040.1261.060911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1261-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տնօրինվող ավտոմեքենան` համաձայն հավելվածի, նվիրաբերել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` կնքել համապատասխան պայմանագիր և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1261-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
.____________________________________________________________________.
|Տրանսպորտային |Թողարկման|Շարժիչի |Նույնականացման |Հաշվե- |
|միջոցի մակնիշը |տարեթիվը |համարը |համարը |կշռային |
| | | | |արժեքը |
|_______________|_________|__________|_____________________|_________|
|«Տոյոտա-Կորոլա»| 2009 թ.|1ZZ3185428|vin JTDBR42E50J013724|8.670.000|
.____________________________________________________________________.