Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (10 ...

 

 

040.0955.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(10-րդ մաս)

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի

ծառայությունների բնագավառ

 

1. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2012 թ. նվազում է 0.4 մլն. դրամի չափով (2011 թ. 1 483.1 մլն. դրամ), իսկ 2013-2014 թթ. աճում է 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ. նկատմամբ համապատասխանաբար 123.2 մլն. դրամի չափով, 128.9 մլն. դրամի չափով (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 1 413.9 մլն. դրամ):

ա) 2012 թ. ծախսերի նվազումը պայմանավորված է լիցենզավորման գծով ծախսի պակասեցմամբ (հիմք` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը):

բ) 2014 թ. ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ 10.0 հազ. դրամի չափով 2013թ.` 35.0 հազ. դրամի դիմաց, արդյունքում միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 68.1 հազ. դրամ (2011 թ. պետբյուջեով` 61.3 հազ. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 67.7 հազ. դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի չորս տուն-ինտերնատներում կխնամվեն տարեկան 1050 միայնակ ծեր և հաշմանդամ կենսաթոշակառու: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2012 թ. կմնան անփոփոխ, իսկ 2013-2014 թթ. կաճեն համապատասխանաբար 4.6% և 5.0%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի աճի պայմաններում:

2. «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2012 թ. նվազում է 0.1 մլն. դրամի չափով (2011 թ. 91.5 մլն. դրամ), իսկ 2014 թ. աճում է 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ. նկատմամբ 0.7 մլն. դրամի չափով (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 98.2 մլն. դրամ):

ա) 2012 թ. ծախսերի նվազումը պայմանավորված է լիցենզավորման գծով ծախսի պակասեցմամբ (հիմք` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը):

բ) 2014 թ. ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ 10.0 հազ. դրամի չափով 2013թ.` 35.0 հազ. դրամի դիմաց, արդյունքում միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 47.2 հազ. դրամ (2011 թ. պետբյուջեով` 42.5 հազ. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 46.9 հազ. դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երևան քաղաքում կսպասարկվի տարեկան 1500 միայնակ ծեր ու հաշմանդամ կենսաթոշակառու: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2012 թ. կմնան անփոփոխ, իսկ 2014 թ. կաճեն 0.8%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

3. «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2013-2014 թթ. կազմում է համապատասխանաբար 0.2 մլն. դրամ, 0.3 մլն. դրամ (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 16.3 մլն. դրամ):

2014 թ. ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ 10.0 հազ. դրամի չափով 2013թ.` 35.0 հազ. դրամի դիմաց, արդյունքում միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 78.7 հազ. դրամ (2011 թ. պետբյուջեով` 70.8 հազ. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 78.3 հազ. դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կողմից կսպասարկվի տարեկան 50 մարդ: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2012 թ. կմնան անփոփոխ, իսկ 2013-2014 թթ. կաճեն համապատասխանաբար 1.3% և 1.9%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

4. «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2013-2014 թթ. կազմում է համապատասխանաբար 3.8 մլն. դրամ, շուրջ 4.0 մլն. դրամ (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 56.4 մլն. դրամ):

2014 թ. ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ 10.0 հազ. դրամի չափով 2013թ.` 35.0 հազ. դրամի դիմաց, արդյունքում միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 47.4 հազ. դրամ (2011 թ. պետբյուջեով` 42.7 հազ. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 47.2 հազ. դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանում կսպասարկվի տարեկան 60 անօթևան մարդ մինչև 60 օր տևողությամբ: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2012 թ. կմնան անփոփոխ, իսկ 2013-2014 թթ. կաճեն համապատասխանաբար 6.8% և 7.0%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ

 

1.»Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2012 թ. նվազում է 0.8 մլն. դրամի չափով (2011 թ. 1 802.3 մլն. դրամ), իսկ իսկ 2013-2014 թթ. 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ. նկատմամբ աճում է համապատասխանաբար 148.9 մլն. դրամի չափով, 354.1 մլն. դրամի չափով (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 1 747.4 մլն. դրամ):

ա) 2012 թ. ծախսերի նվազումը պայմանավորված է լիցենզավորման գծով ծախսի պակասեցմամբ (հիմք` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը):

բ) 2014 թ. ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ 10.0 հազ. դրամի չափով 2013 թ.` 35.0 հազ. դրամի դիմաց, արդյունքում միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 128.7 հազ. դրամ, իսկ հատուկ տիպի մանկատների մասով` 202.5 հազ. դրամ (2011 թ. պետբյուջեով` 100.6 հազ. դրամ, իսկ հատուկ տիպի մանկատների մասով` 146.3 հազ. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 107.2 հազ. դրամ, իսկ հատուկ տիպի մանկատների մասով` 157.5 հազ. դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 7 մանկատներում խնամել 860 երեխա: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2012 թ. կմնան անփոփոխ, իսկ 2013-2014 թթ. կաճեն համապատասխանաբար 8.5 % և 20.3 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

3. «ՀՀ մանկատների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրում» ծրագրի գծով ծախսերը պահպանվել են 2011 թ. պետական բյուջեով նախատեսված չափով` 3.8 մլն. դրամ 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ով 2013 թ.` 3.2 մլն. դրամի դիմաց (նախատեսվում է մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնություն և կրթաթոշակ հատկացնել 55 շահառուներին): Բյուջետային հատկացումները աճում են 18.8%, իսկ մեկ շահառուի հաշվով` մնացել են անփոփոխ:

4. «ՀՀ մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում 0.4-ական մլն. դրամի չափով (2011 թ. պետբյուջեով, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 36.1-ական մլն. դրամ): Ծախսերի նվազումը պայմանավորված է ծրագրի շրջանակներում առանձին բաղադրիչի գծով (պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և 2010 թ. ծրագրի շահառուների հետագա կյանքի պայմանների վերահսկողության գծով) շահառուների թվի 5 մարդով նվազմամբ (2011 թ. պետբյուջեով, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 45 շահառու): Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով նվազում են համամասնորեն:

5. «Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2012 թ. նվազում է 0.2 մլն. դրամի չափով (2011թ. 144.7 մլն. դրամ), իսկ 2013-2014 թթ. աճում է 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ. նկատմամբ համապատասխանաբար 5.5 մլն. դրամի չափով, 6.3 մլն. դրամի չափով (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 146.5 մլն. դրամ):

ա) 2012 թ. ծախսերի նվազումը պայմանավորված է լիցենզավորման գծով ծախսի պակասեցմամբ (հիմք` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը):

բ) 2014 թ. ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ 10.0 հազ. դրամի չափով 2013թ.` 35.0 հազ. դրամի դիմաց, արդյունքում միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 67.9 հազ. դրամ (2011 թ. պետբյուջեով` 61.2 հազ. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 67.5 մլն. դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 2 հոգածության կենտրոնների ծառայություններից օգտվողների թիվը` 200 երեխա, մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2012 թ. կնվազեն 0.1%, իսկ 2013-2014 թթ. կաճեն համապատասխանաբար 3.8 % և 4.3 %` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

