Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1118.120811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1118-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 241953000 դրամ հաշվեկշռային արժեքով Ախուրյանի անավարտ կոլեկտորը (այսուհետ` գույք) և որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին` մրցութային եղանակով օտարման նպատակով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինությանը հանձնված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարել մրցույթով:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

1) սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորն իր միջոցների հաշվին, համաձայն սահմանված կարգով կազմած նախագծանախահաշվային փաստաթղթերի, այլ տրամաչափի խողովակներով փոխարինումը, որը կծառայի որպես կեղտաջրերի հեռացման համակարգ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորի` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված այլ տրամաչափի խողովակներով փոխարինման աշխատանքների իրականացման ժամկետները.

3) այն առավելագույն գինը, որը սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների իրականացումից հետո մրցույթի հաղթողը պատրաստ է վճարել.

4) նոր խողովակաշարի կառուցումը և հետո միայն սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորի ապամոնտաժումը և քանդումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ այդ աշխատանքներին անհրաժեշտության դեպքում ներգրավել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ աշխատանքների ավարտից հետո նոր խողովակները սահմանված կարգով հանձնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել մրցույթի անցկացումը.

2) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված աշխատանքները:

7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը փոխանցվում է «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

8. Սույն որոշման 1-ին կետում և սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի և այլ տրամաչափերի խողովակների հաշվեկշռային արժեքների տարբերության չափով բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով նվազեցնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը` պահպանելով բաժնետերերի միջև գոյություն ունեցող փայամասնակցությունները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ օգոստոսի 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2011
N 1118-Ա
Որոշում