040.1198.250811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2011 թվականի N 1198-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 589-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակին ամրացված երկու միավոր և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող մեկ միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, նվիրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ հիմնադրամը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 589-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1198-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐՎՈՂ ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային միջոցի |Պետհամարանիշը|Թողարկման|Գնահատված|
|ը/կ|անվանումը և մակնիշը | |տարեթիվը |արժեքը |
| | | | |(դրամ) |
|_____________________________________________________________________|
|ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» |
|ծրագրերի իրականացման գրասենյակ |
|_____________________________________________________________________|
|1. |«ՄԻՑՈՒԲԻՇԻ PAJERO 2.8» |002 ԼՍ 64 |2004 թ. | 7839000|
|___|_______________________________|_____________|_________|_________|
|2. |«ԳԱԶ-3102-121» |336 ՕԼ 64 |2005 թ. | 2020000|
|_________________________________________________|_________|_________|
|ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ | | |
|_________________________________________________|_________|_________|
|3. |«TՕYOTA PRADO» |918 LL 11 |2003 թ. | 8806000|
._____________________________________________________________________.