5. «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2012 թ. նվազում է 0.8 մլն. դրամի չափով (2011թ. 1 009.7 մլն. դրամ), իսկ 2013-2014 թթ. աճում է 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ. նկատմամբ համապատասխանաբար 39.7 մլն. դրամի չափով, 45.6 մլն. դրամի չափով (2011-2013թթ. ՄԺԾԾ 2013թ.` 1025.3 մլն. դրամ):

ա) 2012 թ. ծախսերի նվազումը պայմանավորված է լիցենզավորման գծով ծախսի պակասեցմամբ (հիմք` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը):

բ) 2014 թ. ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ 10.0 հազ. դրամի չափով 2013 թ.` 35.0 հազ. դրամի դիմաց, արդյունքում միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 70.0 հազ. դրամ (2011 թ. պետբյուջեով` 63.0 հազ. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 69.5 մլն. դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 8 գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամել 800 երեխա, իսկ մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2012 թ. կնվազեն 0.1 %, իսկ 2013-2014 թթ. կաճեն համապատասխանաբար 3.9% և 4.4%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

10. «Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2013-2014 թթ. համապատասխանաբար կազմում է 2.2 մլն. դրամ, 5.4 մլն. դրամ (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 26.8 մլն. դրամ): Ծախսերի նման դինամիկան պայմանավորված է 2014 թ. ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով 10.0 հազ. դրամով (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 35.0 հազ. դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է խնամատար ընտանիքների և ընտանիքներ տեղափոխվող երեխաների թիվը պահպանել 2011 թվականի պետբյուջեով և 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ի մակարդակով (23 ընտանիք և 25 երեխա) և 2011 թվականի պետբյուջեով նախատեսված յուրաքանչյուր երեխային տրվող օժանդակության փաթեթի գումարը` 671.5 հազ. դրամ: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2012 թ. կմնան անփոփոխ, իսկ 2013-2014 թթ. կաճեն համապատասխանաբար 8.1% և 20.0%` խնամատար ընտանիքներին տրվող նվազագույն ամսական աշխատավարձի չափի և օժանդակության փաթեթի գումարի աճի` ընտանիքների և ընտանիքներ տեղափոխվող երեխաների թվի պահպանման պայմաններում:

11. «Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2012-2014 թթ. կազմում է 26.3 մլն. դրամ (2011թ. 32.9 մլն. դրամ) և 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ. նկատմամբ 27.9-ական մլն. դրամ (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 34.5 մլն. դրամ): Ծախսերի նվազումը պայմանավորված է նրանով, որ հաշվարկներում հաշվի է առնվել 2011 թ. համար ծրագրի գծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` ՀՀ ԱՍՀՆ) և ԱՄՆ-ի «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» հասարակական կազմակերպության Հայստանյան մասնաճյուղի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման 16.02.2011 թ. N ՍՏՊ 10.09.02.26/2011 պայմանագիրը, որում նշված է, որ ՀՀ ԱՍՀՆ, որպես Պատվիրատուի կողմից մատուցվող ծառայության տարեկան գինը (կազմակերպության տարածքի վարձակալության դիմաց փոխհատուցման ենթակա վարձավճարի գումարը) կազմում է 6.6 մլն. դրամ:

 

Զբաղվածության բնագավառ

 

1.»Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայություններ» ծրագրի գծով 2012-2014 թթ. նախատեսվում է ծախսերի աճ 2012 թ. 3.3 մլն. դրամի չափով (2011թ. 20.7 մլն. դրամ), իսկ 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ. նկատմամբ 3.6 ական մլն. դրամի չափով (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 21.8 մլն. դրամ), որը պայմանավորված է Վայոց Ձորում կենտրոնի հարավային ներկայացուցչության աշխատանքների իրականացման նպատակով 3 հաստիքային միավորի (2011 թ. պետբյուջեով և 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 13 հաստիքային միավոր) և դրա հետ կապված ուղեկցող ծախսերի ավելացմամբ: Արդյունքում բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով աճում են 2012 թ. 16.1%, իսկ 2013-2014 թթ. 16.5%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

2. «Աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2013-2014 թթ. կազմում է 6.0-ական մլն. դրամ (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 10.6 մլն. դրամ): Ծախսերի աճը պայմանավորված է 2011 թ. պետբյուջեով առանձին ծախսերի գծով հաշվարկների ճշտմամբ, հաշվի առնելով նաև միջին ամսական հաշվարկային աշխատավարձի աճը 10% չափով: Արդյունքում աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը 2013-2014 թթ. կկազմի 63.6 հազ. դրամ 2011 թ. 57.8 հազ. դրամի դիմաց: Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով 2013-2014 թթ. կաճեն 56.9%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի (720 շահառու) պահպանման պայմաններում:

3. «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով 2012 թ. նախատեսվում է ծախսերի աճ 0.6 մլն. դրամի չափով (2011 թ. 1.86 մլն. դրամ), որը պայմանավորված է անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար միջին ծախսի ավելացմամբ 2.9 հազ.դրամով (2011 թ.` 14.3 հազ. դրամ): 2013 թ. նախատեսվում է ծրագրի գծով ծախսերի աճ (2013 թ-ին 0.9 մլն. դրամով, իսկ 2014 թ. այն կպահպանվի 2013 թ. մակարդակով), որը պայմանավորված է տարեկան շահառուների թվաքանակի 10-ական մարդով ավելացմամբ: Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով մնում են անփոփոխ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 2.5 մլն. դրամ, 2013 թ.` 2.68 մլն.դրամ:

4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրի գծով նախատեսվում է 2012 թ. ծախսերը կնվազեն 19.6 մլն.դրամով (2011թ.` 89.8 մլն. դրամ), որը պայմանավորված հաշվարկների ճշտմամբ, իսկ 2013 թ. ծախսերը կաճեն շուրջ 5.4 մլն. դրամով, 2014 թ.` 21.6 մլն. դրամով: Ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ: Բյուջետային հատկացումները 2013-2014 թթ. մեկ շահառուի հաշվով աճում են, իսկ շահառուների թիվը մնում է անփոփոխ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 89.8 մլն. դրամ, 2013 թ.` 106.5 մլն. դրամ:

5. «Գործազրկության նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում 375.2 մլն. դրամով (2011 թ. 4878.8 մլն. դրամ), իսկ 2013-2014 թթ. կպահպանվի 2012 թ. մակարդակը, որը պայմանավորված է գործազրկության նպաստի չափի պահպանմամբ (18000.0 դրամ), թվաքանակը պահպանվել է 2011 թ. մակարդակով (2011-2014 թթ. գործազուրկների թիվը 20850-ական մարդ):

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 4837.0 մլն. դրամ, 2013 թ.` 5167.6 մլն. դրամ:

6. «Երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացում» ծրագրի գծով 2012 թ. ծախսերը կնվազեն 0.3 մլն. դրամով, որը պայմանավորված մեկ անձի համար նախատեսված միջին ծախսի 20.0 հազ. դրամով նվազմամբ, շահառուների թվաքանակը կպահպանվի 2011 թ. մակարդակով (2011 թ.` 2.55 մլն. դրամ և շահառուների թվաքանակը` 15 մարդ, մեկ անձի համար նախատեսված միջին ծախսը` 170.0 հազ. դրամ):

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 2.55 մլն. դրամ, 2013 թ.` 2.55 մլն. դրամ:

7. «Գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցում» ծրագրի գծով ծախսերը 2012-2014 թթ նախատեսվում է պահպանել 2011 թ. մակարդակով (2011 թ.` 228.9 մլն. դրամ և շահառուների թվաքանակը` 1346 մարդ): Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով մնում է անփոփոխ` մասնագիտական ուսուցման համար մեկ շահառուի միջին ծախսը` 170. 0 հազ.դրամ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 228.9 մլն. դրամ, 2013 թ` 221.9 մլն. դրամ

8. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (25.05.2005 թ. ՀՕ-206-Ն) 36-րդ հոդվածով նախատեսված նպաստի վճարում» ծրագրի գծով ծախսերը 2012 թ. կնվազեն 0.2 մլն. դրամի չափով (2011 թ. 7.02 մլն. դրամ): Ծախսերի նվազումը պայմանավորված է գործազրկության նպաստի չափի պահպանմամբ (2012 թ.` 18.0 հազ. դրամ), թվաքանակի 6 մարդով աճի (2011 թ.` 120 մարդ) պայմաններում: 2013-2014 թթ. այն կպահպանվի 2012 թ. մակարդակով):

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 7.02 մլն. դրամ, 2013 թ.` 7.02 մլն. դրամ:

9. «Մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային ստաժ չունեցող գործազուրկների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում» ծրագիր: Ծրագիրը առաջին անգամ ՀՀ պետական բյուջեում ներառվել է 2011 թվականին:

Զբաղվածության տարածքային կենտրոններում տարեկան հաշվառվում են շուրջ 4000 շրջանավարտ, որոնք աշխատանքային ստաժ չունենալու պատճառով դժվարությամբ են տեղավորվում աշխատանքի, քանի որ գործատուն աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս է փորձառու մասնագետին (գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում ըստ ԱՎԾ-ի կազմում է 1.3%, ԶՊԾ-ում հաշվառված երիտասարդների թվաքանակը կազմում է շուրջ 16000 մարդ): Նախատեսվում է գործազուրկ երիտասարդների 1.3%-ին ընդգրկել այս ծրագրում (մեկ անձի համար մասնագիտական փորձի ձեռք բերման միջին տևողությունը հաշվարկվում է 3 ամիս, իսկ գումարը 195.0 հազ. դրամ: Միաժամանակ նախատեսվում է ծրագրում ընդգրկվածին տրամադրել աշխատավարձ` նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ուսուցանող անձին` փոխհատուցում միջին ամսական աշխատավարձի 20%-ի չափով, իսկ գործատուին տրամադրվում է գումար` սոցվճարի չափով): 2012-2014 թթ. ծրագրի ծախսը համապատասխանաբար կկազմեն 58.5 մլն. դրամ, 105.0 մլն. դրամ և 105.0 մլն. դրամ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 78.0 մլն. դրամ, 2013 թ.` 126 մլն. դրամ:

10. «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների նյութական ծախսերի հատուցում» ծրագրի գծով ծախսերը նախատեսվում է կատարել` 2012 թ.` 13.4 մլն. դրամի (2011 թ. 15.9 մլն. դրամ և շահառուների թվաքանակը` 25 մարդ), 2013-2014 թթ.` 15.4-ական մլն. դրամի չափով:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 15.9 մլն. դրամ, 2013 թ.` 15.9 մլն. դրամ:

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառ

 

1. «Հաշմանդամների տվյալների տեղեկատվական համակարգի վարման, սպասարկման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012-2014 թթ. կազմում է 2.9-ական մլն. դրամ (2011 թ. պետբյուջեով և 2011-2013 թթ. ՄԺԾԾ` 18.1-ական մլն. դրամ): Ծախսերի աճը պայմանավորված է ԲՍՓՀ գործակալության, նրա տարածքային ստորաբաժանումների և «Նորք» տեղեկատվական կենտրոնի միջև միասնական ինտրանետ համակարգի շահագործման համար լրացուցիչ ծախսերի ներառմամբ:

 

Սոցիալական ապահովության քարտերի և դրանց վերաբերյալ տեղեկատվության

տրամադրման ծառայությունների բնագավառ

 

1. «Սոցիալական ապահովության քարտերի համակարգի վարման, սպասարկման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով 2014 թ. նախատեսվում է ծախսերի աճ 3.8 մլն. դրամի չափով (2011 թ. պետբյուջեով և 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` շուրջ 148.0 մլն. դրամ): Ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, այն 2014 թ. կկազմի 45.0 հազ. դրամ (2011 թ. պետբյուջեով 32.5 հազ. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 35.0 հազ. դրամ):

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ

 

1.»Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012-2014 թթ. համապատասխանաբար կազմում է 36.0 մլն. դրամ, 388.6 մլն. դրամ, 431.8 մլն. դրամ (2011թ.` 2 340.0 մլն. դրամ, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 2 030.6 մլն. դրամ), որը պայմանավորված է նպաստառուների թվաքանակի աճով 2012 թ.` 167 մարդով (2011 թ. պետբյուջեով` 10833 մարդ), 2013 թ. համար նպաստառուների թիվը կկազմի 11200 մարդ, 2014 թ.` 11400 մարդ (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 8 058 մարդ):

Միջնաժամկետ հատվածում կպահպանվի 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված նպաստի ամսական չափը` 18.0 հազ. դրամ (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 21.0 հազ. դրամ, նպաստի ամսական չափը հարաբերակցվում է տվյալ տարվա համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 60 %): Արդյունքում բյուջետային հատկացումները 2012 թ. կաճեն համամասնորեն, իսկ մեկ շահառուի հաշվով կմնան անփոփոխ` շահառուների թվի աճի և նպաստի ամսական չափի պահպանման պայմաններում, իսկ 2013-2014 թթ. բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կնվազեն 14.3%` շահառուների թվի աճի և նպաստի ամսական չափի նվազման պայմաններում:

2.»Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012-2014 թթ. համապատասխանաբար կկազմի 187.3 մլն. դրամ, 297.5 մլն. դրամ, 4 856.3 մլն. դրամ (2011 թ.` 4 675.0 մլն. դրամի դիմաց, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 4 776.9 մլն. դրամ): Ծախսերի աճը պայմանավորված է նրանով, որ հաշվարկներում հաշվի է առնվել ՀՀ ԱՎԾ վերջին 2 տարվա ծնելիության աճի տեմպը` 4.37% (3 և ավելի երեխաների թիվը ընդհանուրի նկատմամբ կազմում է 14.2%), որի արդյունքում երեխաների թիվը կաճի 2012 թ.` 2 508 մարդով (2011 թ. 44 260 մարդ), իսկ 3 և ավելի երեխայի թիվը կկազմի 6 642 մարդ (2011 թ. 6 479 մարդ), 2013 թ. համար նպաստառուների թիվը կկազմի 48 812 մարդ, որից 3 և ավելի երեխաների թիվը` 6 931 մարդ, 2014 թ.` 50 946 մարդ, որից 3 և ավելի երեխաների թիվը` 7 234 մարդ (2011-2013 թ. ՄԺԾԾ 2013 թ.` 47 696 մարդ, այդ թվում 3 և ավելի երեխաների թիվը` 6 295 մարդ):

2012-2013 թթ. նպաստի չափը կպահպանվի 2011 թ. պետական բյուջեով և 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված մակարդակով (1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում` 50.0 հազ. դրամ, իսկ 3րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում` 430.0 հազ. դրամ), իսկ 2014 թ. նախատեսվում է կիրառել երրորդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում տարբերակման նոր մոտեցում (նպաստի չափը կազմում է ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրով 2012 թ. համար նշված չափով).

ա) երրորդ և չորրորդ երեխայի դեպքում (6807 երեխա) նպաստի չափը սահմանել 1.0 մլն. դրամ,

բ) հինգ և ավելի երեխայի դեպքում (427 երեխա)` 1.5 մլն. դրամ:

Բյուջետային հատկացումները 2012 թ.-ին կաճեն 4.0%-ով, 2013 թ. 6.2%-ով, իսկ մեկ շահառուի հաշվով կմնան անփոփոխ` շահառուների թվի աճի (նաև տեսակարար կշիռների փոփոխության 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան ու 3 և ավելի երեխայի ծննդյան դեպքերում) և նպաստի չափի պահպանման պայմաններում, իսկ 2014 թ. բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կաճեն 88.8%` շահառուների թվի և նպաստի չափի աճի (3 և ավելի երեխայի ծննդյան դեպքում) պայմաններում:

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ

 

1.»Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրի գծով 2012-2014 թթ. համար նախատեսվում է ծախսերի փոփոխություն 2012 թ. նվազում 1 727.4 մլն. դրամի չափով (2011թ.` 35 497.1 մլն. դրամի դիմաց), իսկ 2013-2014 թթ. աճ համապատասխանաբար 4 121.4 մլն. դրամի չափով, շուրջ 6 333.0 մլն. դրամի չափով (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 35 670.9 մլն. դրամի դիմաց): Ծախսերի նվազումը 2012 թ. պայմանավորված է նրանով, որ հաշվարկներում հաշվի է առնվել նշված ծրագրի շրջանակներում ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների տեղափոխումը «ՀՄ պատերազմի վետերաններին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածով սահմանված դրամական օգնության տրամադրում» ծրագրին, արդյունքում նպաստառուների թիվը միջնաժամկետ կտրվածքով կանխատեսվում է 104 800-ական ընտանիք (2011 թ. պետական բյուջեով` 110159 ընտանիք, 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 110700 ընտանիք), իսկ նպաստի միջին ամսական չափը համապատասխանաբար կկազմի 26853 դրամ, 31641.4 դրամ, 33400 դրամ (2011 թ. պետական բյուջեով և 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 26853 դրամ): 2014 թ. նախատեսված նպաստի միջին ամսական չափը կազմում է ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրով 2012 թ. համար նշված չափով: 2012-2014 թթ. անփոփոխ կմնա նպաստի միջին ամսական չափի տարբերակման սկզբունքը: Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով 2013-2014 թթ. կաճեն համապատասխանաբար 17.8% և 24.4%` շահառուների թվաքանակի նվազման և նպաստի ամսական չափի բարձրացման պայմաններում:

2. «Ընտանեկան նպաստի տվյալների տեղեկատվական համակարգի վարման, սպասարկման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012-2013 թթ. կազմում է 13.4-ական մլն. դրամ (2011թ. պետբյուջեով և 2011-2013 թթ. ՄԺԾԾ` 31.3-ական մլն. դրամ), 2014 թ.` 13.9 մլն. դրամ: Ծախսերի աճը պայմանավորված է սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների և «Նորք» տեղեկատվական կենտրոնի միջև միասնական ինտրանետ համակարգի շահագործման հետ կապված լրացուցիչ ծախսերի ներառմամբ, իսկ 2014 թ. նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով 10.0 հազ. դրամի չափով 2013 թ.` 35.0 հազ. դրամի դիմաց:

 

Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բնագավառ

 

2012-2014 թթ. համար ներքոհիշյալ 1-ից 5 կետերով նշված ծրագրերում հաշվարկները կատարվել են առանց զինծառայողների կենսաթոշակին տրվող հավելումների, թաղման նպաստի և վճարման ծառայության:

1.»Սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրի գծով 2012 թ. նախատեսվում է 18 435.3 մլն. դրամի ծախս (2011 թ.` 20163.3 մլն. դրամ` հավելումների և թաղման նպաստի հետ միասին), 2013 թ.` 19 449.8 մլն. դրամ, իսկ 2014 թ.` 20 069.6 մլն. դրամ: Ծախսերի աճը պայմանավորված է.

ա) 2012-2014 թթ. համար բազային ցուցանիշների ճշգրտմամբ (առանձին ուժային կառույցներում տեղի է ունեցել զինծառայողների թվաքանակի աճ կամ նվազում), արդյունքում ընդհանուր թվաքանակը աճում է համապատասխանաբար` 842, 841 և 557 մարդով: Կենսաթոշակառուների նախորդ տարիների դինամիկայից ելնելով (կենսաթոշակառուների թվի աճի տեմպը կազմում է շուրջ 2.4%) հաշվարկվել է, որ կենսաթոշակառուների թիվը ըստ տարիների կկազմի 2012 թ.` 38043 մարդ, 2013 թ.` 38884 մարդ, իսկ 2014 թ.` 39441 մարդ (2011 թ.` 37201 մարդու դիմաց),

բ) բազային կենսաթոշակի չափի փոփոխությամբ:

Միջնաժամկետ կտրվածքով բազային կենսաթոշակի չափը հավասարեցվել է հիմնական կենսաթոշակի չափին` ըստ տարիների կկազմի 2011-2012 թթ.` 10500 դրամ, 2013 թ.` 13000 դրամ, իսկ 2014 թ.` 15500 դրամ (2011 թ. պետական բյուջեով` 10500 դրամ): Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը 2012 թ. կկազմի 40383 դրամ (2011 թ.` 46182 դրամ, իսկ առանց հավելման` 39904.0 դրամի դիմաց), 2013 թ.` 41683.4 դրամ և 2014 թ.` 42404.1 դրամ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2011 թ. համար` 20 319.8 մլն. դրամ, 2012 թ. համար 20 590.2 մլն. դրամ, 2013 թ. համար 21 091.1 մլն.դրամ (ներառյալ` զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների և կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի գումարները):

Միաժամանակ անհրաժեշտ միջոցները հաշվարկելիս հաշվի են առնվել`

1) 2011 թվականին ուժի մեջ մտած` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-23-րդ հոդվածների, 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների, 3-րդ մասի, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները,

2) այն հանգամանքը, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները, անկախ կենսաթոշակի տեսակից, խմբավորվելու են նոր ծախսային հոդվածում:

Ըստ այդմ, անհրաժեշտ միջոցները հաշվարկվել են առանց նախկին օրենսդրությամբ սահմանված զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների և կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի գումարների:

2. «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրի 2012 թ. գծով նախատեսվում է 1 648.1 մլն. դրամի ծախս (2011 թ.` 2 363.2. մլն. դրամ` հավելումների և թաղման նպաստի հետ միասին), 2013 թ.` 1 467.40 մլն.դրամ և 2014 թ.` 2 052.5 մլն. դրամ: Ծախսերի փոփոխությունները պայմանավորված են.

