031.0149.300711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՍՏԱՆԱ (ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել 2011 թվականի օգոստոսի 12-ից 14-ը աշխատանքային այցով Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ
Վասիլի ՂԱԶԱՐՅԱՆ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն ԳԻՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արարողակարգի բաժնի պետ
Մանվել ԱՎԵՏԻՍՅԱՆ «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության աշխատակից (օգոստոսի 7-ից 14-ը)
Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության պետի առաջին տեղակալ
Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Վահե ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Արտակ ՍԻՄՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Տիգրան ԱՂՎԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Դավիթ ԱԲԱՋՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (օգոստոսի 7-ից 14-ը)
Կարեն ԱԶԱՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր
Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի լուսանկարիչ
Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ «Պանորամա.ամ» կայքի թղթակից
(1-ին կետը փոփ. 16.08.11 ՆԿ-150-Ա կարգադրություն)
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Աստանա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտնի հիման վրա պատվիրակության համար 2011 թվականի օգոստոսի 14-ին կազմակերպել Աստանա-Երևան հատուկ չվերթը:
(5-րդ կետը փոփ. 16.08.11 ՆԿ-150-Ա կարգադրություն)
30 հուլիսի 2011 թվականի
ՆԿ-149-Ա