Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԵՎ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԲԱԲԻԿՅԱՆԻՆ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈ ...

 

 

041.0773.160811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2011 թվականի N 773-Ա

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԲԱԲԻԿՅԱՆԻՆ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Կ. Բաբիկյանին 2011 թվականի օգոստոսի 16-19-ը գործուղել Լատվիայի Հանրապետություն` «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» թվինինգ ծրագրի պայմանագրի նախագծի նախապատրաստման շուրջ բանակցություններ վարելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի, Ա. Բախչագուլյանի և Կ. Բաբիկյանի` Լատվիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի` Լատվիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.08.2011
N 773-Ա
Որոշում