Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵ ...

 

 

040.0033.210199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 1999 թվականի թիվ 33

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու մասին» թիվ 742 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնակավայրերում (բացի Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի սպասարկման ոլորտում ընդգրկված բնակավայրերից) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման «ակունք-ծորակ (սպառողի)» ամբողջական, միասնական շահագործման սկզբունքին համապատասխան`

ա) մինչև 1999 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի բոլոր դուստր ձեռնարկությունները` միացնելով «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ին.

բ) մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերին համապատասխան օգտագործման վերցնել համայնքներին սեփականության իրավունքով պատկանող ջրմուղ-կոյուղու համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցեր, օրվա կարգավորման ջրամբարներ, հիդրանտներ և այլն) և վերջիններիս բնականոն գործունեությունն ապահովող հիմնական միջոցները (շենքեր, շինություններ, մեքենա-մեխանիզմներ և այլ սարքավորումներ).

գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումն իրականացնել գլխամասային համակարգերի հիման վրա (փնջային սկզբունքով) սահմանված կարգով ստեղծված առանձնացված ստորաբաժանումների` մասնաճյուղերի միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համայնքներին սեփականության իրավունքով պատկանող ջրմուղ-կոյուղու համակարգերն օգտագործման վերցնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա) իրականացնել համայնքների ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրում.

բ) մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններով պայմանավորված բոլոր պարտավորությունները, փոխադարձ հաշվարկներ կատարելուց հետո, հաշվեգրել «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի հաշվեկշռին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մինչև 1999 թվականի փետրվարի 10-ը`

ա) սույն որոշման պահանջներից ելնելով` համապատասխան փոփոխություն կատարել «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի կանոնադրության մեջ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման օրինակելի պայմանագրի ձևը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի բարելավման միջոցառումների համալիր ծրագիր:

4. Սահմանել, որ`

ա) մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների նոր մեծածախ և մանրածախ սակագների հաստատումը համակարգում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» թիվ 256 որոշմամբ սահմանված կարգով հաստատված մանրածախ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգում նորմատիվային ջրամատակարարման մեծածախ և ջրահեռացման միասնական սակագներ հաստատելու մասին» թիվ 368 որոշմամբ հաստատված մեծածախ սակագները.

բ) «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի սպասարկման ոլորտում ընդգրկված բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի թիվ 256 որոշմամբ սահմանված կարգով հաստատված մանրածախ, բայց ոչ պակաս, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 368 որոշմամբ հաստատված մեծածախ սակագներով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` աջակցել և ձեռնարկել միջոցներ «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի սպասարկման ոլորտում առավել մեծ թվով բնակավայրեր ընդգրկելու համար:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու մասին» թիվ 742 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետում «ընկերությունների» , իսկ 2-րդ կետում «ստեղծման» բառերը համապատասխանաբար փոխարինել «ընկերության» և «վերակազմակերպման» բառերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.01.1999
N 33
Որոշում