Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՐՎԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 հունիսի 2011 թվականի N 22

 

i

24. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՐՎԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան`

1. Հավանություն տալ Սևանա լճի ավազանում տեղաբաշխման գլխավոր ուրվագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել քննարկումներ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած` ուրվագծով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորության հարցի վերաբերյալ և քննարկումների արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 10-ի

նիստի N 22 արձանագրային

որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՐՎԱԳԻԾ

 

ԵՐԵՎԱՆ 2011 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

1. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ 2. ՍԵՎԱՆԱ ԱՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԸ

2.1 Սևանի տարածաշրջան

2.2 Գավառի տարածաշրջան

2.3 Մարտունու տարածաշրջան

2.4 Վարդենիսի տարածաշրջան

2.5 Ճամբարակի տարածաշրջան

3. ՍԵՎԱՆԱ ԱՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՐՎԱԳԻԾ

3.1 Ճամբարակի տարածաշրջանի աղբավայր

3.2 Վարդենիսի տարածաշրջանի աղբավայր

3.3 Մարտունու տարածաշրջանի աղբավայր

3.4 Գավառի տարածաշրջանի աղբավայր

3.5 Սևանի տարածաշրջանի աղբավայր

4. ՍԵՎԱՆԱ ԱՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ (ԽՈՇՈՐԱՑՎԱԾ) ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

1. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ Մ:200000 2. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Մ:200000 3. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՐՎԱԳԻԾ Մ:200000 4. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ Մ:200000 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ 5. ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 6. ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 7. ԼՃԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 8. ՎԱՐՍԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 9. ԶՈՎԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 10. ԱՐՏԱՆԻՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 11. ՃԱՄԲԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 12. ԳԱՆՁԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 13. ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 14. ՆՈՐԱՏՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 15. ՍԱՐՈՒԽԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 16. ԾԱԿՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 17. ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 18. ԾՈՎԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 19. ԵՐԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 20. ԳԵՂԱՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 21. ԼԻՃՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 22. ՎԱՂԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 23. ՎԱՐԴԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 24. ՎԱՐԴԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 25. ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 26. ԶՈԼԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 27. ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

 

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԱՂԲԱՎԱՅՐԵՐ (ՎԵՐԱԲԵՌՆՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ)

 

28. ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մ 1:25000 29. ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ Մ 1:25000 30. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ Մ 1:25000 31. ԾՈՎԱԶԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մ 1:25000 32. ԳԵՂԱՄԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մ 1:25000

 

Տեքստային մաս

 

ՍԵՎԱՆԱ ԱՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՐՎԱԳԻԾ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

«Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի» մշակման աշխատանքը իրականացվել է ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թ. աշխատանքային ծրագրին համապատասխան և ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետով նախատեսված միջոցառումները կատարելու նպատակով:

 

1. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Աշխատանքի նպատակին` Սևանի ավազանի աղբավայրերի տեղաբաշխման հնարավոր տարբերակների մշակմանը ներկայացվող պահանջները իրենց մեջ ներառել են նաև տարածքի քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման, բնական և մշակութային լանդշաֆտների պահպանության, արդյունավետ կառավարման, ռեկրեացիոն հարուստ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, ջրային ռեսուրսների մաքրության պահպանման, տարածքների էկոլոգիական հավասարակշռության պահպանման խնդիրները: Այդ նպատակով աղբավայրերի տեղաբաշխման խնդիրները (գոյություն ունեցող վիճակ, վերլուծություն, համալիր գնահատական, հեռանկարային ուրվագիծ) մշակվել են «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման» նախագծով մշակված համապատասխան գծագրերի վրա` լրացնելով և լրամշակելով աղբավայրերի տեղադրման համար տարածքներին ներկայացվող պահանջները:

Հաշվի առնելով Սևանա լճի ջրհավաք ավազանի և Գեղարքունիքի մարզի վարչատարածքային բաժանման առանձնահատկությունները (Կրասնոսելսկի և Սևանի տարածաշրջանների որոշ հատվածներ դուրս են մնում ջրհավաք ավազանից), տնտեսական կապերի ընդհանրությունը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ուրվագծում ուսումնասիրվել է ամբողջ Գեղարքունիքի մարզի տարածքը:

Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության և տնտեսական այլ ճյուղերի զարգացման գործում, հատկապես բնական կամ տեխնոգեն արտակարգ իրավիճակներում Սևանա լճի դերը անհամեմատ մեծ է: Սևանա լիճը Հայաստանի և հարևան պետությունների խմելու ջրի ռազմավարական պաշարն է:

Հայաստանի տնտեսության, հատկապես էներգետիկայի, զարգացման նպատակներով Սևանա լճի ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման արդյունքում լճային համակարգում տեղի ունեցած ձևաչափական, հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական խորը փոփոխությունների հետևանքով Սևանա լճի մակարդակի 20.2 մետրով իջեցումը բերել է Սևանա լճի էվտրոֆացմանը:

Էվտրոֆացման պրոցեսների դանդաղեցման, վերացման համար ՀՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշմամբ Սևանա լճի հեռանկարային նիշը ընդունվել է 1903.5 մ, ալիքի ազդեցության գոտով` 1905.0 մետրը:

Լճի բարձրացումը մինչև 1903.5 մ նիշը կստեղծի 2 մ և ավելի խորությամբ հատակային ջրաշերտ` 40C կայուն ջերմաստիճանով, 2011 թ. հունվար ամսվա նիշի նկատմամբ բարձրանալով 3.5 մ-ով` նպաստելով էվտրոֆացման գործընթացների աստիճանական վերացմանը:

Սակայն Սևանա լճի էկոլոգիական ներկա իրավիճակը պայմանավորված է ոչ միայն լճային պրոցեսների բացասական վերակառուցմամբ` կապված լճի մակարդակի իջեցման հետ, այլ նաև լճի ջրհավաք ավազանում արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերի էկոլոգիապես չհիմնավորված գործունեության հետ, ինչի արդյունքում անհամեմատ մեծացել են լիճ թափվող կենսածին տարբեր (ազոտ, ֆոսֆոր և այլն) աղտոտող և տոքսիկ նյութերի քանակները և լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել Սևանա լիճ թափվող գետերում: Անթույլատրելի մեծությունների է հասել գետերի ջրերի մեխանիկական, քիմիական, կենսաբանական աղտոտման ծավալները:

Էկոլոգիական իրավիճակի սրությունը հիմնականում պայմանավորված է լճի ջրհավաք ավազանի ուրբանիզացված միջավայրի (մարզում գոյություն ունի 92 համայնք, որից 87-ը` գյուղական 161.9 հազ. բնակչությամբ, 5 քաղաքային` 79.7 հազ. բնակչությամբ, ընդհանուր բնակչությունը 241.6 հազ.մարդ 01.01.2010 թ. դրությամբ, ամառային սեզոնում հանգստացողների մեծ թվաքանակով և բնական համալիրի տարրերի (օդային, ջրային, հողային ավազաններ) փոխկապակցվածության բազմազանությամբ և բարդությամբ:

Համաձայն «Սևանա լճի ավազանի տարածքային հատակագծման նախագծի» հիմնադրույթների, Գեղարքունիքի մարզը ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի բաժանվում է հետևյալ գոտիների (գծագիր N 2):

