Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆ ...

 

 

040.1235.010911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1235-Ն

 

i

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՐՊԵՍ ՇԱՀՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում որպես շահում տրամադրվող մարդատար ավտոմեքենաների գնման ընթացակարգի արդյունքների արձանագրությունը` համաձայն հավելվածի, որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի միջև կնքված N ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7/2 գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 25-ի

N 1235-Ն որոշման

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ԾԱԾԿԱԳՐՈՎ (2-ՐԴ ՉԱՓԱԲԱԺՆՈՎ) ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

1. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որը գտնվում է Երևանի Մ. Խորենացու 3 հասցեում, 2011 թվականի մարտի 26-ին հայտարարել էր ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգ, որի գնման առարկա էր հանդիսանում մարդատար ավտոմեքենաների ձեռքբերումը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի գնման առարկան բաղկացած էր երկու չափաբաժնից:

 

2. ԳՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆՄԱՆ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

Մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում որպես շահում մարդատար ավտոմեքենաների տրամադրելու անհրաժեշտությամբ:

Ապրանքի ձեռքբերման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2011 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգը կազմակերպվել է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն (ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշում):

 

3. ՀՐԱՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գնահատող հանձնաժողովը 2011 թվականի մարտի 18-ի որոշմամբ հաստատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի հայտարարության տեքստը և հրավերը, 2011 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի հրավերում:

Մասնակիցների ներգրավման նպատակով 2011 թվականի մարտի 26-ին լիազոր մարմնի ինտերնետային կայքում հրապարակվել է հայտարարություն, հրավերում կատարված փոփոխության մասին 2011 թվականի ապրիլի 15-ին հրապարակվել է հայտարարություն: «Հայոց Աշխարհ» օրաթերթում 2011 թվականի մարտի 29-ին տպագրվել է N ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի հայտարարությունը:

 

4. ԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի գնման վերաբերյալ հարցումներ չկան և պարզաբանումներ չեն ներկայացվել:

 

5. Հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու

վայրը, կապի միջոցները

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի 2-րդ չափաբաժնով, սահմանված կարգով և ժամկետում հայտ են ներկայացրել հետևյալ մասնակիցները`

 

.______________________________________________________.

|NN |Մասնակցի անվանումը |Իրավաբանական հասցեն,          |

|ը/կ|                   |հեռախոսահամարը                |

|___|___________________|______________________________|

| 1.|«ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ |ՀՀ Վայոց ձորի մարզ գ. Մալիշկա,|

|   |                   |հեռ. 28-99-47                 |

|___|___________________|______________________________|

| 2.|«Մուրան» ՍՊԸ       |ք. Երևան,  Տիգրանյան-1,       |

|   |                   |փակ. 1, հեռ. 24-99-14         |

|___|___________________|______________________________|

| 3.|«Մեգնա» ՍՊԸ        |ք. Երևան,  Տիգրանյան-1,       |

|   |                   |փակ. 1, հեռ. 24-99-14         |

.______________________________________________________.

 

6. ՀԱՅՏԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՆԵՐԸ

 

Մասնակիցների կողմից մեկ միավոր ավտոմեքենայի համար առաջարկված գները հետևյալն են`

 

._____________________________________________________________________.

|Մասնակցի անվանումը  |Ապրանքի անվանումը          |Գնի       |ԱԱՀ-ն    |

|                    |                           |առաջարկը` |(ՀՀ դրամ)|

|                    |                           |ներառյալ  |         |

|                    |                           |ԱԱՀ-ն     |         |

|                    |                           |(ՀՀ դրամ) |         |

|____________________|___________________________|__________|_________|

|«ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ  |մարդատար ավտոմեքենա`       |   5600000|   933333|

|                    |HYUNDAI ELANTRA new մակնիշի|          |         |

|____________________|___________________________|__________|_________|

|«Մուրան» ՍՊԸ        |մարդատար ավտոմեքենա` NISSAN|   6200000|  1033333|

|                    |SUNNY PE2011 մակնիշի       |          |         |

|____________________|___________________________|__________|_________|

|«Մեգնա» ՍՊԸ         |մարդատար ավտոմեքենա`       |   5690000|   948333|

|                    |Renault Logan 1.6L մակնիշի |          |         |

._____________________________________________________________________.

 

7. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ա) բաց ընթացակարգի հրավերով սահմանված կարգով` բաց ընթացակարգի մասնակիցների որակավորման տվյալները գնահատվել են նշված ձևով`

 

._____________________________________________________________________.

|NN |Մասնակցի գնահատվող             |Բաց ընթացակարգի մասնակիցների     |

|ը/կ|չափանիշները                    |գնահատման արդյունքները *         |

|   |                               |_________________________________|

|   |                               |«ՄԱԳԱՍ     |»Մուրան»  |»Մեգնա»   |

|   |                               |ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ|ՍՊԸ       |ՍՊԸ       |

|___|_______________________________|___________|__________|__________|

| 1 |Բաց ընթացակարգի հայտ պարունակող|համապատաս- |համապատաս-|համապատաս-|

|   |ծրարը կազմելու և  ներկայացնելու|խանում է   |խանում է  |խանում է  |

|   |համապատասխանությունը սահմանված |           |          |          |

|   |կարգին                         |           |          |          |

|___|_______________________________|___________|__________|__________|

| 2 |Բացված ծրարում բաց ընթացակարգի |համապատաս- |չի համապա-|համապատաս-|

|   |հրավերով պահանջվող (նախատեսված)|խանում է   |տասխանում |խանում է  |

|   |փաստաթղթերի առկայությունը և    |           |          |          |

|   |դրանց համապատասխանությունը բաց |           |          |          |

|   |ընթացակարգի հրավերով սահմանված |           |          |          |

|   |պահանջներին                    |           |          |          |

|___|_______________________________|___________|__________|__________|

| 3 |Ոչ գնային առաջարկի (տեխնիկական |համապատաս- |չի համապա-|չի համապա-|

|   |առաջարկ) առաջարկած գնման       |խանում է   |տասխանում |տասխանում |

|   |առարկայի տեխնիկական            |           |          |          |

|   |հատկանիշների                   |           |          |          |

|   |համապատասխանությունը բաց       |           |          |          |

|   |ընթացակարգի հրավերով սահմանված |           |          |          |

|   |նվազագույն պահանջներին         |           |          |          |

|___|_______________________________|___________|__________|__________|

| 4.|Ներկայացրած ֆինանսական         |համապատաս- |համապատաս-|համապատաս-|

|   |ցուցանիշների` գնային առաջարկի  |խանում է   |խանում է  |խանում է  |

|   |և  ինքնարժեքի հաշվարկման       |           |          |          |

|   |ճշտությունը (հայտով ներկայացված|           |          |          |

|   |գնային առաջարկի թվերով և       |           |          |          |

|   |տառերով արտահայտված տվյալների  |           |          |          |

|   |համապատասխանությունն ու դրանց, |           |          |          |

|   |ինչպես նաև  ինքնարժեքի         |           |          |          |

|   |հաշվարկման (թվաբանական)        |           |          |          |

|   |ճշտությունը)                   |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ              |համապատաս- |չի համապա-|չի համապա-|

|                                   |խանում է   |տասխանում |տասխանում |

|                                   |(ճիշտ է)   |          |          |

._____________________________________________________________________.

 

* Մասնակցի որակավորման հատկանիշներին տրվում է հրավերի պահանջներին «Համապատասխանում է» կամ «Չի համապատասխանում» գնահատականներ:

 

Չափանիշներից որևէ մեկին չբավարարելու (տողերից որևէ մեկում «Չի համապատասխանում» ստանալու) դեպքում մասնակցի հայտը մերժվում է.

 

._________________________________________________________________.

|NN |Մասնակցից պահանջվող տվյալների գնահատման    |Ընտրված Մասնակցի |

|ը/կ|չափանիշները * *                            |«ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ»   |

|   |                                           |ՓԲԸ գնահատման    |

|   |                                           |արդյունքները * * |

|___|___________________________________________|_________________|

| ա |Մասնագիտական գործունեության                |համապատասխանում է|

|   |համապատասխանությունը պայմանագրով նախատեսված|                 |

|   |գործունեությանը                            |                 |

|___|___________________________________________|_________________|

| բ |Մասնագիտական փորձառություն                 |համապատասխանում է|

|___|___________________________________________|_________________|

| գ |Ֆինանսական միջոցներ                        |համապատասխանում է|

|_______________________________________________|_________________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ                          |համապատասխանում է|

._________________________________________________________________.

 

** Չափանիշներից որևէ մեկին չբավարարելու (տողերից որևէ մեկում «Չի համապատասխանում» ստանալու) դեպքում մասնակցի հայտը մերժվում է.

 

բ) հիմք ընդունելով հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկները հանձնաժողովը որոշեց հաստատել բաց ընթացակարգի մասնակիցների գնահատման արդյունքները`

 

    Մասնակցի անվանումը     Ընդհանուր գնահատականը

 

    «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ             բավարար

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և բաց ընթացակարգի հրավերի պահանջների համաձայն, հանձնաժողովը որոշեց` բաց ընթացակարգի հաղթող (առաջին տեղ զբաղեցնող) ճանաչել «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ին` որպես բավարար գնահատված բաց ընթացակարգի հայտ և տնտեսապես շահավետ գնային առաջարկ ներկայացրած մասնակից:

 

8. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԴՐԱ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1. «Մուրան» ՍՊԸ-ի հայտը մերժվել է բացված ծրարում բաց ընթացակարգի հրավերով պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց անհամապատասխանությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված պահանջներին և ոչ գնային առաջարկի (տեխնիկական առաջարկ) առաջարկած գնման առարկայի տեխնիկական հատկանիշների անհամապատասխանությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին` չափանիշներով:

2. «Մեգնա» ՍՊԸ-ի հայտը մերժվել է ոչ գնային առաջարկի (տեխնիկական առաջարկ) առաջարկած գնման առարկայի տեխնիկական հատկանիշների անհամապատասխանությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին` չափանիշներով:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ԻՍԿ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԴՐԱ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

2011 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և «ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի միջև` վերջինիս կողմից համապատասխան պայմանագրի կատարման ապահովումն ներկայացնելուց հետո կնքվել է 75 հատ HYUNDAI ELANTRA new մակնիշի մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման N ՀՀ ԿԱՊԵԿ ԱՊՁԲ-7/2 գնման պայմանագիրը` 420000000 (չորս հարյուր քսան միլիոն) դրամ գումարով:

 

10. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7 ծածկագրով բաց ընթացակարգի վերաբերյալ անգործության ժամկետ է հայտարարվել 2011 թվականի հունիսի 6-17-ը ներառյալ, այդ ընթացքում բողոքներ չեն ներկայացվել:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2011
N 1235-Ն
Որոշում