040.0955.180711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(12-րդ մաս)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
(12-րդ մաս)
10.1.1.2. Հիմնական խնդիրները
Մշակութային ժառանգության պահպանություն
Թանգարաններ.
. Դեռևս լիարժեք լուծված չէ թանգարանային ցուցադրական տարածքների հարցը.
. Կարևոր խնդիր է թանգարանների գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովումը` շենքերի հիմնանորոգումն ու վերանորոգումը, անվտանգության, ջերմախոնավային համակարգերի ձեռքբերումը և տեղակայումը, ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինումը.
. Թանգարանները դեռևս ապահովված չեն թանգարանային գործունեության արդի պահանջներին համահունչ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերով.
. Շարունակվում է հրատապ մնալ վերականգնման և ամրակայման միջոցով թանգարաններում պահվող մշակութային ժառանգության պահպանության հարցը:
Գրադարաններ.
. Անհետաձգելի է հանրության գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցման մատչելիության ապահովումը, Հայաստանի ողջ տարածքում հասարակության բոլոր խավերի ընդգրկումը.
. Դեռևս կարևորվում է գրադարանային հավաքածուների պահպանումը և օգտագործումը, դրանց վերականգնումը, նպատակային համալրումը, հնատիպ գրքերի, հին մամուլի և եզակի գրքանմուշների թվայնացումը.
. Շարունակվում է կարևորվել գրադարանային ծառայությունների որակի բարձրացման հարցը` ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխան.
. Կարևոր խնդիր է գրադարանների գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովումը` շենքերի հիմնանորոգումն ու վերանորոգումը, անվտանգության, ջերմախոնավային համակարգերի ձեռքբերումը և տեղակայումը, ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինումը.
. Դեռևս խնդիր է գրադարանների հավաքածուների մատչելիության ապահովումը` հավաքածուների թվայնացված տարբերակի ստեղծումը, սպասարկվող միավորների ծավալների ավելացումը:
Արխիվային գործ.
. Վերջին տարին հանրապետությունում արխիվային գործի ոլորտում ձեռքբերած ակնառու հաջողությունների, արխիվային հավաքածուների պահպանման, համալրման, հաշվառման աշխատանքներում առկա զարգացման միտումներին զուգընթաց դեռևս շարունակում է հրատապ մնալ արխիվային փաստաթղթերի թվայնացման խնդիրը, որի իրականացման արդյունքում էլ ավելի կբարձրանա արխիվային փաստաթղթերի մատչելիությունը և կլուծվի ապահովագրական պատճենների պատրաստման հիմնահարցը:
. Արդիական է նաև արխիվի համակարգչային սարքավորումների նորացման խնդիրը:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ.
. Դեռևս խնդիր է պատմամշակութային հուշարձանների պահպանության ապահովումը.
. Շարունակում է հրատապ մնալ պատմամշակութային հուշարձանների վերականգնման հարցը.
. Հրատապ է պատմամշակութային հուշարձանների օգտագործման ու հանրահռչակման խնդիրը, որի լուծման հնարավոր եղանակները ներկայացված են առանձին հուշարձանների թանգարանացմանը նվիրված, պատմամշակութային ժառանգության հենքի վրա կազմված գիտակրթական, զբոսաշրջային ծրագրերում.
. Դեռևս ապահովված չէ Հայ Առաքելական եկեղեցու հետ համագործակցության ընդլայնումը:
Ոչ նյութական մշակութային ժառանգություն.
. Շարունակում է հրատապ մնալ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և օգտագործման գործընթացների ապահովման խնդիրը.
. Արդիական է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման խնդիրը, միջազգային փոխանակումների ապահովումը:
Ժամանակակից արվեստի զարգացում.
. Դեռևս լուծված չեն մշակութային կազմակերպությունների` թատրոնների, համերգասրահների բնականոն գործունեության պատշաճ ապահովման խնդիրները. շենքերի և շինությունների հիմնավերանորոգումը, սեփական տարածքներ չունեցող և անբավարար պայմաններում գործող թատերա-համերգային կազմակերպություններին անհրաժեշտ տարածքների տրամադրումը, արդիական նյութատեխնիկական միջոցների համալրումը,
. Բարելավման կարիք ունի մատուցվող ծառայությունների որակի ապահովումը` պետական պատվերների և ստեղծագործությունների գնման համակարգի կատարելագործումը, խաղացանկի համալրումը նոր ստեղծագործություններով, փառատոների ու մրցույթների կազմակերպումը նոր որակական չափանիշներով, երիտասարդ ստեղծագործական ներուժի բացահայտումը, ստեղծագործական խմբերի գործունեությունը խթանող դրամաշնորհային ծրագրերի իրականացումը,
. Շարունակում է հրատապ մնալ ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը, արվեստի կայուն զարգացման ապահովումը.
. Դեռևս կարևոր խնդիր է դեբյուտային ծրագրերի իրականացմամբ փառատոների ու մրցույթների իրականացման, հյուրախաղային գործունեության ապահովումը.
ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացում.
. Դեռևս առկա են ՀՀ մարզերում և համայնքներում մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման և մշակութային կյանքի աշխուժացման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցեր.
. Անբավարար է ՀՀ մարզերում բնակչության գեղագիտական զարգացումն ու հանգստի կազմակերպումը, ինչը կապված է մշակույթի տների և կենտրոնների ոչ լիարժեք կենսագործունեությամբ, ժողովրդական վարպետներին տրամադրվող պետական աջակցության չափով և ՀՀ մարզերում ու համայնքներում արհեստագործական կենտրոնների սակավությամբ:
Ազգային փոքրամասնությունների հետ համագործակցություն.
Դեռևս վերջնական լուծված չէ Հայաստանի մշակութային կյանքում ոչ հայազգի բնակչության լիարժեք ինտեգրման խնդիրը:
10.1.2. ՈԼՈՐՏԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻ) ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
10.1.2.1. Նպատակները
* Մշակութային ժառանգության պահպանություն
Ակնկալվող արդյունքը` մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) անխաթար պահպանումը, հանրության համար դրանց մատչելիության ապահովումը, մշակութային զբոսաշրջության խթանումը և դրան հետևող տնտեսական զարգացումը:
* Ժամանակակից արվեստի զարգացում
Ակնկալվող արդյունքը` երիտասարդ ստեղծագործական ներուժի բացահայտումը, դրա զարգացման համար պայմանների ստեղծումը և ներգրավումը ժամանակակից ստեղծագործական գործընթացներում, խաղացանկերի և երգացանկերի ժանրային ու ոճական բազմազանության և որակի ապահովումը, մշակութային արտադրանքի մրցունակության ապահովումը միջազգային ասպարեզում:
* Մշակույթի համաչափ զարգացում
Ակնկալվող արդյունքը` մշակութային ենթակառուցվածքների համաչափ բաշխվածության, մարզերում գործող մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության, Երևանի և ՀՀ մարզերի միջև գոյություն ունեցող տարբերությունների վերացման գործընթացի ձեռնարկումը և միասնական մշակութային քաղաքականության իրականացման ապահովումը, մշակութային արժեքներից, մշակութային-կրթական և տեղեկատվական ծառայություններից օգտվելու, մշակութային գործունեություն իրականացնելու մատչելիության ապահովումը:
* Միջազգային համագործակցության զարգացում
Ակնկալվող արդյունքը` արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումը և խորացումը, հայ մշակույթի հանրահռչակումը, միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Եվրամիությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից մասնագիտական կառույցներին անդամակցումը և ակտիվ մասնակցությունը, միջազգային ծրագրերին հայաստանյան կազմակերպությունների մասնակցության աճի ապահովումը, հայաստանյան հասարակությանը աշխարհի ժողովուրդների մշակույթին հաղորդակից դարձնելու գործընթացի ապահովումը:
10.1.2.2. Գերակայությունները
Մշակույթի ոլորտի զարգացման հիմնական գերակա ուղղություններն են.
. Հայկական ծագում ունեցող մշակութային ժառանգության (նյութական, ոչ նյութական) միավորների հաշվառում և վերահաշվառում, ընդհանուր տեղեկատվական շտեմարանի ձևավորում, դրա մատչելիության ապահովում և հանրայնացում: Հիմք` ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագիր` 4.4.4. «Մշակույթ» բաժին:
. Առավել վտանգված մշակութային ժառանգության միավորների վիճակի ուսումնասիրությանը, պահպանությանն ուղղված ծրագրերի կազմում: Հիմք` ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագիր` 4.4.4. «Մշակույթ բաժին», ՀՀ Կառավարության 2008թ. հոկտեմբերի 10-ի «Կայուն զարգացման ծրագիր» N 1207-Ն որոշում:
. Մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական վիճակի բարելավում` միջին ամսական աշխատավարձի բարձրացման պայմանների ապահովմամբ: Հիմք` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, ՀՀ Կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիր» N 1207-Ն որոշում:
. Մշակույթի բոլոր ոլորտներում կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, վերաորակավորման նպատակային ծրագրերի իրականացում: Հիմք` ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի «Մշակույթի բոլոր ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, վերաորակավորման համալիր ծրագիրը հաստատելու մասին» N73-Ն որոշում:
. Մարզերում մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում: Հիմք` ՀՀ Կառավարության 2007թ. ապրիլի 5-ի «ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 589-Ն որոշում:
. Ժամանակակից մշակութային մրցունակ արտադրանքի ստեղծում: Հիմք` ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագիր` 4.4.4. «Մշակույթ» բաժին:
. Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանություն: Հիմք` ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագիր` 4.4.4. «Մշակույթ» բաժին:
10.1.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2012-2014թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ` կտատանվի 0.23-0.20% սահմաններում:
2012-2014թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին (ներառյալ կապիտալ շինարարության ծախսերը) նախատեսվում է ուղղել` 2012թ.` 9744.2 մլն դրամ, 2013թ.` 10105.1 մլն դրամ և 2014թ.` 10256.8 մլն դրամ (2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2012 թ. նախատեսվել էր 10220.0 մլն դրամ, 2013թ.` 10611.5 մլն դրամ):
Ծախսերը 2012թ. նվազել են 10.1%-ով` 2011 թվականի նկատմամբ, 2013թ. աճել են 3.70 %-ով` 2012 թվականի նկատմամբ, 2014թ. աճել են 1.50 %-ով` 2013 թվականի նկատմամբ: Մշակույթի ոլորտի 2010-2014 թվականների ծախսերը` ըստ ուղղությունների ներկայացված են 10.1. աղյուսակում:
Աղյուսակ 10.1. Մշակույթի ոլորտի պետական ծախսերը 2010-2014թթ.` ըստ ուղղությունների (մլն դրամ)
._____________________________________________________________________.
|Բաժին, |Խմբերի անվանումները |Փաստացի|Հաստատ-| 2012-2014թթ. ՄԺԾԾ |
|խումբ, | | |ված | |
|դաս | | |բյուջե | |
| | |_______|_______|______________________|
| | |2010թ. |2011թ. |2012թ.|2013թ. |2014թ. |
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
| 08|ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում | 9533.0|10834.2|9744.2|10105.1|10256.8|
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
|08.02.01|Գրադարաններ | 1036.1| 1166.1|1157.0| 1248.8| 1248.8|
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
|08.02.02|Թանգարաններ և | 1469.1| 1644.7|1679.4| 1799.4| 1799.4|
| |ցուցասրահներ | | | | | |
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
|08.02.03|Մշակույթի տներ, | 29.3 | 34.5 | 34.5 | 37.0 | 37.0 |
| |ակումբներ, կենտրոններ| | | | | |
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
|08.02.04|Այլ մշակութային | 624.9 | 742.1 | 640.4| 679.6 | 683.7 |
| |հիմնարկներ | | | | | |
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
|8.02.05.|Արվեստ | 4066.5| 4902.1|4467.6| 4556.8| 4699.4|
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
|8.02.06.|Կինեմատոգրաֆիա | 612.8 | 630.4 | 630.4| 644.0| 644.0 |
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
|08.02.07|Հուշարձանների և | 132.9 | 140.3 | 140.3| 144.9| 144.9 |
| |մշակութային արժեքների| | | | | |
| |վերականգնում և | | | | | |
| |պահպանում | | | | | |
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
|08.04.02|Քաղաքական | 179.6 | 179.6 | 179.6| 179.6 | 179.6 |
| |կուսակցություններ, | | | | | |
| |հասարակական | | | | | |
| |կազմակերպություններ, | | | | | |
| |արհմիություններ | | | | | |
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
| |Հուշարձանների | 206.2 | 215.0 | 215.0| 215.0 | 215.0 |
| |վերանորոգում և | | | | | |
| |վերականգնում | | | | | |
|________|_____________________|_______|_______|______|_______|_______|
| |Մշակութային | 1175.5| 1179.4| 600.0| 600.0 | 605.0 |
| |օբյեկտների | | | | | |
| |հիմնանորոգման և | | | | | |
| |բարելավման ծրագիր | | | | | |
._____________________________________________________________________.
