041.0792.220811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2011 թվականի N 792-Ա
Հ. ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի օգոստոսի 22-ի
N 792-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀՐԱՉ ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
(համաձայնությամբ) (հանձնաժողովի նախագահ)
Յու. Սուվարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության
և հասարակական գիտությունների բաժանմունքի
ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Ա. Մելքոնյան - «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ն. Բարթիկյան - Հ. Բարթիկյանի դուստրը (համաձայնությամբ)