Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՐՎԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 հունիսի 2011 թվականի N 22

 

24. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՐՎԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՐՎԱԳԻԾ

(2-րդ մաս)

 

Ստորև բերված աղյուսակում տրվում է աղբավայրերի հեռանկարային

կարգավիճակը:

 

Աղյուսակ N 3

 

._____________________________________________________________________.

|   |Համայնքի աղբավ.          |             Աղբավայրի կարգավիճակը     |

|___|_________________________________________________________________|

| I |                  Սևանի  տարածաշրջան                             |

|___|_________________________________________________________________|

| 1 |Չկալովկայի գյուղական     |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 2 |Լճաշենի գյուղական համայնք|Ենթակա է լիկվիդացման                   |

|___|_________________________|_______________________________________|

| 3 |Ծովագյուղի գյուղական     |Ենթակա է պահպանման` համապատասխանեցնելով|

|   |համայնք                  |գործող սանիտարական նորմերին:           |

|   |                         |Աղբամշակման գործարանի կառուցումից հետո |

|   |                         |ենթակա է լիկվիդացման:                  |

|___|_________________________|_______________________________________|

| 4 |Վարսերի գյուղական համայնք|Ենթակա է լիկվիդացման                   |

|___|_________________________|_______________________________________|

| 5 |Զովաբերի գյուղական       |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________________________________________________|

|II |                  Գավառի տարածաշրջան                             |

|___|_________________________________________________________________|

| 1 |Գանձակի գյուղական համայնք|Ենթակա է պահպանման` համապատասխանեցնելով|

|   |                         |գործող սանիտարական նորմերին:           |

|   |                         |Աղբամշակման գործարանի կառուցումից հետո |

|   |                         |ենթակա է լիկվիդացման:                  |

|___|_________________________|_______________________________________|

| 2 |Նորատուսի գյուղական      |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 3 |Սարուխանի գյուղական      |Աղբը տեղափոխվում է Կարմիրգյուղ         |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 4 |Կարմիրգյուղի գյուղական   |Ենթակա է պահպանման` համապատասխանեցնելով|

|   |համայնք                  |գործող սանիտարական նորմերին:           |

|   |                         |Աղբամշակման գործարանի կառուցումից հետո |

|   |                         |ենթակա է լիկվիդացման:                  |

|___|_________________________|_______________________________________|

| 5 |Ծովազարդի գյուղական      |Ենթակա է վերակառուցման                 |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________________________________________________|

|III|                 Մարտունու տարածաշրջան                           |

|___|_________________________________________________________________|

| 1 |Մարտունու քաղաքային      |Ենթակա է վերակառուցման                 |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 2 |Ձորագյուղի գյուղական     |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 3 |Լիճքի գյուղական համայնք  |Ենթակա է լիկվիդացման                   |

|___|_________________________|_______________________________________|

| 4 |Ծակքարի գյուղական համայնք|Ենթակա է լիկվիդացման                   |

|___|_________________________|_______________________________________|

| 5 |Վաղաշենի գյուղական       |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 6 |Վարդաձորի գյուղական      |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 7 |Վարդենիկի գյուղական      |Ենթակա է պահպանման` համապատասխանեցնելով|

|   |համայնք                  |գործող սանիտարական նորմերին:           |

|   |                         |Աղբամշակման գործարանի կառուցումից հետո |

|   |                         |ենթակա է լիկվիդացման:                  |

|___|_________________________|_______________________________________|

| 8 |Ծովինարի գյուղական       |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 9 |Գեղահովիտի գյուղական     |Ենթակա է պահպանման` համապատասխանեցնելով|

|   |համայնք                  |գործող սանիտարական նորմերին:           |

|   |                         |Աղբամշակման գործարանի կառուցումից հետո |

|   |                         |ենթակա է լիկվիդացման:                  |

|___|_________________________|_______________________________________|

| 10|Երանոսի գյուղական համայնք|Ենթակա է լիկվիդացման                   |

|___|_________________________|_______________________________________|

| 11|Վ. Գետաշենի գյուղական    |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 12|Զոլաքարի գյուղական       |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________________________________________________|

|IV |                 Վարդենիսի տարածաշրջան                           |

|___|_________________________________________________________________|

| 1 |Վարդենիսի քաղաքային      |Ենթակա է վերակառուցման                 |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 2 |Կարճաղբյուրի գյուղական   |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________________________________________________|

| V |             Կրասնոսելսկի տարածաշրջան                            |

|___|_________________________________________________________________|

| 1 |Ճամբարակի քաղաքային      |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

|___|_________________________|_______________________________________|

| 2 |Շորժայի գյուղական համայնք|Ենթակա է վերակառուցման                 |

|___|_________________________|_______________________________________|

| 3 |Արտանիշի գյուղական       |Ենթակա է լիկվիդացման                   |

|   |համայնք                  |                                       |

._____________________________________________________________________.

 

3. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՐՎԱԳԻԾ

 

Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքի համընդհանուր զարգացմանը նպաստող քաղաքաշինական ռացիոնալ պայմանների ստեղծումը պետք է ուղեկցվի շրջակա միջավայրի պահպանմանը ուղղված միջոցառումների հետևողական իրականացմամբ, որոնց թվում կարևոր նշանակություն ունի նաև աղբահեռացման և աղբի վնասազերծման խնդիրները:

Մարզի տարբեր տարածաշրջանների տարածքային հնարավորությունների բացահայտման համար տարածքի բնական և ուրբանիզացված միջավայրի քաղաքաշինական, էկոլոգիական կապերի ընդհանրության հաշվառումով կատարվել է վերլուծություն և տրվել է համալիր գնահատական:

Համալիր գնահատականը տրվել է բնական և հատակագծային բոլոր գործոնների հաշվառումով` հատուկ ուշադրություն դարձնելով

- Հողերի ռացիոնալ օգտագործման խնդիրներին,

- Սանիտարական պահպանման նորմերի ապահովման հնարավորությանը,

- Աղբահեռացման համար անհրաժեշտ տրանսպորտային մատչելիության հնարավոր ապահովումը,

- Անհավասարակշռված տարաբնակեցման պայմաններում (Մարտունու, Գավառի, Սևանի տարածաշրջաններում բնակչության և բնակավայրերի խտության էկոլոգիական չափանիշները գերազանցող ցուցանիշները) աղբավայրերից օգտվող բնակչության հնարավոր թվի հավասարաչափ ապահովումը (գծ. N 4):

Համալիր գնահատական է տրվել բոլոր 27 աղբավայրերին և ընտրվել է ամենաօպտիմալ տարբերակը` առանձնացնելով 5 աղբավայր, որոնք ըստ համալիր գնահատման բարենպաստ են շահագործման համար (գծ. N 2, բացի դրանից 5 վերաբեռնման կայանները առանձին-առանձին Ներկայացված են համայնքի 1:25000 մասշտաբի քարտեզների վրա):

Ընտրված աղբավայրերը նախատեսվում են որպես վերաբեռնման կայաններ` բացառելով աղբի թաղումը Սևանի ավազանում, տեղափոխումով և մշակումով Գագարինում նախատեսվող աղբամշակման գործարանում:

Վերաբեռնման աղբավայրերի վերակառուցումը ներառում է հիմնականում հատակի կոշտ ծածկի ապահովում (բետոնապատում կամ բետոնե սալիկների տեղադրում), ջրամեկուսացում, մակերևութային ջրերի հեռացման առվակների կառուցում, ցանկապատում, ցանկապատի երկարությամբ ծառապատում, օժանդակ շինությունների կառուցում, ինժեներական անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացում, պակետավորող մամլիչների տեղադրում և այլն:

Վերաբեռնման կայանների սանիտարական պահպանման գոտին 100 մ է (ՍՆիՊ 2.07.01-89 աղյուսակ 12):

 

3.1 Ճամբարակի տարածաշրջանի աղբավայրը

 

Շորժա գյուղական համայնքի գործող աղբավայրի տարածքը ընտրված է վերակառուցման համար:

- Վերակառուցման համար ակտիվ (դրական) գործոններ են.