ա) նախորդ տարիների շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների թվաքանակի նվազման դինամիկայից ելնելով, 2012-2014 թթ. համար իրականացվել է տվյալ խմբի կենսաթոշակառուների թվաքանակի նվազումներ 2012 թ.` 7018 մարդ, 2013 թ.` 6018 մարդ և 2014 թ.` 5031 մարդ:

բ) բազային կենսաթոշակի չափը հավասարեցվել է հիմնական կենսաթոշակի չափին և ըստ տարիների կկազմի 2011-2012 թթ.` 10500 դրամ (2011 թ. 10500 դրամ), 2013 թ.` 13000 դրամ, 2014 թ.` 15500, արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը, առանց թաղման նպաստի, կենսաթոշակին տրվող հավելումների և վճարման ծառայության ծախսերի, ըստ տարիների կկազմի` 2012 թ.` 19570.0 դրամ (2011 թ.` 25961.3 դրամ, իսկ առանց հավելման` 20378), 2013 թ.` 20319.5 դրամ, 2014 թ.` 33997.1 դրամ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2011 թ` 3,061,2 մլն. դրամ, 2012 թ.` 2,884,3 մլն. դրամ, 2013 թ.` 3,101,6 մլն. դրամ (ներառյալ` զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների և կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի գումարները):

3. «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012 թ. կազմում է 207.1 մլն. դրամ, (2011 թ.` 8075.6 մլն. դրամ` 2013 թ.` 2339.2 մլն. դրամ, 2014 թ.` 1480.5 մլն.դրամ: Ծախսերի աճը պայմանավորված է.

ա) հիմք է ընդունվել 2010 թ. պետական բյուջեի հաշվարկներով նախատեսված սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը (50995 մարդ) և կանխատեսվող միջին տարեկան թվաքանակի աճը` 5.3% (2550 մարդ), 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ով թվաքանակը աճել է համապատասխանաբար 2805 և 5482 մարդով,

բ) գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, 01.11.2010 թ-ից հիմնական կենսաթոշակի չափը աճեց և կազմեց 10500 դրամ, որը կպահպանվի 2012 թ-ին (2011 թ.` 10500 դրամ), իսկ 2013 թ. կկազմի` 13000 դրամ, 2014 թ.` 15500 դրամ:

Նշված ծրագրի գծով նախատեսված ծախսերի աճը 2011-2013թթ. ՄԺԾԾ նկատմամբ կազմում է` 2012 թ.` 186.3 մլն. դրամ, 2013 թ.` 598.4 մլն. դրամ, 2014 թ-ին` 2013 թ. նկատմամբ` 2 079.0 մլն.դրամ, որը պայմանավորված է թվաքանակի և հիմնական կենսաթոշակի չափի փոփոխությամբ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012 թ.` 8 600.4 մլն. դրամ, 2013 թ.` 10 647.4 մլն. դրամ (ներառյալ` կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի գումարները):

Միաժամանակ անհրաժեշտ միջոցները հաշվարկելիս հաշվի են առնվել`

1) 2011 թվականին ուժի մեջ մտած` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-23-րդ հոդվածների, 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների, 3րդ մասի, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները,

2) այն հանգամանքը, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները, անկախ կենսաթոշակի տեսակից, խմբավորվելու են նոր ծախսային ծրագրում:

Ըստ այդմ, անհրաժեշտ միջոցները հաշվարկվել են առանց նախկին օրենսդրությամբ սահմանված զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների և կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի գումարների:

4. «ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակներ և կենսաթոշակին տրվող հավելում» ծրագրի գծով ծախսերը կնվազեն, որը 2012 թ. կազմում է 90.4 մլն. դրամ (2011 թ.`432.9 մլն. դրամ), որը պայմանավորված է դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճար հաշվարկելու, (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու հետ կապված ՀՀ կառավարության 24.02.2011 թ N 166-Ն որոշման ընդունմամբ կատարված հաշվարկների ճշտմամբ: 2013 թ. այն կաճի 15.5 մլն. դրամ, 2014 թ.` 20.4 մլն. դրամ: Ծախսերի աճը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացմամբ 2013 թ. 6 մարդով, իսկ 2014 թ. ևս 3 մարդով:

Ծրագիրը բխում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին», «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին», «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» և «ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքներից:

Ծրագրի շրջանակում.

. կենսաթոշակ է վճարվում պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհված պաշտոնատար անձանց ընտանիքների անդամներին,

. հատուկ կենսաթոշակ է վճարվում ՀՀ նախկին նախագահներին,

. տրվում է հավելավճար կենսաթոշակառու դատավորների և Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակներին:

5. «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2012 թ. կազմում է 259.6 մլն. դրամ, (2011 թ.` 158 614.1 մլն. դրամ`, առանց թաղման նպաստի), 2013 թ. այն կաճի և կկազմի 13 857.2 մլն.դրամ, 2014 թ.` 48 152.1 մլն. դրամ: 2012 թ. ծախսերի նվազումը պայմանավորված է թվաքանակի նվազմամբ` 583 մարդ:

2013-2014 թթ. աճը պայմանավորված է`

ա) հաշվարկների համար հիմք է ընդունվել 01.01.2011 թ. դրությամբ շահառուների առկա թվաքանակը` 464926 մարդ,

բ) գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված` 01.11.2010 թից հիմնական կենսաթոշակի չափը բարձրացվել է 2500 դրամով (2011թ.` 10500 դրամ), իսկ 2013 թ. այն կկազմի 13000 դրամ, իսկ 2014 թ.` 15500 դրամ:

գ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը 2012-2013 թթ. կպահպանվի 2011 թ. մակարդակով (450 դրամ), իսկ 2014 թ. այն կկազմի 600 դրամ:

Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափերը կկազմեն` 2012 թ.` 28383.5 դրամ (2011 թ.` 28396.6 դրամ), 2013 թ.` 30867.2 դրամ, իսկ 2014 թ.` 39498.0 դրամ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է. 2012թ.` 164 101.2 մլն. դրամ, 2013 թ.` 180 038.5 մլն. դրամ (ներառյալ` կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի գումարները):

