040.0035.210199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 1999 թվականի թիվ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԴԱՐԱՅԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Գեղարքունիքի մարզի Արեգունու, Սյունիքի մարզի Ալդարայի և Շիրակի մարզի Գառնառիճի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 200568 դրամ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գեղարքունիքի մարզի Արեգունու, Սյունիքի մարզի Ալդարայի և Շիրակի մարզի Գառնառիճի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան համաձայն NN 1 և 2 հավելավճարների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 21-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 35 ՈՐՈՇՄԱՆ
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԴԱՐԱՅԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
___________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 x 1 ամիս) 16000
2. Հրատարակչական ծախսեր 7000
3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման
ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
____________________________________________________________
Ընդամենը 50000
3 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(3 x 50000 Դրամ) 150000
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(696 ընտրող x 5 դրամ) 3480
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(696 ընտրող x 3 դրամ) 2088
_____________________________________________________________
Ընդամենը 155568
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 35 ՈՐՈՇՄԱՆ
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԴԱՐԱՅԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
___________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
____________________________________________________________
Ընդամենը 15000
3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(3 x 15000 դրամ) 45000