Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ...

 

 

041.0816.300811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2011 թվականի N 816-Ա

 

«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

«Մասնագիտությունը հեռանկարում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակից պատվիրակությունների` 2011 թվականի սեպտեմբերի 7-9-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, դահլիճի վարձակալության, գրենական պիտույքների և մշակութային միջոցառումների հետ կապված ծախսերը` 4110000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.08.2011
N 816-Ա
Որոշում