. Ինտենսիվ յուրացված,

. Թույլ յուրացված,

. Ռեկրեացիոն և բնապահպանական,

. Տարաբնակեցման համար անբարենպաստ:

Գոտիների սահմաններն անցնում են բնական և հատակագծային սահմանափակումներով` գետերով, ոռոգման խոշոր ջրանցքներով, անտառների եզրերով, մայրուղային ավտոճանապարհներով, երկաթգծով:

Քաղաքաշինորեն-տնտեսապես ինտենսիվ յուրացված գոտին ընդգրկում է Սևանա լճի ափամերձ շերտերին հարող տարածքը, զբաղեցնում է տարաբնակեցման համար պիտանի տարածքի 8.4% (341.3 ք.կմ), որտեղ կենտրոնացված է բնակչության մոտ 74.4%-ը:

Գոտում են տեղակայված արժեքավոր գյուղատնտեսական հողերը, ռեկրեացիոն ռեսուրսները (հանքային ջրերը, բուժիչ տորֆերը), բնակավայրերի 40.4%-ը: Ընդ որում ինտենսիվ յուրացված գոտին մեծ տեսակարար կշիռ ունի Գավառի և Մարտունու տարածաշրջաններում, փոքր տոկոս է կազմում Սևանի, Վարդենիսի տարածաշրջաններում, բացակայում է Ճամբարակի տարածաշրջանում:

. Ինտենսիվ յուրացված գոտու բնակչության էկոլոգիական շեմային չափանիշները գերազանցող մեծ խտությունը (650 մարդ/քառ.կմ) ինժեներական ենթակառուցվածքներով ցածր ապահովվածությունը (չի գործում ջրահեռացման համակարգը, անբավարար է աղբահավաքման և վնասազերծման գործընթացները) ստեղծել են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ (Սևանա լճի աղտոտում):

. Թույլ յուրացված գոտին ընդգրկում է հիմնականում Սևանա լիճը երիզող Գեղամա, Վարդենիսի, Սևանա լեռնաշղթաների ցածր լեռնալանջերը մինչև 2100-2250 մ բացարձակ բարձրությունը, ընդ որում գետահովիտներով մինչև 2200-2250 մ բացարձակ բարձրություններն են ձգվել Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների բնակավայրերը` բնակեցման համար օգտագործելով Վարդենիսի լեռնաշղթայի սարահարթի փոքր թեքություն (մինչև 8-10%) ունեցող լանջերը: Թույլ են յուրացված նաև Սևանի տարածաշրջանի քարքարոտ տեղամասերը (հարավարևմտյան մասը), Սևանի արևելյան ափը և ամբողջ Ճամբարակի տարածաշրջանը: Թույլ յուրացված գոտիներն (զբաղեցնում են 1234 ք.կմ տարածք` մարզի տարածքի 29.0%-ը) օժտված են էկոլոգիական պոտենցիալով և կարող են օգտագործվել բնակեցման և ռեկրեացիոն նպատակներով: Այդ գոտիներում բնակչության խտությունը չի գերազանցում 40-60 մարդ/կմ2 վրա, գյուղատնտեսական հողերը հիմնականում արոտներն են, վարելահողերը կտրտված են` ներկայացված փոքր հողակտորներով:

. Ռեկրեացիոն և բնապահպանական գոտին, որն ընդգրկում է անտառտնտեսության հողերը, «Սևան» Ազգային պարկը, մյուս հատուկ պահպանվող տարածքները, ռեկրեացիոն տարածքները, գրավում է 585 ք.կմ տարածք (մարզի տարածքի 14.3%-ը):

Այսպիսով, տարաբնակեցման համար բարենպաստ գոտին (ինտենսիվ և թույլ յուրացված) կազմում է մարզի տարածքի (4088 ք.կմ առանց Սևանա լճի) 37%, որտեղ կենտրոնացված են մարզի բոլոր համայնքները (92 համայնք, որից քաղաքային` 5 բնակավայր և գյուղական` 87 բնակավայր 241.6 հազար բնակչությամբ, այդ թվում քաղաքայինը` 79.7 հազար): Այս գոտում են տեղակայված նաև բոլոր արդյունաբերական, ագրոարտադրական և այլ օբյեկտները, առողջարանները, հանգստյան տները, լճի ափամերձ (էկոտոնային) գոտում, առանց հաշվի առնելու էկոլոգիական և քաղաքաշինական նորմերը, կառուցված Են և կառուցվում են բազմաթիվ և բազմատեսակ շինություններ, պարիսպներ և այլն, որոնք ստեղծում են լճի տարատեսակ աղտոտման նորանոր աղբյուրներ:

Մարզի տարածքի էկոլոգիական իրավիճակը ավելի է բարդացնում աղբավայրերի անհամապատասխանությունը սանիտարական նորմերին և կանոններին (ՀՀ առողջապահության նախարարի 22.12.2009 թ. N 25-Ն հրամանով հաստատված «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.002-09 սանիտարական կանոններ և նորմեր), ինչպես նաև քաղաքաշինական նորմերին (ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 29-ի N 321-Ա հրամանով հաստատված «Աղբավայրերի նախագծում և շահագործում» ձեռնարկ):

Մարզի ռելիեֆային բարդ պայմանները սահմանափակումներ են առաջացնում տրանսպորտային մատչելիության տեսանկյունից (բնակավայրերի անհավասարաչափ հեռավորությունը մարզկենտրոնից, քաղաքային բնակավայրերի միջև եղած հեռավորությունը, գյուղական բնակավայրերի հեռավորությունը քաղաքներից) ստեղծելով անբարենպաստ պայմաններ աղբատեղափոխման համար:

Ստորև բերված աղյուսակում տրված է քաղաքային համայնքների հեռավորությունը մարզկենտրոն Գավառից և քաղաքների միջև եղած հեռավորությունները:

 

.________________________________________________________.

|  |Քաղաքային համայնքները|հեռավորությունը|հեռավորությունը|

|  |                     |մարզկենտրոնից  |քաղաքների մեջ  |

|  |                     |(կմ)           |(կմ)           |

|__|_____________________|_______________|_______________|

| I|1. Սևան-Գավառ        |     37.0      |               |

|__|_____________________|_______________|_______________|

|  |2. Ճամբարակ-Գավառ    |     99.0      |               |

|__|_____________________|_______________|_______________|

|  |3. Մարտունի-Գավառ    |     31.0      |               |

|__|_____________________|_______________|_______________|

|  |4. Վարդենիս-Գավառ    |     69.0      |               |

|__|_____________________|_______________|_______________|

|II|1. Ճամբարակ-Վարդենիս |               |     80.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Ճամբարակ-Սևան        |               |     62.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Ճամբարակ-Մարտունի    |               |    118.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |2. Մարտունի-Վարդենիս |               |     38.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Մարտունի-Սևան        |               |     68.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Մարտունի-Ճամբարակ    |               |    118.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |3. Սևան-Մարտունի     |               |     68.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Սևան-Ճամբարակ        |               |     62.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Սևան-Վարդենիս        |               |    106.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |4. Գավառ-Սևան        |               |     37.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Գավառ-Վարդենիս       |               |     69.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Գավառ-Մարտունի       |               |     31.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Գավառ-Ճամբարակ       |               |     99.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |5. Վարդենիս-Սևան     |               |    106.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Վարդենիս-Ճամբարակ    |               |     80.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Վարդենիս-Մարտունի    |               |     38.0      |

|__|_____________________|_______________|_______________|

|  |Վարդենիս-Գավառ       |               |     69.0      |

.________________________________________________________.

