Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 հունիսի 2011 թվականի N 23

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

(ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության ոազմավարությանը և դրա իրականացման 2011-2013 թվականների միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 17-ի

նիստի N 23 արձանագրային

որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական (այսուհետև` ՆՄՄԿ) ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության միջնաժամկետ ռազմավարության ծրագիրը մշակվել է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի հայաստանյան և միջազգային փորձագետների երաշխավորությունների հիման վրա, որոնք արդյունք են արդեն շուրջ 5 տարի շարունակվող քննարկումների:

Ռազմավարական ծրագիրը ներառում է ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության վերանայման անհրաժեշտության, գործընթացի իրականացման հետ կապված գործառույթների և մեխանիզմների հարցերը: Ենթադրվում է, որ հաստատությունների գերատեսչական ենթակայության վերանայումը և դրանք մեկ գերատեսչական ենթակայության` այս դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնելը կնպաստի մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերային վարույթի ամբողջական ներդրմանը, պատվիրատու-սոցիալական ենթակառուցվածքներ - իրականացնող շղթայի արդյունավետ փոխկապակցմանը:

Մասնավորապես 2005 թվականին Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հրավերով Հայաստան ժամանած ՄԿՈՒ ոլորտի միջազգային փորձագետ Յանիս Սոֆիանոպուլոսը նախապատրաստել էր «Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի գնահատման զեկույցը», որում նշվում է, որ ՄԿՈՒ համակարգում կարևորագույն հիմնախնդիրներից է ուսումնական հաստատությունների ենթակայության հարցը:

Կրթության ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող կազմակերպությունները (միջազգային, հասարակական, բարեգործական և այլն) նույնպես նախապատվությունը տալիս են ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությանը` որպես համակարգի պատասխանատուի:

Խնդրի շուրջ քննարկումներից ակնհայտ է այն, որ պատվեր ձևավորողը, կադրեր պատրաստողը և կրթության որակի ապահովումը վերահսկող պատասխանատուն չպետք է լինի նույն պետական մարմինը: Կրթական քաղաքականությունը պետք է հստակորեն սահմանի պատասխանատվությունների և իրավասությունների բաշխումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կառավարության ու սոցիալական գործընկերների միջև:

Ռազմավարական ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել երկրի ընդհանուր կրթական քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացման ազգային ծրագրին ու գերակայություններին համապատասխանեցնելու վերաբերյալ պահանջը:

 

Իրավիճակի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության համակարգը ձևավորվել է դեռևս 20-րդ դարի սկզբներին և իր գոյության ու գործունեության ընթացքում պատրաստել է հարյուր հազարավոր մասնագետներ, որոնք անգնահատելի դեր են կատարել Հայաստանի տնտեսության ստեղծման ու զարգացման գործում: Սակայն 80-ական թվականներից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգը հետընթաց ապրեց, իսկ 90-ականներին համակարգի դերակատարումը տնտեսության մեջ բոլորովին անտեսվեց:

Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Նրա ապահովումն ու մատչելիությունը հանրապետության տնտեսական աճի, աղքատության ու անհավասարության նվազեցման կարևորագույն գործոններից մեկն է:

Վերջին տասնամյակի ընթացքում ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և շահագրգիռ մարմինների կողմից քայլեր են ձեռնարկվել շտկելու իրավիճակը և իրականացվել են մի շարք բարեփոխումներ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումների իրականացման էական քայլն հանդիսացավ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումն Ազգային ժողովի կողմից 2005 թվականին: Նշված օրենքը կարգավորում է ՆՄՄԿ համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպաիրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների թիվը կազմել է 105, որից 77-ը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ են, իսկ 28-ը` արհեստագործական ուսումնարաններ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ըստ գերատեսչական ենթակայության գտնվում են 6 նախարարությունների և 1 վարչության ենթակայության տակ: 28 արհեստագործական ուսումնարաններից 15-ը գտնվում են 1 նախարարության, իսկ 13-ը` մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Ըստ գերատեսչական ենթակայության ուսումնական հաստատությունների բաշխվածության առավել հստակ պատկերը ներկայացված է ստորև բերված աղյուսակում: ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բաշխվածությունը ըստ գերատեսչական ենթակայության ուսումնական հաստատությունների բաշխվածության առավել հստակ պատկերը ներկայացված է ստորև բերված աղյուսակում:

 

ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական

պետական ուսումնական հաստատությունների բաշխվածությունը ըստ

գերատեսչական ենթակայության

 

._________________________________________________________.

| N |Նախարարության,              | Հաստատությունների թիվը |

|   |գերատեսչության անվանումը    |________________________|

|   |                            |Ընդամենը|    որից       |

|   |                            |        |_______________|

|   |                            |        |միջին  |նախնա- |

|   |                            |        |մասնա- |կան    |

|   |                            |        |գիտական|մասնա- |

|   |                            |        |       |գիտական|

|___|____________________________|________|_______|_______|

| 1.|ՀՀ կրթության և  գիտության   |   66   |   51  |   15  |

|   |նախարարություն              |        |       |       |

|___|____________________________|________|_______|_______|

| 2.|ՀՀ գյուղատնտեսության        |    9   |   9   |   -   |

|   |նախարարություն              |        |       |       |

|___|____________________________|________|_______|_______|

| 3.|ՀՀ առողջապահության          |   11   |  11   |   -   |

|   |նախարարություն              |        |       |       |

|___|____________________________|________|_______|_______|

| 4.|ՀՀ մշակույթի նախարարություն |    2   |   2   |   -   |

|___|____________________________|________|_______|_______|

| 5.|ՀՀ սպորտի և  երիտասարդության|    2   |   2   |   -   |

|   |հարցերի նախարարություն      |        |       |       |

|___|____________________________|________|_______|_______|

| 6.|ՀՀ էներգետիկայի և  բնական   |    1   |   1   |   -   |

|   |պաշարների նախարարություն    |        |       |       |

|___|____________________________|________|_______|_______|

| 7.|ՀՀ կառավարությանն առընթեր   |    1   |   1   |   -   |

|   |քաղաքացիական ավիացիայի      |        |       |       |

|   |գլխավոր վարչություն         |        |       |       |

|___|____________________________|________|_______|_______|

| 8.|Երևանի  քաղաքապետարան       |    5   |   -   |   5   |

|___|____________________________|________|_______|_______|

| 9.|ՀՀ Արմավիրի մարզպետարան     |    1   |   -   |   1   |

|___|____________________________|________|_______|_______|

|10.|ՀՀ Շիրակի մարզպետարան       |    1   |   -   |   1   |

|___|____________________________|________|_______|_______|

|11.|ՀՀ Արագածոտնի մարզպետարան   |    1   |   -   |   1   |

|___|____________________________|________|_______|_______|

|12.|ՀՀ Կոտայքի մարզպետարան      |    2   |   -   |   2   |

|___|____________________________|________|_______|_______|

|13.|ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |    1   |   -   |   1   |

|___|____________________________|________|_______|_______|

|14.|ՀՀ Տավուշի մարզպետարան      |    1   |   -   |   1   |

|___|____________________________|________|_______|_______|

|15.|ՀՀ Լոռու մարզպետարան        |    1   |   -   |   1   |

|___|____________________________|________|_______|_______|

|   |Ընդամենը                    |   105  |   77  |   28  |

._________________________________________________________.

 

2. Հիմնախնդիրները

 

Ներկայացված տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ 105 մասնագիտական ուսումնական հաստատությունները գտնվում են 15 տարբեր ենթակայությունների ներքո, ընդ որում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տարբեր նախարարությունների ենթակայությամբ, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունները` մարզպետարանների և քաղաքապետարանի: Միայն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ են գործում ե՛ւ նախնական մասնագիտական (արհեստագործական), ե՛ւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Թվում է, որ որևէ խնդիր այստեղ չի կարող առաջանալ, որովհետև բոլոր նախարարությունները և մարզպետարանները պետական կառույցներ են և իրենց մոտեցումների մեջ պետք է ղեկավարվեն կրթության ոլորտում պետական ռազմավարությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված նույն իրավական ակտերով և տրամաբանությամբ: Դա իրոք այդպես է, եթե խոսվում է ընդհանուր մոտեցումների մասին: Սակայն հարցի հետ կապված մանրամասները ավելի հանգամանալից դիտարկելու պարագայում ի հայտ են գալիս հետևյալ հիմնախնդիրները.

1. Ոլորտային գերատեսչությունների ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում պատվիրատու (գործատու) - սոցիալական ենթակառուցվածքներ - կրթության կազմակերպում ուղիղ և հակադարձ շղթայում տեղի են ունենում շահերի բախում:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորումները և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները որակավորումների ազգային շրջանակի սանդղակում (նախագիծը շրջանառվում է) գտնվում են հարակից, իսկ որոշ դեպքերում էլ նույն մակարդակում: Սա նշանակում է, որ այդ մակարդակների կրթական ծրագրերի իրականացման ժամանակ ուսումնական հաստատությունները իրենց աշխատանքի ընթացքում շատ սերտ համագործակցության մեջ պետք է լինեն: Տարբեր գերատեսչական ենթակայությամբ գործելու պարագայում համագործակցության և աշխատանքների փոխհամաձայնեցման բնագավառում առաջանում են տարբեր խնդիրներ, որոնց հաղթահարումը լրացուցիչ ժամանակ է պահանջում, նվազում է հարցերի լուծման արդյունավետությունը: Նույնը նկատելի է նաև տարբեր ենթակայություն ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում, չնայած դրանք նույն մակարդակի կրթական ծրագրեր են իրականացնում:

3. Բոլոր պետական մասնագիտական ուսումնական հաստատությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ընդ որում տարբեր ենթակայությունների պարագայում պետական բյուջեից հատկացումը նրանց տրամադրվում է տարբեր ճանապարհներով: Այստեղ, թվում է, թե որևէ խնդիր չկա: Սակայն եթե բյուջետային հատկացումը դիտարկվում է որպես մասնագիտական կրթության կարիքների համար պետական բյուջեի նույն հոդվածով կատարվող միասնական ծախս, պարզվում է, որ տարբեր ենթակայությունների գոյության դեպքում բյուջետային ծախսի տվյալ հոդվածի ամբողջությունը բաժանվում է մասերի: Սովորաբար դա հանգեցնում է հատկացված միջոցների փոշիացման և ոչ ռացիոնալ օգտագործման: Մասնավորապես, նույն նախարարությունը կարող է ըստ ստեղծված փաստացի վիճակի ուսումնական հաստատությունների միջև միջոցների որոշակի չափով վերաբաշխում կատարել: Տարբեր ենթակայությունների դեպքում դա հնարավոր չէ: Ստացվում է, որ 105 ուսումնական հաստատություններից 39-ը ֆինանսական միջոցները ռացիոնալ օգտագործմանն ուղղված այս կարևոր գործընթացից դուրս են մնում: Արդյունքում, կարող է մի նախարարությունում մասնագիտական կրթության համար պետական բյուջեից ստացված ֆինանսավորման մի մասը չօգտագործվել, իսկ մյուսում` պահանջ առաջանա:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ունեցող նախարարությունները և մյուս կազմակերպությունները ունեն համապատասխան ստորաբաժանումներ կամ առանձին մասնագետներ, ովքեր կանոնակարգում և համակարգում են հաստատությունների գործունեությունը: Հանրապետության մասշտաբով այդ աշխատողների թիվը զգալի չափով գերազանցում է իրականում պահանջվող աշխատողների թվին: Դա նշանակում է, որ հաստատությունների տարբեր գերատեսչական ենթակայության գոյության պարագայում կառավարման համակարգում աշխատողների թիվը արհեստականորեն ուռճացված է, ինչը լրացուցիչ բյուջետային ծախսեր է պահանջում:

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառի աշխատանքների բարելավմանն ուղղված միջոցառումներն ընդլայնվում են և ներառում բոլոր ուսումնական հաստատությունները: Այդ նպատակով մշակվում են կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչներ, կազմվում ուսումնական պլաններ և մոդուլային ուսումնական ծրագրեր: Դրանք արդեն իսկ ներդրված են ուսումնական հաստատություններում: Բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների շարքում առանձնահատուկ տեղ է հատկացվում ուսումնական հաստատությունների աշխատակիցների նպատակային վերապատրաստումներին, ներդրվում են կառավարման նոր մոդելներ, ուսումնական հաստատությունները պետք է մշակեն իրենց աշխատանքային տարեկան բիզնես պլաններ, միջնաժամկետ զարգացման ծրագրեր: Տարբեր ենթակայությունների պարագայում այս աշխատանքների ընթացքը որոշակի չափով դանդաղում է, հաճախ էլ կարող են հակասական իրավիճակներ առաջանալ:

Նշված հիմնախնդիրների առկայությունը պահանջում է համապատասխան լուծումներ, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները բերել մեկ ենթակայության` որպես կրթության կառավարման պետական լիազորված մարմնի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության:

 

3. ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության

փոփոխության միջնաժամկետ ռազմավարության ծրագրի իրականացումը

 

Հաշվի առնելով, որ ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխման գործընթացը ներառում է մի խումբ ենթագործընթացներ (ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն, բյուջետային ֆինանսավորման վերանայում, ուսումնական հաստատությունների հանձնում-ընդունում և այլն), այն կիրականացվի 2011-2013 թվականների ընթացքում` 3 փուլերով.

1. առաջին փուլով` 2011 թվականի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը կհանձնվեն 13 արհեստագործական ուսումնարաններ,

2. երկրորդ փուլով` 2012 թվականի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը կհանձնվեն 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող): 2011 թվականի ընթացքում այս ուսումնական հաստատություններում կճշգրտվեն և ավարտուն վիճակի կբերվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան առավել պահանջարկված մասնագիտությունների ցանկը և կիրականացվեն ենթակայության փոփոխման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:

3. Երրորդ փուլով` 2013 թվականի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը կհանձնվեն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: 2011-2012 թվականների ընթացքում այս ուսումնական հաստատություններում կճշգրտվեն և ավարտուն վիճակի կբերվեն առողջապահության ոլորտում առավել պահանջարկված մասնագիտությունների ցանկը և կիրականացվեն ենթակայության փոփոխման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 17-ի

նիստի N 23 արձանագրային

որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |ՈՒսումնական հաստատության   |Ենթակայությունը     |ՀՀ կրթության և       |

|ը/կ|անվանումը                  |                    |գիտության            |

|   |                           |                    |նախարարությանը       |

|   |                           |                    |ենթակայության        |

|   |                           |                    |փոխանցման ժամկետը    |

|___|___________________________|____________________|_____________________|

|   |                           |                    |2011թ. |2012թ.|2013թ.|

|___|___________________________|____________________|_______|______|______|

|1. |Երևանի  N 4 արհեստագործական|Երևանի              |  x    |      |      |

|   |ուսումնարան                |քաղաքապետարան       |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|2. |Երևանի  N 5 արհեստագործական|Երևանի              |  x    |      |      |

|   |ուսումնարան                |քաղաքապետարան       |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|3. |Երևանի  N 7 արհեստագործական|Երևանի              |  x    |      |      |

|   |ուսումնարան                |քաղաքապետարան       |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|4. |Երևանի  N 9 արհեստագործական|Երևանի              |  x    |      |      |

|   |ուսումնարան                |քաղաքապետարան       |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|5. |Երևանի  N 10               |Երևանի              |  x    |      |      |

|   |արհեստագործական            |քաղաքապետարան       |       |      |      |

|   |ուսումնարան                |                    |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|6. |Էջմիածնի արհեստագործական   |ՀՀ Արմավիրի         |  x    |      |      |

|   |ուսումնարան                |մարզպետարան         |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|7. |Գյումրու N 3               |ՀՀ Շիրակի           |  x    |      |      |

|   |արհեստագործական            |մարզպետարան         |       |      |      |

|   |ուսումնարան                |                    |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|8. |Արագածի արհեստագործական    |ՀՀ Արագածոտնի       |  x    |      |      |

|   |ուսումնարան                |մարզպետարան         |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|9. |Բյուրեղավանի               |ՀՀ Կոտայքի          |  x    |      |      |

|   |արհեստագործական            |մարզպետարան         |       |      |      |

|   |ուսումնարան                |                    |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|10.|Աբովյանի N 1               |ՀՀ Կոտայքի          |  x    |      |      |

|   |արհեստագործական            |մարզպետարան         |       |      |      |

|   |ուսումնարան                |                    |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|11.|Սևանի  արհեստագործական     |ՀՀ Գեղարքունիքի     |  x    |      |      |

|   |ուսումնարան                |մարզպետարան         |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|12.|Բերդի արհեստագործական      |ՀՀ Տավուշի          |  x    |      |      |

|   |ուսումնարան                |մարզպետարան         |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|13.|Վանաձորի N 1               |ՀՀ Լոռու            |  x    |      |      |

|   |արհեստագործական            |մարզպետարան         |       |      |      |

|   |ուսումնարան                |                    |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|14.|Երևանի  պետական            |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|15.|Շիրակի պետական             |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|16.|Վանաձորի պետական           |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|17.|Ստեփանավանի պետական        |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|18.|Գավառի պետական             |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|19.|Գորիսի պետական             |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|20.|Մասիսի պետական             |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|21.|Նոր Գեղիի պետական          |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|22.|Սպիտակի պետական            |ՀՀ գյուղատնտեսության|       |  x   |      |

|   |գյուղատնտեսական քոլեջ      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|23.|Երևանի  մշակույթի          |ՀՀ մշակույթի        |       |  x   |      |

|   |պետական քոլեջ              |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|24.|Աբովյանի պետական           |ՀՀ էներգետիկայի և   |       |  x   |      |

|   |էներգետիկական քոլեջ        |բնական պաշարների    |       |      |      |

|   |                           |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|25.|Երևանի  պետական            |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |հենակետային բժշկական       |նախարարություն      |       |      |      |

|   |քոլեջ                      |                    |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|26.|Երևանի  «Էրեբունի»         |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |պետական բժշկական քոլեջ     |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|27.|Գյումրու պետական բժշկական  |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |քոլեջ                      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|28.|Վանաձորի պետական բժշկական  |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |քոլեջ                      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|29.|Կապանի պետական բժշկական    |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |քոլեջ                      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|30.|Դիլիջանի պետական բժշկական  |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |քոլեջ                      |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|31.|Արմավիրի բժշկական քոլեջ    |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |                           |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|32.|Հրազդանի բժշկական քոլեջ    |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |                           |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|33.|Արարատի բժշկական քոլեջ     |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |                           |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|34.|Գավառի բժշկական քոլեջ      |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |                           |նախարարություն      |       |      |      |

|___|___________________________|____________________|_______|______|______|

|35.|Մարտունիի բժշկական քոլեջ   |ՀՀ առողջապահության  |       |      |   x  |

|   |                           |նախարարություն      |       |      |      |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2011
N 23
Արձանագրային որոշում