Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ` 66- ...

 

 

041.0834.060911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2011 թվականի N 834-Ա

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ` 66-ՐԴ ՆԻՍՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` համատեղ ծրագրի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական` 66-րդ նիստը 2011 թվականի հոկտեմբերի 4-8-ը Ծաղկաձորում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին`

1) համատեղ նախապատրաստել աշխատանքային հանդիպման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին`

1) պատվիրակությունների անդամներին 2011 թվականի հոկտեմբերի 4-8-ը տեղավորել հյուրանոցում` նրանց ապահովելով սննդով.

2) հյուրերի սպասարկման համար ապահովել տրանսպորտային միջոցներ.

3) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, տրամադրել ուղեկցող անձնակազմեր:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հյուրերի բժշկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` պատվիրակությունների ավտոշարասյուների ուղեկցման համար տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` պետական արարողակարգի ծառայության կողմից ներկայացրած հայտի հիման վրա ապահովել պատվիրակությունները դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածք (սրահի կողմից):

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակությունների անդամների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի ապահովման, ներկայացուցչական, տրանսպորտային, մշակութային ծրագրերի իրականացման, աշխատանքային հանդիպման հետ կապված ծախսերը` 14738300 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.09.2011
N 834-Ա
Որոշում