանրածախ վաճառքի կետում և բենզինի, և դիզելային վառելիքի վաճառքը իրականացվում է տարաների միջոցով, ապա նման գործունեությունը դիտարկվում է որպես երկու տարբեր խողովակների միջոցով իրականացվող գործունեություն:

9.3. Բենզալցման և դիզելային վառելիքի լցման խողովակների քանակից և (կամ) տարաների միջոցով վաճառք իրականացնելու հանգամանքի հետ կապված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարության «Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակը» տողում (5-րդ տող) նշումը կատարվում է համաձայն բերված աղյուսակի.

.____________________________________________________________.

|Բենզալցման | Դիզ.վառելիքի   |Տարաների միջոցով     |Ընդամենը |

|խողովակ    | լցման խողովակ  |     վաճառք          |         |

|           |                |_____________________|         |

|           |                |բենզինի|դիզ.վառելիքի |         |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       -        |   -   |     +       |    1    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       -        |   +   |     -       |    1    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       -        |   +   |     +       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       1        |   -   |     -       |    1    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       1        |   -   |     +       |    1    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       1        |   +   |     -       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       1        |   +   |     +       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     1     |       -        |   -   |     -       |    1    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     1     |       -        |   -   |     +       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     1     |       -        |   +   |     -       |    1    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     1     |       -        |   +   |     +       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     1     |       -        |   -   |     -       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     1     |       1        |   -   |     +       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     1     |       1        |   +   |     -       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     1     |       1        |   +   |     +       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     2     |       -        |   -   |     -       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     2     |       -        |   -   |     +       |    3    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     2     |       -        |   +   |     -       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     2     |       -        |   +   |     +       |    3    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       2        |   -   |     -       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       2        |   -   |     +       |    2    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       2        |   +   |     -       |    3    |

|___________|________________|_______|_____________|_________|

|     -     |       2        |   +   |     +       |    3    |

.____________________________________________________________.

 

Օրինակ 9.3.

Օրինակ 9.1-ում նշված ընկերության բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի N 4 կետում բենզինի և դիզվառելիքի լցումն իրականացվում է բացառապես տարաների միջոցով:

Տվյալ դեպքում, ընկերության N 4 կետի ամսական հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է երկու խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար հաշվարկվող հաստատագրված վճարի ամսական չափին: Տվյալ դեպքում բենզալցումը և դիզելային վառելիքի լցումը դիտարկվում են որպես երկու տարբեր խողովակների միջոցով իրականացվող գործունեություն:

9.4. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Խ x Օր x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների արտադրյալի նկատմամբ կիրառվող բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Խ - բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակն է,

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

9.5. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափը (վճարողների կողմից բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մեկ մանրածախ կետի միջոցով ամսվա ընթացքում իրացված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի քանակը 10 հազար լիտրը) գերազանցելու դեպքում վերջիններս տվյալ ամսվա համար հարկերը կվճարեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 9.4.

Չարենցավան քաղաքում գտնվող բենզալցման կետում 2 խողովակի միջոցով իրականացվում է բենզինի մանրածախ վաճառք: Գործունեություն իրականացնողը, իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունում սեպտեմբեր ամսվա համար հանգստյան օրեր չի նախատեսել: Տվյալ դեպքում հաստատագրված վճարի ամսական չափը 1998թ. սեպտեմբեր ամսվա համար կկազմի.

ՀՎ = Պ x Խ x Օր x Ա = 1000 x 2 խողովակ x 30օր x 1,0 = 60000 դրամ

Ամսվա ավարտից հետո գործունեություն իրականացնողը իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկման ցուցանիշների սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունը: Հայտարարությունից հայտնի է դառնում (պարզվում է), որ գործունեություն իրականացնողը գերազանցել է սահմանային չափը` տվյալ կետի միջոցով սեպտեմբեր ամսվա ընթացքում իրացվել է 12500 լիտր բենզին: Սեպտեմբեր ամսվա համար գործունեություն իրականացնողի կողմից վճարված է 60000 դրամ հաստատագրված վճարի գումարը, օրենքի 16 հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, ԱԱՀ-ի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտումը կատարվում է 2.8. կետի և օրինակի համանմանությամբ:

Հաջորդ ամսվա համար ընկերությունը, անկախ սահմանային չափը գերազանցելու կամ չգերազանցելու հանգամանքից, շարունակում է հաստատագրված վճարների կատարումը:

 

9-1. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(9.1-րդ բաժինը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

i

9-1.1. Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի), այդ թվում` շարժական, միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները` գործունեության այդ մասով:

9-1.2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի

բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Խ - ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանում

(կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների

քանակն է,

Գ - ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանի

(կետի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:

9-1.3. Քանի որ օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար սահմանվել է ամսական հաստատագրված վճար (գործունեության իրականացման օրերը և դրանց թիվը ելակետային տվյալ չեն հանդիսանում), ապա անկախ գործունեության սկսման (վերսկսման) ամսաթվից (օրվանից) հաստատագրված վճարը հաշվարկվում է լրիվ ամսվա համար:

Օրինակ 91.1

Կազմակերպությունը Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող գազալցման կետի միջոցով իրականացնում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն: Գազալցման կայանում տեղակայված է 6 գազալցման (գազալիցքավորման) խողովակ: Ամսվա համար կազմակերպությունը գործունեության այդ մասով հաստատագրված վճար կվճարի հետևյալ չափով`

 

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 500000 x 6 x 1 x 1 = 3000000 դրամ:

 

Միաժամանակ, նույն ամսվա ընթացքում (հունվարի 10-ին) իր հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն ներկայացրել է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն, համաձայն որի նախատեսել է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն սկսել Վանաձոր քաղաքում գտնվող գազալցման կետի միջոցով, որտեղ տեղակայված է 1 գազալցման խողովակ: Հունվար ամսվա համար կազմակերպությունը այդ գազալցման կետի միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության համար հաստատագրված վճար կվճարի հետևյալ չափով`

 

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 500000 x 1 x 0.8 x 1 = 400000 դրամ:

 

Կազմակերպությունը այդ գործունեության մասով հունվար ամսվա համար կվճարի հաստատագրված վճար 3 400 000 դրամի չափով (3 000 000 + 400 000):

9-1.4. Միևնույն վճարողի կողմից տարբեր վայրերում գտնվող գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու դեպքում յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար իր հաշվառման վայր տարածքային հարկային տեսչության մարմնին ներկայացվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն:

 

10. ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

10.1. Ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված քառակուսի մետրերով արտահայտված ընդհանուր տարածքը այն մակերեսն է, որն ըստ էության որոշակիորեն առանձնացված է և (կամ) փաստորեն օգտագործվում է ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար և ներառում է անմիջականորեն այդ գործունեության հետ կապված շինությունների զբաղեցրած մակերեսները, մասնավորապես ավտոտրանսպորտային միջոցների պահպանման, անվտանգության ապահովման նպատակով կառուցված (տեղադրված) շինությունների զբաղեցրած մակերեսները:

Ավտոկանգառների գործունեություն կազմակերպողների կողմից ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար ընդհանուր տարածքում անցուղիները որոշակիորեն առանձնացված (մասնավորապես նշագծմամբ) լինելու դեպքում, այդ անցուղիների մակերեսները չեն ներառվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքի մեջ, եթե անցուղիներում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանում չի կատարվում:

 

10.2. Եթե ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքն անմիջապես ավտոմոբիլային ճանապարհի մաս է կազմում (ավտոկանգառի գործունեության իրականացումը տեղի է ունենում ավտոճանապարհների հիմնական մաս հանդիսացող հատվածներում, մասնավորապես կողնակների վրա), ապա ավտոկանգառի ընդհանուր տարածքի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոմոբիլային ճանապարհի համապատասխան հատվածի երկարությունը և լայնությունը` վերջինիս մեծությունն ընդունելով 6 մետր:

10.3. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Տ - ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքն է` քառակուսի մետրերով,

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Գ - ավտոկանգառի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

11. ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

11.1. Ձկնաբուծարանների, ձկնային ֆերմաների, ձկան և ձկնամթերքների վերամշակման գործունեություն իրականացնողները գործունեության այդ մասով իրենց հարկերը վճարում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով (չեն հանդիսանում հաստատագրված վճար վճարողներ):

11.2. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Օր x [(Ք1 x Գ1) + ...+ (Քn x Գn)] x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Ք1 ... n - որսագործիքների քանակներն են ըստ որսագործիքների տեսակների,