2012-2014թթ. մշակույթի ոլորտի բյուջետային հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է. 2013թ. աշխատողների աշխատավարձի բարձրացմամբ` 10%-ով, 2014թ. նվազագույն ամսական աշխատավարձը 45000 դրամ սահմանմամբ: Մշակութային օբյեկտների հիմնանորոգման և բարելավման ծրագիրը, ինչպես նաև հուշարձանների վերականգնման ծախսերը նախատեսվել են, նկատի ունենալով մշակութային օբյեկտների հիմնանորոգման և շինարարական շարունակական բնույթի ապահովումը և համապատասխան նախագծա-նախահաշվային փաստաթղթերով ապահովվածությունը: Հիմնանորոգման և շինարարության ընթացքում է գտնվում թվով 14 մշակութային օբյեկտներ, որոնց աշխատանքների նախահաշվային արժեքների ընդամենը մնացորդը 2011 թվականի տարեվերջի դրությամբ կկազմի շուրջ 1.8 մլրդ դրամ: Միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսվում է ավարտին հասցնել նշված 14 օբյեկտների գծով աշխատանքները` յուրաքանչյուր տարվա համար նախատեսելով 600.0 մլն դրամ: Ըստ ուղղությունների 2012թ. ծախսերի տեսակարար կշիռը մշակույթի ոլորտին ուղղված հատկացումներում կունենա հետևյալ պատկերը:
Գծանկար 10.1. 2012 թվականի մշակույթի ոլորտում ծախսերի կառուցվածքը` ըստ ենթախմբերի (%)
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
10.1.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Մշակույթի ոլորտում, պետական բյուջեից ստացված հատկացումների հետ մեկտեղ, ծախսերի իրականացմանն են ուղղվում նաև սեփական եկամուտները: Սեփական եկամուտները գոյանում են հիմնականում վճարովի ծառայությունների մատուցումից, տոմսերի վաճառքից, դահլիճների և տարածքների վարձավճարից, կինոնկարների իրացումից, ինչպես նաև ստացվող նվիրատվություններից: Վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներն ուղղվում են աշխատավարձի լրավճարներին, ապրանքների ձեռքբերմանը, գրքային և թանգարանային հավաքածուների համալրմանը:
Վճարովի ծառայությունների մատուցումից ստացված և կանխատեսվող եկամուտները կազմում են 2010թ.` 896.9 մլն դրամ, 2011թ.` 1096.6 մլն դրամ, 2012թ.` 1118.2 մլն դրամ, 2013թ.` 1140.6 մլն դրամ, 2014թ.` 1159.8 մլն դրամ:
Ստացվող նվիրատվություններից եկամուտները կազմում են 2010թ.` 23.6 մլն դրամ, 2011-2014թթ.` յուրաքանչյուր տարի` 2.4 մլն դրամ:
Ըստ առանձին կազմակերպությունների ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին իրականացված և կանխատեսվող ծախսերը ներկայացված են 10.2.աղյուսակում:
Աղյուսակ 10.2. ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին իրականացված և կանխատեսվող ծախսերը 2010-2014թթ.` ըստ առանձին կազմակերպությունների (մլն դրամ)
.______________________________________________________________________
|Բաժին, |Պետական | 2010թ. | 2011թ. | 2012թ. |
|խումբ, |աջակցություն ստացող|____________|_____________|_____________|
|դաս |իրավաբանական անձ | |Վճա- |ՀՀ պե-|Վճա- |ՀՀ պե-|Վճա- |
| |հանդիսացող | |րովի |տական |րովի |տական |րովի |
| |սուբյեկտների | |ծառա-|բյու- |ծառա- |բյու- |ծառա- |
| |անվանումները | |յու- |ջեի |յու- |ջեի |յու- |
| | | |թյուն|հաշվին|թյուն |հաշվին|թյուն |
| | | |ների | |ների | |ների |
| | | |հաշ- | |հաշ- | |հաշ- |
| | | |վին | |վին | |վին |
|________|___________________|____________|_____________|_____________|
| | | փաստացի | ծրագիր |կանխատեսում |
|________|___________________|____________|_____________|_____________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |5492.6|920.5|6252.9|1099.0|6265.7|1120.6|
|________|___________________|______|_____|______|______|______|______|
| |այդ թվում` | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08 |1. Վճարովի |5492.6|896.9|6252.9|1096.6|6265.7|1118.2|
| |ծառայությունների | | | | | | |
| |մատուցումից և | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |կատարումից, որից | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 86.0 | 14.0| 85.1 | 14.9 | 84.9 | 15.1 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.01|ՀՀ ՄՆ ենթակայության| 731.6| 8.8 | 821.0| 22.4 | 822.8| 23.0 |
| |գրադարաններ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 98.8 | 1.2 | 97.3 | 2.7 | 97.3 | 2.7 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.01|«Հայաստանի ազգային | 52.7 | 4.2 | 58.5 | 4.2 | 58.5 | 4.4 |
| |գրապալատ» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 92.6 | 7.4 | 93.3 | 6.7 | 93.0 | 7.0 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.02|ՀՀ ՄՆ ենթակայության|1092.6|115.2|1158.4| 219.6|1169.4| 230.6|
| |թանգարաններ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 90.5 | 9.5 | 84.1 | 15.9 | 83.5 | 16.5 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.02|Երևանի | 121.9| 26.5| 193.7| 28.8 | 193.7| 30.9 |
