040.0019.160199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 1999 թվականի թիվ 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1999 թվականի հունվարի 18-22-ը Եվրոպական միության «Տասիս» ծրագրի շրջանակներում եվրոմաքսատան կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող թմրանյութերի հայտնաբերման նոր մեթոդներին վերաբերող դասընթաց անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը Ֆրանսիայի մաքսային ծառայության երկու ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետություն ներմուծել և հանրապետությունից արտահանել հետևյալ թմրանյութերը`
կանեփի խոտ - 10,9 գրամ նետտո (23,1 գրամ բրուտտո,
ներառյալ փաթեթավորումը)
կանեփի խեժի փոշի - 8,6 գրամ նետտո (19,9 գրամ բրուտտո,
ներառյալ փաթեթավորումը)
կանեփի յուղ - 33,1 գրամ նետտո (45,6 գրամ բրուտտո,
ներառյալ փաթեթավորումը)
կոկաին - 3,1 գրամ նետտո (15,4 գրամ բրուտտո,
ներառյալ փաթեթավորումը)
մորֆին - 5 գրամ նետտո (17,2 գրամ բրուտտո,
ներառյալ փաթեթավորումը)
հերոին թիվ 3 - 6,1 գրամ նետտո (18,3 գրամ բրուտտո,
շագանակագույն շաքար ներառյալ փաթեթավորումը)
հերոին թիվ 4 - 5,9 գրամ նետտո (18,1 գրամ բրուտտո,
ներառյալ փաթեթավորումը)
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` թմրանյութերի ներմուծման և արտահանման ընթացքում ապահովել դրանց անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 16-ից: