041.0844.080911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 844-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք Ոռոգման համակարգի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վարկային համաձայնագրի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի սեպտեմբերի 8-ի
N 844-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
(բանակցային խմբի ղեկավար)
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային
ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության պետ