Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (15 ...

 

 

040.0955.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(15-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(15-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 12. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

12.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

1.1. Ոլորտի (համակարգի) ընդհանուր նկարագիրը

 

Բնապահպանության ոլորտի խնդիրն է հնարավորինս առավելագույն չափով նվազեցնել շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի վրա տնտեսական գործունեության վնասակար ներգործությունները` ապահովելով շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանության երաշխիքները: Կլիմայի գլոբալ փոփոխությունները, օզոնային շերտի քայքայումը, մեծ հեռավորությունների վրա օդի, ջրերի անդրսահմանային աղտոտումն, արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործությունները, հողերի դեգրադացիան (անապատացում, աղակալում, էռոզիա և այլն), կենսաբազմազանության առանձին տեսակների անհետացման վտանգը տնտեսական գործունեության արդյունքն են, և դրանք ամբողջ աշխարհում առաջնային լուծում պահանջող խնդիրներ են:

ՈՒշադրության արժանի են նաև վտանգավոր քիմիական նյութերը, կայուն օրգանական աղտոտիչները, արտադրության պրոցեսում առաջացող վտանգավոր արտադրական թափոնները, ինչպես նաև մարդու կենսագործունեության հետևանքով առաջացած կենցաղային թափոնները, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը և որոնց գործածությունը պահանջում է կառավարման լուրջ մոտեցում:

Հասարակության կայուն զարգացումը, ռացիոնալ բնօգտագործման և բնապահպանության ներդաշնակ երկմիասնական գործունեությունը պարտադիր կերպով ենթադրում է համապատասխան կառավարման համակարգի առկայություն, որը հասարակական գիտակցության բարձր աստիճանի, օրենսդրական կատարյալ դաշտի, օրենքների ու օրինականության գերակայության պայմաններում կոչված է ապահովելու երկրի ներսում բնօգտագործման և բնապահպանության նկատմամբ պետական-հասարակական վերահսկողության ու կարգավորման հակակշիռների գործուն մեխանիզմների արդյունավետ աշխատանքը:

Բնապահպանական հիմնախնդիրների լուծման արդյունքների շահառուները` Հայաստանի Հանրապետության բնակչությունն ու միջազգային հանրությունն է, որոնց համար երկրում և տարածաշրջանում ստեղծվում է /ապահովվում է բարենպաստ/ անվտանգ շրջակա միջավայր:

Բնապահպանության ոլորտում պետության կողմից իրականացվում են հետևյալ ծառայությունները.

- Սևանա լճի համալիր ծրագիր,

- Կենսաբազմազանության պահպանություն,

- Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի աշխատանքներ,

- Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում,

- Շրջակա միջավայրի մոնիտորինգ,

- Ջրային ռեսուրսների պահպանություն:

 

._____________________________________________________________________.

|Ծառայությունների շրջանակի             |Շահառուների    |Պետական       |

|նկարագրություն                        |շրջանակի       |հատվածի կողմից|

|                                      |նկարագրություն |ծառայությանն  |

|                                      |               |փոխհատուցման  |

|                                      |               |ծավալը        |

|______________________________________|_______________|______________|

|1. Բնապահպանության բնագավառում պետական|ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ |

|քաղաքականության մշակման, ծրագրերի     |               |              |

|համակարգման և  մոնիտորինգի            |               |              |

|ծառայություններ                       |               |              |

|______________________________________|_______________|______________|

|2. Ջրային ռեսուրսների արդյունավետ     |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ |

|կառավարման և  պահպանման համակարգում,  |               |              |

|այդ ոլորտի քաղաքականության մշակում և  |               |              |

|իրականացում                           |               |              |

|______________________________________|_______________|______________|

|3. Բնական պաշարների կառավարման և      |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ |

|պահպանման, բնության հատուկ պահպանվող  |               |              |

|տարածքների պահպանման ծառայություններ  |               |              |

|______________________________________|_______________|______________|

|4. Շրջակա միջավայրի պահպանության,     |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ |

|մոնիտորինգի և  տեղեկատվական           |               |              |

|վերլուծական ծառայություններ           |               |              |

|______________________________________|_______________|______________|

|5. Վտանգավոր թափոնների էկոլոգիապես    |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ |

|անվտանգ կառավարումն ապահովող          |               |              |

|պայմանների սահմանում                  |               |              |

|______________________________________|_______________|______________|

|6. ՀՀ համայնքներին սուբվենցիաների     |ՀՀ համապատասխան|Ամբողջությամբ |

|տրամադրում                            |համայնքների    |              |

|                                      |բնակչություն   |              |

._____________________________________________________________________.

 

Նշված ծառայությունները մատուցվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների և նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների կողմից, որոնք են.

1. «Սևան» ազգային պարկ

2. «Դիլիջան» ազգային պարկ»,

3. «Արգելոցապարկային համալիր»

4. «Շիկահող» պետական արգելոց»,

5. «Խոսրովի անտառ» պետական արգելոց»,

6. «Արփի լիճ» ազգային պարկ»,

7. «Արևիկ» ազգային պարկ»,

8. «Տեղեկատվական վերլուծական կենտրոն»,

9. «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն»,

10. «Թափոնների ուսումնասիրության կենտրոն»,

11. «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»:

 

12.2. Վերջին երկու տարիներին ոլորտի (համակարգի) զարգացման

միտումները

 

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի զարգացումն ընթացել է բյուջետային հատկացումների և միջազգային ֆինանսական/բնապահպանական կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների ընձեռած հնարավորությունների շրջանակներում, նպատակաուղղված լինելով`

- կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի հետագա աղտոտումը,

- պահպանել կենսաբազմազանությունը,

- ապահովել վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և բնական հավասարակշռությունն ապահովող պայմանները,

- չվերականգնվող բնական ռեսուրսների գծով ապահովել դրանց բնական և արդյունավետ օգտագործումը:

Բնագավառի զարգացումն ընթացել է համապատասխան հաստատված ծրագրերի, տնտեսության զարգացմանը զուգընթաց և համահունչ այն բարեփոխումներին, որոնք կատարվել են ՀՀ-ում` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում և բնագավառներում:

Վերջին տարիներին, ելնելով սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունից, իրականացվել են բնապահպանության ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի կատարելագործման և արդիականացման (թարմացման) աշխատանքներ` այդ թվում ընդունվել են մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող օրենսդրական նախագծեր և ծրագրեր, ապահովվել է դրանց կիրարկման գործընթացը` համապատասխան ծրագրերի և միջոցառումների մշակման և իրականացման միջոցով: Այդ ամենը երկրում բարձրացրել է վարվող բնապահպանական քաղաքականության արդյունավետությունը` այն դարձնելով ավելի հասցեական և գործուն:

Օրինաստեղծ աշխատանքների արդյունքում`

ա. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և համապատասխան իրավական ակտերում կատարված փոփոխությունների հիման վրա գործում է մթնոլորտի պահպանության, մասնավորապես արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգը, որը ինտերնետի միջոցով հնարավորություն տվեց պարզեցնել նախագծերի ներկայացման և արտանետումների թույլտվություններ ստանալու ընթացակարգը, պակասեցնել վարչարարությունը և թափանցիկ դարձնել ինչպես տնտեսվարող սուբյեկտների բնապահպանական գործունեությունը, այնպես էլ այդ գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն, արդյունքում` 2010թ. ընթացքում նախարարություն է ներկայացվել 210 ՍԹԱ նախագիծ, որից 90-ը կամ 42.8 տոկոսը էլեկտրոնային տարբերակով:

բ. ՀՀ կառավարության կողմից 20.01.2010թ հաստատվել են «ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին» և «ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 71-Ն և N 72-Ն որոշումները: Խորհրդային ժամանակահատվածից հետո առաջին անգամ իրականացվել է ՀՀ կենդանիների և բույսերի Կարմիր գրքերի հրատարակումը 500 տպաքանակով,

գ. ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին կոնվենցիան (27.10.2010թ. ԱԺՈ-246-Ն որոշում),

դ. իրավական դաշտի արդիականացման և կատարելագործման արդյունքում պարզեցվել է կենդանիների արտահանման ընթացակարգերը, որի արդյունքում զգալի աճել են արտահանման ծավալները:

Հաշվետու տարիները հիշարժան են նաև կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների զարգացման տեսանկյունից:

ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների արդյունքում ընդլայնվել են բնության հատուկ պահպանվող տարածքները, այդ թվում ստեղծվել են «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զանգեզուր» և «Զիկատար» պետական արգելավայրերը: Դրա շնորհիվ Հայաստանի պահպանվող տարածքների (ԲՀՏՊ) ընդհանուր մակերեսն ավելացել է 76.250 հա-ով: Ներկայում Հայաստանի ԲՀՊՏ-ների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 374 հազ. հա, որը հանրապետության տարածքի շուրջ 12%-ն է, ինչը մոտ է միջազգայնորեն ընդունված ստանդարտներին:

Վերջին տարիների բյուջետային բավարար ծավալների հատկացումները նպաստել են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, այդ տարածքներում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների գծով պետական պատվերով նախատեսված միջոցառումների ծրագրավորված ծավալներով և որակյալ կատարմանը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված գերակա ծրագրերն են`

Ա.1. Հարավային Կովկասի տարածաշրջանում էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծում ծրագրի իրականացումը`

1. ավարտվել են «Արփի լիճ» ազգային պարկի քարտեզագրման, արտաքին սահմանների և ներքին գործառնական գոտիների սահմանների նկարագրման աշխատանքները, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը.

2. ավարտվել են «Արփի լիճ» ազգային պարկի գրասենյակի, այցելուների կենտրոնի, հյուրատան, ավտոտնակների և պահակատան շինարարական աշխատանքները և ներկա փուլում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները.

3. ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի KfW բանկի կողմից հաստատվել են «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու համայնքների զարգացման առաջնահերթ փոքր ծրագրերը:

Ա.2. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ մնացող անտառածածկ տարածքների ծառաթփային բույսերի մաքրումը`

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով 2010 թվականի 3-րդ եռամսյակում գնվել է «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Նոյեմբեր ամսվա սկզբին Սևանա լճում իրականացվել է մասնագետների վերապատրաստում և տեխնիկայի փորձարկում: Նոր տեխնիկայով և ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ընդհանուր առմամբ 2010 թվականին մաքրվել է 174 հեկտար ջրածածկ տարածք:

Ա.3. Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմով (ՄԶՄ) ծրագրի իրականացումը`

Մեքսիկայի Կանկուն քաղաքում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 16-րդ համաժողովում կազմակերպված ՄԶՄ Լիազորված ազգային մարմինների (ԼԱՄ) տասներորդ Ֆորումի ժամանակ Հայաստանին Կոնվենցիայի քարտուղարության կողմից շնորհվել է «Տարվա լավագույն Լիազորված ազգային մարմին» տիտղոսը` ի ճանաչում երկրի ԼԱՄ-ի կողմից իրականացված աշխատանքների` իրազեկության բարձրացման և Մաքուր զարգացման մեխանիզմում արդյունավետ մասնակցության համար:

Ա.4. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիր

Լճի ջրի մակարդակի բարձրացման դինամիկայի ուսումնասիրություն

Շարունակվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը (2008թ.` 6 սմ, 2009թ.` 38 սմ, 2010թ.` 47 սմ):

 

._____________________________________________________________________.

|N|Ցուցանիշի անվանումը        |Չափի   | Ցուցանիշների փաստացի ծավալները|

| |                           |միավորը|_______________________________|

| |                           |       | 2007թ.| 2008թ.| 2009թ.| 2010թ.|

|_|___________________________|_______|_______|_______|_______|_______|

|1|            2              |   3   |   4   |   5   |   6   |   7   |

|_|___________________________|_______|_______|_______|_______|_______|

|1|Արփա-Սևան  թունելով լիճ    |մլն.խմ | 178.4 | 192.4 | 203.8 | 237.0 |

| |տեղափոխվող ջրաքանակ        |       |       |       |       |       |

|_|___________________________|_______|_______|_______|_______|_______|

|2|Ոռոգման նպատակով լճից բաց  |մլն.խմ | 152.2 |  303  | 126.1 | 157.2 |

| |թողնված ջրի չափաքանակ      |       |       |       |       |       |

|_|___________________________|_______|_______|_______|_______|_______|

|3|Լճի մակարդակը 31.12.2010 թ.|   մ   |1898.79|1898.85|1899.23|1899.70|

| |դրությամբ                  |       |       |       |       |       |

._____________________________________________________________________.