- Տարածքի բացարձակ նիշերը ծովի մակերևույթից` 1940-1945 մ,

- Տարածքի տեղադրվածությունը գյուղատնտեսության համար անօգտագործելի հողերի վրա,

- Տարածքի ընդլայնման հնարավորությունները (1.0-ից մինչև 3.5-4.0 հա)

- Քամիների գերակշռող հյուսիս-արևմտյան և արևմտյան ուղղությունները (բնակավայրերից դեպի շրջափակող լեռները),

- Ոչ տեսանելիությունը ակտիվ ռեկրեացիոն գոտուց,

- Բարենպաստ ինժեներաերկրաբանական պայմանները (գրունտային ջրերի բացակայություն, ժայռային, կիսաժայռային գրունտները),

- Բնակավայրից սանիտարական պահպանման գոտու բավարար հեռավորությունը,

- Մոտեցման ճանապարհների հնարավորությունը,

- Ջրամատակարարման աղբյուրի բարենպաստ հեռավորությունը,

Սևանա լճի արևելյան ափում գտնվող Շորժայի գյուղական համայնքի աղբավայրերը կարող է սպասարկել Սևանի ջրհավաք ավազանում գտնվող Կրասնոսելսկի տարածաշրջանի, Վարդենիսի տարածաշրջանի հյուսիսային հատվածների բնակավայրերին, Սևանա լճի արևելյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան ափին գտնվող ռեկրեացիոն օբյեկտներին` 13.0-17.0 հազ. բնակչությամբ: Տրանսպորտային մատչելիության շառավիղը տատանվում է 15-35 կմ:

Սահմանափակող գործոններն են.

. Աղբի տեղափոխման տրանսպորտային մատչելիությունը (մինչև 35 կմ),

. Կուտակված աղբի վնասազերծման անհրաժեշտությունը:

 

3.2 Վարդենիսի տարածաշրջանի աղբավայրը

 

Վարդենիսի քաղաքային համայնքի գործող աղբավայրը ընտրված է վերակառուցման համար:

Վերակառուցման համար ակտիվ (դրական) գործոններ են.

- Տարածքի բացարձակ նիշերը ծովի մակերևույթից` 1960-1965 մ,

- Տեղադրվածությունը տարածաշրջանի կենտրոնական մասում` մյուս համայնքներից տրանսպորտային բարենպաստ հեռավորության վրա,

- Տարածքի ընդլայնման հնարավորությունը (մինչև 5.0 հա),

- Բարենպաստ հեռավորությունը ակտիվ ռեկրեացիոն գոտուց,

- Բնակավայրից սանիտարական պահպանման գոտու բավարար հեռավորությունը,

- Բարենպաստ ինժեներաերկրաբանական պայմանները (կիսաժայռային խճակոպճային) ապարների առկայության, գրունտային ջրերի խորը տեղադրվածության (15 մ-ից խորը)

- Ջրամատակարարման աղբյուրի բարենպաստ հեռավորությունը:

Սահմանափակող գործոններն են.

- Կուտակված աղբի վնասազերծման անհրաժեշտությունը,

- Քամիների գերակշռող արևմուտքից փչող ուղղությունը (ամառային և ձմեռային ամիսներին), անհրաժեշտ են ծառապատման աշխատանքներ քամիների ուժը փոքրացնելու համար (քաղաքի գլխավոր հատակագծով կառուցապատման և աղբավայրի միջև նախատեսված է անտառապուրակային գոտի):

. Սևանա լճի հարավ-արևելյան ափում գտնվող Վարդենիսի քաղաքային համայնքի աղբավայրը կարող է սպասարկել Վարդենիսի տարածաշրջանի 30 համայնքներին և ռեկրեացիոն օբյեկտներին 39.0-41.0 հազար ընդհանուր բնակչությամբ: Տրանսպորտային մատչելիության շառավիղը տատանվում է 15.5-19.0 կմ:

 

3.3 Մարտունու տարածաշրջանի աղբավայրը

 

Մարտունու քաղաքային համայնքի աղբավայրը ընտրված է վերակառուցման համար:

Վերակառուցման համար ակտիվ (դրական) գործոններն են.

- Տարածքի բացարձակ նիշերը ծովի մակերևույթից` 2020-2030 մ,

- Քամիների գերակշռող հյուսիսից փչող ուղղությունը ամառային ամիսներին (դեպի շրջափակող լեռները),

- Տեղադրվածությունը տարածաշրջանի կենտրոնական մասում` մյուս համայնքներից բարենպաստ տրանսպորտային մատչելիության գոտում,

- Բարենպաստ հեռավորությունը ռեկրեացիոն ակտիվ գոտուց,

- Բնակավայրից սանիտարական պահպանման գոտու համապատասխանությունը գործող նորմերին,

- Տեղադրվածությունը պայտաձև, երեք կողմից բլուրների լանջերով սահմանափակված ոչ տեսանելի տարածքում,

- Տարածքի ընդլայնման հնարավորություն շրջափակող լանջերի հաշվին,

- Բարենպաստ ինժեներաերկրաբանական պայմանները (խճակոպճային ապարներ, գրունտային ջրերի խորը տեղադրվածություն):

Սահմանափակող գործոններն են.