| |քաղաքապետարանի | | | | | | |
| |ենթակայության | | | | | | |
| |թանգարաններ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 82.1 | 17.9| 87.1 | 12.9 | 86.2 | 13.8 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.02|«Սարդարապատի | 107.8| 9.0 | 120.5| 9.0 | 120.5| 9.0 |
| |հերոսամարտի | | | | | | |
| |հուշահամալիր, Հայոց| | | | | | |
| |ազգագրության և | | | | | | |
| |ազատագրական պայքարի| | | | | | |
| |պատմության ազգային | | | | | | |
| |թանգարան» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 92.3 | 7.7 | 93.1 | 6.9 | 93.1 | 6.9 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.02|«Եղեգնաձորի | 8.3 | 1.5 | 9.3 | 2.0 | 9.3 | 2.0 |
| |երկրագիտական | | | | | | |
| |թանգարան» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 84.7 | 15.3| 82.2 | 17.8 | 82.2 | 17.8 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.03|«Ստեփանավանի | 25.4 | 0.2 | 28.1 | 0.1 | 28.1 | 0.1 |
| |մշակույթի և | | | | | | |
| |ժամանցի կենտրոն» | | | | | | |
| |ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 99.3 | 0.7 | 99.6 | 0.4 | 99.6 | 0.4 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.04|«Հայաստանի ազգային | 333.1|111.3| 380.9| 93.2 |380.9 | 93.2 |
| |արխիվ» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 75.0 | 25.0| 80.3 | 19.7 | 80.3 | 19.7 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.04|«Երևանի | 188.4| 43.3| 194.6| 50.0 | 194.6| 55.0 |
| |կենդանաբանական | | | | | | |
| |այգի» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 81.3 | 18.7| 79.6 | 20.4 | 78.0 | 22.0 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.04|«Մշակութային | 29.3 | 11.5| 32.7 | 15.0 | 32.7 | 15.0 |
| |արժեքների | | | | | | |
| |փորձագիտական | | | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 71.8 | 28.2| 68.6 | 31.4 | 68.6 | 31.4 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|«Ալ. Սպենդիարյանի | 560.6|111.2| 673.2| 135.1| 673.2| 135.1|
| |անվան օպերայի և | | | | | | |
| |բալետի ակադեմիական | | | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 83.4 | 16.6| 83.3 | 16.7 | 83.3 | 16.7 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|«Գ. Սունդուկյանի | 240.7| 40.6| 269.6| 50.1 | 269.6| 50.1 |
| |անվան ազգային | | | | | | |
| |ակադեմիական թատրոն»| | | | | | |
| |ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 85.6 | 14.4| 84.3 | 15.7 | 84.3 | 15.7 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|ՀՀ ՄՆ ենթակայության| 839.1|221.8| 962.4| 230.6| 962.4| 233.1|
| |թատրոններ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 79.1 | 20.9| 80.7 | 19.3 | 80.5 | 19.5 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|Երևանի | 205.7| 59.8| 236.0| 60.6 | 236.0| 60.6 |
| |քաղաքապետարանի | | | | | | |
| |ենթակայության | | | | | | |
| |թատրոններ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 77.5 | 22.5| 79.6 | 20.4 | 79.6 | 20.4 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|Գեղարքունիքի մարզի | 33.0 | 0.7 | 37.3 | 1.0 | 37.3 | 1.0 |
| |«Լ.Քալանթարի անվան | | | | | | |
| |դրամատիկական | | | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 98.1 | 1.9 | 97.5 | 2.5 | 97.4 | 2.6 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|Սյունիքի մարզի | | | 34.7 | 0.8 | 34.7 | 0.8 |
| |«Ա.Շիրվանզադեի | | | | | | |
| |անվան պետական | | | | | | |
| |դրամատիկական | | | | | | |
| |թատրոն» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | | | 97.7 | 2.3 | 97.7 | 2.3 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|ՀՀ ՄՆ ենթակայության| 805.1|130.2| 910.4| 173.1| 910.4| 173.1|
| |համերգային | | | | | | |
| |կազմակերպություններ| | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 86.1 | 13.9| 84.0 | 16.0 | 84.0 | 16.0 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.06|«Հայաստանի ազգային | 117.4| 1.3 | 131.7| 1.0 | 131.7| 1.0 |
| |կինոկենտրոն» ՊՈԱԿ | | | | | | |
| |___________________|______|_____|______|______|______|______|
| |տեսակարար կշիռը | 98.9 | 1.1 | 99.3 | 0.7 | 99.3 | 0.7 |
| |ընդհանուր | | | | | | |
| |ծախսերում, % | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
| |2. Ստացվող | 0.0 | 23.6| 0.0 | 2.4 | 0.0 | 2.4 |
| |նվիրատվություններից| | | | | | |
| |որից | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.03|ՀՀ ՄՆ ենթակայության| | 2.4 | | 2.4 | | 2.4 |
| |թատրոններ | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|ՀՀ ՄՆ ենթակայության| | 18.3| | | | |
| |թատրոններ | | | | | | |
|________|___________________|______|_____|______|______|______|______|
|08.02.05|Երևանի | | 2.9 | | | | |
| |քաղաքապետարանի | | | | | | |
| |ենթակայության | | | | | | |
| |թատրոններ | | | | | | |
.______________________________________________________________________
._________ ____________________________.
|Բաժին, | | 2013 թ. | 2014 թ. |
|խումբ, | |_____________|_____________|
|դաս | |ՀՀ պե-|Վճա- |ՀՀ պե-|Վճա- |
| | |տական |րովի |տական |րովի |
| | |բյու- |ծառա- |բյու- |ծառա- |
| | |ջեի |յու- |ջեի |յու- |
| | |հաշվին|թյուն |հաշվին|թյուն |
| | | |ների | |ների |
| | | |հաշ- | |հաշ- |
| | | |վին | |վին |
|________| |___________________________|
| | | կանխատեսում |
|________| |___________________________|
| | |6740.4|1143.0|6745.8|1162.2|
|________| |______|______|______|______|
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08 | |6740.4|1140.6|6745.8|1159.8|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
| | | 85.5 | 14.5 | 85.3 | 14.7 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.01| | 888.3| 23.7 | 888.3| 24.5 |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 97.4 | 2.6 | 97.3 | 2.7 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.01| | 62.9 | 4.6 | 62.9 | 4.8 |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 93.2 | 6.8 | 92.9 | 7.1 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.02| |1249.6| 242.2|1249.6| 254.3|
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 83.8 | 16.2 | 83.1 | 16.9 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.02| | 208.2| 32.9 | 208.2| 35.0 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 86.4 | 13.6 | 85.6 | 14.4 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.02| | 129.6| 9.0 | 129.6| 9.0 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 93.5 | 6.5 | 93.5 | 6.5 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.02| | 10.0 | 2.0 | 10.0 | 2.0 |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 83.3 | 16.7 | 83.3 | 16.7 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.03| | 30.1 | 0.1 | 30.1 | 0.1 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 99.7 | 0.3 | 99.7 | 0.3 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.04| | 410.6| 93.2 | 410.6| 93.2 |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 81.5 | 18.5 | 81.5 | 18.5 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.04| | 199.5| 60.0 | 203.6| 62.6 |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 76.9 | 23.1 | 76.5 | 23.5 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.04| | 35.4 | 15.0 | 35.4 | 15.0 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 70.2 | 29.8 | 70.2 | 29.8 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| | 723.8| 135.1| 723.8| 135.1|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 84.3 | 15.7 | 84.3 | 15.7 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| | 287.1| 50.1 | 287.1| 50.1 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 85.1 | 14.9 | 85.1 | 14.9 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| |1038.6| 235.8|1038.6| 237.1|
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 81.5 | 18.5 | 81.4 | 18.6 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| | 257.2| 60.7 | 257.2| 60.9 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 80.9 | 19.1 | 80.9 | 19.1 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| | 40.5 | 1.3 | 40.5 | 1.3 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 96.9 | 3.1 | 96.9 | 3.1 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| | 37.7 | 0.8 | 38.9 | 0.8 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 97.9 | 2.1 | 98.0 | 2.0 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| | 989.0| 173.1| 989.0| 173.1|
| | | | | | |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 85.1 | 14.9 | 85.1 | 14.9 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.06| | 142.7| 1.0 | 142.7| 1.0 |
| | | | | | |
| | |______|______|______|______|
| | | 99.3 | 0.7 | 99.3 | 0.7 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
| | | 0.0 | 2.4 | 0.0 | 2.4 |
| | | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.03| | | 2.4 | | 2.4 |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| | | | | |
| | | | | | |
|________| |______|______|______|______|
|08.02.05| | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
._________ ____________________________.
