040.1041.020811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 հուլիսի 2011 թվականի N 1041-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնագյուղի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2011 թվականի երրորդ եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 539015 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 105 դրամ:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի N 33 ընտրատարածքային և Լեռնագյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 28-ի
N 1041-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
________________________________________________________
      NN            Ծախսերը                          Գումարը   
      ը/կ                                            (դրամ)    
________________________________________________________
1.  Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ  130000.00
 
այդ թվում`
 
          1) հանձնաժողովի նախագահի                    65000.00 
 
          2) հանձնաժողովի նախագահի տեղակալի           32500.00 
 
          3) հանձնաժողովի քարտուղարի                  32500.00 
 
      2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ     31500.00 
________________________________________________________
          Ընդամենը                                   161500.00 
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 28-ի
N 1041-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
._________________________________________________________.
|NN |          Ծախսերը                         |Գումարը   |
|ը/կ|                                          |(դրամ)    |
|___|__________________________________________|__________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ | 292500   |
|___|__________________________________________|__________|
|   |այդ թվում`                                |          |
|___|__________________________________________|__________|
|   |1) հանձնաժողովի նախագահի                  |  65000.00|
|___|__________________________________________|__________|
|   |2) հանձնաժողովի քարտուղարի                |  32500.00|
|___|__________________________________________|__________|
|   |3) հանձնաժողովի անդամների                 |          |
|   |  (6 անդամ x 32500 դրամ)                  | 195000.00|
|___|__________________________________________|__________|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ   |  75875.00|
|___|__________________________________________|__________|
|3. |Տրանսպորտային նյութեր                     |   5000.00|
|___|__________________________________________|__________|
|4. |Կապի ծառայություններ                      |   1000.00|
|___|__________________________________________|__________|
|5. |Գրասենյակային նյութեր և  հագուստ          |   3000.00|
|___|__________________________________________|__________|
|   |ընդամենը                                  | 377375.00|
|___|__________________________________________|__________|
|   |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն   |          |
|   |(27 ընտրող + 27 x 0.03) x 5 դրամ)         |    140.00|
|___|__________________________________________|__________|
|   |Ընդամենը                                  | 377515.00|
._________________________________________________________.
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 28-ի
N 1041-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
_________________________________________________________
      NN            Ծախսերը                             Գումարը 
      ը/կ                                               (դրամ)  
_________________________________________________________
1.  Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 27 ընտրող x 3.9 դրամ)  105.00
_________________________________________________________
          Ընդամենը                                       105.00