 

Աղյուսակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզկենտրոնից անբարենպաստ հեռավորության վրա են գտնվում Ճամբարակ և Վարդենիս քաղաքները (1.5 ժամից ավել տրանսպորտային մատչելիություն):

Ճամբարակ քաղաքը տրանսպորտային անբարենպաստ մատչելիության գոտում է գտնվում նաև Վարդենիս և Մարտունի քաղաքների հետ, որտեղ գոյություն ունեն աղբավայրեր և սահմանափակ բարենպաստ` Սևան քաղաքի հետ (չունի աղբավայր):

Սևան քաղաքը նույնպես տրանսպորտային մատչելիության անբարենպաստ գոտում է գտնվում Վարդենիս և Մարտունի քաղաքների հետ:

Այսպիսով, քաղաքների միջև անբարենպաստ և սահմանափակ բարենպաստ մատչելիությունը դժվարացնում է աղբատեղափոխման օպտիմալ տրանսպորտային մատչելիության պահպանումը:

Աղբավայրերի տեղադրման համար քաղաքաշինական սահմանափակումներ են առաջացնում նաև էկոլոգիական հիմնակմախքի տարրերը:

Սևանա լճի էկոլոգիական հիմնակմախքը բաղկացած է.

- Հատուկ պահպանվող տարածքներից (արգելավայրեր, արգելոցներ, ազգային պարկեր),

- անտառներից

- ռեկրեացիոն տարածքներից

- տարբեր ենթակառուցվածքների սանիտարապաշտպանիչ գոտիներից (տրված է «Տարածքի համալիր գնահատականը» N 2 գծագրի վրա):

Էկոլոգիական հիմնակմախքի վերը նշված տարրերը հանդես են գալիս որպես անհրաժեշտ հատակագծային սահմանափակումներ`տնտեսական գործունեության տարբեր ոլորտների (այդ թվում աղբահանության) գործունեության ընթացքում: Պետք է նշել, որ Սևանա լիճը թափվող գետերից Գավառագետի, Ծակքարի, Լիճքի, Արգիչիի, Մարտունու, Վարդենիսի, Մակենիս-Կարճաղբյուրի, Մասրիկի, Բաբաջանի գետաբերանները տարբեր երկարությամբ արգելավայրեր են: Բացի դրանից յուրաքանչյուր գետի երկու կողմից 20 մ տարածությունը համարվում է ջրապաշտպան գոտի, որտեղ նույնպես արգելվում է տնտեսական գործունեությունը:

Սևանա լճի էկոհամակարգի փոփոխությունները, բացի ջրային պաշարների 42.2% փոքրացումից, սերտ կապված են նաև ջրհավաք ավազանում բնական (գետային ցանց, գետերի հեղեղաբերություն, աղտոտվածություն, էրոզիոն պրոցեսներ, մթնոլորտային տեղումներ և այլն), ինչպես նաև անտրոպոգեն (տնտեսական գործունեության) պրոցեսների հետ:

Գետային ցանցով խիստ կտրտված է Սևանի արևելյան ափը: Արեգունու և Սևանա լեռնաշղթաներից հոսող գետերը հեղեղաբեր են, մեծ է հեղեղների հաճախականությունը (երեք տարին մեկ), շատ նեղ է ափամերձ շերտը` ծանրաբեռնված մայրուղով, երկաթգծով, բարձր ճնշման գազատարով` ստեղծելով տարածքային դեֆիցիտ և դժվարացնելով աղբավայրերի տեղադրումը:

Սևանի հարավային ափերի գետերը, ինչպես նշվել է վերևում, արգելավայրային նշանակություն ունեն: Արգելավայրերի, խոշոր բնակավայրերի առկայությունը, բնակչության մեծ խտությունը, բացարձակ բարձրությունների (բարձր 2200 մ-ից) նույնպես ստեղծել են տարածքային դեֆիցիտ` աղբավայրերի տեղադրման առումով:

Տարածքային որոշակի ռեսուրսներ աղբավայրերի տեղադրման համար առկա են նախալեռնային սարահարթերում` 2000 մ - 2250 մ բարձրությունների վրա (Գավառի տարածաշրջանի հարավ-արևմտյան մաս):

Գոյություն ունեցող աղբավայրերի տեղադրման ժամանակ հաշվի չեն առնվել բազմաթիվ քաղաքաշինական սահմանափակումները (մակերևութային ջրերի հոսք, հեղեղաբեր գետակներ, ձվադրման վայրերը արգելոցային հատվածներ գետերի ներքին հոսանքներում, գրունտային ջրերի բարձր մակարդակ, գոյություն ունեցող արգելոցներ և արգելավայրեր, կոյուղու մաքրման կայանների բացակայության, լողափի, առողջարանների, հանգստյան տների առկայություն և այլն): Հաշվի չեն առնված ուժեղ քամիների առկայությունը, որոնք աղբը տարածում են` գրավելով ավելի մեծ տարածքներ: Ոչ մի աղբավայր ցանկապատված չէ: Ընտրված տարածքների չափերը նույնպես չեն համապատասխանում նորմերին: Երևան-Սևան-Մարտունի-Վարդենիս մայրուղու երկարությամբ կան տարերայնորեն ձևավորված աղբավայրեր:

 

2. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԸ

 

Մարզի 92 համայնքներից միայն 27 համայնք ունի աղբավայր, որոնցից 5-ը գտնվում է Սևանի, 5-ը Գավառի, 12-ը Մարտունու, 2-ը` Վարդենիսի, 3-ը` Ճամբարակի տարածաշրջանում (տրված են համայնքների սխեմատիկ քարտեզների վրա և 1:200000 մասշտաբի N 1 գծագրի վրա):

Ստորև տրված է գոյություն ունեցող աղբավայրի մասին տեղեկություններ:

 

2.1 Սևանի տարածաշրջան

 

1) Չկալովկայի գյուղական համայնքի աղբավայրը սպասարկում է նաև Սևան քաղաքին և Լճաշենի գյուղական համայնքին:

Աղբավայրը գտնվում է Չկալովկայի գյուղից դեպի հարավ-արևելք, Երևան-Սևան մայրուղուց աջ ընկած տարածքում: Զբաղեցնում է 2.5 հա, գործում է 2006 թ-ից (ՀՀ կառավարության որոշում 30.11.2006 թ. N 1773-Ն): Տարածքը քիչ թեքություն ունեցող սարահարթ է` ծածկված ժայռային ապարներով (քարացրոններով կամ չինգիլներով), կտրտված փոսորակներով, բացարձակ բարձրությունները տատանվում են 2100-2250 մ: Աղբավայրը չի համապատասխանում գործող սանիտարական նորմերին` ցանկապատված չէ, աղբը չի հողածածկվում և տոփանվում, քամին աղբը տանում է տասնյակ կիլոմետրեր:

 

1985 թ. մինչև 2006 թ. գործող 8.0 հա տարածքով աղբավայրը, կոնսերվացվել է, բայց աղբը տարածվել է 20 կմ-ի վրա:

 

Գործող աղբավայրի աղբը նույնպես տարածվում է տասնյակ կիլոմետրեր: Բացարձակ բարձրությունները և ձմեռային ուժեղ քամիները դժվարացնում են աղբավայրի շահագործումը: Ժայռային ապարների առկայությունը բարդեցնում են փոսորակների ստեղծումը: Տարածքը տեսանելի է ճանապարհից: Ըստ «Սևանա լճի տարածքային հատակագծման նախագծի» հիմնադրույթների` տարածքը նախատեսված է ռեկրեացիայի հեռանկարային զարգացման համար:

Աղբավայրի հետագա պահպանումը անհեռանկարային է:

2) Լճաշենի գյուղական համայնքի աղբավայրը նախատեսված է գյուղից 600-700 մ հարավ-արևմուտք ընկած տարածքում: Աղբավայրի տարածքը 2.0 հա է, նախատեսված է ՀՀ կառավարության 13.06.2002 թ. N 813-Ն որոշումով: Աղբավայրը չի օգտագործվում, աղբը տեղափոխվում է Չկալովկայի աղբավայր: Աղբավայրը ենթակա է լիկվիդացման, գտնվում է Երևան-Մարտունի-Վարդենիս-Արցախ միջպետական նշանակության ավտոմայրուղու ազդեցության գոտում:

3) Ծովագյուղի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է Սեմյոնովկա տանող ավտոմայրուղու ձախ կողմում: Նախատեսված է 2006 թ. ավագանու որոշումով: Բնական փոսորակ է, ջրհավաք ավազանը շատ փոքր է, ջրահեռացման առու նախատեսելուց հետո մակերևութային հոսքը չի հոսի դեպի փոսորակ: Աղբավայրը դեռ չի գործում, կարելի է գործարկել` համապատասխանեցնելով գործող սանիտարական նորմերին:

4) Վարսերի գյուղական համայնքի աղբավայրի համար ՀՀ կառավարության 13.06.2002 թ. N 826-Ն հատկացված է աղբավայր` 2.0 հա տարածքով: Աղբավայրը չի գործում, որովհետև հատկացված տարածքում էներգետիկայի, տրանսպորտի համար առանձնացված տարածքների առկայությունը խանգարում է աղբավայրի տեղադրմանը: Երևան-Սևան ավտոմայրուղուց Վարսեր տանող ճանապարհին կա տարերայնորեն ձևավորված աղբավայր: Համայնքի աղբը համապատասխան պայմանագրով տեղափոխվում է Չկալովկայի աղբավայր:

5) Զովաբերի գյուղական համայնքի աղբավայրը տեղադրված է գյուղից հարավ-արևելք, զբաղեցնում է 0.5 հա տարածք, հատկացված է ՀՀ կառավարության 20.02.2003 թ. N 172-Ն որոշմամբ, աղբավայրը չի գործում: Հետագա շահագործումը նպատակահարմար չէ:

 

2.2 Գավառի տարածաշրջան

 

1) Նորատուսի գյուղական համայնքի աղբավայրը տեղադրված է Երևան-Գավառ ավտոմայրուղու աջ մասում, զբաղեցնում է 5.0 հա տարածք, հատկացված է ՀՀ կառավարության որոշումով: Աղբավայրը սպասարկում է նաև Գավառ քաղաքին, գործում է 2004 թվականից:

Տարածքը քիչ թեքություն ունեցող սարահարթ է, բացարձակ բարձրությունները տատանվում են 2100-2250 մ: Աղբավայրը չի համապատասխանում գործող նորմերին` ցանկապատված չէ, աղբը չի տոփանվում, քամին աղբը ցրում է տասնյակ կիլոմետրեր: Սանիտարական նորմերին համապատասխանող փոսորակի ստեղծումը ժայռային ապարների մեջ, ինչպես նաև բարձր բացարձակ բարձրությունները ձմեռային սեզոնում ստեղծում են բարդություններ` աշխատանքների համապատասխան թանկացումով:

2) Սարուխանի գյուղական համայնքի աղբավայրը 2 հա տարածքով նախատեսված է ՀՀ կառավարության 01.11.2001 թ. N 1054-Ն որոշումով: Աղբավայրը մոտ է գտնվում գյուղատնտեսական հողերին և բնակավայրի կառուցապատված մասին, ձմռանը առաջանում են բարդություններ: Աղբավայրը 2002 թվականից չի գործում: Սարուխանի գյուղական համայնքի ավագանու որոշմամբ Կարմիրգյուղի տարածքում ընտրված աղբավայրից օգտվում են Սարուխանի և Կարմիրգյուղի համայնքները:

3) Կարմիրգյուղի գյուղական համայնքի աղբավայրը ստեղծվել է Կարմիրգյուղի և Սարուխանի գյուղական համայնքների ավագանիների որոշումով: Աղբավայրը գտնվում է Կարմիրգյուղի հարավ-արևելյան մասում, 4-5 մ խորություն ունեցող փոսորակի մեջ (օգտագործված հանք): Փոսորակը շրջապատված է գյուղատնտեսության մեջ անօգտագործելի հողերով: Տեղանքը հարմար է աղբավայրի վերակառուցման համար:

Համայնքի ծայրամասում, հարավ-արևելյան մասում անօգտագործելի հողերի մեջ կա երկրորդ փոսորակը, որը նույնպես կարելի է օգտագործել որպես աղբավայր` համապատասխանեցնելով գործող սանիտարական նորմերին:

4) Գանձակի գյուղական համայնքի, կառավարության 01.11.2001 թ. N 1054-Ն որոշումով առանձնացված աղբավայրը չի գործում, հեռավորության պատճառով ձմեռային ամիսներին շահագործումը անհնար է: Համայնքի ավագանու որոշմամբ աղբավայրը տեղադրվել է գյուղից 5-6 կմ հարավ-արևմուտք, բնական փոսորակի մեջ, զբաղեցնում է 1.5 հա տարածք:

5) Ծովազարդի գյուղական համայնքի աղբավայրը ավագանու որոշմամբ տեղադրված է Ծովազարդ գյուղից հարավ-արևմուտք գտնվող բլրակի վրա` շահագործված հանքի փոսորակում: Փոսորակը շրջապատված է բնական բազալտե պատերով, ճանապարհից փոսորակը չի երևում: Լճից հեռու է 2 կմ-ով: Տեղանքը հարմար է աղբավայրի վերակառուցման համար:

 

2.3 Մարտունու տարածաշրջան

 

1) Մարտունու քաղաքային համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրից 5-6 կմ հարավ-արևելք: Աղբավայրը նախատեսված է նաև ՀՀ կառավարության կողմից` հաստատված «Մարտունու քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով»:

Աղբավայրի տարածքը 2.0-3.0 հա է, գործում է 1996 թվականից: Աղբավայրը գտնվում է երկու բլրակների միջև` սահմանափակված հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից ձգվող լանջերով, որոնք ստեղծում են պայտաձև տարածք` բաց միայն արևելյան կողմից: Հարավ-արևելյան բլրակի աղբավայրին նայող լանջի վերևի հատվածները ծառապատված են:

Բլրակների հետևում կա հեղեղաբեր ձորակ, որտեղ ըստ «Մարտունու քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի» նախատեսված են հակահեղեղային միջոցառումներ:

Տարածքը հարմար է աղբավայրի վերակառուցման համար:

2) Ձորագյուղի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրի հյուսիս-արևելյան մասում, «Սանգատ» կիկլոպյան ամրոցի հարևանությամբ: Հատկացված է ՀՀ կառավարության 30.05.2002 թ. N 706-Ն որոշմամբ: Աղբավայրը չի գործում, գտնվում է պատմամշակութային հուշարձանի պաշտպանիչ գոտում: Հետագա շահագործումը անթույլատրելի է:

3) Լիճքի գյուղական համայնքի աղբավայրը 0.8 հա տարածքով (հատկացված ՀՀ կառավարության 20.06.2002 թ. N 870-Ն որոշումով) գտնվում է գյուղից հարավ-արևելք, հեռավորության պատճառով չի շահագործվել:

Համայնքի մյուս աղբավայրը գտնվում է գյուղի հարավ-արևմտյան ծայրամասում, չի պահպանված բնակելի թաղամասից հեռավորության սանիտարական նորմը, դադարեցվել է շահագործումը:

1995 թ. ավագանու որոշմամբ ընտրվել է երրորդ աղբավայրը, բայց նույնպես դադարեցրել են շահագործումը (ձմեռային սեզոնում աղբահանումը չի կատարվում):

4) Ծակքարի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրից 10-15 կմ հարավ-արևմուտք, հատկացված է ՀՀ կառավարության 30.05.2002 թ. N 707-Ն որոշումով: Զբաղեցնում է 0.7 հա տարածք, գտնվում է ձորի լանջին, 2250 մ-ից բարձր բարձրությունների վրա: Ձմռան ամիսներին հնարավոր չէ շահագործել: Աղբավայրի հետագա շահագործումը նպատակահարմար չէ:

5) Վաղաշենի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրից 10-12 կմ հարավ-արևմուտք: Հատկացված է ՀՀ կառավարության որոշումով 20.06.2002 թ. N 856-Ն որոշումով: Աղբավայրը զբաղեցնում է 3.0 հա տարածք: Հեռավորության և ձմեռային ամիսների դժվարությունների պատճառով չի շահագործվում:

Աղբը լցնում են Երևան-Վարդենիս ավտոմայրուղու եզրին, հողով ծածկում: Աղբավայրի հետագա շահագործումը անթույլատրելի է:

6) Զոլաքարի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրից արևմուտք, զբաղեցնում է 0.7 հա տարածք, մոտ է գտնվում բնակավայրին և սեփականաշնորհված հողերին: Աղբավայրի հետագա շահագործումը նպատակահարմար չէ:

7) Վերին Գետաշենի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրի հարևանությամբ` հյուսիս-արևմտյան մասում, հատկացված է ՀՀ կառավարության 01.11.2002 թ. N 1054-Ն որոշումով, զբաղեցնում է 1.8 հա տարածք: Աղբավայրի հետագա շահագործումը նպատակահարմար չէ:

8) Վարդաձորի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրից 10-15 կմ հարավ-արևմուտք: Հատկացված է ՀՀ կառավարության 18.07.2002 թ. N 1029-Ն որոշումով, զբաղեցնում է 1.0 հա տարածք: Հեռավորության և ձմռան ամիսների դժվարությունների պատճառով չի շահագործվում: Ավագանու որոշմամբ ընտրված է նոր տարածք` բնակավայրից հյուսիս-արևելք, սեփականաշնորհված հողերի հարևանությամբ: Տարածքը հարթ է, քարքարոտ, շրջակայքում կան ճահիճներ, քամիները աղբը կարող են տարածել տասնյակ կիլոմետրեր: Ընտրված նոր տարածքը նպատակահարմար չէ օգտագործել որպես աղբավայր:

9) Վարդենիկի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրի հարավային մասում, հատկացված է ՀՀ կառավարության 29.08.2002 թ. N 1345-Ն որոշմամբ: Զբաղեցնում է 1.5 հա տարածք: Աղբավայրը գործում է, աղբը պարբերաբար ծածկվում է հողաշերտով և հարթեցվում: Աղբավայրը ենթակա է պահպանման` համապատասխանեցնելով սանիտարական նորմերին (ցանկապատում, ցանկապատի երկարությամբ ծառապատում, տոփանում և այլն):

10) Ծովինարի գյուղական համայնքի աղբավայրը գործում է 2008 թ.-ից ավագանու որոշմամբ: Աղբավայրը տեղադրված է Երևան-Վարդենիս ավտոմայրուղու եզրին, գերեզմանոցի հարևանությամբ: Աղբավայրի հետագա շահագործումը անթույլատրելի է:

11) Գեղահովիտի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է գյուղից 6-8 կմ հարավ, Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհից 600-800 մ հեռավորության վրա, շահագործված հանքի տարածքում: Աղբավայրը կարելի է շահագործել` համապատասխանեցնելով գործող սանիտարական նորմերին:

Մարտունի-Եղեգնաձոր մայրուղու և աղբավայրի միջև կա տարերայնորեն ձևավորված աղբավայր:

12) Երանոսի գյուղական համայնքի աղբավայրը ՀՀ կառավարության 15.08.2002 թ. N 1218-Ն որոշմամբ տեղադրված է բնակավայրից 5-6 կմ հյուսիս-արևելք, Երևան-Գավառ ճանապարհի հարևանությամբ, զբաղեցնում է 1.4 հա տարածք: Տարածքը քիչ թեքություն ունեցող սարահարթ է` ծածկված ժայռային ապարներով` քարացրոններով (չինգիլներ), բացարձակ բարձրությունները տատանվում են 2100-2250 մ: Աղբավայրը չի համապատասխանում սանիտարական նորմերին` ցանկապատված չէ, աղբը չի հողածածկվում և տոփանվում: Քամին աղբը տեղափոխում է տասնյակ կիլոմետրեր:

Աղբավայրի հետագա շահագործումը նպատակահարմար չէ:

 

2.4 Վարդենիսի տարածաշրջան

 

1) Վարդենիսի քաղաքային համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրից 2.0-2.5 կմ արևելք, դեպի Սոտքի համայնք տանող ճանապարհին հարող հատվածում, հատկացված է, կառավարության 13.02.2003 թ. N 144-Ն որոշումով, ինչպես նաև ամրագրվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Վարդենիսի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի» հիմնադրույթներով:

Աղբավայրը զբաղեցնում է 4.0 հա տարածք, ստեղծված է 8-10 մ-ոց փոսորակ, աղբը հողածածկվում է, տոփանվում: Տարածքը հարմար է աղբավայրի վերակառուցման համար:

Գործող աղբավայրից 6.0-8.0 կմ դեպի հարավ հատկացված է նոր տեղամաս աղբավայրի համար (3.0-5.0 հա), դեռ չի գործում:

2) Կարճաղբյուրի գյուղական համայնքի աղբավայրը տեղադրված է բնակավայրից հարավ արևելք 2.0-2.5 կմ հեռավորության վրա: Աղբավայրը շրջապատված է սեփականաշնորհված հողերով: Բացարձակ բարձրությունները տատանվում են 2150-2250 մ: Ձմեռային ծանր պայմանների հետևանքով չի շահագործվում:

 

2.5 Ճամբարակի տարածաշրջան

 