10.2. ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ
10.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10.2.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը
Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտում 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն թվով 28 ծրագրերի իրականացմանը` պետական կառավարման 11 մարմինների միջոցով:
Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտում պետության միջամտության հիմնական ուղղություններն են.
Հեռուստառադիոհաղորդումներ
Հրատարակչություններ, խմբագրություններ
Հեռուստառադիոհաղորդումների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները հիմնականում ուղղվում են հանրային հեռուստահաղորդումների և հանրային ռադիոհաղորդումների, Շիրակի մարզում հեռուստառադիոհաղորդումների պատրաստմանը և հեռարձակմանը, ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակմանը, տնտեսական վերլուծությունների ծառայությունների իրականացմանը:
Հանրային հեռուստահաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, հանրային ռադիոհաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը` Հանրային ռադիոընկերությունը իսկ Շիրակի մարզում հեռուստառադիոհաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը` Շիրակի հանրային հեռուստառադիոն:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գործունեության հիմքում դրված են ՀՀ Սահմանադրության և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջները, վերջինով պայմանավորված` լիազորությունների իրականացումը և սահմանված թեմատիկ ուղղություններով հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը:
ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացնում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղը:
Համաձայն «հաշվարկային բանալու» սկզբունքի` «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեության ծախսերում ՀՀ մասնաբաժինը կազմում է 1.6 տոկոս:
Տնտեսական վերլուծությունների ծառայությունների շրջանակներում իրականացվում են հետևյալ ծառայությունները` ՀՀ կառավարության քաղաքականության և գործունեության լուսաբանում հեռուստահաղորդումների միջոցով և ԶԼՄ-ներում, ՀՀ կառավարության պաշտոնական ինտերնետ կայքէջի սպասարկում և ՀՀ կառավարության քաղաքականությունն արտացոլող տպագիր նյութերի հրատարակում:
Հեռուստառադիոհաղորդումների բնագավառի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի բնակչությունը (բացառությամբ` Լատինական Ամերիկայի և Ավստրալիայի):
Հրատարակչությունների, խմբագրությունների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները հիմնականում ուղղվում են գրականության հրատարակմանը, պետական և ոչ պետական մամուլին աջակցմանը, հրատարակչական, տեղեկատվական, տպագրական ծառայությունների (ՀՀ պաշտոնական տեղեկագրերի, այլ պոլիգրաֆիական արտադրանքի, միջազգային պայմանագրերի հրատարակում և մուտքի վիզաների տպագրում), թարգմանչական ծառայությունների (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության իրավական ակտերի թարգմանությունների կատարում), Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող հրատարակչական ծրագրերի իրականացմանը:
Գրականության հրատարակման համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները տրվում են հետևյալ ուղղություններով` գրականության պետական պատվերի և աջակցության իրականացում: 2011 թվականին առավել նպատակային են դարձել 2009-2010 թվականներին իրականացվող ծրագրերը, որոնք, պահպանելով հիմնական ուղղությունները, ձեռք են բերել թեմատիկ և որակական նոր բովանդակություն, ներգրավել ավելի մեծ թվով մասնավոր և հասարակական կազմակերպություններ` հաղորդելով նոր ձևաչափեր պետություն-հրատարակչություն-հեղինակ-ընթերցող հարաբերություններին:
Բնագավառի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը և Սփյուռքը:
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում