040.1137.160811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2011 թվականի N 1137-Ա
ՍԱՐԳԻՍ ԲԱԼԲԱԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով կոնտրաբասահար Սարգիս Բալբաբյանի` երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, ելնելով հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սարգիս Արտավազդի Բալբաբյանին (ծնվ.` 1988 թ. հուլիսի 12-ին, հասցեն` քաղ. Երևան, Ավան, 14-րդ փող., տուն 33) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