1) Ճամբարակի քաղաքային համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրից դեպի Վահանի գյուղական համայնք տանող ճանապարհի միջև: Չկա աղբավայրի սահմանազատում և ցանկապատ: Տարածքը շատ փոքր է, մոտ 1.0 հա, շահագործվում է 30 տարի, աղբավայրում այլևս տոփանման աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ, այն սպառել է իր հնարավորությունները: 1-2 տարուց հետո աղբավայրը շահագործել չի լինի: Աղբավայրը ենթակա է լիկվիդացման: Նոր աղբավայրի տեղի ընտրությունը խիստ դժվարանում է տարածքային դեֆիցիտի, ձմեռային սեզոնի և ռելիեֆային բարդ պայմանների պատճառով:

2) Արտանիշի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրից հյուսիս-արևելք ընկած տարածքում, գտնվում է 2 բլուրների արանքում: Չկա աղբավայրի սահմանափակում և ցանկապատ: Կուտակված աղբը հեռանում է մակերևութային ջրերով: Աղբավայրի հետագա շահագործումը նպատակահարմար չէ:

3) Շորժայի գյուղական համայնքի աղբավայրը գտնվում է բնակավայրերից 2-3 կմ հյուսիս-արևելք, հատկացված է ՀՀ կառավարության 19.02.2004 թ. N 172-Ն որոշումով, գործում է 2007 թ., տարածքը (1.0 հա): Տարածքը հնարավորություն ունի ընդլայնվելու 3.5-4.0 հա (նախատեսվում է նաև համայնքի նոր մշակվող գլխավոր հատակագծով):

Բացի գոյություն ունեցող աղբավայրերից մարզի տարածքում կան բազմաթիվ տարերայնորեն ձևավորված աղբավայրեր:

Սևանի ավազանի տարածքում ավտոճանապարհների եզրերին և դրա հարակից տարածքներում առկա են աղբի (սննդամթերքի, շինարարական, բուսական և այլն) կուտակումներ: Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին կուտակված աղբավայրերից առավել թեթև աղբը (պոլիէթիլենային տոպրակներ, թուղթ և այլն) տարածվել է` ընդգրկելով ավելի մեծ տարածքներ:

Ըստ տարածքների ապօրինի աղբաթափման վայրերն են.

1) Գավառ, Սևան, Ծովագյուղ, Դիլիջանի թունել, Ծովագյուղ-Դրախտիկ, Սևան-Դդմաշեն ուղղություններով:

. Լճափ - Քամու տարածած աղբ (տոպրակներ) ողջ տարածքում;

. Ծովազարդ - «Խաչ և սուր» հուշարձանի մոտ նոր լցված շինարարական աղբ, վագոն-տնակների մոտ աղբի կուտակում, տարածքում քամու կուտակած աղբ:

. Նորաշեն - Քամու տարածած տոպրակների առկայություն:

. Չկալովկա - «Նոյլենդ» սննդի օբյեկտի հանդիպակաց տարածքում գտնվող Սևանի քաղաքային աղբաթափման տարածքում քամիների հետևանքով աղբը տարածվել է: Ճանապարհից դեպի վերև առկա է կուտակված աղբ: «Երիտասարդական» հանգստի գոտու աղբի տեղափոխումից և այրումից հետո առկա է աղբի կուտակման (ապակյա շշեր), քամուց տարածված տոպրակներ:

. Լճաշեն - էլ ենթակայանի ողջ տարածքում առկա է տարածված աղբ: ԱԳԼՃԿ-ի և տեխ. սպասարկման կայանի տարածքում առկա է տարածված աղբ.

. Լճաշեն-Ծովագյուղ ուղղությամբ (ք. Սևան).

- «Անդրանիկ» սննդի օբյեկտի հարևանությամբ գտնվող տարածքից մինչև ԱԳԼՃԿ աղբի առկայության, տարածված աղբ` մինչև Սևանի հիվանդանոց (մայրուղու աջակողմյան հատված):

- «Սպիտակ տուն» հանգստի գոտուց դեպի «Ախթամար» համալիրի ուղղությամբ (մայրուղու ձախակողմյան հատված) բարձունքի վրա առկա է տարածված աղբ:

- Սևանի նախկին «Հանրախանութ»-ից մինչև «Ախթամար» համալիր առկա են աղբի կուտակումներ և տարածված աղբ:

2) Ծովագյուղ-Դրախտիկ ուղղությամբ.

- Ծովագյուղ-Դրախտիկ մայրուղու սկզբնամասում ճանապարհից աջ (անտառի հատված) և ձախ կողմերում առկա է աղբ:

- Ծովագյուղ համայնքի մատույցներում, ճանապարհի մոտ` ավազաթմբի տակ առկա է կուտակված աղբ:

- Ծովափ իջնող ճանապարհին, ե/գ կայարանի մերձակայքում առկա են աղբի կուտակումներ:

. Ծովագյուղ-Դիլիջանի թունելի ուղղությամբ հատվածը մաքուր է:

- Սևան-Դդմաշեն ուղղությամբ

- Սևանի կողմից դեպի Վարսեր համայնք և պետ.ավտոտեսչության տեղամաս առկա է տարածված աղբ:

- ԱԳԼՃԿ-ների կողմից իրականացվում էին տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ:

3) Գավառ, Նորատուս, Հրանոս, Ձորագյուղ, Ծակքար, Ն. Գետաշեն, Մարտունի, Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների ուղղությամբ:

- Գավառ - «Գեղամա» առևտրի կենտրոնի հանդիպակաց տարածքում առկա է քամու բերված աղբ:

- Նորատուս - անվադողերի վերանորոգման կետի և ձկան շուկայի տարածքում առկա է քամու բերած աղբ:

- Արծվաքարի ափամերձ վագոն-տնակներ, Ազգային պարկի տարածք - Տարածքում առկա է աղբի կուտակում:

- Կարմիրգյուղի վագոն-տնակներ, Ազգային պարկի տարածք - տարածքում առկա է աղբի կուտակում:

- Կարմիրգյուղի գոմեր (ճանապարհային բաժին) - առկա են աղբի կուտակումներ:

- Երանոս - աղբաթափման համար նախատեսված տարածքը մաքրելուց հետո նորից լցվել է: Շինանյութի խանութի և հանդիպակաց տարածքներում առկա է տարածված աղբ:

- Ձորագյուղ - համայնքի մուտքի մոտ (ՃՇՇ և Ազգային պարկ) առկա է աղբի կուտակում:

- Ծակքար - կամրջի մոտ առկա է աղբի կուտակում, քամու տարածած աղբ:

- Լիճք - առկա է շինարարական և քամու տարածած աղբ:

- Ն. Գետաշեն - համայնքի մուտքի մոտ, շուկայի և հարակից տարածքներում էլ.ենթակայանի մոտ, բենզալցակայանի աջ մասում առկա են աղբի կուտակումներ:

- ք. Մարտունի - քաղաքի մուտքի աջակողմյան մասում առկա է աղբի կուտակում:

- Վաղաշեն - սղոցարանի շրջակա տարածքը աղբաշատ է:

- Զոլաքար - համայնքի մուտքի մոտ և հարակից տարածքներում` առկա են աղբի կուտակումներ և քամու տարածած աղբ:

- Վարդենիկ - Զոլաքար համայնքի համար նախատեսված աղբանոցից դեպի Վարդենիկ համայնք առկա է քամու տարածած աղբ` դաշտի երկայնքով:

- Ծովինար - ճանապարհի աջ և ձախ կողմերում առկա են աղբի կուտակումներ:

- Արծվանիստ - ձկնավաճառների տարածքում (ցայտաղբյուրի շրջակայք), ձկնորսների լիճ մտնելու տարածքում և ՃՃՇ մայրուղու հատվածում առկա են աղբի կուտակումներ:

- Կարճաղբյուր - ճանապարհամերձ տարածքում, սննդի օբյեկտի տարածքում, Լիճք թափվող գետի ափին առկա են աղբի կուտակումներ:

4) Գավառ - Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն համայնքները և Սևան-Երևան մայրուղու ուղղությամբ.

- Ծովազարդ - «Խաչ և սուր» հուշարձանի ճանապարհամերձ տարածքում կուտակված աղբը հողով ամբողջությամբ թաղված չէ: Ծովազարդ - Նորաշեն համայնքների սահմանագծի երկու կողմերում առկա է քամու բերած աղբ:

- Չկալովկա «Նոյլենդ» և «Կենդանի ձուկ» սննդի օբյեկտների, բենզալցակայանի դիմացի տարածքներում և «Երիտասարդական» լողափում առկա են աղբի կուտակումներ: Չկալովկա և Լճաշեն համայնքների սահմանագծում տեղակայված Սևանի ԳԳՄ-ի լցակայանի շրջակայքը աղբաշատ է:

- Լճաշեն - «Անտառային մեղեդի» սննդի օբյեկտի հանդիպակաց տարածքում ճանապարհով դեպի Լճաշեն համայնք և գոմերի ճանապարհամերձ տարածքներում առկա է քամու բերած և տարածված աղբ: ԱԳԼՃԿ-ի տարածքում առկա է աղբի կուտակում:

- Գագարինավան - 2 ԱԳԼՃԿ-ների տարածքում առկա են աղբի կուտակումներ:

- Սևանի պետավտոտեսչություն - Պետավտոտեսչության Սևանի տեղամասի հարևանությամբ առկա է աղբի կուտակում:

- Սևան - Երևան մայրուղու Սևան ՃՃՇ ԲԲԸ-ի տարածք - Սևան - Երևան մայրուղու ճանապարհամերձ` ծառերի շրջակայքում առկա է կուտակված աղբ:

- Սևանի ավտոտեխսպասարկման կայանի տարածք - կայանի տարածքում առկա է քամու տարածած աղբ:

- Վարսերի գյուղական համայնքը տանող ճանապարհի երկարությամբ,

- Երևան - Վարդենիս ճանապարհի երկարությամբ,

- Չկալովկայի կոնսերվացված աղբավայրի շրջակայքը,

- Դեպի գյուղական համայնքներ տանող ճանապարհի վրա,

- Ճամբարակ տանող ճանապարհի երկարությամբ:

 

Ստորև բերված N 1 ամփոփ աղյուսակում տրվում է աղբավայրերի գոյություն ունեցող վիճակը:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|   |Համայնքի աղբավ.  |տա- |հատկաց- |Գոր- |հաշվարկային|Լրացուցիչ      |

|   |                 |րած-|ված է   |ծում |աղբի       |տեղեկություններ|

|   |                 |քը  |որոշում-|է    |տարեկան    |               |

|   |                 |(հա)|ներով   |     |ծավալը 1.3 |               |

|   |                 |    |        |     |(մ3/տարի)* |               |

|___|_________________________________________________________________|

| I |                  Սևանի  տարածաշրջան                             |

|___|_________________________________________________________________|

| 1 |       2         | 3  |   4    |   5 |     6     |       7       |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 1 |Չկալովկայի       |2.5 |ՀՀ կառ. |2008 |Սևան-28.3  |Չկալովկայի     |

|   |գյուղական համայնք|    |2006    |     |Լճաշեն-5.59|աղբ-ը          |

|   |                 |    |N 1773-Ն|     |Վարսեր-2.21|սպասարկում է   |

|   |                 |    |        |     |Չկալ.-0.65 |Սևան  քաղաքին, |

|   |                 |    |        |     |           |Վարսեր, Լճաշեն |

|   |                 |    |        |     |           |համայնքներին   |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 2 |Լճաշենի գյուղական|2.0 |ՀՀ կառ. |2002 |     -     |Չի գործում,    |

|   |համայնք          |    |2002    |     |           |աղբը           |

|   |                 |    |N 813-Ն |     |           |պայմանագրով    |

|   |                 |    |        |     |           |տեղափոխվում է  |

|   |                 |    |        |     |           |Չկալովկա       |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 3 |Ծովագյուղի       |1.0 |Ավագանու|2010 |    5.2    |Գործում է      |

|   |գյուղական համայնք|    |որոշում |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 4 |Վարսերի գյուղական|2.0 |ՀՀ կառ. |2002 |     -     |Չի գործում,    |

|   |համայնք          |    |2002    |     |           |աղբը           |

|   |                 |    |N 826-Ն |     |           |պայմանագրով    |

|   |                 |    |        |     |           |տեղափոխվում է  |

|   |                 |    |        |     |           |Չկալովկա       |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 5 |Զովաբերի         |0.5 |ՀՀ կառ. |2003 |    2.08   |Չի գործում     |

|   |գյուղական համայնք|    |2003    |     |           |               |

|   |                 |    |N 172-Ն |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

|   |Ընդամենը         |    |        |     |   44.03   |               |

|___|_________________________________________________________________|

| II|                 Գավառի տարածաշրջան                              |

|___|_________________________________________________________________|

| 1 |Գանձակի գյուղական|1.5 |ՀՀ կառ. |2008 |    5.46   |Հատկացված է    |

|   |համայնք          |    |2001    |     |           |2001 թ. չի     |

|   |                 |    |N 1054-Ն|     |           |գործում,       |

|   |                 |    |        |     |           |տեղափոխված է   |

|   |                 |    |        |     |           |ավելի հարմար   |

|   |                 |    |        |     |           |տեղ            |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 2 |Նորատուսի        |5.0 |Ավագանու|     |Գավառ-33.41|Սպասարկում է   |

|   |գյուղական համայնք|    |որոշում |     |Նորատ.-7.41|նաև  Գավառ     |

|   |                 |    |        |     |           |քաղաքը         |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 3 |Սարուխանի        |2.0 |ՀՀ կառ. |2001 |     -     |Չի գործում,    |

|   |գյուղական համայնք|    |2001    |     |           |աղբը           |

|   |                 |    |N 1054-Ն|     |           |տեղափոխվում է  |

|   |                 |    |        |     |           |Կարմիր գյուղի  |

|   |                 |    |        |     |           |աղբավայր       |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 4 |Կարմիրգյուղի     |2.5-|Ավագանու|2008 |Սարուխան-  |Սպասարկում է   |

|   |գյուղական համայնք|3.0 |որոշում |     |10.01      |Կարմիրգյուղ և  |

|   |                 |    |        |     |Կարմիր-    |Սարուխան       |

|   |                 |    |        |     |գյուղ-7.02 |համայնքներին   |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 5 |Ծովազարդի        |1.3-|ՀՀ կառ. |     |    2.6    |               |

|   |գյուղական համայնք|2.0 |2002    |     |           |               |

|   |                 |    |N 1449-Ն|     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

