040.1153.190811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2011 թվականի N 1153-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1030-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2011 թվականի ինն ամսում հատկացնել 78000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.11.11 թիվ 1626-Ն որոշում)
2. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» N 1030-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 11-ի
N 1153-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
._______________________________________________.
|NN |Մարզպետարանների անվանումները |Գումարը |
|ը/կ| |(հազ. դրամ)|
|___|_______________________________|___________|
|1. |Արագածոտն | 6,493.4|
|___|_______________________________|___________|
|2. |Արարատ | 9,394.3|
|___|_______________________________|___________|
|3. |Արմավիր | 9,507.8|
|___|_______________________________|___________|
|4. |Գեղարքունիք | 8,595.5|
|___|_______________________________|___________|
|5. |Լոռի | 9,430.1|
|___|_______________________________|___________|
|6. |Կոտայք | 7,430.1|
|___|_______________________________|___________|
|7. |Շիրակ | 9,428.0|
|___|_______________________________|___________|
|8. |Սյունիք | 6,714.1|
|___|_______________________________|___________|
|9. |Վայոց ձոր | 4,677.2|
|___|_______________________________|___________|
|10.|Տավուշ | 6,329.4|
|___|_______________________________|___________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 78,000.0|
._______________________________________________.
(հավելվածը փոփ. 17.11.11 թիվ 1626-Ն որոշում)
(հավելվածը փոփոխվել է 01.12.11 թիվ 1716-Ն որոշմամբ, որը հնարավոր չէ ինկորպորացնել)