Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՏՈՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՏՈՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0009.110199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 1999 թվականի թիվ 9

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՏՈՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակի 75-ամյա հոբելյանը տոնելու նպատակով`

1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում միջոցառումների ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999թ.

հունվարի 11-ի թիվ 9

որոշմամբ

 

ԿԱԶՄ

հոբելյանական հանձնաժողովի

 

Ռ. Շառոյան     -       ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                       նախարար  (հանձնաժողովի նախագահ)

 

Լ. Մկրտչյան    -       ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

Հ. Կարապետյան  -       ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

                       գրահրատարակչության վարչության պետ

 

Ս. Աբրահամյան  -       Երևանի  քաղաքապետ

 

Հ. Աբրահամյան  -       Արարատի մարզպետ

 

Հ. Մաթևոսյան   -       Հայաստանի գրողների միության նախագահ

 

Լ. Հախվերդյան  -       ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի

                       ինստիտուտի տնօրեն

 

Է. Ջրբաշյան    -       ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության

                       ինստիտուտի տնօրեն

 

Ս. Կապուտիկյան -       ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,

                       բանաստեղծուհի

 

Ս. Սարինյան    -       Երևանի  պետական համալսարանի բանասիրական

                       ֆակուլտետի դեկան

 

Պ. Հակոբյան    -       գրականագետ

 

Գ. Խանջյան     -       նկարիչ

 

Ա. Խանդիկյան   -       Երևանի  Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական

                       թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար

 

Թ. Պետրոսյան   -       գրաքննադատ  (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.01.1999
N 9
Որոշում