040.1256.060911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1256-Ա
ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված փոխըմբռնման հուշագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Դավիթ Նորայրի Ստեփանյանին (ծնվ.` 1991 թվականի հուլիսի 30-ին, քաղ. Երևան, Նոր Նորքի 8-րդ զանգված, 31 շենք, բն. 13, ՈՒսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒՆԳՐԵԴ) հաղթող) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 31.01.13 թիվ 63-Ա որոշում)
2. Սամվել Հրաչյայի Կարապետյանին (ծնվ.` 1989 թվականի օգոստոսի 8-ին, քաղ. Երևան, Նոր Նորքի 8-րդ զանգված, 30 շենք, բն. 63, Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակային ծրագրի հաղթող) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