031.0159.010911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2011 թվականի հուլիսի 14-ին Դուբլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
1 սեպտեմբերի 2011 թվականի
ՆԿ-159-Ա