040.0029.200199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 1999 թվականի թիվ 29
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը:
2. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության համակարգում ստեղծել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) 1999 թվականից Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի պահպանման ծախսերը նախատեսել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության բյուջեով.
բ) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը տարերային աղետների դեմ պայքարի միջոցառումների համար նախատեսված 350 մլն դրամ գումարից Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման հատուկ նշանակության պետական ձեռնարկության 1998 թվականի պահպանման ծախսերի համար հատկացնել 25 մլն դրամ (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված հաշվարկների հիման վրա):
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման հատուկ նշանակության պետական ձեռնարկության տնօրինության տակ գտնվող` հակակարկտային աշխատանքների համար ոչ պիտանի հրթիռահրետանային տեխնիկայի և զինամթերքի հետագա օգտագործման հարցը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման հատուկ նշանակության պետական ձեռնարկության հաշվեկշռում գտնվող հակակարկտային ջոկատների չօգտագործված շենքերի, շինությունների, մեխանիզմների, տեխնիկայի տնօրինման վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 20-ից: