041.0784.180811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2011 թվականի N 784-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 784-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Է. Բարսեղյան - ՀՀ Արարատի մարզպետ
Գ. Մուրադյան - Արտաշատի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ս. Մինասյան - ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(համաձայնությամբ)
Նավասարդ - Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի
արքեպիսկոպոս առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Կճոյան
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Մելքոնյան - «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Պ. Ավետիսյան - «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Սայադյան - «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական
թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)