- Կուտակված աղբի վնասազերծման աշխատանքների անհրաժեշտությունը,

- Ինժեներական նախապատրաստման միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը (հակահեղեղային միջոցառումներ` 7-10 բարաժների կառուցում, նախատեսված է քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով):

. Սևանա լճի հարավային ափում գտնվող Մարտունու քաղաքային համայնքի աղբավայրը կարող է սպասարկել Մարտունու տարածաշրջանի համայնքներին և ռեկրեացիոն օբյեկտներին` 86.0-88.0 հազար ընդհանուր բնակչությամբ: Տրանսպորտային մատչելիության շառավիղը մինչև 15-19 կմ է:

. Մարտունու քաղաքային համայնքի աղբավայրում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է նաև Մարտունի քաղաքի ճանապարհային և փողոցային ցանցի վերակառուցում և կատարելագործում, որը կիրականացվի հաջորդ փուլում` աղբահանության ծրագրի մշակման շրջանակներում:

 

3.4 Գավառի տարածաշրջանի աղբավայրը

 

Ծովազարդի գյուղական համայնքի աղբավայրը ընտրված է վերակառուցման համար:

Վերակառուցման համար ակտիվ (դրական) գործոններն են.

- Տարածքի բացարձակ նիշերը ծովի մակերևույթից` 1981-1985 մ,

- Աղբավայրի տեղադրվածությունը սարահարթի վրա առանձնացված բլրի կենտրոնում` շահագործված հանքի տարածքում, շրջափակված բլրի տարբեր բարձրության ելուստներով,

- Աղբավայրի ոչ տեսանելիությունը շրջապատից,

- Աղբավայրի ընդլայնման հնարավորությունները,

- Մոտեցման ճանապարհների առկայությունը,

- Բարենպաստ ինժեներաերկրաբանական պայմանները (ժայռային, կիսաժայռային գրունտներ, գրունտային ջրերի բացակայություն),

- Ջրամատակարարման աղբյուրի բարենպաստ հեռավորությունը:

Սահմանափակող գործոններն են.

- Կուտակված աղբի վնասազերծման անհրաժեշտությունը,

. Ծովազարդի գյուղական համայնքի աղբավայրը կարող է սպասարկել Գավառի տարածաշրջանի համայնքներին և ռեկրեացիոն օբյեկտներին` 58.0-70.0 հազար ընդհանուր բնակչությամբ: Տրանսպորտային մատչելիության շառավիղը` 35-45 կմ (հաշվի առնելով աղբամշակման գործարանի տրանսպորտային բարենպաստ մատչելիությունը Ծովազարդի աղբավերաբեռնման կայանից` նվազեցնելով աղբի վերջնական տեղափոխման շառավիղը մինչև աղբամշակման գործարան):

 

3.5 Սևանի տարածաշրջանի աղբավայրը

 

Սևանի տարածաշրջանի բնակավայրերի աղբահանությունը նպատակահարմար է իրականացնել Գեղամավանի գյուղական համայնքի հողատարածքում, որտեղ և նախատեսվում է աղբամշակման գործարանի կառուցումը: Աղբավերաբեռնման կայանի տարածքը (3.5-5.5 հա) հիմնականում ընդգրկում է գյուղատնտեսության մեջ անօգտագործելի և ոչ արժեքավոր հողերի վրա: Գործարանի և աղբավերաբեռնման կայանի հողահատկացման գործընթացը նախատեսվում է իրականացնել գործարանի նախագծման փուլում` հաշվի առնելով գործարանի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների փոփոխման հնարավորությունները:

Գեղամավանի աղբավերաբեռնման կայանը կարող է սպասարկել Սևանի տարածաշրջանի համայնքներին Սևանի ջրհավաք ավազանից դուրս գտնվող Ճամբարակի տարածաշրջանի բնակավայրերին, ռեկրեացիոն օբյեկտներին` 55-77.0 հազար բնակչությամբ: Տրանսպորտային մատչելիության շառավիղը` մինչև 65 կմ (հաշվի է առնված աղբամշակման գործարանի և աղբավերաբեռնման կայանի մոտիկությունը, որը բացառում է աղբի կրկնակի տեղափոխությունը ավելի հեռու գտնվող Շորժայի աղբավերաբեռնման կայանից):

 

4. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ (ԽՈՇՈՐԱՑՎԱԾ) ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Սույն ուրվագծի շրջանակներում, դրական գործոնների գերակշռությամբ (որպես վերաբեռնման կայաններ) ընտրված աղբավայրերն են (գծ. 4, գծ. 5).

1) Վարդենիսի քաղաքային համայնքի աղբավայրը - 4.5-5.0 հա

2) Շորժայի գյուղական համայնքի աղբավայրը - 2.0-2.5 հա

3) Մարտունու քաղաքային համայնքի աղբավայրը - 2.5-3.0 հա

4) Ծովազարդի գյուղական համայնքի աղբավայրը - 2.5-3.0 հա

5) Գեղամավանի գյուղական համայնքի աղբավայրը և աղբամշակման գործարանը միասին - 8-10 հա:

. Լիկվիդացվող և վերակառուցվող աղբավայրերում կուտակված աղբի վնասազերծումը հնարավոր է, որպես տարբերակ, իրականացնել Հրազդան քաղաքում նախատեսվող պոլիգոնում` բացառելով աղբի թաղումը Սևանա լճի ավազանում:

. Աղբավայրերի սպասարկման շառավիղները 5 աղբավերաբեռնման կայաններում տատանվում են 15-65 կմ, իսկ բնակչության թիվը` 55.0-88.0 հազար մարդ: Բացառություն է կազմում Սևանի ավազանի հյուսիս-արևելյան խիստ թույլ յուրացված ափը (Շորժայի աղբավայր), որի տրանսպորտային մատչելիության գոտում (մինչև 36 կմ) բնակչության թիվը չի գերազանցում 17.0 հազար:

Աղբահեռացման ծրագրի մշակման շրջանակներում հնարավոր է աղբավայրերի սպասարկման շառավիղների փոփոխություններ` կապված համայնքների հետ համաձայնեցման խնդիրների հետ:

. Հետագայում վերը նշված աղբավերաբեռնման կայաններում հավաքված աղբի մշակումը նախատեսվում է իրականացնել Գագարին համայնքում (Գեղամավանի համայնքի հողեր) կառուցվելիք աղբամշակման գործարանում (նախատեսվել է նաև «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծով» և լրամշակված տարբերակով, հաստատված ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 143-Ն որոշմամբ):

Որպես տարբերակ ընտրված աղբամշակման գործարանի տեխնոլոգիան մշակված է Մոսկվայի ԳԱ ֆիզքիմիայի ինստիտուտի կողմից (նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Սեմյոնովի կողմից): Աղբամշակման տեխնոլոգիան հիմնված է հրթիռային վառելիքի այրման պրոցեսների ուսումնասիրության վրա և ապահովում է աղբի լրիվ վնասազերծում: Նույն ինստիտուտի աշխատակից պրոֆ. Գ. Բ. Մանելիսը մշակել է նոր արտադրական սարքավորում` նույն տեխնոլոգիայով, ըստ որի գործարանի մեկ մոդուլը կարող է մշակել տարեկան 15.0 հազ.տ (69.6 հազ. մ3/տարի) կենցաղային աղբ:

Գործարանի մեկ մոդուլի (15.0 հազ. տ/տարի կամ 69.6 հազ. մ3/տարի) տեղադրումը էլեկտրաէներգիայի և երկրորդական հումքի արտադրանքով (աղբի տեսակավորում, երկրորդական հումքի առանձնացում, գազաֆիկացում, գեներատորային գազի ուտիլիզացում գոլորշիացնող կաթսայում, էներգիայի արտադրություն տուրբինում, կաթսայից հեռացող գազերի մաքրում), լրացուցիչ սարքավորումների լրիվ կոմպլեկտով կարժենա 3.0 մլն ԱՄՆ դոլար (առանց ԱԱՀ), ետ գնման ժամկետը` 1-1.5 տարի (գործարանի տեխնոլոգիան կընտրվի և կներկայացվի ծրագրի մշակման և նախագծման փուլում):

Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի հիմնադրույթների իրականացման նպատակով սույն նախագծով առաջնահերթ նախատեսվում է`

Առաջին փուլով նախատեսվում է մարզի բոլոր համայնքներում տեղադրել աղբի կոնտեյներներ` հաշվի առնելով բնակավայրերի բնակչության թիվը (գործող նորմը 1 մարդու համար 1.3 մ3/տարի աղբի կուտակում: Հաշվի առնելով, որ գյուղական բնակչության աղբակուտակման նորմը շատ ավելի ցածր է, քան ընդունված նորմը, հաշվարկներում կարող են լինել փոփոխություններ, որոնց ճշգրտումը հնարավոր է միայն առանձին ծրագրի մշակման շրջանակներում): Աղբահանության գործընթացի կազմակերպման համար առաջարկված ենթակառուցվածքները և մեխանիզմները ընտրված են որպես մեկ տարբերակ: Ծրագրի մշակման ընթացքում հնարավոր են փոփոխություններ:

Ըստ գործող նորմի (մեկ մարդուն 1.3 մ3/տարի), յուրաքանչյուր օր մեկ մարդուց կուտակվում է 0.003 մ3 աղբ, 1000 մարդու հաշվարկով` օրական 3 մ3 աղբ: 1.1 մ3 ծավալով կոնտեյներ տեղադրման դեպքում ամբողջ գյուղական բնակչության համար կպահանջվի 480-500 կոնտեյներ, մեկ կոնտեյների արժեքը` 213.0 հազ. դրամ: Ընդամենը գյուղական բնակչությանը կոնտեյներով ապահովելու համար կպահանջվի 102.0-106.5 մլն դրամ: Քաղաքային բնակչության համար (79.7 հազար մարդ) կպահանջվի 230-250 հատ կոնտեյներ` 49.0-53.0 մլն դրամ արժողությամբ: Ամբողջ մարզի բնակավայրերում կոնտեյներներ տեղադրելու համար կպահանջվի 150.0-160.0 մլն դրամ, ներառելով նաև կոնտեյներների հարթակների կառուցումը (կոնտեյներների տեսականին և արժեքները տրված են հավելվածում):

Կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ աղբատար մեքենաների քանակը ընտրված է 15-20 հատ: Յուրաքանչյուր մեքենայի տարողությունը 7 մ3, խտացման գործակիցը 7/1: Յուրաքանչյուր մեքենայում կարող է տեղավորվել 45-48 կոնտեյների աղբ: Աղբատար մեքենայի արժեքը (տեղափոխում մինչև Երևան, ԱԱՀ ներառմամբ) կազմում է 2 580000 ռուբլի: 15-20 մեքենայի արժեքը կկազմի 0.5-07 մլրդ դրամ:

. Առաջին փուլում անհրաժեշտ է նաև պահպանման ենթակա 5 աղբավայրերի (Վարդենիկի, Գեղհովիտի, Կարմիրգյուղի, Գանձակի և Ծովագյուղի համայնքների) համապատասխանեցում սանիտարական նորմերին (ցանկապատում, հողածածկում), որի արժեքը կարող է հասնել 42.0-45.0 մլն դրամ:

. Հետագայում աղբավայրերի վերակառուցումից հետո (որպես աղբավերաբեռնման կայաններ) այդ 5 պահպանման ենթակա աղբավայրերը անհրաժեշտ է լիկվիդացվել` հաշվի առնելով դրանց լոկալ նշանակությունը:

Առաջին փուլի համար աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 0.7-0.9 մլրդ. դրամ:

Երկրորդ փուլով նախատեսվում է սկսել ընտրված 5 բարենպաստ տեղամասերում աղբի վերաբեռնման համար նախատեսված աղբավայրերի վերակառուցումը:

Ըստ քաղաքաշինական նորմերի (Սպռավօչնիկ պօ պռօեկտիռօվանիյու «Ռայօննայա պլանիռօվկա», Մօսկվա, 1986 գ.) 1 հա-ի քաղաքաշինական յուրացման բազային արժեքը կազմում է 300.0 հազ. ռուբլի (ՌՖ) կամ 300.0 հազար ԱՄՆ դոլար:

Բարենպաստ տարածքներում աղբավայրերի վերակառուցման արժեքը կթանկանա 10%-ով, սահմանափակ բարենպաստ տարածքներում` 10-35%-ով, անբարենպաստ տարածքներում 35%-ից ավելի:

. Հաշվարկված է նաև աղբավայրի վերակառուցման արժեքը ՀՀ-ում գործող նախահաշվային նորմերով, ըստ որի 1 հա աղբավերաբեռնման կայանի վերակառուցման արժեքը կկազմի 98760.0 հազ. դրամ կամ 270 հազ. ԱՄՆ դոլար):

Այսպիսով 5 աղբավերաբեռնման կայանների (15.0-18.5 հա) վերակառուցման արժեքը կկազմի 1.5-1.8 մլրդ դրամ, որին կավելանա աղբավայրերին մոտեցող ճանապարհների վերակառուցման արժեքը 1.16-1.60 մլրդ դրամ 15-20 կմ-ի համար և տարածքների յուրացման արժեքի 10%-ի թանկացումը, որը տրված է ստորև բերված աղյուսակում (Աղբավայրերի կառուցման նախահաշվային արժեքները տրված են հավելվածում):

. Երկրորդ փուլում անհրաժեշտ է աստիճանաբար լիկվիդացնել սանիտարական նորմերին չհամապատասխանող աղբավայրերը: Աղբավայրերի լիկվիդացման և աղբի վնասազերծման աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 0.03-0.04 մլրդ դրամ: Երկրորդ փուլում կատարվող աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 2.90-3.60 մլրդ դրամ:

. Երկրորդ փուլում վերակառուցված աղբի վերաբեռնման կայաններից կուտակված աղբի մշակման համար նախատեսվում է աղբամշակման գործարանի կառուցում Գագարին համայնքի հարևանությամբ (Գեղամավանի գյուղական համայնքի տարածքում): Աղբամշակման գործարանի 1 մոդուլի արժեքը 15000 տ/տարի աղբի մշակմամբ կարժենա 3 մլն ԱՄՆ դոլար, ետ գնումը 1.0-1.5 տարի:

. Գործարանի կառուցումը առաջնահերթ նախատեսվում Է 1 մոդուլով (15000 տ/տարի աղբի մշակմամբ): Գործարանի 1 մոդուլի գործարկումից հետո հնարավոր կլինի ճշգրտել աղբակուտակման իրական ծավալները` հաշվի առնելով գյուղական բնակչության աղբակուտակման նորմի փոփոխությունները: Աղբի ծավալի մեծացման դեպքում հնարավոր է ավելացնել մոդուլների քանակը` մինչև կուտակված աղբի լրիվ մշակումը:

. Երկրորդ փուլում նախատեսվում է նաև պակետավորող մամլիչների տեղադրում քաղաքների, ռեկրեացիոն օբյեկտների, շուկաների, ինչպես նաև աղբավայրերի մոտ: Մամլիչները 1 մ3 աղբը, որը կշռում է 25-30 կգ, կվերածեն մամլված թափոնների, որոնց 1 մ3-ը կկշռի 300-500 կգ:

Պակետավորող մամլիչների օգտագործումը 20 անգամ փոքրացնում է աղբի կուտակման ժամանակավոր մակերեսները: 220 վոլտանոց մամլիչը (Մալիշ) զբաղեցնում է 1.5-3.0 քմ տարածք, քաշը` 450 կգ, արժեքը` 107900 ռուբ(ՌՖ) = 1618.0 հազար դրամ: 6-10 մամլիչի տեղադրման արժեքը կկազմի 0.01-0.02 մլրդ դրամ:

Երկրորդ փուլում իրականացվող աշխատանքների ընդհանուր գումարը կկազմի 4.0-4.8 մլրդ դրամ:

Այսպիսով, երկու փուլում իրականացվող աշխատանքների ընդհանուր գումարը կկազմի 4.7-5.7 մլրդ դրամ (տրված է աղյուսակ N 4-ում):

 

Աղյուսակ N 4

._____________________________________________________________________.

|Առաջնահերթ |     Միջոցառումները           |Արժեքները   |Ժամանակացույց|

|միջոցառում-|                              |(խոշորացված)|             |

|ների       |                              |մլրդ դրամ   |             |

|փուլերը    |                              |            |             |

|___________|______________________________|____________|_____________|

|   I փուլ  |Կոնտեյներների տեղադրում       | 0.15-0.16  |  2011-2012  |

|           |______________________________|____________|             |

|           |Աղբատար մեքենաների (15-20 հատ)|  0.5-0.7   |             |

|           |ձեռք բերում                   |            |             |

|           |______________________________|____________|             |

|           |Պահպանվող աղբավայրերի         | 0.045-0.05 |             |

|           |համապատասխանեցում սանիտարական |            |             |

|           |նորմերին                      |            |             |

|           |______________________________|____________|             |

|           |Ընդամենը I փուլ               |  0.7-0.9   |             |

|___________|______________________________|____________|_____________|

|  II փուլ  |Աղբավերաբեռնման կայանների     |  1.5-1.8   |  2011-2015  |

|           |համար նախատեսված աղբավայրերի  |            |             |

|           |վերակառուցում                 |            |             |

|           |______________________________|____________|             |

|           |տարածքների յուրացման          |  0.15-0.18 |             |

|           |աշխատանքների արժեքի թանկացում |            |             |

|           |10%-ով                        |            |             |

|           |______________________________|____________|             |

|           |Սանիտարական նորմերին          |  0.03-0.04 |             |

|           |չհամապատասխանող աղբավայրերի   |            |             |

|           |լիկվիդացում, աղբի վնասազերծում|            |             |

|           |______________________________|____________|             |

|           |Ճանապարհների վերակառուցում    |   1.16-1.6 |             |

|           |(15-20 կմ)                    |            |             |

|           |______________________________|____________|             |

|           |Աղբամշակման գործարանի         |    1.1     |             |

|           |կառուցում                     |            |             |

|           |______________________________|____________|             |

|           |Պակետավորող մամլիչների        |  0.01-0.02 |             |

|           |տեղադրում                     |            |             |

|           |______________________________|____________|             |

|           |Ընդամենը II փուլ              |   4.0-4.8  |             |

|__________________________________________|____________|_____________|

|Ընդամենը                                  |   4.7-5.7  |             |

._____________________________________________________________________.

 

Աղբահեռացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ կլինի աղբահանության ծրագրի մշակում: Ծրագրի մշակման շրջանակներում անհրաժեշտ է նաև աղբի իրական ծավալների, գյուղական բնակավայրերում աղբակուտակման նորմերի մշակում:

Հեռանկարային բնակչության կանխատեսումային հաշվարկներ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում 2002 թ. հետո չեն իրականացվել: Սույն աշխատանքի շրջանակներում բերվում է միայն «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծով» տրված հեռանկարային բնակչությունը` (375.5 հազար մարդ) հաշվարկված դեմոգրաֆիական տարողունակության մեթոդով: Դեմոգրաֆիական տարողունակությունը բնակչության այն առավելագույն թվաքանակն է, որ կարող է բնակվել տվյալ տարածքում` չխախտելով էկոլոգիական հավասարակշռությունը: Նույն նախագծով հաշվարկված է նաև ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակությունը (120.0 հազար տեղ):

Այսպիսով հեռանկարային բնակչությունը կազմում է 375.5 հազար մարդ, ժամանակավոր բնակչությունը` 120.0 հազար, ընդամենը` 495.0 հազար մարդ:

Գեղարքունիքի մարզի հեռանկարային բնակչություն (հաշվարկված դեմոգրաֆիական տարողունակության մեթոդով) աղբակուտակման հաշվարկային քանակը կլինի հետևյալը.

- Սևանի ավազանի հեռանկարային բնակչությունը կազմում է 375.5 հազար, իսկ ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակությունը կազմում է 120.0 հազար տեղ (ըստ «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման» նախագծի հիմնադրույթների):

- Այսպիսով մշտական բնակչության և ժամանակավոր բնակչության հեռանկարային թիվը կկազմի 495.0 հազար մարդ, իսկ աղբակուտակման հեռանկարային քանակը կկազմի 643.0 հազ.մ3/տարի = 180 հազ.տ/տարի:

- Դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկով բնակչության տեղաբաշխումը շատ հեռու հեռանկար է, այն կախված է ամբողջ հանրապետության, մարզի սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական իրավիճակից և այլն, այդ պատճառով սույն աշխատանքի շրջանակներում հեռանկարային աղբահանման խնդիրները դիտարկել անհնար է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2011
N 22
Արձանագրային որոշում