 

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման գծով 2010թ. «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվել է Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնում: Վարդենիկ գետի գետաբերանի մոտակայքում նոյեմբեր ամսին բաց է թողնվել ամառային իշխան ենթատեսակի ընդհանուր թվով 192 հազ. հատ 3 գրամից ավելի քաշով մանրաձուկ: 2007-2010թթ. ժամանակահատվածում Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 1 մլն. հատ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ:

 

Սևանա լճի ձկան պաշարների համալրման 2006-2010թթ. դինամիկան

 

Սևանա լիճ մանրաձկան բացթողնման ծավալները (հազ.հատ)

2006թ. 2007թ. 2008թ. 2009թ. 2010թ. 2010թ.

ցուցանիշը

2009թ.

ցուցանիշի

նկատմամբ

(%)

    ԸՆԴԱՄԵՆԸ                   134.9  174.0  248.7  307.0  192.0  62.5

ՄԱՆՐԱՁՈՒԿ

այդ թվում`

    ամառային իշխանի             15.5   57.5  146.0  150.0  192.0 128.0

    գեղարքունի ձկան            119.4  116.5  102.7  157.0    0     0

 

Ա.5. «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազինում.

Ծրագրի շրջանակներում ներդրված ավտոմատ դիտակետերի գործարկման արդյունքում 3.4 անգամ ավելացել են օդային ավազանի աղտոտման մոնիտորինգային դիտարկումների ծավալը:

Մակերևութային ջրերի մոնիտորինգային աշխատանքներ իրականացվել են հանրապետության 39 գետերի, Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան լճի և Սևանա լճի 130 դիտակետում, որտեղ պետական պատվերով ընդհանուր առմամբ կատարվել են ավելի քան 52.0 հազ.հատ անալիզ:

Ա. 6. Տեսչական - վերահսկողական աշխատանքներ

ՀՀ բնապահպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել վճարների և ոչ հարկային եկամուտների գծով բյուջետային մուտքերի կատարման, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով մուտքերի ապահովմանը նպատակաուղղված այդ վճարների վճարման օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման և վերահսկման գործընթացը:

Արդյունավետ իրականացվել է բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով մուտքերի ապահովմանը նպատակաուղղված այդ վճարների վճարման օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման և վերահսկման գործընթացը: Ըստ 2010թ. տվյալների կանխատեսված գանձման ենթակա գումարների 2520.9 մլն. դրամ ցուցանիշը գերակատարվել է 183.2 տոկոսով և փաստացի մուտքերը կազմել են ավելի քան 4618.2 մլն. դրամ` 2009թ. 2316.8 մլն. դրամի դիմաց:

Ա 7. Միջազգային համագործակցություն

Շարունակվել է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների /ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր - UNEP, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր - UNDP, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով - UNECE, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն - ՏՀԶԿ/OECD, ԵԱՀԿ, Եվրամիություն, Տարածաշրջանային բնապահպանական կենտրոն, նաև Գլոբալ բնապահպանական հիմնադրամ, և այլն/, օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում:

 

12.3. Հիմնական խնդիրները

 

1. Միջնաժամկետ ժամանակահատվածում ոլորտի գծով հիմնական խնդիրներն ամրագրված են ՀՀ կառավարության կողմից հաստատված բնապահպանության ոլորտի ռազմավարական (հայեցակարգային) նշանակություն ունեցող ՀՀ շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագրերում (2008թ.) և դրանք համահունչ են Կայուն Զարգացման ծրագրում ներառված հրատապ այնպիսի հիմնախնդիրների հետ, ինչպիսիք են`

- Սևանա լճի հիմնախնդիր,

- կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանություն,

- անտառային ռեսուրսների դեգրադացիա,

- հողերի պահպանության խնդիր,

- պայքար անապատացման գործընթացների դեմ,

- ջրային ռեսուրսների պահպանություն,

- արդյունաբերական և կենցաղային թափոնների կառավարում,

- մարդու առողջության վրա բացասական ներգործության նվազեցում:

2. Հանրապետության տնտեսական աճի կայուն միտումների պայմաններում շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության խնդիրները ներկա փուլում պետք է դիտարկվեն նաև հետագա զարգացման համար բնական պաշարների մատչելիության, հավասարակշռված օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման կանխման երաշխիքների տեսակետից:

Հանրապետության ինտեգրումը տարածաշրջանային և միջազգային համագործակցության համակարգերում նոր պահանջներ է առաջադրում շրջակա միջավայրի կառավարմանը, ինչպես անդրսահմանային ներգործության վերահսկման հստակ մեխանիզմների ստեղծումը, այնպես էլ վտանգավոր և թունավոր թափոնների, գենետիկական մոդիֆիկացված օրգանիզմների տեղափոխումը: Շրջակա միջավայրի կառավարման արդի ժամանակաշրջանի խնդիրները պահանջում են ոլորտի կառավարման մեխանիզմների, ինստիտուցիոնալ կառույցների, միջճյուղային համագործակցության, բնապահպանական իրավիճակի գնահատման և ռիսկի գործոնների կանխարգելման գործուն մեխանիզմների մշակում տարածաշրջանային և միջազգային համագործակցության ամրապնդման ճանապարհով:

 

12.4. Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ

ժամանակահատվածում

 

12.4.1. Նպատակները

 

2012-2014 թթ. զարգացման կարևորագույն նպատակներն են`

- ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած բնապահպանական ծրագրերի իրագործումը,

- բնապահպանական միջոցառումների ֆինանսավորման ծավալների աստիճանական ավելացումը,

- զարգացման բնապահպանական խոչընդոտների կանխարգելումը,

- բնական ռեսուրսների հաշվառման բարելավումը,

- շրջակա միջավայրի մոնիտորինգի բարելավումը,

- տեսչական վերահսկողության բարելավումը:

 

12.4.2. Գերակայությունները

 

Ծրագրվող ժամանակահատվածում բնագավառի զարգացման հիմնական գերակայություններն ամրագրված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրի «4.3.10. Բնապահպանություն» բաժնում` այն է ելնելով երկրի անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ինչպես նաև առաջնորդվելով միջազգային ինտեգրման ու ներքին բարեփոխումների ռազմավարությունից`

- շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների նվազեցումը և կանխարգելումը,

- բնական պաշարների պահպանության, վերականգնման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումը,

- շրջակա միջավայրի վիճակի դիտարկումների, ուսումնասիրությունների, կանխատեսումների, դրանց ազդարարման և արձագանքման ժամանակակից համակարգի ստեղծումը:

Առանձնահատուկ կարևորություն է տրվելու Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը, Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացմանը, անտառապատման և անտառավերականգնման ծավալների աճի ապահովմանը, անտառների ապօրինի հատումների կանխմանը, բնության հատուկ պահպանվող տարածքների պետական պահպանությանը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանությանը:

 

12.4.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունից ելնելով 2012-2014թթ. ՄԺԾԾ-ի ծախսերի մակարդակի վրա ազդող հիմնական գործոն է հանդիսանում 2012-2014թթ. պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման առանձին ծախսատեսակների ֆինանսավորման գծով ուղղվող բյուջետային հատկացումների աճը:

 

12.5. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում (համակարգում) իրականացվելիք

ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

12.5.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտի զարգացման կարևորագույն նպատակների իրագործման շրջանակներում շարունակվելու են ըստ բնագավառների ներքոհիշյալ ծրագրերի կատարումը.

Ա. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի կատարմանը նպատակաուղղված Սևանա լճի համալիր ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա միջոցառումների և ենթածրագրերի կատարման ապահովում.

Ա1. Սևանա լճում արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության շրջանակներում «Ձկան պաշարների համալրման» ծրագրի իրականացումը նախատեսում է գեղարքունի և ամառային իշխան տեսակների մանրաձկան գնում և բացթողում Սևանա լիճ, այդ թվում` յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար` գեղարքունի (5 գրամից ավելի) 167.0 հազ. հատ և ամառային իշխանի /3 գրամից ավելի/ 200.0 հազ. հատ մանրաձկներ: Այդ նպատակով 2012- 2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել 60.0 մլն դրամ:

Ա2. սևանա լճի ջրահավաք ավազանի կենդանական ռեսուրսների հաշվառման նպատակով շարունակվելու է «սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի իրականացումը, այդ թվում`

- սևանա լճի ձկների (սիգի, կարպի, իշխանի) ներկա վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտում` յուրաքանչյուր տարին 1 անգամ,

- սևանա լճի խեցգետնի պաշարների ներկա վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտում` յուրաքանչյուր տարին 1 անգամ:

2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել 7.53 մլն դրամ:

Ա3. Հայաստանի բնապահպանական խնդիրների շարքում առանձնակի կարևորվում է լճի ջրային պաշարի պահպանության և համալրման վերջին տարիների ջանքերը և եղանակային բարենպաստ պայմաններն ապահովել են ջրի մակարդակի բարձրացման կայուն միտումներ` 2001-2010թթ. այն կազմել է 338 սմ: Ջրի մակարդակի բարձրացումը միաժամանակ ավելի հրատապ է դարձրել ափամերձ տարածքների կառավարման թերությունների վերացման անհրաժեշտությունը` ջրածածկման ենթակա տարածքներում բուսածածկի հեռացումը:

ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվում է յուրաքանչյուր տարի` շուրջ 300 հա մաքրման աշխատանքների կատարում, որի իրականացման համար 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել 125.4 մլն դրամ:

Բ. Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարում, այդ թվում`

- ռեժիմային դիտարկումներ այդ թվում` ջրի մակարդակի չափում տարեկան 792 հատ, ջրի ծախսի չափում` տարեկան 4896 հատ, ջրի ջերմաստիճանի չափում` տարեկան 5040 հատ, ջրի նմուշառում և քիմիական անալիզ` տարեկան 46 հատ,

- հիդրոերկրաբանական մոնիտորինգի արդյունքների ամփոփ հաշվետվության կազմում` յուրաքանչյուր տարվա համար 1 հաշվետվություն:

Նշված աշխատանքների իրականացման համար 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել համապատասխանաբար` 18.13

մլն. դրամ, 19.12 մլն. դրամ և 19.78 մլն. դրամ:

Գ. Կենսաբազմազանության պահպանության բնագավառում

Ծրագրավորվող ժամանակահատվածում բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունն ապահովող ծրագրերին 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել համապատասխանաբար` 491.1 մլն. դրամ, 527.1 մլն. դրամ և 538.4 մլն. դրամ, այդ թվում երեք տարվա հանրագումարային ֆինանսավորման ծավալներն ըստ համապատասխան տարածքների կազմելու են`

1) «Սևան» ազգային պարկի գծով` 565.6 մլն. դրամ,

2) «Դիլիջան» ազգային պարկի գծով` 244.6 մլն. դրամ,

3) Արգելոցապարկային համալիրի գծով` 243.5 մլն. դրամ,

4) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գծով` 243.4 մլն. դրամ,

5) «Շիկահող» պետական արգելոցի գծով` 156.5 մլն. դրամ,

6) «Արփի լիճ» ազգային պարկի գծով` 31.1 մլն. դրամ,

7) «Արևիկ» ազգային պարկի գծով` 71.9 մլն. դրամ:

Դ. Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի աշխատանքներ

Շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի ծրագիրն ուղղված է մթնոլորտային օդի և մակերևութային ջրերի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի իրականացմանը:

Նախատեսվում է իրականացնել`

- ջրային օբյեկտների մոնիտորինգ 5-գոտում, 55 ջրային օբյեկտներում յուրաքանչյուր տարվա համար` շուրջ 40.0 հազ. ցուցանիշ /քիմիական որակը, բաղադրությունը որոշող արդյունքներ/,

- մթնոլորտային օդի մոնիտորինգ, պասիվ նմուշառում` յուրաքանչյուր տարվա համար` շուրջ 511.4 հազ. ցուցանիշ /քիմիական որակը, բաղադրությունը որոշող արդյունքներ/,

- Արաքս գետ աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիտորինգ` յուրաքանչյուր տարվա համար` 2376 ցուցանիշ /քիմիական որակը, բաղադրությունը որոշող արդյունքներ/,

- Ծաղկաձորում շրջակա միջավայրի մոնիտորինգ` յուրաքանչյուր տարվա համար` 143525 ցուցանիշ /քիմիական որակը, բաղադրությունը որոշող արդյունքներ/,

- «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա անդրսահմանային աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման» համատեղ /EMEP/ ծրագրի շրջանակներում Հայաստանի օդի անդրսահմանային աղտոտման մոնիտորինգ` յուրաքանչյուր տարվա համար` 23932 ցուցանիշ /քիմիական որակը, բաղադրությունը որոշող արդյունքներ/:

Նշված աշխատանքների իրականացման համար 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել համապատասխանաբար` 112.3 մլն. դրամ, 119.1 մլն. դրամ և 121.2 մլն. դրամ:

Ե. Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական աշխատանքներ

Ծրագրվող ժամանակահատվածում «Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական ծառայություններ» ծրագիրը կիրականացվի ելնելով օրհուսի Կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակներից, այդ թվում`

- նախատեսվում է ՀՀ ԲՆ պաշտոնական կայքի սպասարկում, յուրաքանչյուր տարի համապատասխանաբար` 3-ական կայք,

- ՀՀ ԲՆ տվյալների շտեմարանների ձևավորում և դրանց միջև տեղեկատվության փոխանակում ապահովող համակարգչային համակարգերի թարմացում և սպասարկում` ըստ տարիների 3- ական շտեմարան,

- ՀՀ ԲՆ բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի սպասարկում, տեղեկատվության ամփոփում և տրամադրում տարածքային (տեղական) կենտրոններին, ըստ տարիների` 13-ական կենտրոն:

Նշված աշխատանքների իրականացման համար 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել համապատասխանաբար` 16.95 մլն. դրամ, 18.57 մլն. դրամ և 18.58 մլն. դրամ:

Զ. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտ

Նախատեսվում է իրականացնել թափոնների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և վնասազերծման, ինչպես նաև սակավաթափոն ու անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ նորմատիվամեթոդական փաստաթղթերի մշակում և լուսաբանման աշխատանքներ, այդ թվում`

- հաշվետվությունների կազմում, կազմակերպություններին տվյալների և խորհրդատվության տրամադրում` ըստ տարիների 700-ական կազմակերպության,

- թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների` ըստ տարիների 30-ական օբյեկտ,

- թափոնների հեռացման վայրերի` ըստ տարիների 30-ական վայր,

- թափոնների օգտահանման, վնասազերծման վերաբերյալ առաջարկվող տեխնոլոգիաների` ըստ տարիների` 50-ական հատ:

Նշված աշխատանքների իրականացման համար 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվում է տրամադրել համապատասխանաբար` 10.3 մլն. դրամ, 11.2 մլն. դրամ և 11.2 մլն. դրամ:

է. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն նախատեսված բնապահպանական համապատասխան ծրագրերի իրականացումն ապահովելու համար համապատասխան համայնքներին 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել համապատասխանաբար` 291.1 մլն. դրամ, 200.2 մլն. դրամ և 156.0 մլն. դրամ:

Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում

Հիդրոօդերևութաբանության ոլորտում «Աջակցություն» Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին և ծրագրով աշխատանքները նպատակաուղղվելու են.

- օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական, հիդրոլոգիական, ռադիոլոկացիոն, ակտինոմետրիական, օզոնամետրիական և աէրոլոգիական դիտարկումների կատարմանը,

- կլիմայի փոփոխության ուսումնասիրությանը և կլիմայի մոնիտորինգի իրականացմանը,

- հանրապետության տարածքում ռադիացիոն մոնիտորինգի կատարմանը,

- կլիմայի փոփոխության ուսումնասիրությունների կատարմանը,

- հիդրոօդերևութաբանական տվյալների հավաքագրմանը, կանխատեսումների և վտանգավոր աղետային երևույթների վերաբերյալ նախազգուշացումների կազմմանը,

- հանրապետության ղեկավար մարմիններին, զինված ուժերին, ավիացիային, տնտեսավարող սուբյեկտներին, գյուղատնտեսությանը, էներգետիկային, տրանսպորտին և այլ շահագրգիռ կազմակերպություններին հիդրոօդերևութաբանական, ռադիացիոն և հելիոերկրաֆիզիկական տարբեր տեղեկատվությամբ ապահովմանը:

Այս նպատակով 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել 533.64 մլն դրամ:

 

ԳԼՈՒԽ 13. ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ

 

13.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վերջին տարիներին ճանապարհային բնագավառում զգալի աշխատանքներ են կատարվել: Տրանսպորտի և կապի ոլորտների պետական կարգավորման, համակարգի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության կառավարման և կոորդինացման միջոցով ապահովվել է տնտեսության մյուս ճյուղերի (ոլորտների) կազմակերպությունների և ազգաբնակչության պահանջարկը` փոխադրումների (բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների), փոստային ծառայությունների մատուցման, ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների բնագավառներում:

Ավտոմոբիլային ճանապարհները ՀՀ տրանսպորտային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն են: Երկրի ներսում տարածաշրջանների և բնակավայրերի միջև, ինչպես նաև հարևան երկրների հետ կապ ստեղծող ավտոմոբիլային ցանցի տրանսպորտա-շահագործողական վիճակից և զարգացումից է կախված պետության կայուն տնտեսական աճը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, ազգային անվտանգության բարելավումը, միջազգային տրանսպորտային համակարգին ճանապարհային ցանցի ինտեգրումը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7743.8 կմ, որը, ՀՀ կառավարության 10.01.2008թ-ի N 112-N որոշման համաձայն դասակարգվում է ըստ նշանակության`

1. Միջպետական նշանակության ճանապարհներ-1686.5 կմ:

2. Հանրապետական նշանակության ճանապարհներ - 4040.0 կմ, այդ թվում` 1777.5 կմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության, 1737.1 կմ` մարզային և 525.4 կմ համայնքային ենթակայության:

3. Մարզային (տեղական) նշանակության ճանապարհներ - 2017.3 կմ, այդ թվում` 1639.4 կմ մարզային և 377.9 կմ համայնքային ենթակայության:

ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն «Կայուն զարգացման ծրագրի» համապատասխան տրանսպորտի բնագավառի հիմնական քաղաքականությունը հանրապետության ճանապարհային ցանցի բարելավումն ու պահպանումն է, որն իրագործվում է ՀՀ պետական բյուջեից հատկացումների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի և դրամաշնորհների միջոցներով:

Հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման և պահպանման համար ՀՀ պետական բյուջեից հատկացումների հաշվին տրանսպորտի ոլորտում իրականացվում են հետևյալ ծրագրերը.

- Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգում,

- Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանում և շահագործում:

Նշված ծրագրերի իրականացմամբ ՀՀ բնակչությանը, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անձանց համար ապահովվել է.

- տրանսպորտային ծախսերի կրճատումը, շարժման արագության բարձրացումը, տրանսպորտային միջոցների ավելորդ վազքի և ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների տևողության նվազեցումը,

- ողջ տարին բնակավայրերի հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և կորուստների քանակի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը:

Անցած տարիների ընթացքում կատարված ներդրումների արդյունքում տեղի է ունեցել հիմնական ճանապարհային ցանցի վիճակի բարելավման աճ: Նպատակային և արդյունավետ վերականգնողական միջոցառումների իրականացման արդյունքում հիմնական ճանապարհային ցանցի ծածկի անհարթության միջինացված գործակիցը 1998թ 7.8 մմ/մ արժեքից ցանցի ծածկի անհարթության միջինացված գործակիցը 1998թ 7.8 մմ/մ արժեքից 2010թ նվազել է մինչև 4.0 մմ/մ արժեքը:

Մասնավորապես, 2009-2010թթ. ընթացքում Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ֆինանսավորվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրով վերականգնված 229 կմ ընդհանուր երկարությամբ 25 ճանապարհահատվածների ուսումնասիրությունից և համապատասխան վերլուծություններից պարզվել է, որ այդ ճանապարհահատվածներով երթևեկության գումարային տևողությունը 2007թ. համեմատությամբ 2010թ. 5.34 ժամից նվազել է մինչև 3.78 ժամ (29.2%), տարեկան կտրվածքով երթևեկության միջին օրական ինտենսիվությունը 2007թ. համեմատությամբ 2010թ. 16845 մեք/օր-ից աճել է մինչև 17802 մեք/օր (5.7%), ծածկի անհարթության միջինացված գործակիցը 2007թ. համեմատությամբ 2010թ. 13 մմ/մ-ից նվազել է մինչև 3.03 մմ/մ (77%),

Պետական մարմինների իրավասություններ քո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|N |Ծառայությունների շրջանակի    |Շահառուների շրջանակի  |Պետական      |

|  |նկարագրություն               |նկարագրություն        |հատվածի      |

|  |                             |                      |կողմից       |

|  |                             |                      |ծառայության  |

|  |                             |                      |փոխհատուցման |

|  |                             |                      |ծավալը       |

|__|_____________________________|______________________|_____________|

|1.|Տրանսպորտի, կապի,            |Հասարակություն,       |Ամբողջությամբ|

|  |տեղեկատվայնացման բնագավառների|պետական կառավարման այլ|             |

|  |գործունեության պետական       |մարմիններ             |             |

|  |կառավարում, կարգավորում,     |                      |             |

|  |պետական քաղաքականության      |                      |             |

|  |մշակում ու իրականացում.      |                      |             |

|  |մոնիտորինգ                   |                      |             |

|__|_____________________________|______________________|_____________|

|2.|Նախարարության իրավասության   |6 բաժնետիրական        |Ամբողջությամբ|

|  |տակ գտնվող պետական միավորների|ընկերություններ, այդ  |             |

|  |նկատմամբ լիազոր մարմնի       |թվում` կապի և         |             |

|  |գործառույթների իրականացում   |տեղեկատվայնացման      |             |

|  |                             |ոլորտում` 3,          |             |

|  |                             |ավտոտրանսպորտային     |             |

|  |                             |ոլորտում` 1 և  2      |             |

|  |                             |տարբեր բնույթի այլ    |             |

|  |                             |ընկերություններ և  4  |             |

|  |                             |ՊՈԱԿ-ներ:             |             |

|__|_____________________________|______________________|_____________|

|3.|Լիցենզավորման գործառույթներ  |«Երկաթուղային         |Ամբողջությամբ|

|  |                             |տրանսպորտի            |             |

|  |                             |գործունեության        |             |

|  |                             |կազմակերպում»         |             |

|  |                             |գործունեության տեսակի |             |

|  |                             |լիցենզավորում:        |             |

|  |                             |______________________|             |

|  |                             |«Փոստային կապի        |             |

|  |                             |ծառայությունների,     |             |

|  |                             |բացառությամբ դրամական |             |

|  |                             |միջոցների փոստային    |             |

|  |                             |փոխադրումների         |             |

|  |                             |մատուցում»            |             |

|  |                             |գործունեության տեսակի |             |

|  |                             |լիցենզավորում:        |             |

|  |                             |______________________|             |

|  |                             |«Ընդհանուր            |             |

|  |                             |օգտագործման           |             |

|  |                             |ուղևորատար            |             |

|  |                             |ավտոմոբիլային         |             |

|  |                             |տրանսպորտով կանոնավոր |             |

|  |                             |փոխադրումների         |             |

|  |                             |կազմակերպում»         |             |

|  |                             |գործունեության տեսակի |             |

|  |                             |լիցենզավորում:        |             |

|  |                             |______________________|             |

|  |                             |«Հայաստանի            |             |

|  |                             |Հանրապետությունում    |             |

|  |                             |մարդատար տաքսի        |             |

|  |                             |ավտոմոբիլներով        |             |

|  |                             |ուղևորափոխադրումների  |             |

|  |                             |կազմակերպում»         |             |

|  |                             |գործունեության տեսակի |             |

|  |                             |լիցենզավորում:        |             |

|  |                             |______________________|             |

|  |                             |«Անհատ ձեռնարկատերերի |             |

|  |                             |կողմից մարդատար-տաքսի |             |

|  |                             |մեկ ավտոմոբիլով       |             |

|  |                             |ուղևորափոխադրումների  |             |

|  |                             |կազմակերպման          |             |

|  |                             |գործունեություն       |             |

|  |                             |իրականացման լիցենզիա  |             |

|  |                             |և  լիցենզիայի ներդիր  |             |

|  |                             |տրամադրում»           |             |

|  |                             |գործունեության տեսակի |             |

|  |                             |լիցենզավորում:        |             |

|  |                             |______________________|             |

|  |                             |«Տրանսպորտային        |             |

|  |                             |միջոցների և  դրանց    |             |

|  |                             |կցորդների պարտադիր    |             |

|  |                             |տեխնիկական զննության  |             |

|  |                             |անցկացման             |             |

|  |                             |գործունեության        |             |

|  |                             |իրականացման համար`    |             |

|  |                             |օգտագործվող           |             |

|  |                             |յուրաքանչյուր         |             |

|  |                             |հոսքագծի համար»       |             |

|  |                             |լիցենզավորում:        |             |

|__|_____________________________|______________________|_____________|

|4.|Արտոնություն ունեցող         |ՀՀ քաղաքացիներ        |Չի           |

|  |քաղաքացիներին անվճար         |                      |փոխհատուցվում|

|  |երթևեկության  վկայականների   |                      |             |

|  |տրամադրում                   |                      |             |

|__|_____________________________|______________________|_____________|

|5.|ՀՀ տարածքից բեռնափոխադրումներ|ՀՀ բնակչություն       |Չի           |

|  |և  ուղևորափոխադրումներ       |                      |փոխհատուցվում|

|  |իրականացնելու համար          |                      |             |

|  |թույլտվության հատկացում      |                      |             |

|  |ՀՀ տարածքում գործող          |                      |             |

|  |բեռնափոխադրող և              |                      |             |

|  |ուղևորափոխադրող              |                      |             |

|  |կազմակերպություններ,         |                      |             |

|__|_____________________________|______________________|_____________|

|6.|Հայաստանի Հանրապետության     |Հայաստանի             |ՀՀ պետական   |

|  |հաճախությունների բաշխումների |Հանրապետության        |բյուջեից     |

|  |աղյուսակի կազմման,           |կառավարության 2005    |ֆինանսավոր-  |

|  |ռադիոեթերի մոնիտորինգի, ՌԷՄ-ի|թվականի հոկտեմբերի 6-ի|վում է       |

|  |և  ԲՀՍ-ի տեղադրման,          |թիվ 1807-Ն որոշում,   |ամբողջությամբ|

|  |փորձաքննության և  չափումների |ՀՀ բնակչություն       |2011         |

|  |անցկացման, կապի շինարարական  |                      |թվականին     |

|  |աշխատանքների տեխնիկական      |                      |հատկացվելու է|

|  |նորմերին համապատասխանության  |                      |400.8 մլն    |

|  |ընդունման, եթերի խանգարման   |                      |դրամ         |

|  |աղբյուրների հայտնաբերման և   |                      |             |

|  |վերացման ծառայություններ     |                      |             |

|__|_____________________________|______________________|_____________|

|7.|Հայաստանի Հանրապետության     |Հայաստանի             |Տվյալ տարվա  |

|  |ընդհանուր օգտագործման        |Հանրապետության        |ծրագրերի     |

|  |միջպետական, հանրապետական     |ավտոմոբիլային         |իրականացման  |

|  |նշանակության                 |ճանապարհներից         |համար`       |

|  |ավտոճանապարհների և           |օգտվողներ             |ամբողջությամբ|

|  |տրանսպորտային օբյեկտների     |                      |             |

|  |հիմնանորոգման                |                      |             |

|  |ծառայությունների մատուցում   |                      |             |

|__|_____________________________|______________________|_____________|

|8.|ՀՀ տրանսպորտի և  կապի        |Հայաստանի             |Տվյալ տարվա  |

|  |նախարարության ենթակայության  |Հանրապետության        |ծրագրերի     |

|  |տակ գտնվող ավտոճանապարհների  |ավտոմոբիլային         |իրականացման  |

|  |ճանապարհային երթևեկության    |ճանապարհներից         |համար`       |

|  |անվտանգության բարելավման     |օգտվողներ             |ամբողջությամբ|

|  |առաջնահերթ միջոցառումների    |                      |             |

|  |ապահովման ծառայությունների   |                      |             |

|  |մատուցում                    |                      |             |

|__|_____________________________|______________________|_____________|

|9.|Հայաստանի Հանրապետության     |Հայաստանի             |Տվյալ տարվա  |

|  |ընդհանուր օգտագործման        |Հանրապետության        |ծրագրերի     |

|  |միջպետական և  հանրապետական   |ավտոմոբիլային         |իրականացման  |

|  |նշանակության ավտոմոբիլային   |ճանապարհներից         |համար`       |

|  |ճանապարհների ընթացիկ ամառային|օգտվողներ             |ամբողջությամբ|

|  |և  ընթացիկ ձմեռային          |                      |             |

|  |պահպանման, առանձին պահպանման |                      |             |

|  |հանձնվող թունելների          |                      |             |

|  |պահպանման և  առանձին         |                      |             |

|  |պահպանման հանձնվող           |                      |             |

|  |կամուրջների պահպանման        |                      |             |

|  |ծառայությունների մատուցում   |                      |             |

._____________________________________________________________________.