Նշված ծրագրի գծով նախատեսված ծախսերի նվազումը 2011-2013 թթ. ՄԺԾԾ նկատմամբ առանց թաղման նպաստի, կազմում է` 2012 թ.` 391.7 մլն. դրամ 2013 թ.` 1 197.0 մլն. դրամ, իսկ 2014 թ-ին այն կաճի 46 955.4 մլն. դրամով: Ծախսերի նվազումը պայմանավորված է թվաքանակի նվազմամբ, իսկ աճը` հիմնական կենսաթոշակի չափի և ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի բարձրացմամբ:

6. «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագիր

Սկսած 2012 թվականից, նախատեսվում է կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները, անկախ կենսաթոշակի տեսակից, խմբավորել մեկ ծախսային ծրագրում, կապված 2011 թվականից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ (համաձայն որի կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի չափը միասնական է` անկախ կենսաթոշակի տեսակից): Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները ներառված էին «Աշխատանքային կենսաթոշակներ», «Սոցիալական կենսաթոշակներ», «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ», «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծախսային ծրագրերում:

Շահառուները սահմանված են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, իսկ չափը` ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ (200.0 հազ. դրամ):

ՄԺԾ 2012-2014 թթ. ծրագրով նախատեսվում է 2012 թ.` 5 014.2 մլն. դրամ, 2013 թ.` 5 014.6 մլն. դրամ, 2014 թ.` 5 015.0 մլն. դրամ:

2012-2014 թթ. ՄԺԾ ծրագրի ժամանակահատվածում նախատեսվում է թաղման նպաստ վճարել. 2012 թ.` 25201 շահառուի, 2013 թ.` 25215 շահառուի, 2014 թ.` 25232 շահառուի:

7. «Հղիության և ծննդաբերության նպաստի վճարում» ծրագրի գծով նախատեսվում է. ծախսերի աճ, որը 2012 թ. կազմում է 854.5 մլն. դրամ (2011 թ.` 2 247.2 մլն. դրամ), 2013 թ. 309.7 մլն. դրամ, 2014 թ.` 333.8: Ծախսերի աճը պայմանավորված է միջին օրական նպաստի չափի բարձրացմամբ (798.6 դրամ), հղիության և ծննդաբերության օրերի թվի ավելացմամբ (96394 օր) կապված ծնելիության աճով: Ծախսերի հաշվարկներում պահպանվել է հղիության և ծննդաբերության փաստացի օրերի ու հղիության և ծննդաբերության միջին օրական նպաստի չափի աճի տեմպերը, արդյունքում միջին օրական նպաստի չափը 2012 թ. կկազմի 2911.3 դրամ (2011 թ.` 2112.7 դրամ): 2013 թ. նախատեսվում է միջին աշխատավարձի չափի 10%-ով բարձրացում, որով պայմանավորված հղիության և ծննդաբերության միջին օրական նպաստի չափը կաճի 2013-2014 թթ.` 130.7 դրամով: Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կաճեն:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է` 2012 թ.` տարեկան 2 247.2 մլն. դրամ, 2013 թ.` 2 447.2 մլն. դրամ:

Անհրաժեշտ միջոցները հաշվարկելիս հաշվի է առնվել.

1) «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները (նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը),

2) ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) օրերի թվի աճը (2012 թ.` 1065414 օր, 2013 թ.` 1121455 օր, 2014 թ.` 1180444 օր),

3) հղիության և ծննդաբերության նպաստի միջին օրական չափի աճը (2012 թ.` 2911.3 դրամ, 2013 թ.` 3042.0 դրամ, 2014 թ.` 3172.8 դրամ)` պայմանավորված միջին ամսական անվանական աշխատավարձի աճով:

8. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012 թ. կազմում է 36.6 մլն. դրամ (2011 թ.` 2 562.8 մլն. դրամ): Ծախսերի աճը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության միջին օրական նպաստի չափի բարձրացմամբ` 184.2 դրամ (2011 թ.` 2 722.2 դրամ), ժամանակավոր անաշխատունակության օրերի թվի` 46527 նվազման պայմաններում (2011 թ.` 941468 օր): 2013 թին ծախսերը կաճեն 174.2 մլն. դրամով, 2014 թ.` 185.8 մլն. դրամով Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կաճեն:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է` 2012 թ.` 2 562.9 մլն. դրամ, 2013 թ.` 2 762.8 մլն. դրամ:

 

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված

առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ

 

1. «Աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2012 թ. կազմում է շուրջ 4.4 մլն. դրամ (2011 թ.` 89.9 մլն. դրամ), 2013 թ.` 11.8 մլն. դրամ, իսկ 2014 թ. աճում է 13.6 մլն. դրամ: Ծախսերի փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ 2012-2014 թթ. հաշվարկների համար հիմք է ընդունվել 2011թ. հունվարի 1-ի դրությամբ առկա շահառուների թվաքանակը (724 մարդ), որը 2011թ. հաստատվածի նկատմամբ նվազել է 39 մարդով: Միաժամանակ հաշվի է առնվել 2013-2014 թթ. ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափի կանխատեսվող բարձրացումները:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին դրամական օգնության և պատվովճար

տրամադրման բնագավառ

 

1. «Վետերանների պատվովճարներ» ծրագրի գծով 2012 թ. նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2011 թ. նկատմամբ կկազմի 89.5 մլն. դրամ (2011 թ.` 707.8 մլն. դրամ), պայմանավորված վետերանների թվաքանակի նվազմամբ 373 մարդով, 2013 թ. նվազումը կկազմի 120.4 մլն. դրամ, պայմանավորված թվաքանակի 502 մարդով նվազմամբ, 2014 թ.` կնվազի 112.8 մլն. դրամով, պայմանավորված թվաքանակի 470 մարդով նվազմամբ: Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կմնան անփոփոխ:

Համաձայն «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի, 2008 թ. հուլիսի 1-ից ՀՄՊ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանվել է 20000 դրամ:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է` 2012 թ.` 611,28 մլն. դրամ, 2013 թ.` 490,8 մլն. դրամ:

ՀՀ ՄԺԾ 2012-2014 թ.թ. ծրագրով նախատեսվում է. 2012 թ.` 611.3 մլն. դրամ, 2013 թ.` 490.8 մլն. դրամ, 2014 թ.` 378.0 մլն. դրամ:

Անհրաժեշտ միջոցները հաշվարկելիս հաշվի են առնվել.

