Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (16 ...

 

 

040.0955.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(16-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(16-րդ մաս)

 

13.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

13.2.1 Նպատակները

 

Տրանսպորտի և կապի բնագավառում տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը շարունակում է մնալ փոխադրումների և հուսալի կապի իրականացման ապահովումը` գոյություն ունեցող ճանապարհների (երկաթուղային, ավտոմոբիլային) ամբողջական ու արդյունավետ օգտագործմամբ, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և երկաթուղու շինարարությամբ ու կապի համակարգերի կատարելագործմամբ: Տրանսպորտի և կապի ոլորտների կայուն և արդյունավետ զարգացումն անհրաժեշտ պայման է երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ռացիոնալ ինտեգրումն ապահովելու գործընթացների տեսանկյունից:

 

Ճանապարհային տնտեսության բնագավառում

ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն Կայուն զարգացման ծրագրին համապատասխան, տրանսպորտի բնագավառի հիմնական քաղաքականությունը հանրապետության ճանապարհային ցանցի բարելավումն ու պահպանումն է, որը հնարավոր է իրագործել պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ու շահագործման ծրագրերի շրջանակներում, ինչը կապահովի հետևյալ նպատակների ձեռք բերումը.

- պետական ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի զարգացումը` ՀՀ բնակչության պահանջմունքների, հանրապետության տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքին համապատասխան, ինչպես նաև պահանջվող տեխնիկական վիճակի, ճանապարհային ցանցի անցողունակության և խտության, երթևեկության անվտանգության բարելավման և տնտեսական ակտիվության խթանման ապահովումը, և Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը,

- տրանսպորտային ծախսերի կրճատումը, շարժման արագության բարձրացումը, տրանսպորտային միջոցների ավելորդ վազքի և ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների տևողության նվազեցումը,

- բնակավայրերի հետ ողջ տարին տրանսպորտային հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և կորուստների քանակի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը,

- գիտատեխնիկական նվաճումների ներդրումը և հայրենական ճանապարհաշինական ոլորտի զարգացումը:

Ճանապարհաշինության բնագավառի նպատակները և կատարման նախատեսված չափորոշիչները 2012-2014 թթ. համար

 

._____________________________________________________________________.

|Ռազմավարական    |  Արդյունքները    |   Կատարման       |  2012-2014թթ.|

|նպատակները      |                  |   չափորոշիչները  |              |

|________________|__________________|__________________|______________|

|ՀՀ հիմնական     | Պահպանման        |Բավարար           |Միջպետական    |

|ավտոճանապարհային| արդյունավետ      |պահպանության      |ճանապարհներ   |

|ցանցի           | համակարգի        |մակարդակով        |90%           |

|տրանսպորտա-     | ստեղծում, որը    |ճանապարհների      |Հանրապետական  |

|շահագործողական  | կապահովի         |երկարության       |ճանապարհներ   |

|վիճակի պահպանում| ճանապարհների     |տոկոսային         |80, 85, 90, % |

|և  բարելավում,  | մշտական խնամքը և |հարաբերությունը   |Տեղական       |

|ուղղված         | ծառայության      |այդ կարգի         |ճանապարհներ   |

|հայրենական      | ժամկետի          |ճանապարհների      |30, 35, 40, % |

|ապրանքների      | երկարատևությունը |ողջ երկարությանը  |              |

|մրցունակության  |__________________|__________________|______________|

|բարձրացմանը`    |Միջպետական        |Անհարթության IRI  |3.5, 3.4, 3.3 |

|տրանսպորտային   |Ավտոճանապարհների  |գործակցի միջին    |              |

|ծախսերի         |երթևեկելի  մասի   |թվաբանականը       |              |

|նվազեցման       |բարելավում        |                  |              |

|հաշվին,         |__________________|__________________|______________|

|միջպետական      |Հանրապետական      |Անհարթության IRI  |6.0, 5.8, 5.5 |

|տարանցիկ բեռնա- |Ավտոճանապարհների  |գործակցի միջին    |              |

|շրջանառության   |վերականգնում      |թվաբանականը       |              |

|փոխադրումների   |                  |                  |              |

|ավելացմանը,     |                  |                  |              |

|երկրի պաշտպա-   |                  |                  |              |

|նունակության և  |                  |                  |              |

|տնտեսական աճի   |                  |                  |              |

|ապահովմանը      |                  |                  |              |

|________________|__________________|__________________|______________|

|Տարածաշրջանների |Բնակավայրերի միջև |Մարզկենտրոնների   |5, 8,9 %      |

|բնակչության     |տրանսպորտային     |հետ բավարար       |              |

|սոցիալ-տնտեսական|կապի բարելավում   |տրանսպորտային կապ |              |

|կենսամակարդակի  |                  |ունեցող           |              |

|բարելավում ՀՀ   |                  |բնակավայրերի      |              |

|տեղական         |                  |տոկոսային         |              |

|նշանակության    |                  |հարաբերությունը   |              |

|ավտոճանապարհների|                  |բնակավայրերի      |              |

|ցանցի           |                  |ընդհանուր թվին    |              |

|վերականգնման    |__________________|__________________|______________|

|միջոցով, որպես  |Տեղական           |Անհարթության IRI  |9.7, 9.0, 8   |

|աղքատության     |Ավտոճանապարհների  |գործակցի միջին    |              |

|հաղթահարման     |վերականգնում      |թվաբանականը       |              |

|ռազմավարական    |                  |                  |              |

|ծրագրի մաս      |                  |                  |              |

|________________|__________________|__________________|______________|

|Ընդհանուր       |Վտանգավոր         |Տուժածներով       |2, 3, 5 %     |

|օգտագործման     |ճանապարհային      |Ճանապարհատրանս-   |              |

|ավտոմոբիլային   |հատվածների        |պորտային          |              |

|ճանապարհներին   |հայտնաբերում,     |պատահարների       |              |

|երթևեկության    |պատճառների        |ընդհանուր թվի     |              |

|անվտանգության   |վերացում,         |նվազումը          |              |

|բարելավում      |ճանապարհային      |__________________|______________|

|                |նշանների տեղադրում|Տեղադրված         |60, 70, 75%   |

|                |և  նշագծում       |նշանների տոկոսային|              |

|                |                  |հարաբերությունը   |              |

|                |                  |պահանջվող         |              |

|                |                  |ընդհանուր քանակին |              |

|                |                  |__________________|______________|

|                |                  |Կատարված նշագծման |50, 60,70%    |

|                |                  |տոկոսային         |              |

|                |                  |հարաբերությունը   |              |

|                |                  |պահանջվող         |              |

|                |                  |ընդհանուր         |              |

|                |                  |երկարությանը      |              |

._____________________________________________________________________.

 

13.2.2. Գերակայությունները

 

2012-2014թթ քաղաքականությունը հիմնականում նպատակամղվելու է գոյություն ունեցող ճանապարհների (ավտոմոբիլային, երկաթուղային) արդյունավետ օգտագործման միջոցով հանրապետության տարածքում փոխադրումների ամբողջ ծավալով ապահովմանը: 2012-2014թթ. պետական բյուջեի հաշվին կշարունակվեն ռազմավարական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման և պահպանման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն այն ճանապարհահատվածներում և ճանապարհային կառույցների օբյեկտներում, որոնք տարիներ շարունակ շարքից դուրս են եկել, տրանսպորտային միջոցների համար դարձել դժվար անցանելի և վտանգավոր: Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումների և ձմեռային պահպանության իրականացման արդյունքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդառնա անվտանգ, արագ և դյուրին: Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի բարելավումը կապահովի բնականոն տրանսպորտային կապը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հանրապետության հեռավոր և սահմանամերձ շրջանների ու բնակավայրերի հետ, կնպաստի դրանց զարգացմանը, կիջեցնի փոխադրումների ինքնարժեքը և կնպաստի աղքատության կրճատմանը:

Երթևեկության ինտենսիվության աճի, ծանր բեռնատար ավտոմեքենաների քանակի ավելացման և, դրա հետ կապված, ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ծածկի արագ քայքայման պայմաններում ճանապարհային ցանցի պատշաճ տրանսպորտա-շահագործողական վիճակի ապահովման նպատակով 2012-2014թթ. ժամանակահատվածի ՄԺԾԾ-ով նախատեսվում է իրականացնել պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման, հիմնանորոգման հիմնական ծրագրերն` իրենց ենթածրագրերով:

2012-2014 թվականներին տրանսպորտի և կապի ոլորտում իրականացվելիք ծախսային քաղաքականության հիմնական գերակայություններն են.

 

._____________________________________________________________________.

|   |   Գերակա ուղղություն      |Հիմնավորում` համապատասխան            |

|___|___________________________|հղումներով կառավարության տնտեսական և |

|   | 2012թ. | 2013թ. |  2014թ. |քաղաքական ծրագրերին                  |

|___|___________________________|_____________________________________|

|  1|Հայաստանի Հանրապետության   |ՀՀ կառավարության 2008 թվականի        |

|   |ընդհանուր օգտագործման      |հոկտեմբերի 30-ի N 1207-Ն «Կայուն     |

|   |միջպետական նշանակության    |զարգացման ծրագրի» համապատասխան,      |

|   |ավտոճանապարհների           |տրանսպորտի բնագավառի հիմնական        |

|   |հիմնանորոգման աշխատանքներ  |քաղաքականությունը` հանրապետության    |

|___|___________________________|ճանապարհային ցանցի բարելավում ու     |

|  2|Հայաստանի Հանրապետության   |պահպանում                            |

|   |ընդհանուր օգտագործման      |                                     |

|   |հանրապետական նշանակության  |                                     |

|   |ավտոճանապարհների           |                                     |

|   |հիմնանորոգման աշխատանքներ  |                                     |

|___|___________________________|                                     |

|  3|ՀՀ տրանսպորտի և  կապի      |                                     |

|   |նախարարության ենթակայության|                                     |

|   |տակ գտնվող ավտոճանապարհների|                                     |

|   |ճանապարհային երթևեկության  |                                     |

|   |անվտանգության բարելավման   |                                     |

|   |առաջնահերթ միջոցառումների  |                                     |

|   |աշխատանքներ                |                                     |

|___|___________________________|                                     |

|  4|Հայաստանի Հանրապետության   |                                     |

|   |ընդհանուր օգտագործման      |                                     |

|   |միջպետական և  հանրապետական |                                     |

|   |նշանակության ավտոմոբիլային |                                     |

|   |ճանապարհների ընթացիկ       |                                     |

|   |ամառային և  ընթացիկ        |                                     |

|   |ձմեռային պահպանման         |                                     |

|   |աշխատանքներ                |                                     |

|___|___________________________|                                     |

|  5|Հայաստանի Հանրապետության   |                                     |

|   |ընդհանուր օգտագործման      |                                     |

|   |ավտոմոբիլային ճանապարհների |                                     |

|   |վրա գտնվող և  առանձին      |                                     |

|   |պահպանման հանձնվող         |                                     |

|   |թունելների և  կամուրջների  |                                     |

|   |պահպանման աշխատանքներ      |                                     |

|___|___________________________|_____________________________________|

|  6|Համաձայնեցված ծավալներով և |Հայաստանի Հանրապետության             |

|   |ուղղություններով           |կառավարության 2008 թվականի փետրվարի  |

|   |«Հարավկովկասյան երկաթուղի» |7-ի N83-Ա որոշման հիման վրա Հայաստանի|

|   |ՓԲԸ-ի իրականացված          |Հանրապետության, «Հարավկովկասյան      |

|   |ուղևորափոխադրումների       |երկաթուղի» փակ բաժնետիրական          |

|   |տարեկան վնասի              |ընկերության և  «Ռուսական             |

|   |սուբսիդավորում (մասնակի    |երկաթուղիներ» բաց բաժնետիրական       |

|   |փոխհատուցում)              |ընկերության միջև  2008 թվականի       |

|   |                           |փետրվարի 13-ին կնքված «Հայկական      |

|   |                           |երկաթուղու համակարգը «Ռուսական       |

|   |                           |երկաթուղիներ» բաց բաժնետիրական       |

|   |                           |ընկերության կողմից ստեղծված          |

|   |                           |«Հարավկովկասյան երկաթուղի» փակ       |

|   |                           |բաժնետիրական ընկերությանը փոխանցելու |

|   |                           |մասին» կոնցեսիոն պայմանագիրը:        |

|___|___________________________|_____________________________________|

|  8|Հայաստանի                  |«Միջազգային ավտոճանապարհային         |

|   |Հանրապետությունում հսկիչ   |փոխադրումներ կատարող տրանսպորտային   |

|   |սարքերի (թվային տախոգրաֆի) |միջոցների անձնակազմի աշխատանքի մասին»|

|   |ներդրման աշխատանքների      |1970 թվականի հուլիսի 1-ին Ժնևում     |

|   |իրականացում                |կատարված համաձայնագրի պահանջների     |

|   |                           |ապահովում:                           |

|___|___________________________|_____________________________________|

|  9|Հայաստանի                  |Հայաստանի Հանրապետության             |

|   |Հանրապետությունում         |կառավարության 2005 թվականի սեպտեմբերի|

|   |շահագործվող գազաբալոնային  |28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված |

|   |համակարգերով սարքավորված   |նավթային գազով աշխատելու համար       |

|   |ավտոտրանսպորտային միջոցների|ավտոտրանսպորտային միջոցների վրա      |

|   |վրա տեղադրված գազաբալոնների|գազաբալոնային սարքավորումների        |

|   |համար հաջորդ վկայագրման    |տեղադրման տեխնիկական կանոնակարգն և   |

|   |ժամկետը նշող կտրոնի        |գազաբալոնային ավտոտրանսպորտային      |

|   |ներդրման աշխատանքների      |միջոցների տեխնիկական շահագործման     |

|   |իրականացում:               |հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն  |

|   |                           |որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ |

|   |                           |կետի պահանջը                         |

._____________________________________________________________________.

 

Բացի այդ, տրանսպորտի ոլորտում 2012-2014 թվականներին նախատեսվում է իրականացնել նաև հետևյալ նպատակային վարկային ծրագրերը.

1. Կենսական նշանակության ճանապարհների բարելավման լրացուցիչ ծրագիր (Համաշխարհային բանկ)

Ծրագիրը հանդիսանում է Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շարունակությունը, որի նպատակը ևս կենսական նշանակության ավտոճանապարհային ցանցի վերականգնման ուղղությամբ աշխատանքների իրականացումն է և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև տեխնիկական աջակցության տրամադրումը:

2011 թվականին նախատեսվում է շուրջ 82 կմ շինարարական աշխատանքների պահված ետավարտական երաշխիքային գումարների վճարումներ, ինչպես նաև վճարումներ ետավարտական պատասխանատվության ժամկետի ընթացքում իրականացվելիք տեխնիկական վերահսկողության համար, ծրագրի իրականացման ծախսեր, ներառյալ ծրագրի աուդիտը և ճանապարհների երկրաբանատեղեկատվական համակարգի գնում:

2. Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ծրագիր (Համաշխարհային բանկ)

Ծրագրի նպատակն է բարելավել կենսական նշանակության ճանապարհային ցանցի ընտրված հատվածները և ստեղծել ճանապարհաշինարարության ոլորտում ժամանակավոր զբաղվածություն:

2011 թվականին նախատեսվում է իրականացնել շուրջ 140 կմ երկարությամբ ճանապարհների վերականգնման աշխատանքներ, 2010 թվականին իրականացվելիք շուրջ 50 կմ շինարարական աշխատանքների պահված ետավարտական երաշխիքային գումարների վճարումներ (1-ին բաղադրիչ):

Ծրագրի 1-ին բաղադրիչով նախատեսվում է ճանապարհների վերանորոգման տեխնիկական հսկողության, ճանապարհների հեղինակային հսկողության, անկախ տեխնիկական աուդիտ, ինչպես նաև ծրագրի իրականացման ծախսեր, ներառյալ ծրագրի աուդիտը:

Ծրագրի 2-րդ բաղադրիչով նախատեսվում է

- հետագա ծրագրի ճանապարհների նախագծում և ԲԿՊ (բնապահպանական կառավարման պլան) մշակում

- ճանապարհների նոր երկրաչափական ստանդարտների մշակում

- թունելների վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորում և նախագծում

- վերապատրաստման և ուսուցման ծախսեր

- ճանապարհների տվյալների հավաքագրման համակարգի գնում:

3. Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (Ասիական զարգացման բանկ)

Ծրագրի նպատակն է Երևան-Աշտարակ չորս շերտանի ճանապարհի մոտ 18.4 կմ հատվածի վերակառուցումը և անվտանգության բարձրացումը, վերահսկողության վերաբերյալ խորհրդատվությունը, ինչպես նաև տրանսպորտային ոլորտի ռազմավարության ներքո ճանապարհային ենթասեկտորային ծրագրին օժանդակության տրամադրումը: Ավարտին են հասցվում Հյուսիս հարավ ծրագրի շրջանակներում Երևան-Թալին ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները, հստակեցվում են բնապահպանական և իրացման պլանները: Նշված ծրագրով առաջին անգամ հիմք դրվեց ճանապարհների նախագծման աուդիտի իրականացման համար:

4. «Երևանի մետրոպոլիտենի վերականգնման» ծրագիր (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Եվրոպական ներդրումային բանկ) (2-րդ փուլ).

Ծրագրերի նպատակն է վերականգնել Երևանի մետրոպոլիտենի վթարային վիճակը: 2012 թվականին նշված վարկային ծրագրերի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`

1. Շարժակազմի սայլակների նորացում,

2. Մաշված երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգերի բաղադրատարրերի վերանորոգում,

3. Տեխնիկական սպասարկման գնացքի ձեռքբերում և պոմպակայանների փոխարինում, որը ուղղված է ջրի ներթափանցման խնդիրը մեղմացնելուն:

4. Դրենաժանային համակարգերի բարելավում.

Այս ներդրումների շնորհիվ կբարելավվեն մետրոյի ուղեգծի անվտանգ շահագործումը:

5. Քաղաքային ենթակառուցվածքների և կայուն զարգացման ներդրումային ծրագիր

Ծրագրի նպատակն է ապահովել Ծրագիրը կբարելավի քաղաքային համայնքների համար տնտեսական հնարավորությունների և հանրային ու սոցիալական ծառայությունների մատչելիությունը, կմեծացնի տնտեսական աճի ներուժը և կընդլայնի մասնավոր հատվածի ներգրավվածությունը:

Ծրագիրը կբարելավի Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը և ծառայությունները հետևյալ ուղղություններով

ա/ Արգավանդի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհ (Արևմուտք);

բ/ Արտաշատի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհ և Թամանցիների

փողոցի հատվածը (Հարավ-Արևմուտք);

 

13.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տրանսպորտի ոլորտում 2012-2014 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը:

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում: Ծրագրի նպատակն է` հիմնանորոգել ՀՀ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների ցանցը: Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցից օգտվողների անխափան երթևեկությունը, որն իր հերթին կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջնահերթ ճանապարհահատվածների հիմնանորոգման համար յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 4,0 մլրդ դրամ:

«Ավտոճանապարհների պահպանում և շահագործում» ու «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում ծրագրերով իրականացման համար նախատեսվում է 2012թ.` 6270.4 մլն դրամ, 2013թ.` 6278.8 մլն դրամ և 2014թ.` 6278.8 մլն դրամ: Յուրաքանչյուր տարի նախատեսվում է իրականացնել.

- շուրջ 7743.4 կմ պետական ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանման ու շահագործման աշխատանքներ,

- արհեստական կառույցների պահպանության ու շահագործման աշխատանքներ, այդ թվում երեք թունելների և հինգ կամուրջների պահպանություն ու շահագործում,

- պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կահավորում,

- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական պատվերի ծրագրերի իրականացում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացված ուղևորափոխադրումների տարեկան վնասի սուբսիդավորում (մասնակի փոխհատուցում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշմամբ հաստատված կոնցեսիոն պայմանագրի 2-3 հոդվածով նախատեսված է, որ Կոնցեդենտը սուբսիդավորում է (մասնակի փոխհատուցում է) համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների կոնցեսիոների տարեկան վնասը կոնցեսիոների կողմից անկախ աուդիտորի կողմից այդ վնասների հաստատված հաշվարկների ներկայացման պարագայում: Սուբսիդիայի համաձայնեցված չափը կազմում է 2009-2010 թվականներին` 10 տոկոս, 2011-2012 թվականներին` 15 տոկոս, 2013 թվականին` 20 տոկոս, 2014-2015 թվականներին` 25 տոկոս:

2012 թվականին անհրաժեշտ կլինի 155.0 մլն դրամ 2013թ` 147.7 մլն դրամ և 2014 թվականին` 173.4 մլն դրամ:

«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ին պետական աջակցության տրամադրում.

«Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու խնդիրներն են` Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի մշակումը և զարգացումը, ուղևորահոսքի մշտական ուսումնասիրությունը, միջպետական և միջմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների նախագծերի մշակումը և կատարելագործումը և այլն: 2012թ. նախատեսվում է հատկացնել 40.2 մլն դրամ, 2013թ. և 2014թ.` 41.8 մլն դրամ:

«Հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայություններ» ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2012թ.` 400.9 մլն դրամ, 2013թ.` 400.9 մլն դրամ և 2014թ.` 402.8 մլն դրամ` որպես պետական աջակցություն «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Ծրագրի իրականացման հիմնական արդյունքը եթերի որակի բարելավումն է, ինչպես նաև ՀՀ տարածքում չարտոնված ռադիոճառագայթման աղբյուրների, շեղումների և հատկացված ռադիոհաճախականությունների ոչ նպատակային օգտագործման հայտնաբերումը:

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2012թ. հատկացնել 1845.0 մլն դրամ, 2013թ.` 1954.2 մլն դրամ և 2014թ.` 2063.3 մլն դրամ:

Միջնաժամկետ ժամանակահատվածում մետրոպոլիտենին տրամադրվող միջոցները կուղղվեն վերջինիս գործունեությունից առաջացող վնասի փոխհատուցմանը, ինչպես նաև ՎԶԵԲ-ի նկատմամբ Ընկերության ստանձնված վարկային պարտավորությունների կատարմանը: Հաշվի առնելով մետրոպոլիտենի հատուկ նշանակությունը, չի ակնկալվում, որ միջին ժամկետ հեռանկարում վերջինիս գործունեությունը շահութաբեր կլինի, որով էլ պայմանավորված է մետրոպոլիտենի ֆինանսավորման անհրաժեշտությունը:

Ծրագրի շրջանակներում աշխատանքների կատարումն ուղղված է լինելու մետրոպոլիտենով երթևեկող ուղևորների անվտանգ փոխադրմանը, ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարելավմանը, համապատասխան սարքավորումների ընթացիկ սպասարկմանն ու պահպանմանը:

Ակնկալվում է, որ ուղևորափոխադրումները 2012-2014թթ. կկազմեն համապատասխանաբար` 20.4, 20.4 և 21.0 մլն ուղևոր:

«Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրում» ծրագրի իրականացման համար 2012-2013թթ. համար նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 5256.0 մլն դրամ (2014թ. համար գումարներ չեն նախատեսվել` հիմք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110 հոդվածի 3-րդ կետը), այդ թվում`

1. «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի գործունեությունից առաջացող վնասի փոխհատուցում» յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 276.0 մլն դրամ:

Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտը հանդիսանալով քաղաքային տրանսպորտ, հաստատագրվել է քաղաքի բնակչության որոշակի մասի համար, որպես փոխադրման հիմնական միջոց, սակայն չի ակնկալվում, որ միջին ժամկետ հեռանկարում վերջինիս գործունեությունը շահութաբեր կլինի, որով էլ պայմանավորված է վերջինիս ֆինանսավորման անհրաժեշտությունը:

2. «Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացում» յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 1696.0 մլն դրամ: Նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման, շահագործման և պահպանման աշխատանքներ:

3. «Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքներ» յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 3284.0 մլն դրամ: Նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի փողոցների և բակերի ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ:

 

ԳԼՈՒԽ 14. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

14.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե) իրավասություններից են խմելու և ոռոգման ջուր մատակարարող, ջրահեռացում իրականացնող, բնական և արհեստական ջրային ավազաններում առևտրային գործունեություն ծավալող ընկերություններում պետական բաժնեմասերի (ինչպես նաև արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակների) կառավարումը, հիդրոտեխնիկական կառույցների շինարարության ու շահագործման ապահովումը և այլն:

Ոլորտի խմելու ջրի մատակարարումն ու կեղտաջրերի հեռացումն իրականացվում է «Երևան ջուր» (ՀՀ կառավարության 10.09.2010թ. N 1042-Ն որոշմամբ վարձակալության պայմանագրի կողմ է ճանաչվել ՀՀ Երևանի քաղաքապետը), «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով, իսկ ոռոգման համակարգի պահպանումն ու շահագործումը` «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով ստեղծված 44 ջրօգտագործողների ընկերությունների և «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Դեբետ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով: Վարկային որոշ ծրագրերի իրականացման նպատակով համակարգում գործում է «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, իսկ Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի պահպանման և տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման նպատակով ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությամբ գործում է «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկը, որին վերապահված է նաև Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Արփա-Սևան թունելների հիմնանորոգման վարկային ծրագրի իրականացման գրասենյակի գործառույթները: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությամբ գործում է նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ն, որն իրականացնում է կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների վերահսկման, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակների որոշման գործառույթներ:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում գործում է նաև Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը, որը ստեղծվել է և իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի 86-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը հաստատելու մասին» N 686-Ն որոշման համաձայն:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի», «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի, իսկ «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների մասով` 51 տոկոսի կառավարումը: Միաժամանակ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն (ի դեմս` Հայաստանի Հանրապետության) հանդիսանում է նախկին Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գործող ջրային համակարգերի «Երևան Ջուր» ՓԲԸ-ին վարձակալության տրված և ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրված գույքի սեփականատերը:

Անցած տարիների ընթացքում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատանքային գործունեության հիմքում ընկած էին ՀՀ ջրային օրենսգրքի, ջրի ազգային ծրագրի և ջրի ազգային քաղաքականության մասին օրենքների հիմնադրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության ջրային ոլորտի բարեփոխումներին նվիրված որոշումները (այդ թվում` Կայուն զարգացման և պետական միջնաժամկետ ծրագրերը), գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով հաստատված են համակարգի հիմնական ծրագրային ուղղվածությունները: Այդ նպատակով շարունակվել են աշխատանքները` համակարգում կառուցվածքային փոփոխությունների, հաշվառման համակարգի ներդրման ու կատարելագործման, ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման և ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ջրաչափական սարքերի տեղադրման, բյուջետային, վարկային ու դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման և նոր վարկային ու դրամաշնորհային միջոցների ներգրավման, ինչպես նաև այլ ուղղություններով:

Ջրային համակարգերի կառավարման ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքների բնականոն ընթացքը և հետագա զարգացումն ապահովելու գործընթացում կարևորվեց ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի հստակ և հետևողական իրականացումը: Շարունակվել է համակարգին առնչվող օրենսդրական դաշտի առավելագույնս զարգացումը և հստակեցումը:

Ջրային տնտեսության ոլորտում 2010 թվականի ընթացքում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգմամբ կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները.

1. Կնքված պայմանագրերի (կառավարման պայմանագրեր` ֆրանսիական Սաուր կազմակերպության, ինչպես նաև գերմանական «Էմ Վի Վի Դեկոն ՋԻ Էմ բի Էյջ» (MVV decon GmbH), «Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի» (MVV Energe AG) և հայկական «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ների կոնսորցիումի հետ) շրջանակներում ապահովվել է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղ-կոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների բնականոն գործունեությունը: Նշված ընկերությունների մասով ապահովվել է նաև Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման բանկի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, KfW բանկի վարկային ներդրումային ծրագրերի համապատասխան չափաբաժիններով իրականացումը:

2. Եվրոպական վերականգնման և զարգացման բանկի (EBRD) ֆինանսավորմամբ Սևան, Ջերմուկ, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում ծրագրով նախատեսված կոյուղագծերի կառուցման աշխատանքները հիմնականում ավարտվել են և կառուցվել են շուրջ 23 կմ կոյուղագծեր: Հանրապետությունում առաջին անգամ Գավառի, Մարտունու, Վարդենիսի մաքրման կայանների կառուցման մասով մշակվել և կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր:

3. Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Արփա-Սևան թունելի վթարային հատվածներում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով մրցութային կարգով ընտրվել է կապալառու կազմակերպություն և սկսվել է Արփա-Սևան թունելի վթարավտանգ հատվածների շինարարական աշխատանքների իրականացումը: Ընդ որում 2010 թ. ընթացքում Արփա-Սևան թունելի վերականգնման նպատակով կատարվել են 1,1 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:

4. Ոռոգում ջրառ իրականացնող «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ-ների, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 44 ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում և ընկերություններն ունեցել են ֆինանսական կայուն վիճակ:

5. Համակարգի կազմակերպությունների հիմնական գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ իրագործվում են հաստատված ծրագրերը` տալով զգալի դրական տեղաշարժեր:

 

Գրաֆիկ 14.1. 2000-2010 թթ. խմելու և ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների գանձման ցուցանիշների համեմատական վերլուծություն (մլն դրամ)

 

___________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Էլեկտրաէներգիայի ծախսի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ համակարգում իրականացված ներդրումային և կազմակերպչական միջոցառումների արդյունքում հնարավորություն է ստեղծվել ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել` անցած տարիների համեմատությամբ (գրաֆիկ 14.2):

 

Գրաֆիկ 14.2. 2000-2010թթ. խմելու և ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից ծախսված էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ (մլն դրամ)

 

___________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

6. 2010թ. ընթացքում ջրային տնտեսության համակարգի կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 5.5 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ, որը 2009 թվականի համեմատությամբ ավել է շուրջ 30 մլն դրամի չափով:

7. «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում տեղի են ունեցել ջրամատակարարման տևողության ավելացումներ (գրաֆիկ 14.3):

 

Գրաֆիկ 14.3. 2007-2010թթ. խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների ջրամատակարարման միջին տևողության վերաբերյալ

 

___________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

8. 2010թ. Սևանա լճից (առանց Մարտունու տարածաշրջանի պոմպակայաններով իրականացված ջրառը հաշվի առնելու) բաց է թողնվել 156.44 մլն մ3 ջուր (գրաֆիկ 14.4):

 

Գրաֆիկ 14.4. 1991-2010թթ. Սևանա լճից ջրի բացթողումների վերաբերյալ (մ3)

 

___________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

9. Շարունակվել է բարելավվել հաշվառման համակարգը, կատարվել է ջրամատակարար կազմակերպությունների միջև գույքային հարաբերությունների և պարտավորությունների ճշգրտումներ, ինչպես նաև իրականացվել են կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ: Միաժամանակ համակարգի խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների սպասարկման տարածքում բաժանորդների մոտ ապահովվել է ջրաչափական սարքերի տեղադրման գործընթացը, որը 2009 թվականի համեմատությամբ ավել է 19.4 հազարով (գրաֆիկ 14.5):

 

Գրաֆիկ 14.5. 2006թ. հունվարի 1-ի դրությամբ առկա և 2006-2010թթ. խմելու ջուր մատակարարող ընկերությունների սպասարկման տարածքում բաժանորդների մոտ տեղադրված ջրաչափերի վերաբերյալ

 

___________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

10. Աջակցություն է ցուցաբերվել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ոռոգման ոլորտին ուղղված աշխատանքների իրականացմանը:

11. 2010 թվականի ընթացքում կառուցվել են 901 կմ խողովակաշարեր և ջրատարներ, այդ թվում` խմելու ջրագծեր` 697 կմ, կոյուղու կոլեկտորներ` 23 կմ, ոռոգման ջրանցքներ և ջրատարներ` 181 կմ:

12. Կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են 29 օրվա կարգավորիչ ջրամբարներ, 26 պոմպակայաններ և 36 խորքային հորեր:

13. Բերդ քաղաքում կառուցվել է 55 լ/վրկ հզորությամբ խմելու ջրի մաքրման կայան:

14. Իրականացվել են դրենաժների մաքրման և խորացման աշխատանքներ` 346 կմ-ի չափով, այդ թվում մայր կոլեկտորների երկրորդային և երրորդային չորացուցիչների մաքրում և խորացում` 168 կմ-ի չափով, երրորդ կարգի դրենաժային համակարգերի մաքրում` 178 կմ-ի չափով: Միաժամանակ աշխատանքներ են իրականացվել գրունտային ջրերի մակարդակների որոշման աշխատանքների կատարման ուղղություններով:

15. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկսվել են Հրազդան քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքները:

 

Ոլորտի հիմնական խնդիրները

Ջրային տնտեսության ոլորտում էապես կարևորվում է անցած տարիների ընթացքում կատարված բարեփոխումների շարունակման գործընթացի ապահովումը, դրված նոր գաղափարների իրացումն ու նոր հիմնախնդիրների լուծումը:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում կարևորվում են`

1. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Դեբետ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները,

2. Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման բանկի, Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ապահովումը,

3. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների նախագծումը և շինարարական աշխատանքները,

4. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում մասնավոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ցուցանիշների կատարման ապահովումը, Համաշխարհային բանկի և Եվրոպական վերականգնման և զարգացման բանկի (EBRD) հետ նոր վարկային ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը, ինչպես նաև «ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» վարկային և դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի իրականացումը,

5. հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավումը, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովումը, կայուն և հուսալի ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացումը, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, նոր ներդրումային ծրագրերի համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը, ինչպես նաև խմելու և ոռոգման ոլորտներում ջրագծերի և ջրանցքների վերանորոգման ու կառուցման աշխատանքները,

6. ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների և ջրային համակարգերի կառավարման բարեփոխումների շարունակությունը,

7. ջրամատակարար ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացումը,

8. ջրի և էլեկտրաէներգիայի խնայողության խրախուսումը, ջրամատակարարման տևողության ավելացումը և ջրի որակի բարելավումը, ինչպես նաև հաշվառման համակարգի կատարելագործումը,

9. ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ վերահսկողությունը,

10. Արփա-Սևան թունելի անխափան և անվտանգ շահագործման ու նրա տեխնիկական վիճակի բարելավման համար Աբու Դաբիի վարկային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է ապահովել խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրերի իրականացումը` հիմնականում նպատակ դնելով բարձրացնել դրանց շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, բարձրացնել համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը (այդ թվում` մասնավոր կառավարման միջոցով), ինչպես նաև կրճատել ջրի կորուստները և բարելավել ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակը:

 

14.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

14.2.1. Նպատակները

 

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության հիմնական նպատակներն են`

- ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը.

- մասնավոր կառավարման, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված կառավարման համակցված և խորացված ձևերի կիրառումը.

- համակարգի կազմակերպությունների կառավարման համակարգի բարելավումը, ինչպես նաև ֆինանսական կենսունակության բարձրացումը` ի հաշիվ շահագործման և պահպանման ծախսերի կրճատման, կորուստների նվազեցման և հավաքագրման մակարդակի բարձրացման:

 

14.2.2. Գերակայությունները

 

Ոլորտի գերակայությունները ներկայացված են ստորև բերված աղյուսակում

 

._____________________________________________________________________.

|  |       Գերակա ուղղություն              |Հիմնավորում`              |

|__|_______________________________________|համապատասխան հղումներով   |

|  |     2012  |    2013    |   2014       |կառավարության տնտեսական և |

|  |           |            |              |քաղաքական ծրագրերին       |

|__|_______________________________________|__________________________|

| 1|Ջրամատակարարման համակարգերի շահագործման|Կայուն զարգացման ծրագիր,  |

|  |հուսալիության և  արդյունավետության     |կետ  363: Վարկային        |

|  |բարձրացում, կորուստների կրճատում և     |համաձայնագրեր:            |

|  |ջրամատակարարման ու ջրահեռացման         |                          |

|  |ծառայությունների որակի բարելավում:     |                          |

|__|_______________________________________|__________________________|

| 2|Ջրամատակարարման ծառայությունների որակի |Կայուն զարգացման ծրագիր,  |

|  |բարելավման նպատակով ջրային համակարգերի |կետ 364: Վարկային         |

|  |հիմնանորոգմանը, տեխնիկական վերազինմանը,|համաձայնագրեր:            |

|  |ինչպես նաև  ներտնտեսային ցանցերի       |                          |

|  |վերականգնմանն ուղղված աշխատանքների     |                          |

|  |իրականացում:                           |                          |

|__|_______________________________________|__________________________|

| 3|Համակարգի կազմակերպությունների         |Կայուն զարգացման ծրագիր,  |

|  |ֆինանսական կենսունակության բարելավում` |կետ 362: Վարկային         |

|  |կառավարման համակարգի բարելավման և      |համաձայնագրեր:            |

|  |մասնավորի հետ համագործակցության        |                          |

|  |խորացման միջոցով:                      |                          |

._____________________________________________________________________.

 

14.3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտի զարգացման կարևորագույն նպատակների իրագործման շրջանակներում շարունակվելու են ըստ բնագավառների ներքոհիշյալ ծրագրերի կատարումը.

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սուբսիդավորում

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի մարման նպատակով 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է հատկացնել 577.028 մլն դրամ սուբսիդիա, որից ֆինանսական ճեղքվածքի սուբսիդավորում` 340.0 մլն դրամ, ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրի ենթավարկի մայր գումարի սպասարկում` 237.028 մլն դրամ:

«Նոր Ակունք» ՓԲԸ սուբսիդավորում

Չնայած ընթացիկ գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2010թ. ապրիլի 1-ից ընկերության կողմից մատուցվող ծառայությունները 150.2 դրամի փոխարեն սահմանվել է 202.63 դրամ, այդուհանդերձ ընկերության ֆինանսական կենսունակությունը դեռևս բավարար չէ ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում 2000թ. հունիսի 21-ին և 2001թ. սեպտեմբերի 12-ին կնքված վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հետվերադարձի ապահովման համար: Այդ առումով վարկի հիմնական գումարի մարումն ապահովելու նպատակով 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է ընկերությանը տրամադրել 233.387 մլն դրամ սուբսիդիա:

Ոռոգման համակարգերի սուբսիդավորում

Հայաստանի Հանրապետության ոռոգման ոլորտում ներկայում գործում են երկու կազմակերպաիրավական տեսակի կազմակերպություններ` ոռոգում-ջրառ իրականացնող 3 փակ բաժնետիրական ընկերությունները և 44 ջրօգտագործողների ընկերությունները: ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N 1291-Ն որոշմամբ 2012-2014թթ. համար նախատեսվել է համապատասխանաբար` 3934.4 մլն դրամ, 3224.3 մլն դրամ և 2784.2 մլն դրամ:

Բացի այդ ոռոգում-ջրառ իրականացնող 3 փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մեղմելու նպատակով 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նշված ընկերությունների գծով նախատեսվել է տրամադրել 583.7 մլն դրամ:

Կոլեկտորադրենաժային ցանցերի պահպանում և շահագործում, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման գծով աշխատանքներ.

ա) Գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքներ

Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման նպատակով միջոցառումների մշակման համար նախատեսվում է իրականացնել.

- գրունտային ջրերի մակարդակների ստացիոնար, տասնօրյա, միաժամանակ դիտումներ Արարատյան հարթավայրի 450 դիտողական հորատանցքերում,

- ջրի քիմիական անալիզ և մշակում - 1107 անալիզ/մշակում,

- դիտման հորատանցքերի վերականգնման նպատակով շնեկով հորատում - 650 գծմ,

- դիտման հորատանցքերի ամրակապում և ֆիլտրի տեղադրում - 650 գծմ,

- դիտման հորատանցքերի մաքրման նպատակով էռլիֆտով ջրի արտամղում - 400 ժամ,

- ինժեներա-հիդրոերկրաբանական տեղազննումներ - 125 կմ,

- գրունտային ջրերի մակարդակների թվայնացված քարտեզների կազմում - 15 քարտեզ:

բ) Կոլեկտորադրենաժային ցանցերի տեխնիկական վիճակի պահպանում և շահագործում

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետության բաց կոլեկտորադրենաժային ցանցի շահագործումը շուրջ 1051.828 կմ վրա, կատարել ընթացիկ և վթարային վերանորոգումներ, շահագործողական ջրաչափություն 40 հիդրոմետրական կետերում և կոլեկտորադրենաժային ցանցի տեխնիկական վիճակի հսկման աշխատանքներ` 34.0 հազ. հա-ի վրա:

գ) ՀՀ կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման, նորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն

Ծրագրի իրականացման նպատակն է հսկողություն իրականացնել կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և նորոգման աշխատանքների կատարման որակի նկատմամբ:

2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է համապատասխանաբար` 94.2 մլն դրամ, 98.7 մլն դրամ և 98.7 մլն դրամ: 2012թ. համեմատ 2013-2014թթ. 4.5 մլն դրամի չափով ավելացումը պայմանավորված է միջին աշխատավարձի 10% ավելացմամբ:

Կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և նորոգում

Ծրագրի իրականացման արդյունքում ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում կմաքրվեն ու կվերանորոգվեն շուրջ 184.9 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, որը հնարավորություն կտա Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի գրունտային ջրերի մակարդակների պահպանումը թույլատրելի խորությունների վրա (19.0 հազ. հեկտարից ոչ ավելին):

2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է 225.0 մլն դրամ:

Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի պահպանման ծախսեր

Տեխնիկական հանձնաժողովը կատարում է ջրային համակարգերի հիդրոտեխնիկական կառուցվածքների զննում, դիտարկումներ և չափումներ, ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման և պահպանության ծրագրերի ուսումնասիրություն, ինչպես նաև ջրային համակարգերում իրականացվող միջոցառումների վերաբերյալ տալիս է մասնագիտական եզրակացություններ:

Հանձնաժողովի հետագա արդյունավետ գործունեություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով պատվիրակված լիազորությունների արդյունավետ իրականացման նպատակով 2012-2014թթ. ՄԺԾԾ յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է համապատասխանաբար` 11.0 մլն դրամ, 11.77 մլն դրամ և 11.77 մլն դրամ: 2012թ. համեմատ 2013-2014թթ. 0.77 մլն դրամի չափով ավելացումը պայմանավորված է միջին աշխատավարձի 10% ավելացմամբ:

Այս ոլորտում նախատեսվում և շարունակվելու են իրականացվել հետևյալ վարկային ծրագրերը.

1. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի (Գյումրի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման վարկային ծրագիր` II փուլ

II-րդ փուլում նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում ամբողջությամբ կավարտվի Գյումրի քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները, որի շնորհիվ քաղաքում կապահովվի 24 ժամյա ջրամատակարարման ռեժիմ: Գյուղերում կկառուցվի 3 և կվերանորոգվեն 7 ջրամբարներ, կիրականացվի Զույգաղբյուր կապտաժների վերանորոգում:

2. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու (Վանաձոր) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման վարկային ծրագիր` II փուլ

Նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում ամբողջովին կավարտվի

Վանաձոր քաղաքի մնացած 70% ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները և քաղաքում ամբողջովին կապահովվի 24 ժամյա ջրամատակարարում: Կկառուցվեն ջրամբարներ Ամրակից, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերում, կիրականացվի Նովոսելցովայի կապտաժների վերանորոգում և այլն:

3. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր:

Ծրագրի նպատակն է համայնքային ջրամատակարարման ենթակառուցվածքների վերանորոգումը, ջրահեռացման համակարգերի և շրջակա միջավայրի բարելավումը, որի շրջանակներում նախատեսվում է մի շարք մարզերում շարունակել իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման գծով շինարարական աշխատանքներ, ինչպես նաև կրճատել ջրի կորուստները և բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը:

4. Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր

Ծրագրի նպատակն է` գետերից ջրի մակարդակի բարձրացման և բնապահպանական կայունության պահպանման նպատակով, Սևանա լիճ ջուր տեղափոխող 48.8 կմ երկարությամբ Արփա-Սևան հիդրո համակարգային թունելի որոշ հատվածների վերականգնում, վերանորոգում և շինարարություն:

Ծրագիրն իրականացնում է`

- Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը դեպի Սևանա լիճ

- «ՈԱՍԹՇՎ» պետական հիմնարկի պահպանում

- Որոտան-Արփա-Սևան թունելների պահպանում և շահագործում

- Արփա-Սևան թունելի հիմնանորոգման աշխատանքներ

5. Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է

- բարելավել կեղտաջրերի մաքրման կայանը` հատկապես առաջնային մաքրումը և տիղմի մշակումը,

- բարելավել խմելու ջրի օբյեկտների մատակարարման արդյունավետությունը և անվտանգությունը Երևան քաղաքի հյուսիսային շրջանններում

- բարելավել խմելու ջրի ցանցի և հիմնական կեղտաջրերի կոլեկտորները:

6. Հայաստանի Փոքր համայնքների ջրային ծրագիր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 17 համայնքներում ջրամատակարարման ապահովման և բարելավման նպատակով աշխատանքների իրականացում, այդ թվում` համայնքային ջրամատակարարման ցանցի վերանորոգում, Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք և Վայոց Ձորի մարզերում, ջրի մաքրման կայանների և ջրահեռացման կոլեկտորների վերանորոգում Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 955-Ն
Որոշում