 

13.1.1 ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

2009-2010թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ներդրումների շնորհիվ զգալիորեն բարելավվել և անվտանգ են դարձել միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները:

 

Ճանապարհային տնտեսություն

Ճանապարհային տնտեսության բնագավառում 2010թ. վերանորոգվել են շուրջ 350 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ, այդ թվում` 126 կմ պետական բյուջեի, իսկ 224 կմ` ներգրավված վարկային միջոցների հաշվին:

Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2010թ. հատկացվել է 6,993.0 մլն դրամ` 2009թ. հատկացված 11,535.9 մլն. դրամի դիմաց (նվազել է 39.4 %-ով):

2010թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել են 14 կամուրջներ, որոնց համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 500.0 մլն դրամ` 2009թ. հատկացված 414.7 մլն. դրամի դիմաց (աճել է 20.6 %-ով): Աճը պայմանավորված է հիմնանորոգման ենթակա տրանսպոր- տային օբյեկտների քանակի ավելացմամբ:

Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար ՀՀ պետական բյուջից 2010թ. հատկացվել է 5520.5 մլն դրամ` 2009թ. հատկացված 5004.9 մլն. դրամի դիմաց (աճել է մոտ 10.3%-ով): 2009-2010թթ. յուրաքանչյուր տարի իրականացվել են երեք թունելների և հինգ կամուրջների պահպանություն ու շահագործում, շուրջ 3330 կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության և շահագործման, ճանապարհների կահավորման աշխատանքներ, ինչպես նաև «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի կողմից պետական պատվերի ծրագրերի իրականացում:

 

Տրանսպորտ

Պետական ավտոտրանսպորտային կազմակերպությունների մասնավորեցման և այս ոլորտում մանր ու միջին բիզնեսով զբաղվող ընկերությունների թվաքանակի աճի պայմաններում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում 2009-2010թթ. զգալի աշխատանքներ են տարվել ոլորտում քաղաքականության մշակման և դրա իրագործման նկատմամբ վերահսկողության ուղղությամբ:

ՀՀ կառավարության 2010թ. հունիսի 3-ի N 756-Ն որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը, որի հիմնական գործառույթն է համարվում ՀՀ-ում մեկ ընդհանուր միասնական երթուղային ցանցի ձևավորումը, ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների և չվացուցակների սխեմաների մշակումը, որը կհանգեցնի երթուղիների օպտիմալ աշխատանքին, ինչպես նաև կապահովի տրանսպորտի առանձին տեսակների փոխհամագործակցումը:

Հայաստանի Հանրապետությունում մինչև 2011 թվականի առաջին եռամսյակի ավարտը կներդրվի հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) համակարգը, որը ՀՀ փոխադրողներին հնարավորություն կտա համակարգը ներդրած պետություններում իրականացնել միջազգային բեռնափոխադրումներ:

ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N994-Ա որոշման համաձայն փոփոխություն է կատարվել «Հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում: Փոփոխությամբ նախատեսվել է երկաթուղու ենթակառացվածքներում և շարժակազմում ըստ օբյեկտների ներդրումային եռամյա միջինաժամկետ ծրագրի դրույթը:

 

Կապ

2010 թվականի ընթացքում նկատվում է ոլորտում արդի տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրում այդ թվում ընդլայնվում են 3G ստանդարտով գործող համակարգերը հանրապետության ողջ տարածքում ապահովելով 100% ծածկույթ և միաժամանակ նկատվում է ճկուն սակագնային քաղաքականության կիրառում` գործնականում ապահովելով նվազագույն սակագներ և համընդհանուր հասանելիություն առաջարկվող ծառայություններից օգտվողների համար:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի ցանցի գործող թվով 152 հեռուստակայաններում իրականացվել է տեխնիկական վերազինում` տեղադրվել են DVW-S2/MPEG294 4 ստանդարտի ժամանակակից թվային ընդունիչներ և 1.8 մ տրամագծով արբանյակային ընդունիչ ալեհավաքներ: Թվով 45 վերահաղորդիչ կայաններում տեղադրվել են արբանյակային ընդունիչների էլեկտրասնուցման ավտոնոմ համակարգեր (UPS) հեռուստակայաններում տեղադրվել են բարձր ուժեղացման գործակցով, արդյունավետ հաղորդիչ անտենաներ: Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կապի միջազգային ելքուղիներն ավելացել է ևս մեկով` դեպի հարավային ուղղությամբ, ինտերնետ թրաֆիկի թողունակությունը վերջին երկու տարիների ընթացքում եռապատկվել է:

2010 թվականին շուկայում ձևավորված ազատ մրցակցության պայմաններում ինտերնետ ծառայությունների մատուցման սակագինը զգալիորեն նվազել է, բարձրացել է ծառայությունների մատուցման որակը` ԱՊՀ երկրներում գրավելով առաջնային դիրք և քայլեր են ձեռնարկվում ինտերնետ ծառայությունների մատուցման որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

 

Փոստ

ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 24-ի N1233-Ն որոշմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:

Հավատարմագրային կառավարչի ծրագրի միջոցով 2010թ. վերանորոգվել են 30 փոստային բաժանմունքներ: 3 փոստային բաժանմունքներում իրականացվում են նաև փոստ-բանկային ծառայությունների մատուցում, որից 1-ը գործում է Երևանում, 2-ը` Կապանում:

2010թ. ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի համապատասխան հրամաններով գործողության մեջ են դրվել թվով 26 նամականիշ, 3 գեղաթերթիկ և 2 նամականիշով միակողմանի բացիկ, իսկ 2009 թվականին` 24 նամականիշ, 3 նամականիշով միակողմանի բացիկ և 4 գեղաթերթիկ:

 

13.1.2 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ավտոճանապարհները սարքին վիճակում պահելու համար անհրաժեշտ է մշտապես իրականացնել նորոգման և պահպանման համակարգված շարունակական աշխատանքներ: 90-ական թվականների ընթացքում այդ աշխատանքները գրեթե չէին կատարվել և հանրապետության ամբողջ ճանապարհային ցանցը հայտնվել էր զանգվածային քայքայման վիճակում:

Կատարված ներդրումների արդյունքում տեղի է ունեցել հիմնական (միջպետական) ճանապարհային ցանցի վիճակի բարելավման կտրուկ աճ: Շարունակվում են իրականացվել հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն «Կայուն զարգացման ծրագրի» համապատասխան բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

- միջպետական նշանակության ավտոճանապարհների ցանցի երթևեկամասի ընդհանուր վիճակի պահպանումը նախանշված ցուցանիշների մակարդակի համապատասխան,

- հանրապետական նշանակության վերականգնված ճանապարհները բարվոք վիճակում պահելը և ցանցի պլանային վերականգնում,

- բնակավայրերի միջև կայուն տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 955-Ն
Որոշում