040.1080.080811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2011 թվականի N 1080-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ հոդվածների և 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 1695839 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված արժեքով անշարժ գույքով (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելուց առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նրա միջոցների հաշվին:
5. Սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 100 տոկոս ոչ պետական (մասնավոր) «Շիրակացու ճեմարան» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` վերջինս միացնելով 100 տոկոս պետական մասնակցությամբ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը:
i
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 5-րդ կետից բխող միացման պայմանագիրը և փոխանցման ակտը, ինչպես նաև ապահովել վերակազմակերպման կապակցությամբ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը, սահմանված կարգով վերակազմակերպման գրանցումը:
(6-րդ կետը փոփ. 27.10.11 թիվ 1526-Ա որոշում)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման պետական գրանցումից հետո` սույն որոշման հավելվածում նշված շենք-շինությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 49 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը` վարձավճարը հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 4-ի
N 1080-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|Անշարժ գույքի |Մակերեսը|2011 թ. |2011 թ. |2011 թ. մարտի |
|անվանումը |(քառ. մ)|հունվարի 1-ի |փետրվարի |31-ի դրությամբ |
| | |դրությամբ |շուկայական |հաշվեկշռային |
| | |հաշվեկշռային |գնահատված |վերագնահատված |
| | |մնացորդային |արժեքը` |արժեքը (դրամ) |
| | |արժեքը (դրամ)|ներառյալ | |
| | | |ԱԱՀ-ն (դրամ) | |
|____________________|________|_____________|_____________|_______________|
|1. Երևան քաղաքի | |103,451,809.4|1,444,302,762| 1,106,165,819|
|Միկոյան 35 հասցեում | | | | |
|տեղակայված անշարժ | | | | |
|գույք | | | | |
| այդ թվում` | | | | |
|____________________|________|_____________|_____________|_______________|
|մասնաշենք 1 | 5033.1 | 58,177,655.4| 436,546,797| 363,788,997.5|
|____________________|________|_____________|_____________|_______________|
|մասնաշենք 2 | 6552.2 | 29,806,413.9| 512,421,668| 427,018,056.7|
|____________________|________|_____________|_____________|_______________|
|էլեկտրական | 60.90| 180,369.3| 13,765,527| 11,471,272.5|
|ենթակայան | | | | |
|____________________|________|_____________|_____________|_______________|
|կաթսայատուն | 63.24| 13,171,807 | 86,403,115| 72,002,595.8|
|____________________|________|_____________|_____________|_______________|
|պարիսպ | 65.26| 335,380 | 1,136,655| 947,212.5|
|____________________|________|_____________|_____________|_______________|
|հողամաս |21534 | 1,780,184 | 394,029,000| 230,937,684 |
|____________________|________|_____________|_____________|_______________|
|2. ՀՀ Կոտայքի մարզի | | | | |
|Մեղրաձոր գյուղում | | 1,513.883.4| 251,536,000| 185,313,333.3|
|տեղակայված անշարժ | | | | |
|գույք | | | | |
| այդ թվում` | | | | |
|____________________|________|_____________|_____________|_______________|
|ճամբարի շենք | 4968 | 1,513.883.4| 213,376,000| 177,813,333.3|
|____________________|________|_____________|_____________|_______________|
|հողամաս |30000 | 0| 38,160,000| 7,500,000 |
|____________________|________|_____________|_____________|_______________|
|Ընդամենը | |104.965.692.8|1,695,838,762|1,291,479,152.3|
._________________________________________________________________________.