Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0831.060911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2011 թվականի N 831-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական խառը հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 7-9-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել`

1) Վ. Արամյանինը, Գ. Մելքոնյանինը, Ա. Ազիզյանինը և Լ. Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Լիլոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) Բ. Հարությունյանինը` «Տրանսէլեկտրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի սեպտեմբերի 6-ի

N 831-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը ՎԻԵՆՆԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Արամյան               - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

                               (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

 

    Գ. Մելքոնյան             - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Լիլոյան               - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                               Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի

                               հայկական կողմի նախագահի տեղակալ)

 

    Լ. Վարդանյան             - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                               նախարարության աշխատակազմի զարգացման

                               վարչության պետ

 

    Ռ. Հարությունյան         - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

                               գլխավոր տնօրեն

 

    Բ. Հարությունյան         - «Տրանսէլեկտրիկ» ՍՊԸ-ի տնօրեն

 

    Ա. Ազիզյան               - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                               միջազգային համագործակցության վարչության պետ

                               (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.09.2011
N 831-Ա
Որոշում