Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 հունիսի 2011 թվականի N 25

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2011 թվականի հինգ ամիսների մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

նիստի N 25 արձանագրային

որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԻՍՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2011 թ.

 

ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող

ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզպետի

հաշվետվության մասին

 

ՀՀ Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ արևելքում, միավորելով Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանները երեք քաղաքներով և 52 գյուղական բնակավայրերով: ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է (8.2 հազար բնակիչ), գտնվում է Երևանից 124 կմ հեռավորության վրա:

Մարզի տարածքը 2308 քմ է (հանրապետության տարածքի 7.8%), բնակչությունը 55.9 հազար (հանրապետության ազգաբնակչության 1.7%), քաղաքային բնակչությունը 19,4 հազար, գյուղականը` 36.5, բնակչության խտությունը 1 ք կմ-ի վրա կազմում է 24 մարդ:

Մարզն ունի 44 համայնք, որից քաղաքային` 3-ը, գյուղական` 41-ը, մարզի համայնքներից սահմանամերձ են 12-ը, բարձր լեռնային` 7-ը, լեռնային` 13-ը:

Մարզը սահմանակից է Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի մարզերին և Նախիջևանի ինքնավար Հանրապետությանը:

Մարզի ամենաբարձր կետը Վարդենիս լեռն է 3522 մ բարձրությամբ, իսկ ամենացածր կետը Արփայի հովտում է` 920 մ: Տարածքի մակերևույթի միջին բարձրությունը կազմում է 2220 մ:

Մարզի տարածքը գտնվում է մշտական գործող սեյսմիկ գոտում, հաճախակի են ռելիեֆային տատանումները և ստորգետնյա ցնցումները:

Մարզը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է` հարուստ կենսաբազմազանությամբ, բուսական և կենդանական աշխարհների յուրօրինակությամբ, երկրաբանական և լանդշաֆտային օբյեկտների գիտաճանաչողական բարձր արժեքներով, առողջապահական ռեկրեսային ակնառու նախադրյալներով: Մարզի ցածրադիր գոտում, մինչև 1400 մ բարձրությունը, կլիման չոր է` ջերմաստիճանի մեծ տատանումներով` մինչև 400 մմ տեղումներով:

Միջին գոտուն, որն ընդգրկում է 1400-2800 մ բարձրությունները, բնորոշ են լեռնատափաստանային և լեռնաանտառային լանդշաֆտները: Լեռնատափաստանն աչքի է ընկնում երկարատև բարեխառը ձմեռով և 500-600 մմ տեղումներով: Անտառային լանդշաֆտը ներկայացված է (տարածքը 5.7% կամ 13240 հա) կղզյակների ձևով, կլիման չափավոր է, չոր, մեղմ ձմեռներով, տարեկան 700-800 մմ տեղումներով:

Բարձրադիր գոտուն բնորոշ են ալպյան մարգագետինները, որոնք հիմնականում հանդես են գալիս բարձր լեռների զառիթափ լանջերին, ալիքավոր և նեղ լեռնակատարներին: Կլիման ցուրտ է, տեղումները` 800-900 մմ:

Վայոց ձորի կլիման չորային է` ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն ջերմաստիճանն ամռանը մարզի ցածրադիր վայրերում հասնում է +40C, իսկ ձմռանը` -35C:

Վտանգավոր հիդրոօդերեութաբանական երևույթներից մարզին առավել բնորոշ են ուժեղ կարկուտները, ուժեղ քամիները, ցրտահարությունները, գարնանային հեղեղումները և սելավները:

Մարզի լեռնաշխարհը հարուստ է վայրի կենդանիներով և թռչուններով, հանդիպում են վայրի խոզեր, գայլեր, արջեր, աղվեսներ, նապաստակներ, քարայծ և եղնիկ, կաքավ և լոր:

Վայոց ձորը բնակավայր է եղել ամենավաղ քարեդարյա ժամանակներից սկսած և կյանքը հարատևել է առանց ընդհատումների: Լինելով Սյունիք նահանգի ամենամեծ գավառներից մեկը, որոշ ժամանակահատված եղել է նրա վարչական կենտրոնը:

Վայոց ձորը մեծ դեր է խաղացել միջնադարյան հայ մշակույթի զարգացման գործում: Այստեղ է գործել Գլաձորի հռչակավոր համալսարանը (13-րդ դար, որի 700 ամյակը մեծ շուքով նշվեց 1984 թ.): Վայոց ձորում են գտնվում հայկական մշակույթի հոյակապ հուշարձաններ Նորավանքը, Գնդեվանքը, Շադիվանքը, Թանահատի, Եղեգիսի, Հերմոնի վանքերը, Սուլեմա (Սելիմի քարավանատունը 2410 մ), բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, հնագույն բնակավայրեր, կիկլոպյան կառույցներ:

Մարզի գեղատեսիլ վայրերում տեղակայված են առողջարաններ, հյուրանոցներ, հանգստյան տներ: Բնության յուրատեսակ հրաշք է Ջերմուկի առողջարանային համալիրը` իր հանգստյան գոտիներով, տաք ջրերով, 60 մ բարձրությունից թափվող ջրվեժով:

Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը, որն էական դերն ունի մարզի տնտեսության հեռանկարային զարգացման գործում:

Վայոց ձորը գյուղատնտեսական մարզ է: Գյուղատնտեսության գլխավոր ուղղությունը անասնապահությունն ու այգեգործությունն է: Մշակում են նաև հացահատիկ, ծխախոտ, բանջար-բոստանային և կերային կուլտուրաներ:

Մարզի տարածքը հարուստ է հանքային ջրերի, ապակու հումքի (կվարցային ավազ), ներկերի, պիգմենտների, ոսկու, կապարի, կրաքարի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, մարմարի պաշարներով: Մարզը շատ հարուստ է նաև դեղաբույսերով:

Վայոց ձորի մարզում առկա հիմնահարցերից առավել առաջնային են գյուղատնտեսական մթերքների վերամշակման, աշխատատեղերի ավելացման, գործազրկության կրճատման և սոցիալական պաշտպանության հիմնահարցերը:

Մարզի սոցիալ-տնտեսական համառոտ նկարագիրը և ծրագրերի իրականացման ընթացքն ըստ ոլորտների:

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Տարեսկզբին հաշվարկվել են պարարտանյութերի, գարնանացան, աշնանացան հացահատիկի, բանջար-բոստանային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի սերմերի և պահանջը և առկա քանակությունը: Ըստ համայնքների ուսումնասիրվել է գարնանը բնական աղետներից (ցրտահարություն, հորդառատ անձրևներ, կարկտահարություն և հեղեղումներ/գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը և հաշվարկվել է վնասի չափը, որը կազմում է մոտավորապես 873000 հազար դրամ: Կարկտահարությունից տուժել են մարզի 18 համայնքներ: Մշակաբույսերի սնուցման համար համայնքներին է տրվել 110 տոննա ազոտական պարարտանյութ և 20 լ. «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութ: Բույսերի պաշտպանության ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին տրվել է 150 կգ ցինկի ֆոսֆիդ և 10 համայնքներում 1200 հա-ի վրա կազմակերպվել են մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 31-ի թիվ 330-Ն և 2011 թ. փետրվարի 17-ի 279-Ն որոշումներով «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարու արտադրության և գարնանացան գարու սերմարտադրության զարգացման ծրագրերի շրջանակներում մարզի 14 համայնքների 303 շահառուների հատկացվել է 44 տ էլիտային և սոցիալական ուղղվածություն ունեցող 8 համայնքների 178 շահառուների 20 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու սերմացու: 2011 թ. «ՀՀ-ում 2011 թ. եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 280-Ն որոշմամբ մարզի 12 համայնքների հատկացվել է 1 տոննա եգիպտացորենի սերմացու:

Այս միջոցառմամբ մարզում զգալի կավելանան ցանքատարածությունները: Տարեսկզբին կազմակերպվեց մարզի տարածքի բոլոր կարգի տնտեսություններում անասունների միանվագ հաշվառում, արդյունքները ամփոփվել և ներկայացվել են ազգային վիճակագրության ծառայություն:

Համայնքներում պետական պատվերով նախատեսված անասնաբուժական բուժպրոֆիլակտիկ միջոցառումների կատարման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:

Մարզպետի 06 հունիսի 2011 թ. թիվ 39 կարգադրությամբ դաբաղ հիվանդության մուտքը Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանից Վայոց ձորի մարզ կանխելու նպատակով մարզի Աղնջաձոր գյուղի մուտքի մոտ տեղադրվել է անասնաբուժաոստիկանական հսկիչ կետ:

Հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության փոխօգնության բանկի միջոցով գյուղացիական և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող այլ սուբյեկտներին ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող վարկից հատկացվել է 187 մլն դրամ` 321 վարկառուի, իսկ Արդշին ինվեստ բանկի կողմից տրվել է 5.5 մլն դրամ` 6 վարկառուի: Գյուղատնտեսության փոխօգնության բանկի միջոցով գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին տրվել է նաև 126 մլն դրամ 225 վարկառուի: Ընդամենը տրվել է 552 վարկառուի` 318.5 մլն դրամ: Տարեսկզբին համակարգել է ջրօգտագործողների ընկերությունների աշխատանքները, ըստ ՋՕԸ-ի կազմած պլան-ժամանակացույցի կազմակերպվել ոռոգման աշխատանքները:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մարզպետարանը աջակցել է մարզի Եղեգնաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Աղավնաձոր, Ռինդ և Խաչիկ համայնքներում ոռոգման ներքին ցանցերի նորոգման աշխատանքներին:

Գարնանը ջերմաստիճանի բարձրացման, ինտենսիվ ձնհալի և հորդառատ անձրևների պատճառով հորդացել էին Արփա և Եղեգիս գետերը, որի հետևանքով գետերի ափամերձ հողերի 350 հա-ից ջրածածկվել էր 65 հա վարելահող, 1.5 հա բազմամյա տնկարկ և հողատարվել է 0.8 հա վարելահող, 0.2 հա խաղողի այգի:

Ափապաշտպան կառույցներ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով ուսումնասիրվել է Արփա և Եղեգիս գետերի առավել սելավավտանգ հատվածները:

Ճապոնիայի կառավարության 10-րդ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում մարզ է ներկրվել երեք միավոր «Բելոռուս 82.1» մակնիշի տրակտոր, որից մեկը տրվել է Շատինի համայնքին, իսկ մեկական հատ հատկացվել է Զառիթափի և Ելփինի գյուղացիական կոոպերատիվներին:

Հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրվել է մարզի տարածքում բնապահպանական խնդիրները և կազմվել են համապատասխան ծրագրեր ու առաջարկություններ խնդիրների լուծման և շրջակա միջավայրն աղտոտումից զերծ պահելու ուղղությամբ:

Մաքրվել ու կարգի են բերվել Վայք և Եղեգնաձոր քաղաքների աղբավայրերը:

Տարվա ընթացքում համակարգվել է մարզի տարածքում գործող անտառտնտեսությունում տարվող աշխատանքները` անտառների էկոլոգիական, սոցիալական նշանակության բարձրացման, անտառների վիճակի բարելավման, պահպանության, պաշտպանության, ընդլայնված վերարտադրության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Մարզի տարածքում գործող անտառ տնտեսության հաշվեկշռում գտնվող 16642 հա հողատարածքներից 11779 հա անտառներ են:

Ստեղծված հանձնաժողովների միջոցով ուսումնասիրվել է մարզի տարածքում ջրերի և ընդերքի օգտագործման ու պահպանության վերաբերյալ բնապահպանական օրենսդրության պահանջների կիրառման ընթացքը:

ՈՒսումնասիրությունների արդյունքում բացահայտված բացթողումները վերացնելու նպատակով առաջարկվել է ուժեղացնել տեսչական աշխատանքները ջրօգտագործող և ընդերք շահագործող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը բնապահպանական օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ:

Մարզի տարածքում գործում են.

