040.1159.190811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2011 թվականի N 1159-Ա
ԴԱՎԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սան Դավիթ Թադևոսյանի հոգևոր ծառայության հանգամանքը ու ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Դավիթ Թադևոսյանին (ծնվ.` 26.06.1993 թ., քաղ. Երևան, Հ. Քոչար, 11/38):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