Գ1 ... n - արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման որսագործիքների տեսակի հետ կապված ուղղիչ գործակիցներն են,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

11.3. Արդյունագործական ձկնորսության գործունեություն իրականացնողների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունում գործունեության իրականացման օրերի, որսագործիքների քանակի և տեսակների մասին նշումների համար հիմք են ծառայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից ձկան արդյունագործական որս իրականացնողներին տրվող թույլատրագրերում (կամ թույլատրագրող պետական կառավարման մարմնի լիազոր կառույցի և թույլատրագրվող կողմի միջև կնքված պայմանագրում) ամրագրված տվյալները` որսասեզոնի ժամանակ արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման օրերը (դրանց թիվը), որսագործիքների քանակը և տեսակները:

 

12. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

12.1. Հաստատագրված վճար վճարողներ չեն հանդիսանում բանկերի գործառնական գրասենյակների (կետերի) միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները:

12.2. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ուղղիչ գործակցի նկատմամբ կիրառվող բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Գ - արտարժույթի փոխանակման կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

Օրինակ 12.1.

Երևան քաղաքի N շուկայի տարածքում գործում է «Կապիտալ» բանկի N 27 արտարժույթի փոխանակման կետը, որի միջոցով իրականացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն: Այնքանով-որքանով արտարժույթի փոխանակման կետը հանդիսանում է բանկի գործառնական կետ, այն չի հանդիսանա հաստատագրված վճար վճարող:

 

Օրինակ 12.2.

Օրինակ 1-ում նշված շուկային հարող տարածքում անհատ ձեռներեցը, արտարժույթի փոխանակման կետում, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրականացնում է արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն:

Սեպտեմբեր ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից, անհատ ձեռներեցի հաստատագրված վճարի ամսական չափը կկազմի`

ՀՎ = Պ x Գ x Ա = 50000 x 1,1 x 1,0 = 55000 դրամ,

որտեղ «1,1»-ը արտարժույթի փոխանակման կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է (ըստ ՀՀ կառավարության 31.07.98թ. N 482 որոշման, Երևան քաղաքի V գոտու համար սահմանված է 1,1 մեծությամբ ուղղիչ գործակից (արտարժույթի փոխանակման կետի գտնվելու փողոցը ներառված է V գոտում)):

 

13. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

13.1. Հաստատագրված վճար վճարողներ չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի շուկայի մասնակիցները (մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ֆոնդային բորսաները, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաները, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակները, ինվեստիցիոն բրոքերային գրասենյակները, թողարկման կազմակերպությունները, անկախ ինվեստիցիոն բրոքերները, անկախ ինվեստիցիոն դիլերները):

13.2. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = 125000 դրամ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

Օրինակ 13.1.

Անհատ ձեռներեցը, Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացնում է արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն:

Սեպտեմբեր ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից և վայրից, անհատ ձեռներեցի հաստատագրված վճարի ամսական չափը կկազմի`

ՀՎ = 125000 դրամ x 1,0 = 125000 դրամ:

 

14. ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

14.1. Խաղատանը դրամական շահումով խաղային ավտոմատ շահագործվելու դեպքում, տվյալ խաղատան գործունեություն կազմակերպողը, այդ մասով իր հաստատագրված վճարը հաշվարկում է դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար օրենքով սահմանված հաստատագրված վճարների հաշվարկման կարգով:

14.2. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է հանդիսանում տեղադրված խաղասեղանների քանակը` անկախ խաղատան (խաղասրահի) զբաղեցրած մակերեսից:

14.3. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Խ - տեղադրված խաղասեղանների քանակն է,

Գ - խաղատան գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

Օրինակ 14.1.

«Ֆորտունա» ՍՊԸ-ն 1998 թվականի սեպտեմբերի 6-ից կազմակերպել է խաղատան գործունեություն Երևան քաղաքի արվարձանում (Երևան քաղաքի VIII գոտի) վարձակալական հիմունքներով իրեն տրամադրված երկհարկանի շինության երկրորդ հարկում (առաջին հարկի տարածքում տեղաբաշխված ռեստորանի միջոցով ընկերությունն իրականացնում է հանրային սննդի գործունեություն): Խաղատան խաղասրահում տեղադրված է երկու խաղասեղան և տասը դրամական շահումով խաղային ավտոմատ:

Սեպտեմբեր ամսվա համար, անկախ գործունեության սկսման ամսաթվից (օրվանից), ընկերության կողմից խաղատան գործունեության կազմակերպման և դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար, պետական բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարը կկազմի.

-խաղասեղանների մասով`

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 1500000 x 2 x 0,7 x 1,0 = 2100000 դրամ,

-խաղային ավտոմատների մասով`

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 50000 x 10 x 1,0 x 1,0 = 500000 դրամ:

«Ֆորտունա» ՍՊԸ-ն հանրային սննդի գործունեության մասով իր հարկերը հաշվարկում է օրենքի 4 գլխով սահմանված կարգով:

 

15. ԴՐԱՄԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

15.1. Հաստատագրված վճար վճարողի կողմից լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործելու դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է հանդիսանում խաղասրահի մակերեսը (արտահայտված քառակուսի մետրերով), որտեղ անցկացվում են լոտոտրոն, բինգո և (կամ) մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի միջոցով անցկացվող (կազմակերպվող) խաղերը: Խաղասրահի մակերեսի մեջ ներառվում է նաև խաղերի անցկացման համար անհրաժեշտ բոլոր սարքերի, սարքավորումների զբաղեցրած մակերեսները, իսկ խաղասրահում դրամական շահումով այլ ավտոմատների առկայության դեպքում` այդ ավտոմատների զբաղեցրած մակերեսը:

i

15.2. Այլ ավտոմատներ (դրամական շահումով) շահագործելու դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է հանդիսանում տեղադրված (առկա) ավտոմատների քանակը:

(15.2-րդ կետը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

15.3. Եթե խաղասրահում, որտեղ անցկացվում են լոտոտրոն, բինգո և (կամ) մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի միջոցով անցկացվող (կազմակերպվող) խաղերը, առկա է դրամական շահումով խաղային ավտոմատներ շահագործողի կողմից այլ գործունեության իրականացում, ապա այդ մասով շահագործողը իր հարկերը հաշվարկում և վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով (մասնավորապես, հաստատագրման ենթակա գործունեության դեպքում` հաստատագրված վճարների տեսքով):

15.4. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - համապատասխան ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Խ - ելակետային տվյալն է, որը հավասար է`

- լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորվող այլ սարքերի համար` խաղասրահի քառակուսի մետրերով մակերեսին,

- այլ ավտոմատների համար` տեղադրված ավտոմատների քանակին:

Գ - դրամական շահումով խաղային ավտոմատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

Օրինակ 15.1.

«Տիգրան» ՍՊԸ-ն, Գորիս քաղաքի սննդառին պատկանող խանութի (ունիվերսամի) վարձակալված տարածքում կազմակերպում է բինգո խաղ: Խաղասրահի մակերեսը կազմում է 200 քառ. մետր:

Ընկերության կողմից բինգո խաղի կազմակերպման համար օգոստոս ամսվա հաստատագրված վճարը կկազմի`

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 10000 x 200 x 0,8 x 1,0 = 1600000 դրամ:

 

Օրինակ 15.2.

Երևան քաղաքի «Ղարս» հյուրանոցի առաջին հարկում, «Միքայել» ԲԲԸ-ն շահագործում է թվով 7 դրամական շահումով խաղային ավտոմատներ:

Սեպտեմբեր ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ամսական չափը կկազմի`

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 50000 x 7 x 1,0 x 1,0 = 350000 դրամ:

 

15-1. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

i

(15.1-րդ բաժինը լրաց. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

15-1.1. Վիճակախաղի կազմակերպման գործունեություն իրականացնող վճարողները մինչև գործունեություն սկսելը (վերսկսելը) ելակետային տվյալի մասին հայտարարություն չեն ներկայացնում:

15-1.2. Վիճակախաղի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքի վերաբերյալ հայտարարությունը իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային մարմնին ներկայացնում են տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

15-1.3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՀՎ = ՏԱ X Չ X Ա, որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

ՏԱ - տվյալ ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար

իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը,

Չ - հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքի 863-րդ հոդվածով

սահմանված չափն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:

 

16. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

16.1. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Մ x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Մ - տեղակայված մոնիտորների ընդհանուր քանակն է,

Գ - համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

Օրինակ 16.1.

«Մանուկ» ՍՊԸ-ն, Երևան քաղաքի արվարձանում, N դպրոցի մոտ գտնվող շինությունում իրականացնում է համակարգչային խաղերի կազմակերպման գործունեություն: Շինությունում տեղակայված են վեց մոնիտորներ:

Սեպտեմբեր ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից և մոնիտորների աշխատանքային բեռնվածության հանգամանքից, համակարգչային խաղեր կազմակերպողի (գործունեության այդ մասով) հաստատագրված վճարի գումարը կկազմի`

ՀՎ = Պ x Մ x Գ x Ա = 10000 x 6 x 1,5 x 1,0 = 90000 դրամ

որտեղ «1,5»-ը համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է (ըստ ՀՀ կառավարության 31.07.98թ. N 482 որոշման, Երևան քաղաքի VIII գոտու համար սահմանված է 1,5 մեծությամբ ուղղիչ գործակից (համակարգչային խաղերի գտնվելու վայրը ներառված է VIII գոտում)):

 

17. ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

17.1. Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - համապատասխան ուղղիչ գործակցի նկատմամբ կիրառվող բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Գ - տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

17.2. Տեսաժապավենների և (կամ) տեսամագնիտոֆոնների վարձույթի կետերում միաժամանակ առևտրական գործունեություն իրականացման (մասնավորապես` տեսաժապավենների վաճառքի) դեպքում այդ մասով հարկերը հաշվարկվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով (մասնավորապես, հաստատագրման ենթակա գործունեության դեպքում` հաստատագրված վճարների տեսքով):

 

Օրինակ 17.1.

Երևան քաղաքի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում, անհատ ձեռներեցը, վարձակալված տաղավարում (առևտրական տարածքը 8 մ2), առևտրական գործունեության իրականացումից` տեսաժապավենների վաճառքից բացի, վերջիններս (տեսաժապավենները) հատկացնում է, տրամադրում է նաև վարձույթով:

Սեպտեմբեր ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից և վարձույթով հատկացված տեսաժապավենների քանակից, տեսաժապավենների վարձույթի համար (գործունեության այդ մասով) անհատ ձեռներեցի հաստատագրված վճարի գումարը կկազմի`

ՀՎ = Պ x Գ x Ա = 40000 x 1,3=52000 դրամ,

որտեղ «1,3»-ը տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է (ըստ ՀՀ կառավարության 31.07.98թ. N 482 որոշման, Երևան քաղաքի VI գոտու համար սահմանված է 1,3 մեծությամբ ուղղիչ գործակից («Էրեբունի» օդանավակայանի տարածքը ներառված է VI գոտում)):

Անհատ ձեռներեցը առևտրական գործունեության (տեսաժապավենների վաճառքի) մասով իր հարկերը հաշվարկում է օրենքի 2 գլխով սահմանված կարգով, քանի որ տաղավարի առևտրական տարածքը կազմում է 8 քառ. մետր:

 

18. ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԻՄԱՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Օրինակ 18.1.

ՍՊԸ-ն իր հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչության մարմին ներկայացված հայտարարության մեջ հայտարարագրել էր առևտրական գործունեության իրականացումը 20 մ2 առևտրական տարածքի (մակերեսի) միջոցով:

Սահմանված կարգով ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը տրված է 3 ամսվա (օրինակ, հունվար-փետրվար-մարտ) համար, ընդ որում, այդ ամիսների ընթացքում հանգստյան օրեր չեն նախատեսվել:

Հարկային տեսչության մարմինը ՍՊԸ-ի մոտ կատարած համապատասխան վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզել է, որ ստուգման պահի դրությամբ ՍՊԸ առևտրական գործունեությունը փաստացի իրականացնում է 28մ2-ից:

Հիմք ընդունելով օրենքի 94 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը և 2-րդ կետը, հարկային տեսչության մարմնի կողմից կատարվում է հաստատագրված վճարի վերահաշվարկ` ելնելով առևտրական գործունեության համար օգտագործվող տարածքի փաստացի մակերեսից (28 մ2-ից): Այնքանով-որքանով ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտարարության մեջ գործունեության իրականացման օրերի և դրանց թվի վերաբերյալ որևէ խախտումներ չեն արձանագրվի, վերահաշվարկը կկատարվի միայն առևտրական տարածքի (մակերեսի) մասով` գործունեության իրականացման օրերի թիվը ընդունելով սահմանված կարգով ներկայացված հայտարարության մեջ արտացոլված օրերի թվին հավասար:

 

Հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մյուս տեսակների համար, սույն օրինակում նշված ձևով հաստատագրված վճարի վերահաշվարկը կատարվում է հիմք ընդունելով գործունեության տվյալ ոլորտի համար նախատեսված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների` ստուգման (վերահսկողական աշխատանքների) արդյունքում արձանագրված փաստացի մեծությունը:

Օրենքի 94 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի հատկանիշներով խախտումներ հայտնաբերվելու դեպքում վերահաշվարկները կատարվում են համապատասխանաբար նույն հոդվածի 3-ր կետով սահմանված ձևով:

 

19. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

19.1. Յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար, սկսած 1999 թվականի ապրիլ ամսից, օրենքով սահմանված հաստատագրման ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափերը ավելացվում են տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսի փաստացի աճի մեծության ամբողջ թվի չափով (տես սույն հրահանգի հաստատագրված վճարների ամսական չափի հաշվարկման բանաձևերում կիրառվող «Ա» արտադրիչը (ինդեքսը)): Այդ ինդեքսը կիրառվում է նաև օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով և 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերի նկատմամբ` համապատասխան նշում (սահմանային չափի և սպառողական գների փաստացի աճի ինդեքսի արտադրյալի թվային մեծության արտահայտությունը` ամբողջ թվի ճշտությամբ) կատարելով հաստատագրված վճարների հաշվարկման ցուցանիշների սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունների 1-ին տողում:

i

19.2. Օրենքի 7 հոդվածի «գ», «դ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե»,»ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերով նախատեսված գործունեության տեսակներ (որոնց համար ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը չեն հանդիսանում ելակետային տվյալ) իրականացնողների հաստատագրված վճարի հաշվարկի դադարեցման (կասեցման) դեպքում, տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը որոշվում է այդ ամսվա լրիվ օրերի և մինչև դադարեցումն (կասեցումն) ընկած օրացուցային օրերի թվի համամասնությամբ:

Գործունեությունը կասեցրած վճարողները, նույն ամսվա ընթացքում իրենց գործունեությունը վերսկսելիս, տվյալ ամսվա համար հաստատագրված վճարը հաշվարկում են լրիվ ամսվա հաշվով:

(19.2-րդ կետը փոփ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

19.3. Հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալն առաջացնում է հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար ՀՀ հարկային օրենսդրությամբ (առանձին հարկատեսակների մասին օրենքներով) սահմանված պատասխանատվություն:

 

Հավելված 1

 

i

_________________ տարածքային հարկային

տեսչության պետ` _____________________

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Վճարողի լրիվ անվանումը ________________________________________

._______________________.

2.Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  |  |  |  |  |  |  |  |  |

._______________________.

3.Գործունեության տեսակը__________________________________________

4.Գործունեության իրականացման հասցեն 1*

_________________________________________________

5.Գործունեության դադարեցման սկիզբը 2* «___» _____ 199___ թ. ավարտը 3* «___» _____ 199___ թ.

6.Ընդամենը_____________________________________________________ օր

(նշումը կատարվում է թվով և տառերով)

 

    Վճարողի                   գրանցված է _________________ տհտ կողմից       

    (պաշտոնատար անձի)                թիվ _____ «____________» 199 թ.  

ստորագրությունը

 

        Կ. Տ.                                    Կ. Տ.

 

____»____________» 199 թ.

 

_______________________

1* Հատուկ սարքավորված ավտոմեքենաների միջոցով բենզինի և (կամ)

դիզելային վառելիքի մանրածախ վաճառք իրականացնողները նշում են

ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը:

2* Միայն սկիզբը նշելու դեպքում վճարողը պարտավոր է վերսկսելիս գրավոր

դիմումի միջոցով նախապես տեղեկացնել հարկային տեսչության մարմնին`

ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների

վերաբերյալ նոր հայտարարություն:

3* Ներառում է գործունեություն չիրականացնելու վերջին օրը:

 

(հավելված 1 փոփ. 02.05.02 թիվ 02/578 հրաման)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                  «20»       01        1999 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990007

 

 

pin
Հարկային տեսչություն
30.12.1998
N 01/60
Հրաման