040.1177.200811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2011 թվականի N 1177-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՉԿԱԼՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի սեպտեմբերի 25-ի Լոռու մարզի Եղեգնուտի համայնքի ղեկավարի, Չկալովի համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մարալիկի համայնքի ղեկավարի, 2011 թվականի սեպտեմբերի 11-ի Վայոց ձորի մարզի Գողթանիկի համայնքի ղեկավարի, 2011 թվականի սեպտեմբերի 4-ի Տավուշի մարզի Խաշթառակի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3.327.140 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 553.003 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1177-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ NN 31, 36, 39 ԵՎ 40 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՉԿԱԼՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
____________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
____________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 130000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 31500
____________________________________________________________
Ընդամենը 161500
4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (4 x 161500) 646000
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1177-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՉԿԱԼՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
______________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
______________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 292500
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
4) հանձնաժողովի անդամների
(5 անդամ x 32500 դրամ) 162500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
______________________________________________________________
ընդամենը 377375
______________________________________________________________
7 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(7 x 377375) 2641625
Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն
(7673 ընտրող + 7673 x 0.03 x 5 դրամ) 39515
______________________________________________________________
Ընդամենը 2681140
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1177-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՉԿԱԼՈՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
______________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
______________________________________________________________
1. Կապի ծառայություններ (ընտրողների ծանուցագրեր,
5297 ընտրող x 98.75 դրամ) 523079
2. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 7673 ընտրող x 3,9 դրամ) 29925
______________________________________________________________
Ընդամենը 553003