1) վետերանների պատվովճարի ամսական չափը 2012-2014թթ. կկազմի 20000 դրամ (պահպանվել է 2011 թ. մակարդակը):

2) շահառուների թվաքանակի նվազման միտումները (2012 թ.` 2547 շահառու, 2013 թ.` 2045 շահառու, 2014 թ.` 1575 շահառու):

2. «ՀՄՊ մասնակիցներին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998 թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածով սահմանված դրամական օգնության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012 թ. կկազմի 4987.0 մլն. դրամ (2011 թ.` 2973.0 մլն. դրամ):

Ծրագիրը բխում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքից, 1994 թվականի ապրիլի 15-ի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միջև կնքված` «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների և զոհվածների ընտանիքների արտոնությունների և սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրից և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34.1-րդ հոդվածից:

Ծրագրի ծախսերում ներառվել են նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակներին տրվող հավելումների համար սահմանված միջոցները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման հիման վրա զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվող ընտանեկան նպաստի միջոցները, նախատեսվում է սահմանել հատուցում ստացողների միասնական համակարգ` ըստ առանձին կատեգորիաների համար ամսական հատուցման նոր չափեր: Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կաճեն:

ՀՀ ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է` 2012 թ.` 2 954.7 մլն. դրամ, 2013 թ.` 2 908.5 մլն. դրամ:

ՀՀ ՄԺԾ 20122014 թթ. ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր տարի 7 959.8 մլն. դրամ:

 

Աշխատանքի վերահսկման բնագավառ

 

1. «ՀՀ աշխատանքի պետական տեսչության տեղեկատվական համակարգի վարման,

սպասարկման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012-2014 թթ. կազմում է 1.2-ական մլն. դրամ (2011 թ. պետբյուջեով, 2011- 2013 թթ. ՄԺԾԾ-ով 2013 թ` 5.7 մլն. դրամ): Ծախսերի աճը պայմանավորված է ՀՀ աշխատանքի պետական տեսչության 11 տարածքային ստորաբաժանումների և «Նորք» տեղեկատվական կենտրոնի միջև միասնական ինտրանետ համակարգի շահագործման հետ կապված լրացուցիչ ծախսերի ներառմամբ:

 

Սոցիալական արդարության բնագավառ

 

1. «Բռնադատված քաղաքացիներին պատճառված վնասի դիմաց միանվագ դրամական

փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2012 թ. կազմում է 0.4 մլն. դրամ (2011 թ. 0.5 մլն. դրամ): Ծախսերի նվազումը պայմանավորված է միանվագ դրամական փոխ- հատուցում ստացող անձանց թվաքանակի 30 մարդով նվազմամբ (2011 թ.` 40 մարդ):

 

Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման բնագավառ

 

1. «Մեթոդաբանական ձեռնարկների մշակում, հետազոտությունների անցկացում և սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2013-2014 թթ. համապատասխանաբար կազմում է 0.9 մլն. դրամ, 0.3 մլն. դրամ (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 91.3 մլն. դրամ): Ծախսերի նվազումը պայմանավորված է առանձին ծախսերի գծով հաշվարկների ճշտմամբ: Միաժամանակ հաշվարկներում հաշվի է առնվել նաև 2014 թ. նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճը 10.0 հազ. դրամով (2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 35.0 հազ. դրամ), արդյունքում հաստիքային աշխատողների գծով միջին ամսական հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 80.2 հազ. դրամ 2011 թ. 73.1 հազ. դրամի դիմաց:

Միջնաժամկետ ժամանակաշրջանում նախատեսվում է ծրագրի շրջանակներում վերապատրաստել համակարգի 700 աշխատողների և իրականացնել 6 թեմատիկ աշխատանքներ (4 հետազոտական ու 2 ձեռնարկների մշակման աշխատանքներ):

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության

բնագավառ

 

1. «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012 թ. կազմում է 2.6 մլն. դրամ (2011 թ` 17.1 մլն. դրամ): Ծախսերի աճը պայմանավորված է հաշվարկների ճշտմամբ: 2014 թ. նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ և հանրակացարաններում աշխատողների թվաքանակի փոփոխությամբ պայմանավորված ծախսերը կաճեն 4.3 մլն. դրամով:

2. «Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2012 թ. կազմում է 3.0 մլն. դրամ (2011 թ.` 11.6 մլն. դրամ):): Ծախսերի աճը պայմանավորված է հաշվարկների ճշտմամբ: 2014 թ. նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ և հանրակացարաններում աշխատողների թվաքանակի փոփոխությամբ պայմանավորված ծախսերը կաճեն 0.4 մլն. դրամով: Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կաճեն:

3. «Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում» ծրագրի գծով ծախսերը 2012-2013 թթ. կմնան անփոփոխ, իսկ 2014 թ. կաճեն 2.0 մլն. դրամ (2011 թ.` 44.0 մլն. դրամ): Ծախսերի աճը պայմանավորված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ:

 

Սոցիալական պաշտպանության ոլորտում ընգրկված այլ ծրագրեր

 

1. «Կենսաթոշակային ապահովության ծրագրերի, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայությունների ձեռքբերում» ծրագիր

Ծրագիրը ապահովում է կենսաթոշակների, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների վճարումը:

ՄԺԾ 2011-2013 թթ. ծրագրով հաստատվել է` 2012 թ.` 2 577.8 մլն. դրամ, 2013 թ.` 2 836.1 մլն. դրամ:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով հատկացվել է 2 574.2 մլն. դրամ:

ՄԺԾ 2012-2014 թթ. ծրագրով կենսաթոշակային նախատեսվում է. 2012 թ.` 1 887.9 մլն. դրամ, 2013 թ.` 2 052.0 մլն. դրամ, 2014 թ.` 2 644.0 մլն դրամ:

2. «Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն 2012 թ. նվազումը կազմում է 23.0 մլն. դրամ (2011թ. 595.5 մլն. դրամ), իսկ 2013-2014 թթ. աճը 2011-2013 թթ. ՄԺԾԾ 2013 թ. նկատմամբ համապատասխանաբար 49.0 մլն. դրամ, 130.7 մլն. դրամ (20112013 թթ. ՄԺԾԾ 2013 թ.` 598.9 մլն. դրամ): Ծախսերի փոփոխությունները պայմանավորված են առանձին նպաստների վճարմանը ուղղված ընդհանուր ծախսերի 2012 թ. նվազմամբ, իսկ 2013-2014 թթ. ավելացմամբ:

3. «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 073832 գործով 03.11.2007 թ. վճռի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից կերակրողը կորցնելու կապակցությամբ կրած վնասի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, 2013 թ. կազմում է շուրջ 0.3 մլն. դրամ (2011 թ. 1.8 մլն. դրամ), իսկ 2014 թ.` 0.7 մլն. դրամ: Ծախսերի աճը պայմանավորված ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ:

 

Նոր նախաձեռնություններ

 

1. 2014 թ. նախատեսվում է ներդնել «Կենսաթոշակային ապահովություն (պարտադիր կուտակային համակարգ)» ծրագիրը, որի ծախսը կազմում է 18 577.0 մլն. դրամ: Սույն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից զատ կենսաթոշակային եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների և ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը: Կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց հնարավորություն կընձեռնվի ազդել կուտակային կենսաթոշակների չափի վրա` ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին և այդ միջոցների կառավարման քաղաքականությունը (հիմք` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք):

 

Աղյուսակ 9.2 Նոր նախաձեռնությունների ֆինանսավորումը 2012-2014 թթ. (մլն. դրամ)

 

._____________________________________________________________________.