- հանքային ջրերի 4 հանքավայր

- քարի արդյունահանման 12 հանքավայր

- քարի վերամշակման 8 արտադրամաս:

 

ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

Վայոց ձոր մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են` 63965.9 հա, որից` վարելահող` 882.3 հա, խոտհարք` 564.4 հա, արոտ` 47109.6 հա և այլ հողատեսքեր` 15409.3 հա:

Հաշվետու ժամանակաշրջանում համաձայն ՀՀ կառավարության 17.09.2009 թ թիվ 1066-Ն որոշմամբ Խնձորուտ և Սերս համայնքներում կատարվել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 55.45 հա հողատեսքերի փոփոխություն` բարձրարժեքից ցածրարժեքի:

Միջգերատեսչական հանձնաժողովին է ներկայացվել 12 համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որից` 5-ը ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է: Աշխատանքներ են իրականացրել համայնքների վարչական սահմանների սահմանանիշերի ամրացման և դիտարկման ուղղությամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 42-րդ հոդվածի` համաձայն, մարզպետի կարգադրությամբ տեսչական ստուգումներ են կատարվել մարզի 5 համայնքներում:

Համայնքների կողմից հողերի օտարման և վարձակալությամբ տրամադրման աշխատանքները իրականացվել են` ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերից առ 1-ը հունիսի 2011 թ օտարվել է 4.2 հա, վարձակալության է տրամադրվել 875.0 հա:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Մարզում 2011 թ-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում թողարկվել է 2441,5 մլն դրամի (ընթացիկ գներով), արդյունաբերական արտադրանք որը կազմում է Հանրապետությունում արտադրված արտադրանքի 0.9%-ը:

Մարզի արդյունաբերական արտադրանքի գերակշռող մասը բաժին է ընկնում գինեգործությանը և հանքային ջրերի արտադրությանը: 2011 թ. հունվար-մայիս ամիսներին արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համապատասխանաբար գինեգործությունը նվազել է 9.1%-ով, հանքային ջրերի արտադրությունը` 3.6%-ով:

Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռում են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները համապատասխանաբար կազմել են 22.5% և 60.0%, որոնք թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 43.8%-ը: Մարզի խոշոր և միջին կազմակերպություններին, որոնք կազմել են ընդհանուր թվաքանակում 12.5%, բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 52.9%-ը:

Մարզի տնտեսության և մասնավորապես արդյունաբերության զարգացման ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ`

- Մարզի տնտեսության զարգացման համար դեռևս բավարար չեն կատարված ներդրումների ծավալները: Հրատապ խնդիր է մարզի միակ` Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը:

- Մարզում դեռևս լիարժեքորեն չի գործում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական աջակցության համակարգը, այն դեռևս չի հասնում մարզի բոլոր համայնքներին, ինչը իր հերթին չի նպաստում մարզի համայնքների համամասնական զարգացմանը: Խնդրի լուծմանը կարող է նպաստել երկարաժամկետ մատչելի վարկային միջոցների ներգրավումը, ինչպես նաև գրավախնդիրների լուծում:

- Արդյունաբերության ոլորտում դեռևս չի ձևավորվել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմը, ցածր է մնում արտադրության արդյունավետության և տնտեսական ներուժի օգտագործման մակարդակը:

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն որոշման համաձայն Վայոց ձորի մարզին հրատապ ծրագրով հատկացվել է 260.0 մլն. դրամ: Կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, մրցույթները կայացել են օրենքով սահմանված ժամկետներում:

ՀՀ պետական բյուջեի հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրեր`

ա) ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն որոշման`

 

մլն. դրամ

._____________________________________________________________________.

|1. |ք. Եղեգնաձորի Նարեկացու 3 բազմաբնակարան շենքի տանիքի     |  16.5 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|2. |ք. Եղեգնաձորի Սպանդարյան 2 բազմաբնակարան շենքի տանիքի    |   3.0 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|3. |ք. Եղեգնաձորի Շահումյան 15 բազմաբնակարան շենքի տանիքի    |  45.0 |

|   |և  մուտքերի հիմնանորոգում, շենքի ամրացում և              |       |

|   |պատշգամբների վերակառուցում                               |       |

|___|_________________________________________________________|_______|

|4. |ք. Վայքի Ջերմուկի խճուղի - 9 բազմաբնակարան շենքի տանիքի  |  12.5 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|5. |ք. Վայքի Ջերմուկի խճուղի - 11 բազմաբնակարան շենքի տանիքի |  12.5 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|6. |ք. Վայքի Ջերմուկի խճուղի - 13 բազմաբնակարան շենքի տանիքի |   8.5 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|7. |ք. Վայքի Ջերմուկի խճուղի - 22 բազմաբնակարան շենքի տանիքի |   8.5 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|8. |ք. Վայքի Ջերմուկի խճուղի - 49 բազմաբնակարան շենքի տանիքի |  12.5 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|9. |ք. Վայքի Շահումյան - 22 բազմաբնակարան շենքի տանիքի       |   6.0 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|10.|ք. Վայքի Շահումյան - 102 բազմաբնակարան շենքի տանիքի      |  12.5 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|11.|ք. Վայքի Շահումյան - 104 բազմաբնակարան շենքի տանիքի      |  12.5 |

|   |հիմնանորոգում                                            |       |

|___|_________________________________________________________|_______|

|12.|ք. Ջերմուկի քաղաքային գրադարանի հիմնանորոգում            |  28.0 |

|___|_________________________________________________________|_______|

|13.|գ. Չիվայի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգում          |  14.0 |

|___|_________________________________________________________|_______|

|14.|գ. Մարտիրոսի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգում       |  18.0 |

|___|_________________________________________________________|_______|

|15.|ք. Եղեգնաձորի Նարեկացու փողոցի բարեկարգում               |  34.5 |

|___|_________________________________________________________|_______|

|16.|ք. Վայքի Իսրայել Օրու փողոցի բարեկարգում                 |  14.5 |

|___|_________________________________________________________|_______|

|   |   Ընդամենը                                              | 260.0 |

._____________________________________________________________________.

 

բ)

 

._____________________________________________________________________.

|17.|Արենիի մարզադահլիճի վերակառուցում                        |  50.0 |

|___|_________________________________________________________|_______|

|18.|Հերհեր համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգում               |  67.8 |

|___|_________________________________________________________|_______|

|19.|Սերս համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգում                 | 26.54 |

|___|_________________________________________________________|_______|

|   |Ընդամենը                                                 | 144.34|

._____________________________________________________________________.

 

Շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են ըստ ժամանակացույցի:

ՀՀ պետական բյուջեի հաշվին քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացված շինարարական ծրագրեր`

 

._____________________________________________________________________.

|20 |Վայքի ավագ դպրոցի հիմնանորոգում                          |  110.0|

|___|_________________________________________________________|_______|

|21.|Մարզային գրադարանի հիմնանորոգում                         | 38.159|

|___|_________________________________________________________|_______|

|22 |Ելփինի դպրոցի շենքի հիմնանորոգում                        |   40.0|

|___|_________________________________________________________|_______|

|23 |Ամաղուի ակումբի հիմնանորոգում                            |   75.0|

|___|_________________________________________________________|_______|

|24 |Քարագլխի դպրոցի շենքի հիմնանորոգում                      | 20.526|

|___|_________________________________________________________|_______|

|   |Ընդամենը                                                 |283.685|

._____________________________________________________________________.

 

Այլ աղբյուրներով իրականացվող ծրագրեր «Վերջին օրերի սրբերի կորպորացիա»

 

._____________________________________________________________________.

|25 |Հորս համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում   |  6.258|

|___|_________________________________________________________|_______|

|26 |Գլաձոր համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում | 6.0944|

|___|_________________________________________________________|_______|

|   |Ընդամենը                                                 |12.3524|

._____________________________________________________________________.

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության իրականացնելու կարգը սահմանելու մասին» 1998 թ. հոկտեմբերի 12-ի 624 որոշումը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի 28.04.2011 թ. N 28 որոշումով ստեղծվել է հանձնաժողով, որը առաջադրանքի և հաստատված ժամանակացույցի հիման վրա մարզի բնակավայրերում իրականացրել է պլանային ստուգումներ, քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեությունը վերահսկելու նպատակով:

Պլանային ստուգման արդյունքում կազմվել են արձանագրություններ, որոնք քննարկվել են մարզպետի մոտ համայնքների ղեկավարների մասնակցությամբ և տրվել է պարտադիր կատարման առաջադրանքներ, պլանային ստուգման ժամանակ հայտնաբերված բացթողումները վերացնելու նպատակով:

2011 թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 4-ը ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության հետ համատեղ տեսչական ստուգումներ է իրականացվել մարզի բնակավայրերում և կայացված որոշումը ուղարկվել է մարզի բոլոր համայնքներին և հետևողական աշխատանքներ են տարվել քաղաքաշինության բնագավառում տեղ գտած թերությունների կանխման ուղղությամբ:

2012-2014 թթ. ՄԺԾ ծրագրում ընդգրկված է մարզի 10 համայնքների գլխավոր հատակագծերի մշակումը: Մարզի 6 գյուղերի պարզեցված գլխավոր հատակագծերի պատվիրումը ընթացքի մեջ է:

 

Ջրամատակարարում, ջրհեռացում և կոմունալ տնտեսություն

 

Գյուղական համայնքներում խմելու ջրի արտաքին ցանցերը 90%-ով հիմնանորոգված են, իսկ ներքին ցանցերը հիմնականում գտնվում են ֆիզիկապես մաշված վիճակում, որը պատճառ է դառնում ջրի կորստի և որակական հատկանիշների վատթարացմանը: Ջերմուկ քաղաքի կոյուղու մաքրման կայանի (կոլեկտորի) կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են:

2011 թվականի 5 ամիսների ընթացքում ՋՋՀՇ «Հարավային» տարածքային մասնաճյուղի տնօրինության հետ կազմակերպվել են համատեղ քննարկումներ ազգաբնակչությանը տրվող խմելու ջրի որակական հատկանիշների ապահովման, ժամային գրաֆիկների ճշտման, ներքին ցանցերում կորուստների կրճատման ուղղությամբ:

Մարզպետարանը հսկողություն է իրականացնում ազգաբնակչության կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: Վերահսկում է կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարների գանձմանը:

2011 թվականի հինգ ամիսների ընթացքում մարզում ջրամատակարարման և ջրհեռացման ծառայությունների դիմաց նախատեսված 58991.01 հազ. դրամ գումարի դիմաց գանձվել է 57426.0 հազ. դրամ, որը կազմում է 97%:

Տարվում են աշխատանքներ կրճատելու ջրի կորուստները և բնակչությանը 24 ժամյա որակյալ ջուր մատակարարելու ուղղությամբ:

Ծավալուն բացատրական և մասնագիտական աշխատանքներ են տարվում մարզի համայնքներում (որոնք մատակարարվում են լոկալ ջրաղբյուրներից), կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Համայնքների կողմից կնքվել են պայմանագրեր մարզային հակահամաճարակային կենտրոնի հետ, որոնք պարբերաբար վերահսկում են խմելու ջրի որակական ցուցանիշները:

Մարզում աղբահանությունը կազմակերպում են համայնքապետարանները որոնք պայմանագրեր են կնքում 3 քաղաքային համայնքներում գործող համապատասխան կազմակերպությունների հետ: Աղբահանության ծառայության դիմաց նախատեսված 6191.0 հազ. դրամի դիմաց գանձվել է 4783.9 հազ. դրամ, որը կազմում է 77.0%:

Անհրաժեշտ խորհրդատվական աշխատանքներ են տարվում մարզի գյուղական համայնքներում աղբահանությունը կազմակերպելու ուղղությամբ: Միաժամանակ ուժեղացվել է վերահսկողությունը համայնքների սանիտարական վիճակի նկատմամբ:

Առաջարկվել է համայնքի ղեկավարներին տրամադրել համապատասխան տարածքներ որտեղ կթափվեն կենցաղային աղբը:

Մարզպետարանը իրականացնում է պարբերաբար ստուգայցեր աղբավայրերի շրջակա միջավայրը չաղտոտելու և վարակազերծելու ուղղությամբ:

«Հայսեյսմշին ԿՊ և ԳՀԻ» ԲԲԸ կազմակերպության կողմից տրված եզրակացությունների հիման վրա հաշվառվել է մարզի բնակավայրերի վթարային բնակելի տները և ներկայացվել ՀՀ կառավարություն:

Մարզում հաշվառված է Եղեգնաձոր քաղաքում մեկ (Միկոյան-16) ամրացման-վերականգնման կարիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որը ունի 3 աստիճանի վթարայնություն: Դիմել ենք կառավարություն խնդրին համապատասխան լուծում տալու համար: Վերջին տարիներին ցնցումների հետևանքով շենքի տեխնիկական վիճակը ավելի է վատացել և բնակչության համար դարձել խիստ վտանգավոր:

Մարզում առկա է 4-րդ աստիճանի 213 և 3-րդ աստիճանի 216 անհատական բնակելի տներ:

ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել ենք մարզի տարածքում սողանքային և քարափլուզման երևույթների վիճակը, աշխատանքներ են տարվում նման երևույթների կանխարգելման, բնակիչների տարահանման կազմակերպման ուղղությամբ:

Սողանքային երևույթները առավել արտացոլված են` Չիվա, Մարտիրոս, Ագարակաձոր գյուղերում, քարաթափումները` Շատին, Արտաբույնք և Գետափ գյուղերում:

2011 թվականին Աղավնաձոր և Արփի համայնքներում շարունակվում են գազաֆիկացման աշխատանքները:

 

Տրանսպորտ և ճանապարհաշինություն

 

2011 թ. ՀՀ պետական բյուջեով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների իրականացման համար նախատեսվել էր 333.0 մլն. դրամ, իսկ Վայոց ձորի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանության, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կատարման համար` 65.422 մլն. դրամ: Նշված աշխատանքների կատարումն ընթացքի մեջ է:

2011 թ. ՀՀ պետական բյուջեի հաշվին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրեր`

1. Մ-10-Հորս 2.8 կմ հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգում -458.3 մլն. դրամ

2. Մ-10-Քարագլուխ - 1.0 կմ հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգում - 160.7 մլն. դրամ

Գարնանային անձրևաջրերից առաջացած սելավների հետևանքով վթարվել են միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ:

Վնասվել է Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 121.5 կմ-ում Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը, որը վերանորոգման խիստ կարիք ունի և նույն ճանապարհի 97.0-րդ կմ-ում տեղի է ունեցել մոտ 60.0 մ երկարությամբ ճանապարհահատվածի սահք և Մ-10-Շատին-Գողթանիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 0.9 կմ հատվածում ճանապարհը փլուզվել է, որի պատճառով դադարեցվել էր երթևեկությունը: Մարզպետարանի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կառուցվել է 2.3 կմ շրջանցող ճանապարհ, որը թեև դժվար երթևեկելի է, բայց ժամանակավորապես ապահովում է կապը 7 համայնքների հետ:

Նշված վթարված կամրջի և ճանապարհների վերականգնման համար կատարվում են նախագծանախահաշվային աշխատանքներ առաջիկայում վերականգնելու համար:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Անցած հինգ ամիսների ընթացքում զգալի աշխատանքներ են կատարվել մարզի ազգաբնակչության և սոցիալական ապահովության բարելավման ուղղությամբ:

Մարզի սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններում փաստագրվել են 930 ընտանիքներ, որից նպաստառու է դարձել 701 ընտանիք: 2010 թ. հունիսի 1-ի դրությամբ նպաստառու ընտանիքների թիվը պակասել է 95-ով:

Մարզում գործազրկության ցուցանիշը ցածր է հանրապետական միջինից: 2010 թ. մարզում գրանցվել է 1000, իսկ 2011 թ-ին 876 գործազուրկ: Գործազրկության մակարդակը կազմում է 4,6%: Որպես աշխատանք փնտրողներ են գրանցվել 1323 անձ, որից գործազուրկ են 876-ը:

Մարզում հաշվառված են 10243 կենսաթոշակառուներ, ամսական միջին թոշակի չափը կազմել է 28.3 հազ. դրամ:

Մարզպետարանի ուշադրության կենտրոնում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, Արցախյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած և դժվարին պայմաններում ապրող ընտանիքների սոցիալական աջակցության խնդիրները: Անցած հինգ ամիսների ընթացքում մարզպետի մոտ ընդունելության եկած և վերադաս մարմիններին դիմած 380 քաղաքացիների հատկացվել է 8410.0 հազար դրամի ֆինանսական օգնություն:

Վայոց Ձոր մարզի բուժհաստատությունները սպասարկում են մոտ 55861 բնակչության: Բնակչության ստացիոնար բուժօգնությունը հիմնականում իրականացվում է «Եղեգնաձորի ԲԿ», «Վայքի ԲՄ» և «Ջերմուկի ԱԿ» ՓԲԸ-ների հիվանդանոցներում: Տարեցտարի ավելանում է հիվանդանոց դիմողների թիվը, որը հիմնականում պայմանավորված է նորագույն բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ և մասնագետների որակավորման բարձրացմամբ: 2010 թ. առաջին հինգ ամիսներին 420.0 մլն. դրամի համեմատ բուժհիմնարկների գլոբալ բյուջեն 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմում է 512.8 մլն. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 22.0%-ով: 2011 թ. հունիսի 1-ի դրությամբ «Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ-ում ստացիոնար բուժօգնություն է ստանում մարզի ազգաբնակչության գրեթե 64.8%-ը կամ` 36183 մարդ:

2011 թ. հունվար-մայիս ամիսներին մարզում ծնվել են 198 և մահացել 134 մարդ, Նշված ցուցանիշների արդյունքում բնական աճը կազմել է 64 մարդ:

Մարզում գործում են 9 բուժհաստատություններ, որոնք բոլորն էլ մարզպետարանի ենթակայության են

 

.___________________________________.

|բուժ- |ԱԱՊԿ| ԱԿ |ատամնա-   |բժշկ.  |

|միավո-|    |    |պրոթեզարան|կենտրոն|

|րում  |    |    |          |       |

|______|____|____|__________|_______|

|  1   | 4  | 2  |    1     |   1   |

.___________________________________.

 

2011 թ-ի հունիսի 1-ի դրությամբ համակարգում աշխատում են 469 մարդ, որից

 

._________________________________________________.

|բժիշկներ|միջին         |կրտսեր        |այլ       |

|        |բուժաշխատողներ|բուժաշխատողներ|աշխատողներ|

|________|______________|______________|__________|

|   92   |     222      |      55      |   100    |

._________________________________________________.

 

2011 թ. առողջապահության համակարգի գերակայությունն է համարվում հիվանդանոցային բուժօգնությունը: 2008 թ-ից մարզի բուժհիմնարկներում հաշվառված հղիներին տրվում է «Ծննդօգնության պետական հավաստագրեր», իսկ 2011 թ-ից 0-7 տարեկան «Երեխայի առողջության պետական հավաստագրեր» և «Երեխայի առողջության անձնագրեր», որոնք հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից նշված անձանց անվճար բուժօգնություն տրամադրելուն:

Ստորև ներկայացվում է բժշկական ցուցանիշների վերաբերյալ աղյուսակը.

 

Համեմատական ցուցանիշներ

 

                                        2010 թ.           2011 թ.

                                        (01.06.2010 թ.)   (01.06.2011 թ.)

                                     

1. Ստացիոնար ունեցող բուժհիմնարկներում

    Բուժաշխատողների թիվը                 278, այդ թվում`       260

    . բժիշկներ                            90                    81

 

2. Ծնունդների թիվը

    . հիվանդանոցային                     239, այդ թվում        198

    . Եղեգնաձոր                          125                   100

    . Վայք                                94                    85

    . Ջերմուկ                             20                    13

    . ՔԿԱԳ մարմինների տվյալներով         261, այդ թվում        253

    . Եղեգնաձոր                          161                   171

    . Վայք                                72                    57

    . Ջերմուկ                             28                    25

 

    3. Մահերի թիվը մարզում               216, այդ թվում        211

    ՔԿԱԳ մարմինների տվյալներով           144                   134

    Եղեգնաձոր                             42                    53

    Վայք                                  30                    24

Ջերմուկ

                                           2, այդ թվում          1

4. Գրանցված 0-5 տարեկան

Երեխաների մահերի թիվը

 

    5. Գլոբալ բյուջեն                    420.0 մլն.դրամ     512.8 մլն.դրամ

6. Կատարողականը

    (կատարված բժշկական ծառայություններ)  168.0 մլն.դրամ     205.0 մլն.դրամ

    7. Ֆինանսավորումը                    141.0 մլն.դրամ     168.2 մլն.դրամ

    8. Վճարովի բժշկական ծառայություններ   17,6 մլն.դրամ      18,8 մլն.դրամ

    9. Մահճակալների թիվը                      90            90 այդ թվում

    Եղեգնաձորի բժշկական կենտրոն               50                50

    Վայքի բուժմիավորում                       30                30

    Ջերմուկի առողջության կենտրոն              10                10

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ

 

Մարզում գործում է 51 հանրակրթական դպրոց, այդ թվում 1 տարրական, 15 հիմնական և 35 միջնակարգ, որոնցից 2-ը վարժարան, 3-ը ավագ դպրոց:

Դպրոցներում սովորում է 7333 աշակերտ, որոնք կոմպլեկտավորված են 515 դասարաններում: Մարզի սահմանափակ կարողություններ ունեցող 63 դպրոցահասակ երեխաներ ներառական կրթության ծրագրով ընդգրկված են Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Ջերմուկի ավագ դպրոցներում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ այդ երեխաների կրթական կարիքներն ապահովելու համար: Համայնքների ղեկավարների, մարզի վիճակագրական ծառայության հետ համագործակցելով իրականացվում է դպրոցահասակ տարիքի երեխաների հաշվառումը, ինչի արդյունքում մարզում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չկան:

Աշխատում են 1029 ուսուցիչներ, որոնցից 874-ը ունեն բարձրագույն, կամ բարձրագույն մանկավարժական կրթություն (87%-ը), մնացած 155-ը` միջնակարգ մասնագիտական:

ՈՒսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը կազմում է 7,1:

Դասարանի միջին խտությունը 14,2 է:

ՈՒսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է շաբաթական 17,7 ժամ:

Բոլոր դպրոցներն ունեն համակարգիչներ, իսկ 21 դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ, որոնք օգտվում են ինտերնետ կապից: Համակարգիչներով դպրոցները համալրելու ծրագիրը շարունակվում է:

Նոր կարգի համաձայն համալրվել է դպրոցների կառավարման խորհուրդների կազմը` բաղկացած 8 հոգուց:

Ամբողջությամբ լուծված է աշակերտների դասագրքերով ապահովվածության խնդիրը, որոնց վարձավճարները հավաքագրվել են 98 տոկոսով:

Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են շուրջ 780 աշակերտ, որոնցից 29-ը մասնակցել են հանրապետական փուլին:

Այս ուստարում հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չունեն, սակայն նախորդ տարիների 67 դիմորդներ մասնակցել են միասնական քննություններին:

Մարզի հանրակրթական դպրոցների ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով աշխատող 40 տնօրենների և հավակնորդների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացները և արդեն ավարտին է մոտենում նրանց հավաստագրման գործընթացը: Օգոստոսի 1-ից հետո կկազմակերպվի նրանց ընտրության փուլը:

Մարզում գործում է համայնքային ենթակայության 17 մանկապարտեզ, 790 երեխաներով: Ցավոք մի շարք համայնքներում չկան նախադպրոցական հիմնարկներ, ինչի հետևանքով այդ համայնքներում անլուծելի է մնում նախադպրոցական կրթության, որպես միջնակարգ կրթության նախապատրաստման կարևորագույն օղակի, խնդիրը:

Մեկնարկել է և սեպտեմբերի 1-ից կսկսվի գործել նախակրթարանների ստեղծման ծրագիրը` 22 համայնքներում:

Գործում է համայնքային ենթակայության 46 գրադարան, 31 մշակույթի տուն, 4 արվեստի, 1 գեղարվեստի և 1 երաժշտական դպրոց, 2 թանգարան, 2 մանկական ստեղծագործական կենտրոններ, պատկերասրահի 2 մասնաճյուղ:

Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում գործում է մարզային ենթակայության մշակույթի տուն, երաժշտական դպրոց և երկրագիտական թանգարան: Մարզի մշակութային և ստեղծագործական կոլեկտիվները հաջողությամբ մասնակցում են հանրապետական և մարզային մշակութային փառատոններին, մրցույթներին:

2011 թ. համար նախատեսվել է մի շարք մարզամշակութային ծրագրեր, որոնք նվիրված են եղել «Անկախության 20-ամյակին», «Տեղական ինքնակառավարման մարմինների 15 ամյակին», «Նժդեհի ծննդյան 125 ամյակին», Վայոց ձորի մարզի և ԼՂՀ-ի Քաշաթաղի վարչատարածքի միջև համագործակցության հաստատմանը:

Մարզի մշակութային կյանքին աշխուժություն են հաղորդում տուրիզմի զարգացման արդեն զգացվող միտումները, որին մեծապես նպաստում են մարզի տարածքում առկա պատմամշակութային արժեք ներկայացնող վանական և եկեղեցական համալիրները, որոնց պահպանության համար ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Համայնքային ենթակայությամբ գործում են 3 մարզադպրոցներ և մշակույթի նախարարության ենթակայությամբ երիտասարդական կենտրոն: Մարզի 3 քաղաքներում գործում են Հայաստանի Շախմատի ակադեմիայի մասնաճյուղեր: Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կառուցվել է լողավազան, որը հրաշալի նվեր կլինի մարզի պատանիների ու երիտասարդների համար: Կազմակերպվել են մի շարք սպորտային միջոցառումներ վոլեյբոլի հուշամրցաշարեր նվիրված ՍՍՀՄ հերոս Վասիլ Լևոնյանի հիշատակին (16 թիմ), Ղազարյանի հիշատակին: Սիսիանում, Գորիսում կազմակերպված մրցաշարերում մարզի դպրոցականները գրավել են առաջին, երկրորդ տեղերը, նախապատրաստական աշխատանքներ են տարվում Համահայկական խաղերին ակտիվ մասնակցելու համար:

Հանրապետական և միջազգային մրցումներում թեև համեստ են մարզի նվաճումները, սակայն զգացվում է դրանք զարգանալու ակնհայտ միտումներ:

 

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն

 

Հաշվետու ժամանակաշրջանում մարզպետարանը իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կատարել է հետևյալ աշխատանքները.

Տունայցելությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմվել են կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող 30 անչափահասների սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրեր և արդյունքները գրանցել «Նորք» տեղեկատվական կենտրոնում:

Համայնքներից ստացված անհատական քարտերի հիման վրա տարածքային հաշվառման է վերցվել առանց ծնողական խնամքի մնացած 12 երեխա, կազմվել համապատասխան գործ և ներկայացվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար:

Կազմվել է 2 որդեգրման գործ, որոնցից մեկը հաստատվել է դատարանի վճռով:

Ոստիկանության բաժինների հետ համատեղ պրոֆիլակտիկ աշխատանքի արդյունքում նվազագույնի է հասցվել մարզում իրավախախտումների քանակը: Այժմ գրանցված երեխաներ չկան:

Մարզում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կարիքի ուսումնասիրության արդյունքում ևս 6 երեխաներ ընդգրկվել են ներառական և հատուկ կրթության համակարգում: Ներկայումս այդ համակարգում ընդգրկված է 72 երեխա: Պետական գրանցում չունեցող 3 երեխա ստացել է ծննդյան վկայական:

Մարզում մանկուց հաշմանդամ 9 երեխա հանգստացել է մոր ու մանկան առողջարանում:

Մարզպետարանի կողմից տրված եզրակացությունների հիման վրա 6 երեխա տեղավորվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, երեք երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք:

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցված աշխատանքներ են տարվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ, ապահովվել է մարզի կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների, զինկոմիսարիատների, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Ապահովվել է տարածքային ծառայությունների մասնակցությունը մարզպետարանում կազմակերպված խորհրդակցություններին, որտեղ վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է մարզում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներից վարչությունը սահմանված կարգով ստացել է մարզպետարանի առջև ծառացած գործառույթների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն:

Համակարգվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված աշխատանքները:

ՏԻՄ օրենքի պահանջների կատարման նպատակով աշխատանքներ են տարվել ավագանու նիստերի հրավիրման ժամկետների պահպանման, ընդունված որոշումները օրենքով սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնելու, որոշումները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու, ընդունված իրավական ակտերի և բյուջեների հրապարակայնության ապահովման ուղղությամբ:

Համակարգվել է ՀՀ Սահմանադրությանը և ընթացիկ օրենսդրությանը հակասող մարզի ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումները մարզպետի պահանջով վերանայելու գործընթացը:

Համագործակցված աշխատանքներ է տարել մարզի ՏԻՄ-երի ընտրությունների կազմակերպման ուղղությամբ.

Համակարգվել են Թառաթումբի և Չիվայի համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների ընտրությունների ուղղությամբ տարվող աշխատանքները:

Համակարգվել է համայնքային բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ համայնքների ղեկավարների կողմից ավագանուն տրված եռամսյակային հաղորդումների և տարեկան հաշվետվությունների ընթացքը:

Համակարգվել են զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացման աշխատանքները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի համաձայն վարչական հսկողություն է իրականացվել մարզի Եղեգիսի, Հորբատեղի, Թառաթումբի, Սալլիի, Հորսի գյուղական համայնքներում:

Հսկողության ժամանակ արձանագրվել են թերություններ և բացթողումներ «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման ուղղությամբ:

Թերությունների և բացթողումների վերաբերյալ կազմվել են ակտեր, քննարկվել և սահմանվել են ժամկետներ թերությունների վերացման ուղղությամբ: Համայնքների ղեկավարների կողմից ներկայացվել է տեղեկատվություն թերությունների շտկման կապակցությամբ:

Հետևողական աշխատանքներ են տարվել տեղական ինքնակառավարման մարմիններում գործավարության վիճակը բարելավելու ուղղությամբ:

Հայտնաբերվել են թերություններ ու բացթողումներ Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքների պահանջների կատարման ուղղությամբ: Կազմակերպվել են քննարկումներ բացահայտված թերությունների վերացման կապակցությամբ. ցուցաբերվել է մեթոդական, խորհրդատվական օգնություն:

Հետևողական աշխատանքներ են տարվել համայնքների ավագանիների դերակատարության ու պատասխանատվության բարձրացման ուղղությամբ: Համայնքներում ավագանու կողմից կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն և հանդիպում համայնքի բնակչության հետ:

Ընթացիկ տարում համակարգվել են ՏԻՄ-երում առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում կազմակերպվող աշխատանքները, որոնց արդյունքների վերաբերյալ տարածքային կառավարման նախարարություն ներկայացվել են կիսամյակային հաշվետվություններ:

Կազմակերպվել են համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների սեմինար ուսուցումներ:

Մարզի համայնքներում համայնքային ծառայության 15 թափուր պաշտոնների համար հայտարարվել են մրցույթներ, որոնց արդյունքում հաղթող են ճանաչվել և համայնքային ծառայության պաշտոններում նշանակվել են 13 քաղաքացի:

Մարզի 3 համայնքներից (Արինի և Հորսի գյուղական, Վայքի` քաղաքային) պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացվել համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Անվանացանկերի փոփոխությունների արդյունքում մարզում համայնքային ծառայության պաշտոնների թիվը 186-ի փոխարեն դարձել է 184, որից թափուր են 4-ը: Թափուր պաշտոնների համալրման աշխատանքները կկազմակերպվեն ընթացիկ տարում:

Մարզի համայնքներում 2010 թվականին վերապատրաստված 25 համայնքային ծառայողներ հաշվետու ժամանակաշրջանում ատեստավորվել են:

Հետևողական աշխատանքներ են տարվել համայնքներում ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով մարզի բոլոր համայնքներում տեղադրվել են ցուցատախտակներ, որոնց միջոցով համայնքների ազգաբնակչությունը իրազեկվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ:

Կազմակերպվել են մարզպետի այցելություններ մարզի համայնքներ: Համակարգվել են այցելությունների ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորման աշխատանքները:

Միաժամանակ, մարզպետի հանձնարարությամբ, մարզպետարանի աշխատակիցները այցելություններ են կատարել մարզի համայնքներ. համայնքներում կազմակերպվել են հանդիպումներ ազգաբնակչության հետ: Հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը քննարկվել են մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների ժամանակ: Բարձրացված հարցերը տարանջատվել են ըստ պետական կառավարման ոլորտի և տեղական ինքնակառավարման ոլորտի շրջանակներում լուծվող հարցերի:

Մարզպետարանի կողմից համակարգվել են հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի կարգավորման աշխատանքները:

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

«ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Վայոց ձորի մարզպետարանի ապարատի և մարզային ենթակայության կազմակերպությունների 5 ամսվա համար պահպանման ծախսեր են նախատեսվել 849802.1 հազ. դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է` 760272.1 հազ. դրամ, ֆինանսավորումը կատարվել է 89.5%-ով, այդ թվում` գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմինների պահպանում, մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում, հանրակրթական ուսուցում, ներառական կրթություն, հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայության մատուցում, արտադպրոցական դաստիարակություն (Եղեգնաձորի Երաժշտական դպրոց), երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում, թանգարանային ծառայություններ, համայնքի մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում (սուբսիդիա) ծրագրերով:

Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրով ֆինանսավորումը կատարվել է 84.6 %-ով, քանի որ նախատեսված միջոցառումները իրականացվել են մայիս ամսվա վերջում:

Կրթական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով ֆինանսավորումը կատարվել է 33.3%-ով, թերֆինանսավորումը պայմանավորված է կատարողական ակտերի ներկայացման հետ:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվել 68625.0 հազ. դրամ, (կապիտալ նորոգումների համար), փաստացի ֆինանսավորվել է, շենքեր շինությունների կապիտալ նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, 10172.4 հազ. դրամ, թերֆինանսավորումը պայմանավորված է կատարողական ակտերի ներկայացման հետ:

2011 թ.-ին մարզի 44 համայնքներում 5 ամսվա կտրվածքով տեղական բյուջեներով նախատեսվել են 416162.0 հազ. դրամի եկամուտներ: Բյուջեներին ամրագրված եկամուտներից հավաքագրվել է 405788.8 հազ. դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է` 98.0%-ով, որից սեփական եկամուտների գծով` 97.9%-ով, որից

- Հողի հարկ` նախատեսվել է 31502.0 հազ. դրամ, փաստացի հավաքագրվել է 32398.0 հազ. դրամ, կամ հավաքագրումը կատարվել է 102.8%-ով:

- Գույքահարկ` նախատեսվել է 35423.0 հազ. դրամ, փաստացի հավաքագրվել է 39281.0 հազ. դրամ, կամ հավաքագրումը կատարվել է 110.9%-ով:

2011 թ. 5 ամիսների ընթացքում մարզի 5 համայնքներում կատարվել է վարչական և ֆինանսական հսկողություն: Կազմվել է ակտ և ներկայացվել ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն: Ակտերով արձանագրված թերություններն ու խախտումները քննարկվել են համայնքներում, մարզպետարանի ներկայացուցիչների հետ համատեղ, որի արդյունքում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ կատարվել են համապատասխան միջոցառումներ: 2011 թ. 5 ամիսների ընթացքում մարզի 5 կազմակերպություններում կատարվել են ներքին աուդիտի աշխատանքներ: Կազմվել է աուդիտի հաշվետվություն և ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն:

Հաշվետու ժամանակաշրջանում մարզպետարան է մուտքագրվել 1878 և ելք է եղել 2493 գրություն, որից 1780 դիմում քաղաքացիներից, որոնց ժամանակին և սահմանված կարգով տրվել են պատասխաններ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 25
Արձանագրային որոշում