Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1167.200811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1167-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաշվեկշռում գտնվող 19 մեքենաները և սարքավորումները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի հունիսի 28-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով իրականացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի վճարումից, հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1167-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 19 ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը        |Քա-  |Ձեռքբեր|Միա-  |Գնահատված|Գույքի |Գույքի  |

|ը/կ|                 |նակը |ման    |վորի  |մեծու-   |մեկնար-|արժեքի  |

|   |                 |(հատ)|տարե-  |շուկա-|թյունը   |կային  |որոշման |

|   |                 |     |թիվը   |յական |(դրամ)   |գինը   |հետ     |

|   |                 |     |       |արժեքը|         |(դրամ) |կապված  |

|   |                 |     |       |(դրամ)|         |       |վճարը`  |

|   |                 |     |       |      |         |       |ներառյալ|

|   |                 |     |       |      |         |       |ավելաց- |

|   |                 |     |       |      |         |       |ված     |

|   |                 |     |       |      |         |       |արժեքի  |

|   |                 |     |       |      |         |       |հարկը   |

|   |                 |     |       |      |         |       |(դրամ)  |

|___|_________________|_____|_______|______|_________|_______|________|

|1. |Երկաթյա պահարան  |  4  |2002 թ.| 10000|    40000|  10000|     600|

|___|_________________|_____|_______|______|_________|_______|________|

|2. |Օդափոխիչ ԲԿ      | 12  |2002 թ.| 12800|   153600|  12800|     600|

|   |(ԲԿ/-1500        |     |       |      |         |       |        |

|___|_________________|_____|_______|______|_________|_______|________|

|3. |Օդափոխիչ ԲԿ      |  2  |2002 թ.| 19500|    39000|  19500|     600|

|   |(ԲԿ/-2000        |     |       |      |         |       |        |

|___|_________________|_____|_______|______|_________|_______|________|

|4. |Օդափոխիչ ԲԿ      |  1  |2002 թ.| 29000|    29000|  29000|     600|

|   |(ԲԿ/-2500        |     |       |      |         |       |        |

|___|_________________|_____|_______|______|_________|_______|________|

|   |Ընդամենը         | 19  |       |      |         |       |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2011
N 1167-Ա
Որոշում