|   |Ընդամենը         |    |        |     |    65.91  |               |

|___|_________________________________________________________________|

|III|              Մարտունու տարածաշրջան                              |

|___|_________________________________________________________________|

| 1 |Մարտունու        |4.5 |Ավագանու|1995 |    15.73  |Սպասարկում է   |

|   |քաղաքային համայնք|    |որոշմամբ|     |           |Մարտունի       |

|   |                 |    |(գլխավոր|     |           |քաղաքին        |

|   |                 |    |հատակա- |     |           |               |

|   |                 |    |գծով)   |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 2 |Ձորագյուղի       |1.6 |ՀՀ կառ. |     |    5.72   |Չի գործում     |

|   |գյուղական համայնք|    |2002    |     |           |               |

|   |                 |    |N 706-Ն |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 3 |Լիճքի գյուղական  |0.8-|ՀՀ կառ. |1995 |     6.5   |3 հատ, մոտ են  |

|   |համայնք          |1.0 |2002    |     |           |կառուցապատմանը,|

|   |                 |    |N 870-Ն |     |           |չեն գործում    |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 4 |Ծակքարի գյուղական|0.7 |ՀՀ կառ. |2002 |    3.12   |Չի գործում,    |

|   |համայնք          |    |2002    |     |           |ձմռանը         |

|   |                 |    |N 707   |     |           |անբարենպաստ է  |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 5 |Վաղաշենի         |3.0 |ՀՀ կառ. |2002 |    4.68   |Չի գործում,    |

|   |գյուղական համայնք|    |2002    |     |           |աղբը թափում են |

|   |                 |    |N 856-Ն |     |           |մայրուղու      |

|   |                 |    |        |     |           |հարևանությամբ  |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 6 |Վարդաձորի        |1.0 |ՀՀ կառ. |2002 |    3.77   |Չի գործում     |

|   |գյուղական համայնք|    |2002    |     |           |               |

|   |                 |    |N 1029  |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 7 |Վարդենիկի        |1.5 |ՀՀ կառ. |2005 |   11.44   |Գործում է      |

|   |գյուղական համայնք|    |2002    |     |           |               |

|   |                 |    |N 1345-Ն|     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 8 |Ծովինարի         |0.2 |Ավագանու|2008 |    5.85   |Մայրուղուն մոտ |

|   |գյուղական համայնք|    |որոշում |     |           |է, լիկվիդացման |

|   |                 |    |        |     |           |ենթակա է       |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 9 |Գեղահովիտի       |1.0 |Ավագանու|2007 |    7.41   |Գործում է      |

|   |գյուղական համայնք|    |որոշում |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 10|Երանոսի գյուղական|1.4 |ՀՀ կառ. |2002 |    6.89   |Գործում է      |

|   |համայնք          |    |2002    |     |           |               |

|   |                 |    |N 1218-Ն|     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 11|Վ. Գետաշենի      |1.5 |ՀՀ կառ. |     |     6.5   |Չի գործում     |

|   |գյուղական համայնք|    |2002    |     |           |               |

|   |                 |    |N 1054-Ն|     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 12|Զոլաքարի         |0.5 |Ավագանու|     |    8.06   |Գործում է      |

|   |գյուղական համայնք|    |որոշում |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

|   |Ընդամենը         |    |        |     |   85.67   |               |

|___|_________________________________________________________________|

|IV |               Վարդենիսի տարածաշրջան                             |

|___|_________________________________________________________________|

| 1 |Վարդենիսի        |5.0 |ՀՀ կառ. |1992 |   16.51   |Գործում է      |

|   |քաղաքային համայնք|    |2003    |     |           |               |

|   |                 |    |N 144-Ն |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 2 |Կարճաղբյուրի     |1.3 |ՀՀ կառ. |2002 |    2.99   |Չի գործում     |

|   |գյուղական համայնք|    |2002    |     |           |               |

|   |                 |    |N 1076-Ն|     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

|   |Ընդամենը         |    |        |     |    19.5   |               |

|___|_________________________________________________________________|

| V |            Կրասնոսելսկի տարածաշրջան                             |

|___|_________________________________________________________________|

| 1 |Ճամբարակի        |2.0 |Ավագանու|     |    9.62   |Գործում է      |

|   |քաղաքային համայնք|    |որոշում |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 2 |Շորժայի գյուղական|1.0 |ՀՀ կառ. |2007 |    0.78   |Գործում է      |

|   |համայնք          |    |2004    |     |           |               |

|   |                 |    |N 172-Ն |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

| 3 |Արտանիշի         |2.0 |Ավագանու|1989 |    0.91   |Գործում է      |

|   |գյուղական համայնք|    |որոշում |     |           |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

|   |Ընդամենը         |    |        |     |   11.31   |               |

|___|_________________|____|________|_____|___________|_______________|

|   |Մարզում          |    |        |     |  226.42   |               |

._____________________________________________________________________.

 

*) մ3/տարի - ըստ աղբավայրերի նախագծման և շահագործման ձեռնարկի մեկ մարդու համար աղբակուտակման նորմը ընդունված է մինչև 1.3 մ3/տարի: Գեղարքունիքի մարզի բնակչության (առ 01.01.2010 թ.) աղբակուտակման հաշվարկային քանակները (աղբակուտակման նորմը մեկ մարդու համար 1.3 մ3/տարի) տրված է ըստ «Աղբավայրերի նախագծում և շահագործում» ձեռնարկի:

 

Աղյուսակ N 2

 

._____________________________________________________________________.

|Տարածաշրջան    |Ընդամենը |Աղբի   |Քաղաքային|Աղբի   |Գյուղական|Աղբի   |

|               |(բնակ-   |հաշվ.  |բնակչ.   |հաշվ.  |բնակչ.   |հաշվ.  |

|               |չություն |քանակը |հազ.     |քանակը |հազ.     |քանակը |

|               |հազ.     |հազ.   |մարդ     |հազ.   |մարդ     |հազ.   |

|               |մարդ)    |մ3/տարի|         |մ3/տարի|         |մ3/տարի|

|_______________|_________|_______|_________|_______|_________|_______|

|      1        |    2    |   3   |    4    |   5   |     6   |    7  |

|_______________|_________|_______|_________|_______|_________|_______|

|Գավառի         |  57.7   |  75.0 |   25.7  |  33.4 |   32.0  |  41.6 |

|տարածաշրջան    |         |       |         |       |         |       |

|_______________|_________|_______|_________|_______|_________|_______|

|Մարտունու      |  86.7   | 112.7 |   12.1  | 15.73 |   74.6  |  96.98|

|տարածաշրջան    |         |       |         |       |         |       |

|_______________|_________|_______|_________|_______|_________|_______|

|Մարտունու      |  38.9   |  50.5 |   12.7  | 16.5  |   26.2  |  34.0 |

|տարածաշրջան    |         |       |         |       |         |       |

|_______________|_________|_______|_________|_______|_________|_______|

|Կրասնոսելսկի   |  15.9   |  19.8 |    7.4  |  9.62 |    8.5  |  10.2 |

|տարածաշրջան    |         |       |         |       |         |       |

|_______________|_________|_______|_________|_______|_________|_______|

|Սևանի          |  42.4   | 55.12 |   21.8  | 28.34 |   20.6  |  26.78|

|տարածաշրջան    |         |       |         |       |         |       |

|_______________|_________|_______|_________|_______|_________|_______|

|Ընդամենը       | 241.6   | 314.1 |   79.7  | 103.6 |  161.9  |  210.5|

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2011
N 22
Արձանագրային որոշում