|                                       | 2012 թ. | 2013 թ. | 2014 թ. |

|_______________________________________|_________|_________|_________|

|Սոցիալական պաշտպանություն              |265,813.8|289,756.0|367,109.8|

|_______________________________________|_________|_________|_________|

|նոր ծրագրեր, այդ թվում                 |   0.0   |   0.0   | 18,577.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|1. «Կենսաթոշակային ապահովություն       |   0.0   |   0.0   | 18,577.0|

|(պարտադիր կուտակային համակարգ)»        |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|% ոլորտի նկատմամբ                      |   0.0   |   0.0   |    5.1  |

|_______________________________________|_________|_________|_________|

|գոյություն ունեցող ծրագրեր             |265,813.8|289,756.0|348,532.8|

|_______________________________________|_________|_________|_________|

|% ոլորտի նկատմամբ                      |  100.0  |  100.0  |   94.9  |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 9.3 Պետական բյուջեից սոցիալական պաշտպանության գծով ծախսերը 2010-2014 թթ. (առանց գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծախսերի)

 

(մլն. դրամ)

.______________________________________________________________________

|Բաժնի/խմբի անվանումը    |2010 թ.  |2011 թ.  |% փոփ. |2012 թ.  |% փոփ.|

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Ոլորտի %ը ՀՆԱ-ի նկատմամբ|   6.9   |    7.1  |   x   |   6.3   |   x  |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Սոցիալական              |240,855.5|268,433.2| 11.4  |265,813.8| -1.0 |

|պաշտպանություն, այդ     |         |         |       |         |      |

|թվում                   |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Վատառողջություն և       |  1,378.7|  1,261.6| -8.5  |  1,257.1| -0.4 |

|անաշխատունակություն     |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   0.6   |   0.5   | -17.9 |    0.5  |  0.6 |

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Ծերություն              |178,456.0|191,921.2|  7.5  |188,864.3| -1.6 |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   74.1  |   71.5  | -3.5  |   71.1  | -0.6 |

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Հարազատին կորցրած անձինք|  138.7  |  6,934.4|4,899.6|  5,175.8| -25.4|

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |    0.1  |   2.6   |4,389.1|   1.9   | -24.6|

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Ընտանիքի  անդամներ և    | 43,962.3| 48,673.6|  10.7 | 48,078.5| -1.2 |

|զավակներ                |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   18.3  |   18.1  |  -0.7 |   18.1  | -0.2 |

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Գործազրկություն         |  5,634.9|  6,005.7|   6.6 |  4,952.3| -17.5|

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   2.3   |    2.2  |  -4.4 |   1.8   | -16.7|

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Բնակարանային ապահովում  |  967.6  |  720.0  | -25.6 |  750.0  |  4.2 |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   0.4   |    0.3  | -33.2 |   0.3   |  5.2 |

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Սոցիալական հատուկ       |  5,083.9|  5,429.5|  6.8  | 10,329.8| 90.3 |

|արտոնություններ (այլ    |         |         |       |         |      |

|դասերին չպատկանող)      |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   2.1   |    2.0  |  -4.2 |    3.9  | 92.1 |

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|Սոցիալական              |  5,233.4|  7,487.2|  43.1 |  6,406.0|-14.4 |

|պաշտպանություն (այլ     |         |         |       |         |      |

|դասերին չպատկանող)      |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   2.2   |   2.8   |  28.4 |    2.4  | -13.6|

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|վարկային ծրագիր, այդ    |  142.6  | 11,124.6| 688.6 |  752.4  | -33.1|

|թվում                   |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   0.1   |    0.4  | 607.6 |   0.3   | -32.4|

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|ընթացիկ ծախսեր, այդ     |240,387.6|268,213.2|  11.6 |265,563.8| -1.0 |

|թվում                   |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |  99.8   |  99.9   |  0.1  |   99.9  |  0.0 |

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|կապիտալ ծախսեր, այդ     |  467.9  |  220.0  | -53.0 |  250.0  | 13.6 |

|թվում                   |         |         |       |         |      |

|________________________|_________|_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  |   0.2   |   0.1   | -57.8 |    0.1  | 14.8 |

|ծախսերի մեջ, %          |         |         |       |         |      |

.______________________________________________________________________

 

._________________________ ___________________________________.

|Բաժնի/խմբի անվանումը    | |2013 թ.  |% փոփ. |2014 թ.  |% փոփ.|

|________________________| |_________|_______|_________|______|

|Ոլորտի %ը ՀՆԱ-ի նկատմամբ| |   6.3   |   x   |   7.4   |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Սոցիալական              | |289,756.0|  9.0  |367,109.8| 26.7 |

|պաշտպանություն, այդ     | |         |       |         |      |

|թվում                   | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Վատառողջություն և       | |  1,258.9|  0.1  |  1,272.5| 1.1  |

|անաշխատունակություն     | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |   0.4   | -8.1  |   0.3   |-20.2 |

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Ծերություն              | |205,972.1|  9.1  |275,413.1| 33.7 |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |  71.1   |  0.0  |  75.0   |  5.5 |

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Հարազատին կորցրած անձինք| |  5,176.2|  0.0  |  5,176.6|  0.0 |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |   1.8   | -8.3  |    1.4  | -21.1|

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Ընտանիքի  անդամներ և    | | 54,942.4| 14.3  | 62,421.6|  13.6|

|զավակներ                | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |  19.0   |  4.8  |   17.0  | -10.3|

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Գործազրկություն         | |  5,010.5|  1.2  |  5,032.1|  0.4 |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |    1.7  | -7.2  |    1.4  | -20.7|

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Բնակարանային ապահովում  | |  750.0  |   -   |  752.0  |  0.3 |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |    0.3  | -8.3  |   0.2   | -20.9|

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Սոցիալական հատուկ       | | 10,210.6| -1.2  | 10,102.5| -1.1 |

|արտոնություններ (այլ    | |         |       |         |      |

|դասերին չպատկանող)      | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |    3.5  | -9.3  |   2.8   | -21.9|

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|Սոցիալական              | |  6,435.3|  0.5  |  6,939.4|  7.8 |

|պաշտպանություն (այլ     | |         |       |         |      |

|դասերին չպատկանող)      | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |    2.2  | -7.8  |   1.9   | -14.9|

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|վարկային ծրագիր, այդ    | |  362.6  | -51.8 |    -    |-100.0|

|թվում                   | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |   0.1   | -55.8 |    -    |-100.0|

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|ընթացիկ ծախսեր, այդ     | |289,506.0|  9.0  |366,857.8| 26.7 |

|թվում                   | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |   99.9  |  0.0  |   99.9  | 0.0  |

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|կապիտալ ծախսեր, այդ     | |  250.0  |   -   |  252.0  | 0.8  |

|թվում                   | |         |       |         |      |

|________________________| |_________|_______|_________|______|

|տեսակարար կշիռն ամբողջ  | |   0.1   | -8.3  |    0.1  | -20.4|

|ծախսերի մեջ, %          | |         |       |         |      |

._________________________ ___________________________________.

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 955-Ն
Որոշում