Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0761.100811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2011 թվականի N 761-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2011 թվականի հուլիսի 8-9-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Ա. Մովսիսյանինը, Ս. Կարայանինը, Ա. Սիմոնյանինը, Գ. Բադալյանինը, Ա. Ավետիսյանինը, Տ. Սահակյանինը, Ռ. Մակարյանինը, Տ. Մելքոնյանինը, Հ. Սիմոնյանինը, Ն. Կարապետյանինը և Ծ. Սողոմոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Մանասարյանինը և Գ. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Հ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտբյուջետային միջոցների հաշվին.

4) Ռ. Հարությունյանինը` «Հայկական զարգացման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հաշվին.

5) Վ. Հարությունյանինը, Ա. Մխիթարյանինը, Ս. Աբրահամյանինը և Ա. Վարդանյանինը` համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի օգոստոսի 10-ի

N 761-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Մովսիսյան             - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                             նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ս. Մանասարյան            - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ   

 

    Ս. Կարայան               - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Գ. Բադալյան              - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Սիմոնյան              - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                             նախարարի տեղակալ

 

    Ա. Ավետիսյան             - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Տ. Սահակյան              - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ռ. Մակարյան              - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Հ. Սիմոնյան              - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի

                             «Պատմամշակութային ժառանգության

                             գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Հ. Միրզոյան              - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

                             ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի

                             օդային փոխադրումների կարգավորման վարչության

                             պետ

                             

    Գ. Հովհաննիսյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                             աշխատակազմի ԱՊՀ երկրների վարչության

                             խորհրդական                 

 

    Ն. Կարապետյան            - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                             առևտրի և մրցակցային միջավայրի կարգավորման

                             բաժնի պետ

                             

    Ծ. Սողոմոնյան            - ՀՀ արդարադատության նախարարության

                             աշխատակազմի օրենսդրության վերլուծության և

                             կատարելագործման վարչության իրավական ակտերի

                             մշակման ակտերի մշակման բաժնի առաջատար

                             մասնագետ               

 

    Ռ. Հարությունյան         - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

                             գլխավոր տնօրեն

 

    Վ. Հարությունյան         - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության

                             նախագահ-գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ս. Աբրահամյան            - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր

                             տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Մխիթարյան             - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտաքին կապերի

                             վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Վարդանյան             - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի

                             հեռուստաօպերատոր (համաձայնությամբ)

 

    Տ. Մելքոնյան             - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                             նախարարության աշխատակազմի արտաքին կապերի

                             վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.08.2011
N 761-Ա
Որոշում